Սեղմել Esc փակելու համար:
{21.10.2010 - 24.09.2023} ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{21.10.2010 - 24.09.2023} ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ՀԱՄԱՐԱԿԱ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.10.2010  -ից մինչեւ   24.09.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 21.10.2010 - 24.09.2023

040.1327.121010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 սեպտեմբերի 2010 թվականի N 1327-Ն

 

i

ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ՀԱՄԱՐԱԿԱԼՎԱԾ ԻՐԵՐԻ, ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1566-Ն որոշմամբ հաստատված ցանկի 1-ին կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կատարված հանցագործությունների հետ կապված` համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի կենտրոնացված հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի սեպտեմբերի 24-ի

N 1327-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ՀԱՄԱՐԱԿԱԼՎԱԾ ԻՐԵՐԻ, ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են կատարված հանցագործությունների հետ կապված` համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի կենտրոնացված հաշվառում իրականացնելու, դրանք հաշվառումից հանելու հիմքերը և կարգը:

2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

1) կատարված հանցագործությունների հետ կապված` համարակալված իրեր, փաստաթղթեր և արժեթղթեր (այսուհետ` համարակալված իրեր, փաստաթղթեր և արժեթղթեր)` հափշտակված, հանցագործության հետևանքով կորած, քրեական գործով վարույթի ընթացքում հայտնաբերված և պատկանելությունը չպարզված, քրեական գործի վարույթով իրեղեն ապացույց ճանաչված և պատկանելությունը չպարզված համարակալված իրեր, փաստաթղթեր և արժեթղթեր.

i

2) համարակալված իրեր` մշակութային նշանակության արժեք չհանդիսացող` անհատական համար ունեցող համարանիշային (սերիական) արտադրության կամ զանգվածային արտադրության առարկաներ.

3) համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի հաշվառման քարտ (N 1 ձև) (այսուհետ` քարտ)` հաշվառման փաստաթուղթ, որը լրացնում են քրեական հետապնդման մարմինները` համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի վերաբերյալ և ուղարկում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն (այսուհետ` ինֆորմացիոն կենտրոն)` կենտրոնացված հաշվառման վերցնելու համար.

4) համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի հաշվառման քարտի դասակարգիչ (N 2 ձև) (այսուհետ` դասակարգիչ)` պայմանական ծածկագրերի ամբողջություն, որոնք անհրաժեշտ են քրեական հետապնդման մարմինների կողմից քարտի լրացման և քարտում նշված տվյալների` ինֆորմացիոն կենտրոնի կողմից քարտադարան մուտքագրման համար.

5) կենտրոնացված հաշվառում (այսուհետ` հաշվառում)` համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի վերաբերյալ լրացված հաշվառման փաստաթղթերն ինֆորմացիոն կենտրոնում ընդունելուն, դրանցում նշված տեղեկությունները մշակելուն, համակարգելուն ու պահպանելուն ուղղված գործողություններ.

6) համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի քարտադարան (այսուհետ` քարտադարան)` պահոց, որտեղ հավաքվում, մշակվում, համակարգվում ու պահպանվում են համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի մասին տեղեկությունները:

3. Համարակալված իրերը, փաստաթղթերը և արժեթղթերը հաշվառման վերցնելու հիմքերն են`

1) համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի հափշտակված լինելը.

2) համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի` հանցագործության հետևանքով կորած լինելը.

3) համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի` քրեական գործով վարույթի ընթացքում հայտնաբերված և պատկանելությունը չպարզված լինելը.

4) համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի` քրեական գործի վարույթով իրեղեն ապացույց ճանաչված և պատկանելությունը չպարզված լինելը:

4. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում քրեական հետապնդման մարմինները լրացնում են N 1 ձևի քարտը` դասակարգիչի համաձայն:

5. Քարտը լրացվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է ինֆորմացիոն կենտրոն` համարակալված իրերը, փաստաթղթերը և արժեթղթերը հաշվառման վերցնելու համար:

6. Քարտում լրացվում են քրեական գործի համարը (պարտադիր), քրեական գործի հարուցման օրը, ամիսը, տարեթիվը (պարտադիր), քրեական հետապնդման մարմինների անվանումները (պարտադիր), հաշվառման վերցնելու հիմքը (պարտադիր), համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի տեսակը (պարտադիր), սերիան, համարը (պարտադիր), համարակալված իրերի մոդելը, մակնիշը, ապրանքային նշանը, ֆիրմային անվանումը, համարակալված իրերի, փաստաթղթերի անվանումները (վերնագրերը) (պարտադիր), արտադրողը (պատրաստողը, թողարկողը), արտադրման (պատրաստման, թողարկման) ժամանակը, արտադրման (պատրաստման, թողարկման) վայրը, մանրամասն նկարագրությունը (հատուկ նշաններ, թերություններ), հանցագործության կատարման ժամանակը, վայրը, համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի պատկանելությունը, դրանց սեփականատեր կամ օրինական տիրապետող հանդիսացող իրավաբանական անձանց անվանումները կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, անձնագրային տվյալները, իրավաբանական անձանց գտնվելու վայրը, ֆիզիկական անձի բնակության վայրը:

7. Ինֆորմացիոն կենտրոնը համարակալված իրերը, փաստաթղթերը և արժեթղթերը հաշվառման վերցնելուց առաջ ստուգում է դրանց մասին ստացված` քարտերում պարունակվող տվյալները:

8. Եթե պարզվում է, որ համարակալված իրը, փաստաթուղթը կամ արժեթուղթն արդեն իսկ հաշվառված է, կամ քարտում նշված տեղեկությունները մասամբ համընկնում են հաշվառված համարակալված իրի, փաստաթղթի կամ արժեթղթի տվյալների հետ, ապա համարակալված իրերը, փաստաթղթերն ու արժեթղթերը հաշվառման չեն վերցվում, և ինֆորմացիոն կենտրոնը դրա մասին անմիջապես հայտնում է քրեական հետապնդման (հետախուզում նախաձեռնող և հայտնաբերող կամ իրեղեն ապացույց ճանաչող) մարմիններին:

9. Սույն կարգի 8-րդ կետում նշված դեպքերում ինֆորմացիոն կենտրոնի կողմից տրված տվյալների հիման վրա հետախուզում նախաձեռնող և հայտնաբերող կամ իրեղեն ապացույց ճանաչող քրեական հետապնդման մարմինները համատեղ պարզում են հաշվառման ուղարկված և հաշվառման մեջ գտնվող` համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի նույնությունը:

10. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված կարգով համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի նույնությունը պարզվելու դեպքում հետախուզում նախաձեռնող քրեական հետապնդման մարմինը գրություն է ուղարկում ինֆորմացիոն կենտրոն` համարակալված իրերը, փաստաթղթերը և արժեթղթերը սույն կարգի 14-րդ կետով նախատեսված կարգով հաշվառումից հանելու համար:

11. Ինֆորմացիոն կենտրոնում ստացվող քարտերի հիման վրա ձևավորվում է քարտադարանը:

12. Համարակալված իրերը, փաստաթղթերը և արժեթղթերը հաշվառումից հանելու հիմքերն են`

1) հանցագործության հետևանքով հափշտակված կամ կորած` համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի հայտնաբերումը.

2) քրեական գործի վարույթով իրեղեն ապացույց ճանաչված և պատկանելությունը չպարզված, ինչպես նաև քրեական գործով վարույթի ընթացքում հայտնաբերված և պատկանելությունը չպարզված` համարակալված իրերի, փաստաթղթերի ու արժեթղթերի պատկանելության պարզումը:

13. Քրեական հետապնդման մարմինները սույն կարգի 12-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրություն են ուղարկում ինֆորմացիոն կենտրոն` համարակալված իրերը, փաստաթղթերը և արժեթղթերը հաշվառումից հանելու համար, նշելով հաշվառումից հանելու հիմքը և հայտնաբերման (պատկանելության պարզման) ամսաթիվը:

14. Ինֆորմացիոն կենտրոնը սույն կարգի 12-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում` համարակալված իրերը, փաստաթղթերը և արժեթղթերը հաշվառումից հանում է անմիջապես` դրա մասին տեղեկացնելով հետախուզում նախաձեռնող քրեական հետապնդման մարմնին:

15. Սույն կարգի 14-րդ կետով նախատեսված կարգով հաշվառումից հանված քարտերը հանվում են քարտադարանից և պահվում արխիվում` 3 տարի, որից հետո ոչնչացվում են:

 

Ձև N 1

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ

 

ՀԱՄԱՐԱԿԱԼՎԱԾ ԻՐԵՐԻ, ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|1. Քրեական գործի համարը __________ 2. Հարուցման ամսաթիվը ____________|

|                                                                     |

|3. Քրեական հետապնդման մարմնի անվանումը ______________________________|

|_____________________________________________________________________|

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|4. Համարակալված իրերի .__.  5. Փաստաթղթերի .__. 6. Արժեթղթերի  .__.  |

|   տեսակը             .__.     տեսակը      .__.    տեսակը      .__.  |

|7. Համարակալված իրերի անվանումները __________________________________|

|8. Փաստաթղթերի անվանումները (վերնագրերը)_____________________________|

|9. Սերիան ___________________ 10. Համարը ____________________________|

|11. Համարակալված իրերի մոդելը _______________________________________|

|12. Համարակալված իրերի մակնիշը ______________________________________|

|13. Համարակալված իրերի ապրանքային նշանը _____________________________|

|14. Համարակալված իրերի ֆիրմային անվանումները ________________________|

|15. Համարակալված իրերի արտադրողը ____________________________________|

|16. Փաստաթղթեր պատրաստողը ___________________________________________|

|17. Արժեթղթեր թողարկողը _____________________________________________|

|18. Արտադրման (պատրաստման, թողարկման) ժամանակը, վայրը _______________|

|19. Համարակալված իրերի, _____________________________________________|

|    փաստաթղթերի և  արժեթղթերի _______________________________________|

|    մանրամասն նկարագրությունը _______________________________________|

|    (հատուկ նշաններ, թերություններ) _________________________________|

|                                                                     |

|20. Հանցագործության կատարման (կորցնելու, հայտնաբերելու, առգրավելու)  |

|    ժամանակը, վայրը _________________________________________________|

|                                                                     |

|  ------------------------------------------------------------------ |

|21. Հաշվառման վերցնելու հիմքը  .__.                                  |

|                               .__.                                  |

._____________________________________________________________________.

 

(քարտի դարձերեսը)

 

._____________________________________________________________________.

|22. Պատկանելությունը     .__.                                        |

|                         .__.                                        |

|23. Իրավաբանական անձի անվանումը _____________________________________|

|24. Ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը ____________________|

|25. Ծննդյան տարեթիվը ________________________________________________|

|26. Անձնագրային տվյալները ___________________________________________|

|27. Իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի բնակության   |

|    վայրը ___________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|            (հանրապետությունը, քաղաքը, մարզը, գյուղը)                |

|_____________________________________________________________________|

|                  (փողոցը, շենքը, բնակարանը)                         |

._____________________________________________________________________.

 

Քարտի լրացման ամսաթիվը ___________________________________________

    Քարտը լրացրեց _____________________        Պետ ______________________

                   (պաշտոնը, կոչումը)               (կոչումը, ազգանունը,

                  ____________________________        ստորագրությունը)

                  (ազգանունը, ստորագրությունը)

 

Հեռախոսահամարը ______________________________________

 

Ձև N 2

 

ԴԱՍԱԿԱՐԳԻՉ

 

ՀԱՄԱՐԱԿԱԼՎԱԾ ԻՐԵՐԻ, ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏԻ

 

.___________________________________________________________________.

|NN |Ծածկագիրը  |              Քարտի բաղադրիչների անվանումները      |

|ը/կ|           |                                                   |

|___|___________|___________________________________________________|

|1. |թիվ        |քրեական գործի համարը                               |

|___|___________|___________________________________________________|

|2. |օր, ամիս,  |հարուցման ամսաթիվը                                 |

|   |տարի       |                                                   |

|___|___________|___________________________________________________|

|3. |տեքստ      |քրեական հետապնդման մարմինների անվանումները         |

|___|___________|___________________________________________________|

|4. |           |համարակալված իրերի տեսակը`                         |

|___|___________|___________________________________________________|

|   |   01      |   կենցաղային տեխնիկա                              |

|___|___________|___________________________________________________|

|   |   02      |   տեսատեխնիկա                                     |

|___|___________|___________________________________________________|

|   |   03      |   հաշվառման համարանիշեր                           |

|___|___________|___________________________________________________|

|   |   04      |   պահեստամասեր                                    |

|___|___________|___________________________________________________|

|   |   05      |   գործիքներ (երաժշտական, մարզական և  այլն)        |

|___|___________|___________________________________________________|

|   |   06      |   հաշվիչներ (գազի, ջրի, հոսանքի և  այլն)          |

|___|___________|___________________________________________________|

|   |   07      |   նավակներ                                        |

|___|___________|___________________________________________________|

|   |   08      |   համակարգչային տեխնիկա                           |

|___|___________|___________________________________________________|

|   |   09      |   սարքեր, սարքավորումներ (օպտիկական, բժշկական     |

|   |           |   և  այլն)                                        |

|___|___________|___________________________________________________|

|   |   10      |   շքանշաններ, մեդալներ                            |

|___|___________|___________________________________________________|

|   |   11      |   տպագրական սարքեր (սարքավորումներ)               |

|___|___________|___________________________________________________|

|   |   12      |   ռադիոապրանքներ                                  |

|___|___________|___________________________________________________|

|   |   13      |   հաստոցներ                                       |

|___|___________|___________________________________________________|

|   |   14      |   ֆոտոկինոսարքավորումներ                          |

|___|___________|___________________________________________________|

|   |   15      |   ժամացույցներ                                    |

|___|___________|___________________________________________________|

|   |   16      |   էլեկտրական սարքեր (սարքավորումներ)              |

|___|___________|___________________________________________________|

|   |   17      |   հեռախոսներ                                      |

|___|___________|___________________________________________________|

|   |   18      |   կեղծ թղթադրամներ                                |

|___|___________|___________________________________________________|

|   |   19      |   այլ                                             |

|___|___________|___________________________________________________|

|5. |           |փաստաթղթերի տեսակը`                                |

|___|___________|___________________________________________________|

|   |   01      |   ՀՀ քաղաքացու անձը հաստատող փաստաթղթեր           |

|___|___________|___________________________________________________|

|   |   03      |   օտարերկրյա քաղաքացու անձը հաստատող փաստաթղթեր   |

|___|___________|___________________________________________________|

|   |   04      |   վկայական                                        |

|___|___________|___________________________________________________|

|   |   05      |   զինվորական գրքույկ                              |

|___|___________|___________________________________________________|

|   |   06      |   վարորդական իրավունքի վկայականներ                |

|___|___________|___________________________________________________|

|   |   07      |   տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրեր     |

|___|___________|___________________________________________________|

|   |   08      |   ապահովագրական պայմանագրեր                       |

|___|___________|___________________________________________________|

|   |   09      |   դիպլոմ, ատեստատ                                 |

|___|___________|___________________________________________________|

|   |   10      |   այլ                                             |

|___|___________|___________________________________________________|

|   |   11      |   պաշտոնական փաստաթղթեր                           |

|___|___________|___________________________________________________|

|   |   12      |   էլեկտրոնային փաստաթղթեր                         |

|___|___________|___________________________________________________|

|   |   13      |   հաշվողական տեխնիկայի ծրագրեր                    |

|___|___________|___________________________________________________|

|   |   14      |   գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական և        |

|   |           |   տեխնոլոգիական փաստաթղթեր                        |

|___|___________|___________________________________________________|

|   |   15      |   արտոնագրային փաստաթղթեր                         |

|___|___________|___________________________________________________|

|6. |           |արժեթղթերի տեսակը`                                 |

|___|___________|___________________________________________________|

|   |   01      |   պարտատոմս                                       |

|___|___________|___________________________________________________|

|   |   02      |   չեկ                                             |

|___|___________|___________________________________________________|

|   |   03      |   մուրհակ                                         |

|___|___________|___________________________________________________|

|   |   04      |   բաժնետոմս                                       |

|___|___________|___________________________________________________|

|   |   05      |   բանկային վկայագիր (բանկային գրքույկ, բանկային   |

|   |           |   սերտիֆիկատ)                                     |

|___|___________|___________________________________________________|

|   |   06      |   կոնոսամենտ                                      |

|___|___________|___________________________________________________|

|   |   07      |   երկակի պահեստային վկայագիր                      |

|___|___________|___________________________________________________|

|   |   08      |   հասարակ պահեստային վկայագիր                     |

|___|___________|___________________________________________________|

|   |   09      |  այլ                                              |

|___|___________|___________________________________________________|

|7. |տեքստ      |համարակալված իրերի անվանումները                    |

|___|___________|___________________________________________________|

|8. |տեքստ      |փաստաթղթերի անվանումները (վերնագրերը)              |

|___|___________|___________________________________________________|

|9. |տեքստ      |սերիա                                              |

|___|___________|___________________________________________________|

|10.|թիվ        |համար                                              |

|___|___________|___________________________________________________|

|11.|տեքստ      |համարակալված իրերի մոդելը                          |

|___|___________|___________________________________________________|

|12.|տեքստ      |համարակալված իրերի մակնիշը                         |

|___|___________|___________________________________________________|

|13.|           |համարակալված իրերի ապրանքային նշանը                |

|___|___________|___________________________________________________|

|14.|  տեքստ    |համարակալված իրերի ֆիրմային անվանումը              |

|___|___________|___________________________________________________|

|15.|           |համարակալված իրերի արտադրողը`                      |

|___|___________|___________________________________________________|

|   |   01      |   Հայաստանի Հանրապետություն                       |

|___|___________|___________________________________________________|

|   |   02      |   օտարերկրյա պետություն                           |

|___|___________|___________________________________________________|

|16.|           |փաստաթուղթ պատրաստողը`                             |

|___|___________|___________________________________________________|

|   |   01      |   իրավաբանական անձ                                |

|___|___________|___________________________________________________|

|   |   02      |   հիմնարկ                                         |

|___|___________|___________________________________________________|

|   |   03      |   ֆիզիկական անձ                                   |

|___|___________|___________________________________________________|

|17.|           |արժեթղթեր թողարկողը`                               |

|___|___________|___________________________________________________|

|   |   01      |   Հայաստանի Հանրապետություն                       |

|___|___________|___________________________________________________|

|   |   02      |   օտարերկրյա պետություն                           |

|___|___________|___________________________________________________|

|   |   04      |   միջազգային կազմակերպություն                     |

|___|___________|___________________________________________________|

|   |   05      |   իրավաբանական անձ                                |

|___|___________|___________________________________________________|

|18.|օր, ամիս,  | արտադրման (պատրաստման, թողարկման) ժամանակը, վայրը |

|   |տարի, տեքստ|                                                   |

|___|___________|___________________________________________________|

|19.|տեքստ      |համարակալված իրերի, փաստաթղթերի և  արժեթղթերի      |

|   |           |մանրամասն նկարագրությունը (հատուկ նշաններ,         |

|   |           |թերություններ)                                     |

|___|___________|___________________________________________________|

|20.|օր, ամիս,  |հանցագործության կատարման (կորցնելու, հայտնաբերելու,|

|   |տարի       |առգրավելու) ժամանակը, վայրը                        |

|___|___________|___________________________________________________|

|21.|ծածկագիր   |հաշվառման վերցնելու հիմքը`                         |

|___|___________|___________________________________________________|

|   |   01      |   համարակալված իրերի, փաստաթղթերի և  արժեթղթերի   |

|   |           |   հափշտակված լինելը                               |

|___|___________|___________________________________________________|

|   |   02      |   համարակալված իրերի, փաստաթղթերի և  արժեթղթերի`  |

|   |           |   հանցագործության հետևանքով  կորած լինելը         |

|___|___________|___________________________________________________|

|   |   03      |   համարակալված իրերի, փաստաթղթերի և  արժեթղթերի`  |

|   |           |   քրեական գործով վարույթի ընթացքում հայտնաբերված  |

|   |           |   և  պատկանելությունը չպարզված լինելը             |

|___|___________|___________________________________________________|

|   |   04      |   համարակալված իրերի, փաստաթղթերի և  արժեթղթերի`  |

|   |           |   քրեական գործի վարույթով իրեղեն ապացույց ճանաչված|

|   |           |   և  պատկանելությունը չպարզված լինելը             |

|___|___________|___________________________________________________|

|22.|           |պատկանելությունը`                                  |

|___|___________|___________________________________________________|

|   |   03      |   իրավաբանական անձ                                |

|___|___________|___________________________________________________|

|   |   04      |   ֆիզիկական անձ                                   |

|___|___________|___________________________________________________|

|23.|տեքստ      |իրավաբանական անձի անվանումը                        |

|___|___________|___________________________________________________|

|24.|տեքստ      |ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը       |

|___|___________|___________________________________________________|

|25.|օր, ամիս,  |ծննդյան տարեթիվը                                   |

|   |տարի       |                                                   |

|___|___________|___________________________________________________|

|26.|համարը, ում|անձնագրային տվյալները                              |

|   |կողմից է   |                                                   |

|   |տրվել,     |                                                   |

|   |տալու      |                                                   |

|   |ամսաթիվը   |                                                   |

|___|___________|___________________________________________________|

|27.|տեքստ      |իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական     |

|   |           |անձի բնակության վայրը                              |

.___________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.09.2010
N 1327-Ն
Որոշում