Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻ ...

 

 

040.1340.191010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հոկտեմբերի 2010 թվականի N 1340-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում գործող TWM համակարգի մաքսային գանձումների վճարման էլեկտրոնային ենթահամակարգի ներդրման նպատակով 2010 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին հատկացնել 98765,7 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ոչ նյութական հիմնական միջոցներ» հոդվածով):

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 13 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի հոկտեմբերի 14-ի

N 1340-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|            Գնման առարկայի               |      Պայմանագրի   |Գումարը|

|_________________________________________|___________________|(հազ.  |

|        անվանումը               |չափի|քա-|կնքման   |կատարման |դրամ)  |

|                                |միա-|նա-|ժամկետը  |վերջնա-  |       |

|                                |վորը|կը |         |ժամկետը  |       |

|                                |    |   |         |         |       |

|_____________________________________________________________|_______|

|ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե         |98765,7|

|_____________________________________________________________|_______|

|Բաժին N 01|Խումբ N 01|Դաս N 02  |Ֆինանսական և                |98765,7|

|          |          |          |հարկաբյուջետային            |       |

|          |          |          |հարաբերություններ           |       |

|_____________________________________________________________|_______|

|1. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և   |98765,7|

|տարածքային կառավարման մարմինների պահպանում                   |       |

|_____________________________________________________________|_______|

|Ոչ նյութական հիմնական միջոցներ                               |98765,7|

|_____________________________________________________________|_______|

|Ծրագրային ապահովման մշակման     |    |   |         |         |       |

|ծառայություններ                 |դրամ|1  |սեպտեմբեր|դեկտեմբեր|98765,7|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.10.2010
N 1340-Ն
Որոշում