Սեղմել Esc փակելու համար:
ԳԼԽԱՎՈՐ ՕՊԵՐԱՏՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԼԽԱՎՈՐ ՕՊԵՐԱՏՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23.01.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.11.2012  -ից մինչեւ   23.01.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 09.01.14 թիվ 13-Ն որոշում)

i

040.1341.191010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հոկտեմբերի 2010 թվականի N 1341-Ն

 

ԳԼԽԱՎՈՐ ՕՊԵՐԱՏՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի N 1463-Ն որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի N 1163-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 12-րդ և 13-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Արդյունաբերական զարգացման հիմնադրամը ճանաչել Գյումրու տեխնոպարկի ծրագրի իրականացման հետ կապված աշխատանքների և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համապատասխան տարվա` Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացմանը պետական աջակցության ծրագրի միջոցառումների կատարման և Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցության ծրագրի գլխավոր օպերատոր:

(1-ին կետը փոփ. 08.11.12 թիվ 1405-Ն որոշում)

2. Սահմանել, որ գլխավոր օպերատորի`

i

1) նպատակը Գյումրի քաղաքում տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրերի մշակումը, իրականացումը և համակարգումն է.

2) խնդիրը Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգին հավանություն տալու մասին» N 23 արձանագրային որոշման իրականացման ապահովումն է.

3) գործառույթներն են սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված խնդրի իրականացման համար անհրաժեշտ`

ա. ծրագրերի մշակումը և համակարգումը,

բ. ենթակառուցվածքների ստեղծումը,

գ. մարդկային ներուժի զարգացումը,

դ. Արդյունաբերական զարգացման հիմնադրամի կանոնադրությունից բխող և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի N 1463-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի իրականացմանը նպաստող այլ գործառույթների իրականացումը.

4) լիազորությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի N 1463-Ն որոշմամբ հաստատված ցանկի միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ծրագրերի համակարգումն է:

(2-րդ կետը փոփ. 08.11.12 թիվ 1405-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացմանը պետական աջակցության տարեկան ծրագիրն իրականացնելու նպատակով Արդյունաբերական զարգացման հիմնադրամի հետ կնքել դրամաշնորհային պայմանագիր:

(3-րդ կետը փոփ. 08.11.12 թիվ 1405-Ն որոշում)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.10.2010
N 1341-Ն
Որոշում