Սեղմել Esc փակելու համար:
«ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱ ...

 

 

011.0223.041010

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

«ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել 2001 թվականի նոյեմբերի 8-ին Ստրասբուրգում ստորագրված «Քրեական գործերով օգնության մասին» եվրոպական կոնվենցիայի երկրորդ լրացուցիչ արձանագրությունը (կից հայտարարություններով)` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2010 թվականի ապրիլի 20-ի ՍԴՈ-876 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ ԱԺՈ-223-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Արձանագրության 4-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ իրավական օգնության մասին հարցումների պատճենը պետք է փոխանցվի նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:

Արձանագրության 6-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ Կոնվենցիայի նպատակների համար դատական մարմիններ են`

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանները

Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանները:

Արձանագրության 17-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ Արձանագրության 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի նպատակներով իրավասու մարմիններ են Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը:

Արձանագրության 18-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ հիշյալ հոդվածի նպատակներով իրավասու մարմին է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը:

Արձանագրության 19-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ հիշյալ հոդվածի 2-րդ կետի նպատակներով իրավասու մարմիններ են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը:

Արձանագրության 26-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ առանց Հայաստանի Հանրապետության նախնական համաձայնության` արձանագրության հիշյալ հոդվածի 1-ին կետի նպատակներով չեն կարող օգտագործվել այն անձնական տվյալները, որոնց փոխանցումը կամ օգտագործումը կարող է մերժվել կամ սահմանափակվել համապատասխան ընթացակարգերի շրջանակներում:

 

 

pin
ՀՀ Ազգային Ժողով
04.10.2010
N ԱԺՈ-223-Ն
Որոշում