Սեղմել Esc փակելու համար:
«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ Պ ...

 

 

011.0232.051010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել 2008 թվականի հոկտեմբերի 10-ին Բիշքեկում ստորագրված «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխհամագործակցության մասին» համաձայնագիրը (կից առարկությամբ)` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2010 թվականի մայիսի 25-ի ՍԴՈ-886 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԱԺՈ-232-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊԱՀՄԱՆ

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից

պետությունների` պետական պահպանության ենթակա

անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ

փոխհամագործակցության մասին համաձայնագրի վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետությունը չի ընդունում Ադրբեջանի Հանրապետության վերապահումը Անկախ Պետությունների համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխհամագործակցության մասին Համաձայնագրի վերաբերյալ, քանի որ այն անհամատեղելի է նշված փաստաթղթի առարկայի և նպատակների հետ, ինչպես նաև խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը հակամարտության այն իրական պատճառների և հետևանքների հարցում, որոնք ծագել են ԼՂՀ ժողովրդի ազատ կամարտահայտման դեմ Ադրբեջանի Հանրապետության կողմից ռազմական ուժի կիրառման և ԼՂՀ դեմ կատարված ագրեսիայի հետևանքով:

Նշված վերապահման հետ կապված` Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետության հանդեպ նույնպես չի կիրառելու Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխգործակցության մասին Համաձայնագրի դրույթները:

 

 

pin
ՀՀ Ազգային Ժողով
05.10.2010
N ԱԺՈ-232-Ն
Որոշում