040.1351.271010
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 հոկտեմբերի 2010 թվականի N 1351-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի Հ. Ներսեսյանի անվան քաղաքային մարզադպրոցին մարզագույք տրամադրելու նպատակով մարզագույք ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 5,965.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (որից` 5620.0 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով և 345.0 հազ. դրամը` «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածով)` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 23.12.10 թիվ 1777-Ն որոշում)
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` ապահովել սույն որոշման հավելվածում նշված մարզագույքի ձեռքբերումը և Ստեփանավանի Հ. Ներսեսյանի անվան քաղաքային մարզադպրոցին տրամադրումը` նվիրատվության պայմանագրի հիման վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի հոկտեմբերի 7-ի
N 1351-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ Հ. ՆԵՐՍԵՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՄԱՐԶԱԳՈՒՅՔԻ
.____________________________________________________________________.
|NN |Գույքի անվանումը |Չափի |Գույ-|Միավորի| Գումարը|
|ը/կ| |միավորը|քի |գինը | (դրամ) |
| | | |քանա-|(դրամ) | |
| | | |կը | | |
|___|_________________________________|_______|_____|_______|________|
|1. |Ըմբշամարտի գորգ` ծածկոցով | | | | |
| |(12 մ x 12 մ) |լրակազմ| 1|1700000| 1700000|
|___|_________________________________|_______|_____|_______|________|
|2. |Ըմբշամարտի խրտվիլակ |հատ | 2| 84000| 168000|
|___|_________________________________|_______|_____|_______|________|
|3. |Ծանրաձող` մարզումային | | | | |
| |(տղամարդկանց, 183 կգ, օլիմպիական)|լրակազմ| 1| 498000| 498000|
|___|_________________________________|_______|_____|_______|________|
|4. |Էլեկտրոնային կշեռք |հատ | 1| 78000| 78000|
|___|_________________________________|_______|_____|_______|________|
|5. |Մարզասարք |հատ | 1| 495000| 495000|
|___|_________________________________|_______|_____|_______|________|
|6. |Շախմատի սեղան |հատ | 10| 33000| 330000|
|___|_________________________________|_______|_____|_______|________|
|7. |Շախմատի քարեր |հատ | 10| 19500| 195000|
|___|_________________________________|_______|_____|_______|________|
|8. |Թենիսի սեղան |հատ | 2| 185000| 370000|
|___|_________________________________|_______|_____|_______|________|
|9. |Սեղանի թենիսի ցանց` ամրակներով |հատ | 2| 15000| 30000|
|___|_________________________________|_______|_____|_______|________|
|10.|Սեղանի թենիսի ռակետ |հատ | 8| 10000| 80000|
|___|_________________________________|_______|_____|_______|________|
|11.|Սեղանի թենիսի գնդակ |հատ | 100| 400| 40000|
|___|_________________________________|_______|_____|_______|________|
|12.|Մագլցման պարան |հատ | 2| 54000| 108000|
|___|_________________________________|_______|_____|_______|________|
|13.|Մարմնամարզական պատ |հատ | 4| 84000| 336000|
|___|_________________________________|_______|_____|_______|________|
|14.|Մարմնամարզական նստարան |հատ | 6| 65000| 390000|
|___|_________________________________|_______|_____|_______|________|
|15.|Բասկետբոլի զամբյուղ |հատ | 8| 37000| 296000|
|___|_________________________________|_______|_____|_______|________|
|16.|Վոլեյբոլի ցանց |լրակազմ| 1| 327000| 327000|
|___|_________________________________|_______|_____|_______|________|
|17.|Հանդբոլի դարպաս |լրակազմ| 1| 470000| 470000|
|___|_________________________________|_______|_____|_______|________|
|18.|Հանդբոլի դարպասի ցանց |զույգ | 1| 54000| 54000|
|___|_________________________________|_______|_____|_______|________|
| |Ընդամենը | | | | 5965000|