Սեղմել Esc փակելու համար:
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՑՈՒՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ...

 

 

111.0602.201010

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»        10            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11110371

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

14 սեպտեմբերի 2010 թվականի N 602-Ն

 

i

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԿԱՄԱՎՈՐ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋԸ ՏԵՂԵԿԱՆՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՏԵՂԵԿԱՆՔԻ, ՀԱՅՏԻ, ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 389-Ն ՈՒ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 390-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 631-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ, 15-րդ կետերի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու և սեփականատիրոջը տեղեկանք տալու կարգը»` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել «Մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու վերաբերյալ սեփականատիրոջը տրվող տեղեկանքի ձևը»` համաձայն N 2 հավելվածի:

3. Հաստատել «Մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու հայտի ձևը»` համաձայն N 3 հավելվածի:

4. Հաստատել «Մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու հայտերի գրանցամատյանի ձևը»` համաձայն N 4 հավելվածի:

5. Հաստատել «Մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցված կամ գրանցման ենթակա չլինելու վերաբերյալ սեփականատիրոջը տրվող տեղեկանքների գրանցամատյանի ձևը»` համաձայն N 5 հավելվածի:

i

6. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2005 թվականի օգոստոսի 11-ի «Մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու վերաբերյալ սեփականատիրոջը տրվող տեղեկանքի ձևը և տալու կարգը հաստատելու մասին» N 389-Ն և 2005 թվականի օգոստոսի 11-ի «Մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները գրանցելու հայտի քննարկման և գրանցման հետ կապված փաստաթղթերի ներքին շրջանառության ընթացակարգը սահմանելու մասին» N 390-Ն հրամանները:

7. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված N 1

ՀՀ մշակույթի նախարարի

2010 թ. սեպտեմբերի 14-ի

N 602-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԿԱՄԱՎՈՐ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋԸ ՏԵՂԵԿԱՆՔ ՏԱԼՈՒ

 

1. Մշակութային արժեքների պահպանական ցուցակում /այսուհետ` պահպանական ցուցակ/ պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու հայտատուն ներկայացնում է հայտ (հավելված N 3) ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության /այսուհետ` գործակալություն/ պետի անունով: Հայտին կցվում են գրանցման ենթակա մշակութային արժեքի մասին փորձագիտական եզրակացության պատճենը, նույն մշակութային արժեքի երկու գունավոր լուսանկար (13 x 18 չափսերի):

2. Սույն կարգին համապատասխան` պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու կամ չգրանցելու և սեփականատիրոջը տեղեկանք տալու գործընթացի իրականացման համար պատասխանատու ստորաբաժանումը գործակալության մշակութային արժեքների պահպանության հարցերով զբաղվող բաժինն է (այսուհետ` բաժին):

3. Բաժինը հայտը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է «Մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու հայտերի» գրանցամատյանում (հավելված N 4) և յուրաքանչյուր հայտատուի համար կազմում է գործ` բաղկացած հայտից, փորձագիտական եզրակացության պատճենից, մշակութային արժեքի լուսանկարից:

4. Գործը պահպանվում է գործակալությունում անժամկետ: Գործակալությունը պատասխանատու է հայտատուի տվյալների գաղտնիության համար:

5. Հայտերի գրանցամատյանը համարվում է հիմնական հաշվառման փաստաթուղթ, որի էջերը համարակալվում, կարվում և կնքվում են լիազորված պետական մարմնի կնիքով: Գրանցման համարների հերթականությունը վերսկսվում է յուրաքանչյուր տարվա սկզբից: Հայտի գրանցման համարը տվյալ հայտատուի գործի ծածկագիրն է: Այն ներառում է գրանցման համարը, օրը, ամիսը, տարեթիվը:

6. Գործակալության պետը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է մշակութային ժառանգության պահպանության խորհրդի (այսուհետ` խորհուրդ) նախագահին նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին և խորհրդի քարտուղարին է հանձնում պահպանական ցուցակում գրանցման ենթակա մշակութային արժեքի սեփականատիրոջ հայտի ու փորձագիտական եզրակացության պատճենները և լուսանկարը` նիստի նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար:

7. Խորհրդի նախագահը հայտը և կից փաստաթղթերը ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում հրավիրում է խորհրդի նիստ:

8. Խորհուրդը քննարկման արդյունքում տալիս է պահպանական ցուցակի չափորոշիչներին մշակութային արժեքի համապատասխանության կամ անհամապատասխանության մասին եզրակացություն, որը հայտատուի գործի հետ պահպանվում է գործակալությունում:

9. Հայտով ներկայացված յուրաքանչյուր առարկայի տրվում է առանձին եզրակացություն և դրան համապատասխան` նույն ձևի տեղեկանք պահպանական ցուցակում գրանցված լինելու կամ գրանցման ենթակա չլինելու վերաբերյալ (հավելված N 2):

10. Խորհրդի դրական եզրակացության դեպքում գործակալության պետի հանձնարարականի հիման վրա բաժնի պետը մշակութային արժեքը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է պահպանական ցուցակում և գրանցումը կատարելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, կազմում է մշակութային արժեքը պահպանական ցուցակում գրանցված լինելու մասին տեղեկանք: Տեղեկանքը և լուսանկարը` շրջերեսին արժեքի մասին լրացված տվյալներով, գործակալության պետի ստորագրությամբ և վավերացմամբ հանձնվում է մշակութային արժեքի սեփականատիրոջը կամ նրա լիազորած անձին:

11. Խորհրդի բացասական եզրակացության դեպքում մշակութային արժեքի սեփականատիրոջը երկու աշխատանքային օրվա ընթացքում գործակալության պետի ստորագրությամբ և վավերացմամբ տրվում է մշակութային արժեքը պահպանական ցուցակում գրանցման ենթակա չլինելու մասին տեղեկանք և լուսանկար` շրջերեսին արժեքի հիմնական տվյալներով:

12. Մշակութային արժեքի գրանցման տվյալներն են` անվանումը, անունը կամ վերնագիրը, ստեղծողը (հեղինակը), ստեղծման ժամանակը, ստեղծման վայրը, նյութը, քանակը (բաղկացուցիչ մասերը), չափսերը/քաշը, վիճակը, ծածկագիրը, այլ նշումներ:

13. Պահպանական ցուցակը կազմվում է թվայնացված տարբերակով` համակարգչային շտեմարանում: Յուրաքանչյուր մշակութային արժեք գրանցվում է հաջորդական համարակալմամբ:

14. Յուրաքանչյուր տարվա ավարտից հետո համակարգչային շտեմարանում գրանցված ցուցակը տպվում, կարվում և կնքվում է: Ցուցակն առանձին գրքույկով տպագրվում է ծառայողական օգտագործման համար:

15. Տեղեկանքը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվառվում և գրանցվում է պահպանական ցուցակում մշակութային արժեքը գրանցված լինելու կամ գրանցման ենթակա չլինելու մասին տեղեկանքների գրանցամատյանում (հավելված N 5):

16. Հայտերի գրանցամատյանը համարվում է հիմնական հաշվառման փաստաթուղթ, որի էջերը համարակալվում, կարվում և կնքվում են լիազորված պետական մարմնի կնիքով:

17. Տեղեկանքին տրվում է հաջորդական համար: Այն ներառում է հայտի գրանցման համարը, տեղեկանքի տրման օրը, ամիսը և տարեթիվը, իսկ նույն հայտով մեկից ավելի առարկաներ ներկայացված լինելու դեպքում` նաև արժեքների հերթական համարը:

18. Տեղեկանքն ստանալիս հայտատուն ստորագրում է գրանցամատյանի համապատասխան սյունակում:

19. Տեղեկանքի պատռվելու, փչանալու կամ կորստի դեպքերում, սեփականատիրոջ հայտի համաձայն, տրվում է նախկին համարով նոր տեղեկանք` վերին աջ անկյունում «Կրկնօրինակ» նշումով: «Կրկնօրինակ» տալու փաստն արձանագրվում է նաև տեղեկանքների գրանցամատյանի համապատասխան սյունակում գրառում կատարելով:

 

Հավելված N 2

ՀՀ մշակույթի նախարարի

2010 թ. սեպտեմբերի 14-ի

N 602-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

 

ՏԵՂԵԿԱՆՔ N

 

Տրվում է ________________________________, որ նրան պատկանող ներքոհիշյալ

/ֆիզիկական անձի անունը, հայրանունը,

ազգանունը կամ իրավաբանական անձի

անվանումը/

չափորոշիչներով մշակութային արժեքը կամավոր սկզբունքով գրանցված է կամ

գրանցման ենթակա չէ (անհրաժեշտն ընդգծել) մշակութային արժեքների

պահպանական ցուցակում.

._____________________________________________________________________.

|Անվանումը,|Ստեղ- |Ստեղծ-|Ստեղծ-|Նյութը|Քանակը/|Չափ- |Վի- |Ծածկա|Այլ  |

|անունը կամ|ծողը  |ման   |ման   |      |բաղկա- |սերը/|ճակը|գիրը |նշում|

|վերնագիրը |/հեղի-|ժամա- |վայրը |      |ցուցիչ |քաշը |    |     |ներ  |

|          |նակը/ |նակը  |      |      |մասերը |     |    |     |     |

|__________|______|______|______|______|_______|_____|____|_____|_____|

|     1    |  2   |  3   |   4  |   5  |    6  |  7  |  8 |  9  |  10 |

|__________|______|______|______|______|_______|_____|____|_____|_____|

._____________________________________________________________________.

 

    Գործակալության պետ` ____________________      /____________________/

                          /ստորագրություն/           /անուն-ազգանուն/

 

«------» ------------------ 20 թ.

/տրման օրը, ամիսը, տարեթիվը/

 

Կ.Տ.

 

Հավելված N 3

ՀՀ մշակույթի նախարարի

2010 թ. սեպտեմբերի 14-ի

N 602-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

 

Պետ ___________________________________________ ին

 

Հայտատու _____________________________________________________________

(ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության

վայրը կամ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը)

 

______________________________________________________________________

 

ՀԱՅՏ

Ցանկանում եմ մշակութային արժեքների պահպանական ցուցակում գրանցել իմ սեփականությունը հանդիսացող ներքոհիշյալ մշակութային արժեք(ներ)ը

 

._____________________________________________________________________.

|Անվա- |Ստեղ- |Ստեղծ-|Ստեղծ-|Նյութը|Քանակը/|Չափ- |Վիճակը|Փորձ.  |Այլ  |

|նումը,|ծողը  |ման   |ման   |      |բաղկա- |սերը/|      |եզրակ. |նշում|

|անունը|(հեղի-|ժամա- |վայրը |      |ցուցիչ |քաշը |      |համարը,|ներ  |

|կամ   |նակը) |նակը  |      |      |մասերը |     |      |ժամա-  |     |

|վերնա-|      |      |      |      |       |     |      |նակը   |     |

|գիրը  |      |      |      |      |       |     |      |       |     |

|______|______|______|______|______|_______|_____|______|_______|_____|

|  1   |  2   |   3  |   4  |   5  |   6   |  7  |   8  |   9   |  10 |

|______|______|______|______|______|_______|_____|______|_______|_____|

|______|______|______|______|______|_______|_____|______|_______|_____|

._____________________________________________________________________.

 

Ներկայացնում եմ նշված մշակութային արժեք(ներ)ի վավերացված փորձագիտական եզրակացություն(ներ)ը և լուսանկար(ներ)ը` կցելով փորձագիտական եզրակացություն(ներ)ի պատճեն(ներ)ը և երկուական գունավոր լուսանկար (13 x 18 չափսի):

 

Հայտատու` __________________(_________________)»___» ___________ 20 թ.

(ստորագրությունը) (անունը, ազգանունը) (տրման օրը, ամիսը,

տարեթիվը)

 

Հավելված N 4

ՀՀ մշակույթի նախարարի

2010 թ. սեպտեմբերի 14-ի

N 602-Ն հրամանի

 

Գրանցամատյան

Մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն

չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու

հայտերի

 

.____________________________________________________________________.

|Գրանցման|Հայտատու          |Բնակության|Մշակութային |Քանակը |Այլ     |

|համարը  |(ֆիզիկական անձի   |կամ       |արժեքի      |(բաղկա-|նշումներ|

|        |ազգանունը, անունը,|գտնվելու  |անվանումը և |ցուցիչ)|        |

|        |հայրանունը կամ    |վայրը,    |հիմնական    |մասերը)|        |

|        |իրավաբանական անձի |հեռախոսը  |տվյալները   |       |        |

|        |անվանումը)        |          |            |       |        |

|________|__________________|__________|____________|_______|________|

|    1   |         2        |     3    |      4     |    5  |    6   |

|________|__________________|__________|____________|_______|________|

.____________________________________________________________________.

 

Հավելված N 5

ՀՀ մշակույթի նախարարի

2010 թ. սեպտեմբերի 14-ի

N 602-Ն հրամանի

 

Գրանցամատյան

Մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն

չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցված կամ

գրանցման ենթակա չլինելու վերաբերյալ սեփականատիրոջը տրվող

տեղեկանքների

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Գրանցման|ՈՒմ է տրված      |Մշակութային |Քանակը |Հայտատուի |Այլ   |

|   |համարը  |(ֆիզիկական անձի  |արժեքի      |(բաղկա-|ստորագրու-|նշում-|

|   |        |ազգանունը,       |անվանումը և |ցուցիչ |թյունը    |ներ   |

|   |        |անունը,          |հիմնական    |մասերը)|          |      |

|   |        |հայրանունը կամ   |տվյալները   |       |          |      |

|   |        |իրավաբանական անձի|            |       |          |      |

|   |        |անվանումը)       |            |       |          |      |

|___|________|_________________|____________|_______|__________|______|

| 1 |   2    |        3        |      4     |   5   |     6    |   7  |

|___|________|_________________|____________|_______|__________|______|

._____________________________________________________________________.

 

 

pin
Մշակույթի նախարարություն
14.09.2010
N 602-Ն
Հրաման