Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...

 

 

116.0595.251010

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»        10            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11610377

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

18 հոկտեմբերի 2010 թվականի N 595-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի ԹԻՎ 195-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.

i

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի ապրիլի 10-ի «2010 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 195-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.

հրամանի հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

._____________________________________________________________________.

|12 |Օլիմպիական           |Գեղաթերթիկ   |IV եռամսյակ|  160  |         |

|   |չեմպիոններ.          |3 նամականիշով|           |  160  |  30000  |

|   |Վլադիմիր Ենգիբարյան, |             |           |  160  |         |

|   |Ֆաինա Մելնիկ,        |             |           |       |         |

|   |Յուրի Վարդանյան      |             |           |       |         |

._____________________________________________________________________.

 

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Օլիմպիական չեմպիոններ. Վլադիմիր Ենգիբարյան, Ֆաինա Մելնիկ, Յուրի Վարդանյան թեմային նվիրված «Օլիմպիական չեմպիոններ. Olympic champions. Վլադիմիր Ենգիբարյան Vladimir Yengibaryan Մելբուռն Melbourne 1956. Ֆաինա Մելնիկ Faina Melnik Մյունխեն Munich 1972. Յուրի Վարդանյան Yuri Vardanyan Մոսկվա Moscow 1980» 3 նամականիշով գեղաթերթիկը, համաձայն հավելվածի:

3. Գործողության մեջ դնել` Օլիմպիական չեմպիոններ. Վլադիմիր Ենգիբարյան, Ֆաինա Մելնիկ, Յուրի Վարդանյան թեմային նվիրված «Օլիմպիական չեմպիոններ. Olympic champions. Վլադիմիր Ենգիբարյան Vladimir Yengibaryan Մելբուռն Melbourne 1956. Ֆաինա Մելնիկ Faina Melnik Մյունխեն Munich 1972. Յուրի Վարդանյան Yuri Vardanyan Մոսկվա Moscow 1980» 3 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 160 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:

 

Հաստատված է

Հավելված

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2010 թ. հոկտեմբերի 18-ի

թիվ 595-Ն հրամանի

 

----------------------------------

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

 

pin
Տրանսպորտի, կապի և տեղեկատվ նախա
18.10.2010
N 595-Ն
Հրաման