Սեղմել Esc փակելու համար:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ Թ ...

 

 

041.0657.181198

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 նոյեմբերի 1998 թ. թիվ 657

 

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

1998 թվականի նոյեմբերի 16-19-ը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության տեսչական խմբի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչության կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի և տեսչական խմբի անդամներին տրամադրել Հայաստանի Հանրապետության մուտքի-ելքի անվճար արտոնագիր:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության տեսչական խմբի անդամներին (9 մարդ) տեղավորել «Հրազդան-1» հյուրանոցային տնտեսությունում, ապահովել նրանց սնունդը և սպասարկման համար տրամադրել մեկ ավտոմեքենա:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել հատուկ ինքնաթիռի ընդունումը, ճանապարհումը, սպասարկումը, ինչպես նաև տեսչական խմբի ընդունումը, ճանապարհումը և ճեպազրույցի անցկացումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար)` Հայաստանի Հանրապետության ուղեկցող խմբի մասնակցությամբ:

i

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` տեսչական խմբի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված փոխադրամիջոցի, կեցության և սննդի ծախսերը` 26268 հազ. (մեկ միլիոն յոթ հարյուր տասներկու հազար վեց հարյուր յոթանասուն) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

(փոփ. 24.12.98 թիվ 751 որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.11.1998
N 657
Որոշում