040.1464.181110
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 նոյեմբերի 2010 թվականի N 1464-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 262-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Գրականության հրատարակում», «Ոչ պետական մամուլի հրատարակում», «Աջակցություն գրականության հրատարակմանը» և «Երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների համար ուսումնական նոր ծրագրերի, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների մշակում և հրատարակում» ծրագրերով 2010 թվականին նախատեսված հատկացումների բաշխման մասին» N 262-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման N 1 հավելվածի`
i
ա. աղյուսակի «2. Մշակութային ժառանգությունը ներկայացնող գրականություն» բաժնի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
բ. աղյուսակի «3.1. Հայ պատմիչների և դասական գրողների հոբելյանական հրատարակություններ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.
._________________________________________________________________________.
|7.1|Հեղինակային խումբ |«Վ. Տերյան-125. | 8.0| 500| 2600| 1300.0|
| | |բանաստեղծություն» | | | | |
| | |(ընտրանի) | | | | |
._________________________________________________________________________.
«.
2) որոշման N 3 հավելվածի`
i
ա. աղյուսակի «Գիտահանրամատչելի գրականություն» բաժնի 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
բ. աղյուսակի «Հուշագրություն և այլ գրականություն» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 29-րդ կետով.
«._____________________________________________________________________.
|29.|Պապիկյան |«Լույս ...» |»Ամարաս» | 600.0|
| |Հովհաննես | |տպարան» ՓԲԸ | |
| |Սահակյան | | | |
| |Շուշանիկ | | | |
._____________________________________________________________________.
գ. աղյուսակի «էլեկտրոնային հրատարակումներ» բաժնի 7-րդ կետի 3-րդ սյունակում «Էդգար Հովհաննիսյան-80» բառերը փոխարինել «Ալեքսանդր Աճեմյան-85» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ