Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16 ...

 

 

100.0020.281010

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»        10            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10010393

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 հոկտեմբերի 2010 թվականի N 20-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի դ) ենթակետը և հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետի պահանջները, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի ապրիլի 16-ի «Հասարակական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.13 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 06-Ն հրամանով հաստատված հասարակական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներում (այսուհետ` պահանջներ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) Պահանջները լրացնել նոր 4.1 կետով հետևյալ բովանդակությամբ

i

«4.1 Սույն սանիտարական կանոնները նախատեսված չեն կազմակերպությունների աշխատողների սանիտարակենցաղուկների կազմում գտնվող, ինչպես նաև անհատական օգտագործման (հյուրանոցների համարների, հիվանդանոցների հիվանդասենյակների և այլն) զուգարանների համար:»

i

2) Պահանջները լրացնել նոր 6.1, 6.2, 6.3 կետերով հետևյալ բովանդակությամբ`

«6.1 Հաշվի առնելով որ 1 սանիտարական սարքավորման առավելագույն թողունակությունը 1 ժամում 27 մարդ է, հասարակական զուգարանի հզորությունը սահմանվում է 500 մարդուն 1 սանիտարական սարքավորում /1 զուգարանակոնք և 2 միզաման/:

6.2 Նոր կառուցվող թատրոնների, կինոթատրոնների, սպորտային կառույցների (մարզադաշտեր, մարզահամալիրներ և այլն) հասարակական զուգարաններում սանիտարական սարքավորումների պահանջվող թիվը հաշվարկվում է ընդունելով դահլիճում 50-ական տոկոս կին-տղամարդ հարաբերակցությունից, յուրաքանչյուր 100 նստատեղի համար 1-ական լվացարան, 100 տղամարդու համար 1 զուգարանակոնք և 2 միզաման, 100 կնոջ համար 2 զուգարանակոնք:

6.3 Մարդկանց զանգվածային կուտակման վայրերում ստացիոնար հասարակական զուգարանները տեղակայում են ապահովելով հասարակական և բնակելի շինություններից ոչ պակաս քան 50 մետր հեռավորությունը:»

i

3) Պահանջների 9-րդ կետի 2-րդ ենթակետում «պիսուարների» բառը փոխարինել «միզամանների» բառով:

4) Պահանջների 16 կետից հետո լրացնել 16.1 կետը հետևյալ բովանդակությամբ`

i

«16.1 Կենտրոնացված կոյուղացանց չունեցող համայնքներում նոր կառուցվող օբյեկտներում (բազմաբնակարան, հասարակական և արտադրական շենքեր ու շինություններ) կոյուղաջրերը մաքրվում են մաքրման կայանների միջոցով` պահպանելով ՀՀ կառավարության 8 հոկտեմբերի 2009 թվականի «Կենտրոնացված կոյուղացանց չունեցող համայնքներում նոր կառուցվող օբյեկտների համար կոյուղաջրերի տեղային մաքրման կայանների պարտադիր տեղադրման նորմերը հաստատելու մասին» N 1142-Ն որոշման պահանջները:

i

5) Պահանջները լրացնել նոր 34, 35, 36, 37, 38, 39 կետերով` հետևյալ բովանդակությամբ`

«34. Հասարակական զուգարաններում ամենօրյա սանիտարական մաքրումը և ախտահանումը կատարվում է առնվազն 2 անգամ և ըստ անհրաժեշտության` եթե սենքերի պատերին, հատակին և սարքավորումների մակերեսներին կան տեսանելի աղտոտվածության հետքեր կամ հատակի մակերեսին կան ջրակուտակումներ կամ խոնավություն: Սանիտարական մաքրումը կատարվում է խոնավ եղանակով: Սանիտարական մաքրումը և ախտահանումը ընդգրկում է սենքերի պատերի, հատակի, դռների բռնակների և սարքավորումների մաքրումը և ախտահանումը:

35. Հասարակական զուգարաններում սենքերի հիմնական մաքրումը կատարվում է շաբաթը մեկ անգամ` ախտահանիչ նյութերի օգտագործմամբ /6%-անոց ջրածնի գերօքսիդի և 0.5%-անոց լվացող նյութի խառնուրդով/: Հիմնական մաքրումը ընդգրկում է սենքերի պատերը, հատակը, առաստաղը, պատուհանները, դռները, աղբարկղները և սարքավորումները:

36. Հասարակական զուգարաններում կենցաղային աղբը կուտակում են կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղներում տեղադրված պոլիէթիլենային տոպրակներում:

37. Բնակչության զանգվածային այցելությունների /այդ թվում ավտոբենզալցակայանների, ավտոգազալիցքավորման ճնշակայանների, մարզադաշտերի, մարզահամալիրների, թատրոնների, կինոթատրոնների, կայարանների, օդանավակայանների, զբոսայգիների, հանգստի գոտիների և այլն/ ստացիոնար հասարակական զուգարանների սենքերի օդային միջավայրը հոտից և վնասակար մանրէներից զերծ մնալու համար ենթակա է ճառագայթման /օզոնացման միջոցով/` առնվազն 3 ամիսը 1 անգամ:

38. Հասարակական զուգարանների զուգարանակոնքերի և միզամանների ջրի տակառիկները և մյուս սարքավորումները շահագործվում են սարքին վիճակում: Կեղտաջրերի հեռացման համակարգի, լվացարանների, զուգարանակոնքերի և միզամանների, ջրի տակառիկների, օդափոխիչ համակարգերի և այլ սարքավորումների անսարքությունները վերացվում են անմիջապես:

39. Հասարակական զուգարանների զուգարանակոնքերի և միզամանների ջրի տակառիկները և լվացարանները ապահովվում են մշտական հոսող (առնվազն) սառը ջրով: Մշտական հոսող ջրի բացակայության դեպքում ջրի տակառիկների և լվացարանների ջրագծերը լրացուցիչ միացվում են անհրաժեշտ ծավալով խմելու ջրի տարողությունների:»

 

 

pin
Առողջապահության նախարարություն
01.10.2010
N 20-Ն
Հրաման