040.1492.241110
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հոկտեմբերի 2010 թվականի N 1492-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1196-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի «Կենդանական ծագում ունեցող մթերքներում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակները սահմանելու մասին» N 1196-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.
i
«4.1. Հաստատել անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային քանակների հսկողության իրականացման համար անհրաժեշտ կենդանական ծագում ունեցող մթերքների նմուշառման կարգը` համաձայն N 1 հավելվածի:».
i
2) որոշման հավելվածում կատարել լրացումներ և փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի.
3) որոշումը լրացնել նոր` N 1 հավելվածով` համաձայն N 2 հավելվածի:
i
2. Կենդանական ծագում ունեցող մթերքներում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային քանակների հսկողության արդյունքների գրանցման ձևաթղթի լրացման իրավասու մարմին նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:
3. Սահմանել, որ կենդանական ծագում ունեցող սննդամթերքում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակների գերազանցման դեպքում տնտեսավարողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2010 թվականի հոկտեմբերի 21-ի
N 1492-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1196-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. «Քլորֆենիկոլ և վերջինիս հետ կապված միացություններ» բաժնում «Ֆլորֆենիկոլ (ֆլորֆենիկոլի և որպես ֆլորֆենիկոլ-ամին գործող մետաբոլիտների միագումարը)» տողը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
.________________________________________________________________________.
|Քլորամֆենիկոլ | |խոշոր |Չի կիրառվում այն |
|(քլորամֆենիկոլ և դրա | |եղջերավոր |կենդանիների |
|ածանցյալներ) | |կենդանիների,|նկատմամբ, որոնցից |
| | |ոչխարի, |ստացված կաթն |
| | |այծի` |օգտագործվում է |
| |200 բg |մկան |սննդում: |
| |3000 բg |լյարդ | |
| |300 բg |երիկամ | |
| | | | |
| | |խոզի` | |
| | | | |
| |300 բg/կգ |մկան | |
| |500 բg/կգ |մաշկ և ճարպ| |
| |2000 բg/կգ |լյարդ | |
| |500 բg/կգ |երիկամ | |
| | | | |
| | |թռչնի` | |
| | | | |
| |100 բg/կգ |մկան | |
| |200 բg/կգ |մաշկ և ճարպ| |
| |2500 բg/կգ |լյարդ | |
| |750 բg/կգ |երիկամ | |
| | | | |
| | |ձկան` | |
| | | | |
| |1000 բg/կգ |մաշկ և | |
| | |մկան` բնական| |
| | |համամասնու- | |
| | |թյամբ | |
| | | | |
| | |այլ տեսակի | |
| | |մթերատու- | |
| | |ների` | |
| | | | |
| |100 բg/կգ |մկան | |
| |200 բg/կգ |ճարպ | |
| |2000 բg/կգ |լյարդ | |
| |300 բg/կգ |երիկամ | |
.________________________________________________________________________.
«:
2. «Ամինոգլիկոզիդներ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
.________________________________________________________________________.
|Գամիտրոմիցին | |խոշոր |Չի կիրառվում այն |
|(գամիտրոմիցին) | |եղջերավոր |կենդանիների |
| | |կենդանիների`|նկատմամբ, որոնցից |
| |20 բg/կգ |ճարպ |ստացված կաթն |
| |200 բg/կգ |լյարդ |օգտագործվում է |
| |100 բg/կգ |երիկամ |սննդում: |
.________________________________________________________________________.
«:
3. «Սալիցիլանիլիդներ» բաժինը «Կլոզանտել» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
.________________________________________________________________________.
|Մոնեպանտել | |ոչխարի, |Չի կիրառվում այն |
|(մոնեպանտել-սուլֆոն) | |այծի` |կենդանիների |
| |700 բg/կգ |մկան |նկատմամբ, որոնցից |
| |7000 բg/կգ |ճարպ |ստացված կաթն |
| |5000 բg/կգ |լյարդ |օգտագործվում է |
| |2000 բg/կգ |երիկամ |սննդում: |
.________________________________________________________________________.
«:
4. Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժիններով.
«Անաբոլիկ ազդեցությամբ օժտված միջոցներ.
.________________________________________________________________________.
|Ստիլբեններ |0 մգ/կգ |կենդանական |Չի կիրառվում այն |
| | |ծագում |կենդանիների |
|Ստիլբենի ածանցյալներ |- |ունեցող |նկատմամբ, որոնցից |
|Ստիլբենի աղեր և եթերներ |- |մթերք |ստացված մթերքն |
|Թիրեոստատներ |- | |օգտագործվում է |
|Ստերոիդներ | | |սննդում: |
|Ռեզորցիկլիկ թթվային |- | | |
|լակտոն, այդ թվում` | | | |
|զերանոլ | | | |
|Բետա-ագոնիստներ |- | | |
.________________________________________________________________________.
Քլորօրգանական միացություններ.
.________________________________________________________________________.
|Ա-հեքսաքլորցիկլոհեքսան |200 մկգ/կգ |կաթ | |
|Բ-հեքսաքլորցիկլոհեքսան |Ա-ՀՔՑՀ-ի | | |
|Լինդան |համար և | | |
| |100 մկգ/կգ | | |
| |Բ-ՀՔՑՀ-ի | | |
| |համար | | |
| | | | |
|Ալդրին |Ալդրինի և | | |
|Դիելդրին |դիելդրինի | | |
| |համար | | |
| |200 մկգ/կգ | | |
| | | | |
|Հեպտաքլոր |200 մկգ/կգ | | |
|Հեքսաքլորբենզոլ |200 մկգ/կգ | | |
|Էնդրին |50 մկգ/կգ | | |
|ԴԴՏ և անալոգներ |1000 մկգ/կգ | | |
|2,4-Դ |4 մկգ/կգ | | |
.________________________________________________________________________.
Ֆոսֆորօրգանական միացություններ.
.________________________________________________________________________.
|Մեթիլքլորպիրոֆոս |10 մկգ/կգ |կաթ | |
|Դիազինոն |10 մկգ/կգ |միս | |
|Մեթիլքլորպիրոֆոս |50 մկգ/կգ | | |
|Դիազինոն |20 մկգ/կգ | | |
| |(միս) | | |
| |700 մկգ/կգ | | |
| |(ճարպ) | | |
.________________________________________________________________________.
Քիմիական տարրեր.
.________________________________________________________________________.
|Սնդիկ |0.02 մգ/կգ | | |
|Կապար |0.1 մգ/կգ | | |
|Կադմիում |0.05 մգ/կգ | | |
.________________________________________________________________________.
Միկոտոքսիններ.
.________________________________________________________________________.
|Աֆլատոքսին Մ1 |0.05 մգ/կգ |կաթ | |
.________________________________________________________________________.
Ռադիոնուկլիդներ.
.________________________________________________________________________.
|Ցեզիում 134/137 |370 Բկ/կգ |կաթ | |
|Ցեզիում 134/137 |370 Բկ/կգ |միս | |
.________________________________________________________________________.
«:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2010 թվականի հոկտեմբերի 21-ի
N 1492-Ն որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության
2008 թվականի սեպտեմբերի 25-ի
N 1196-Ն որոշման
ԿԱՐԳ
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ՔԱՆԱԿՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ` ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԹԵՐՔՆԵՐԻ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակների (այսուհետ` մնացորդային նյութեր) հսկողության իրականացման համար անհրաժեշտ` կենդանական ծագում ունեցող մթերքների նմուշառման ընթացակարգը և դրա իրականացման պայմանները:
2. Նմուշառումը կատարում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն)` պետական վերահսկողության իրականացման շրջանակներում:
3. Տեսչությունն ապահովում է կենդանական ծագում ունեցող մթերքում մնացորդային նյութերի հսկողության արդյունքների գրանցման ձևաթղթի լրացումը` Եվրոպական միությունում ընդունված ծրագրային համակարգի համաձայն:
4. Մնացորդային նյութերի հսկողության արդյունքների գրանցման ձևաթուղթը պարունակում է հետազոտված նմուշների և դրական արդյունքների մասին քանակական տեղեկատվություն` ըստ նմուշների տեսակների` համաձայն ձևի:
5. Հսկողության ենթակա մնացորդային նյութերը պատկանում են Ա և Բ խմբերի`
1) Ա խումբը ներառում է անաբոլիկ ազդեցությամբ և օգտագործման համար չերաշխավորված նյութերը`
ա. ստիլբեններ, դրանց աղեր և եթերներ` Ա1 (A1),
բ. անտիթիրոիդներ (վահանաձև գեղձի) ագենտներ` Ա1 (A2),
գ. ստերոիդներ` Ա3 (A3),
դ. ռեզորցիկլիկ թթվային լակտոններ` ներառյալ զերանոլ Ա4 (A4),
ե. բետա-ագոնիստներ Ա5 (A5),
զ. նյութեր, որոնց համար մնացորդային առավելագույն քանակ սահմանված չէ Ա6 (A6).
2) Բ խումբը ներառում է Բ1` անասնաբուժական դեղամիջոցների` ներառյալ գրանցում չստացած, բայց գործնականում օգտագործվող նյութերը, Բ2` այլ անասնաբուժական դեղամիջոցների և Բ3` աղտոտիչների խմբերը`
ա. Բ1 խմբի անասնաբուժական դեղամիջոցներն են հակամանրէային նյութերը` ներառյալ սուլֆանիլամիդային պատրաստուկները և խինոլոնները,
բ. Բ2 խմբի այլ անասնաբուժական դեղամիջոցներն են`
Բ2ա (B2a)` հակահելմինթոզային միջոցները,
Բ2բ (B2b)` հակակոկցիդիոզային միջոցները, այդ թվում` նիտրոիմիդազոլները,
Բ2գ (B2c)` կարբամատները և պիրեթրոիդները,
Բ2դ (B2d)` սեդատիվները,
Բ2ե (B2e)` ոչ ստերոիդային, հակաբորբոքային դեղամիջոցները,
Բ2զ (B2f)` դեղաբանական ակտիվ այլ նյութերը,
գ. Բ3 աղտոտիչներն են`
Բ3ա (B3a)` քլորի օրգանական միացությունները (PcBs),
Բ3բ (B3b)` ֆոսֆորի օրգանական միացությունները,
Բ3գ (B3c)` քիմիական տարրերը,
Բ3դ (B3d)` միկոտոքսինները,
Բ3ե (B3e)` ներկանյութերը (դեղաբանական ազդեցությամբ օժտված),
Բ3զ (B3f)` այլ նյութեր:
6. Մսի նմուշառում կատարվում է կենդանիների պահման վայրերից` տնտեսություններից և սպանդանոցներից: Ֆերմայից նմուշառման դեպքում նմուշներ կարելի է վերցնել նաև կերից, խմելու ջրից և այլն` չթույլատրված նյութերի օգտագործումը հայտնաբերելու նպատակով`
1) տավարի մսի դեպքում նմուշառումը կատարվում է այնպես, որ կենդանիների նվազագույն քանակությունը, որը տարեկան ենթարկվում է ստուգման` մնացորդային նյութերի բոլոր խմբերի նկատմամբ, պետք է լինի առնվազն նախորդ տարում կենդանիների սպանդից ստացված զանգվածի 0.4 տոկոսը, որից 0.25 տոկոսը` Ա խմբի նյութերի և 0.15 տոկոսը` Բ խմբի նյութերի համար: Ա խմբի հսկողության համար նմուշների կեսը վերցվում է տնտեսություններից, որտեղ կենդանի կենդանիներն են պահվում, մյուս կեսը` սպանդանոցներից.
2) նմուշների 25 տոկոսը պետք է ստուգվի Ա խմբի 5 բաղադրիչների նկատմամբ, ընդ որում, այդ նպատակով նմուշներ կարող են վերցվել նաև խմելու ջրից, կերից.
3) Ա խմբի նյութերի նկատմամբ հսկողություն և նմուշառում կատարվում է յուրաքանչյուր տարի` օգտագործելով Ա խմբի ստուգման համար հավաքված ընդհանուր նմուշների նվազագույնը 5 տոկոսը.
4) Բ խմբի նյութերի հսկողության համար վերցված նմուշների 30 տոկոսը պետք է ստուգվի Բ1, 30 տոկոսը` Բ2, 10 տոկոսը` Բ3 խմբի նյութերի նկատմամբ:
7. Խոզի մսի դեպքում հսկողությունը և նմուշառումը կատարվում են այնպես, որ կենդանիների քանակը լինի առնվազն նախորդ տարում սպանդի ենթարկված խոզերի ընդհանուր զանգվածի 0.05 տոկոսը, որից 0.02 տոկոսը` Ա խմբի, 0.03 տոկոսը` Բ խմբի նյութերի նկատմամբ`
1) նմուշառումը կատարվում է յուրաքանչյուր տարի` մնացորդային նյութերի բոլոր նյութերի նկատմամբ.
2) սպանդանոցում նմուշառում կատարելու դեպքում նմուշառման և փորձաքննության ենթակա են նաև կերը, խմելու ջուրը, գոմաղբը, որոնք վերցվում են ֆերմայից, որտեղ այդ կենդանիները պահվել են.
3) ֆերմաներից նմուշառման համար անհրաժեշտ է նվազագույնը մեկ ֆերմա` սպանդի ենթարկված 100000 գլուխ խոզով.
4) Ա խմբի նյութերը հսկողության ենթակա են յուրաքանչյուր տարի, ընդ որում, այդ նպատակով օգտագործվում է Ա խմբի համար նախատեսված նմուշների 5 տոկոսը.
5) Բ խմբի նյութերի հսկողության համար վերցված նմուշների 30 տոկոսը պետք է ստուգվի Բ1, 30 տոկոսը` Բ2, 10 տոկոսը` Բ3 խմբի նյութերի նկատմամբ:
8. Այծի և ոչխարի մսի դեպքում հսկողություն և նմուշառում կատարվում է այնպես, որպեսզի կենդանիների նվազագույն քանակությունը, որը ենթակա է տարեկան ստուգման` մնացորդային նյութերի բոլոր խմբերի նկատմամբ, լինի նախորդ տարում սպանդի ենթարկված` 3 ամսականից բարձր հասակի կենդանիներից ստացված մսեղիքի զանգվածի 0.05 տոկոսը, որից 0.01 տոկոսը` Ա խմբի, 0.04 տոկոսը` Բ խմբի նյութերի համար`
1) Ա խմբի նյութերի նկատմամբ հսկողություն և նմուշառում կատարվում է յուրաքանչյուր տարի` օգտագործելով Ա խմբի ստուգման համար հավաքված ընդհանուր նմուշների նվազագույնը 5 տոկոսը.
2) Բ խմբի նյութերի հսկողության համար վերցված նմուշների 30 տոկոսը պետք է ստուգվի Բ1, 30 տոկոսը` Բ2, 10 տոկոսը` Բ3 խմբի նյութերի նկատմամբ:
9. Ձիու մսի դեպքում հսկողություն և նմուշառում կատարվում է տվյալ երկրում մսի կիրառման նպատակայնությունից և ծավալներից, նաև ելնելով հայտնաբերված խնդիրներից:
10. Թռչնի` բրոյլերի, հավի, հնդկահավի և ընտանի այլ թռչնի մսի դեպքում հսկողության նպատակով ըստ թռչնատեսակի նմուշառում կատարվում է տարեկան մեկ անգամ, նվազագույնը 200 տոննա տարեկան արտադրության (սպանդային քաշ) հաշվարկով, իսկ 5000 տոննա տարեկան արտադրության ծավալները գերազանցելու դեպքում` նվազագույնը 100 նմուշ` մնացորդային նյութերի յուրաքանչյուր խմբի համար`
1) Ա խմբի նյութերի նկատմամբ հսկվում է ընդհանուր նմուշների 50 տոկոսը, որի 1/5-րդ մասն անհրաժեշտ է վերցնել ֆերմաներից: Ա խմբի յուրաքանչյուր նյութ ամեն տարի ենթակա է ստուգման` օգտագործելով ընդհանուր Ա խմբի փորձաքննության համար նախատեսված նմուշների 5 տոկոսը.
2) Բ խմբի նյութերի նկատմամբ հսկվում է ընդհանուր նմուշների 50 տոկոսը, որից 30 տոկոսը պետք է ստուգվի Բ1, 30 տոկոսը` Բ2, 10 տոկոսը` Բ3 խմբի նյութերի նկատմամբ:
Հավասրակշռությունը պետք է պահպանել` համաձայն տվյալ երկրի փորձառության և հիմնական տեղեկատվության:
11. Ճագարի, բնական ազատ պայմաններում ապրող վայրի նաև ֆերմաներում պահվող վայրի կենդանիների մսի դեպքում նմուշառում կատարվում է երկրում տվյալ կենդանու բուծման արտադրական կառուցվածքից ելնելով` ֆերմայի կամ սպանդանոցի մակարդակով:
12. Ֆերմաներում պահվող վայրի կենդանիների դեպքում նմուշառում կատարվում է վերամշակման գործընթացում: Ֆերմայից նմուշառման դեպքում նմուշներ կարելի է վերցնել նաև կերից, խմելու ջրից և այլն` չթույլատրված նյութերի օգտագործումը հայտնաբերելու նպատակով:
13. Մնացորդային նյութերի հսկողության համար նմուշը պետք է բաղկացած լինի միևնույն տնտեսության մեկ կամ ավելի կենդանու նմուշներից` համաձայն անալիտիկ մեթոդի պահանջի:
14. Ճագարի մսի դեպքում յուրաքանչյուր տարի վերցվում է 10 նմուշ` յուրաքանչյուր 300 տոննա տարեկան արտադրության հաշվով (սպանդային քաշ)` առաջին 3000 տոննա արտադրության համար, և մեկական նմուշ` լրացուցիչ յուրաքանչյուր 300 տոննայի հաշվով`
1) Ա խմբի նյութերի նկատմամբ հսկվում է ընդհանուր նմուշների 30 տոկոսը, որից 70 տոկոսը կատարվում է Ա խմբի 6 ենթախմբերի, 30 տոկոսը` Ա խմբի այլ ենթախմբերի սուբստանցիաների ստուգման համար.
2) Բ խմբի նյութերի նկատմամբ հսկվում է ընդհանուր նմուշների 70 տոկոսը, որից 30 տոկոսը` Բ1, 30 տոկոսը` Բ2, 10 տոկոսը` Բ3 ենթախմբերի սուբստանցիաների ստուգման համար:
15. Ֆերմայում պահվող վայրի կենդանու մսի դեպքում նմուշառում կատարվում է տարեկան ընդամենը 100 նմուշի հաշվարկով, որից 20 տոկոսը` Ա խմբի, 70 տոկոսը` Բ խմբի նյութերի համար`
1) Ա խմբի նյութերի հսկողության համար նմուշների մեծամասնությունն ստուգվում է Ա5 և Ա6 խմբերի սուբստանցիաների նկատմամբ.
2) Բ խմբի նյութերի նկատմամբ հսկվում է ընդհանուր նմուշների 70 տոկոսը, որից 30 տոկոսը` Բ1, 30 տոկոսը` Բ2ա և Բ2բ ենթախմբերի, 10 տոկոսը` Բ2գ և Բ2ե ենթախմբերի, 30 տոկոսը Բ3 խմբի ենթախմբերի սուբստանցիաների ստուգման համար: Մնացածը (10 տոկոս) բաշխվում է` համաձայն տվյալ երկրի փորձառության և իրավիճակի:
16. Բնական պայմաններում ապրող վայրի կենդանիների մսի դեպքում նմուշառում կատարվում է տարեկան ընդամենը 100 նմուշի հաշվարկով, որի դեպքում`
1) նյութերի հսկողության համար նմուշառում կատարվում է արտադրող, վերամշակող, իրացնող կազմակերպությունում կամ որսի վայրում.
2) նմուշի չափը կախված է կիրառվող անալիտիկ մեթոդից:
17. Կաթից նմուշառում կատարվում է մթերատու գյուղատնտեսական կենդանիների հում կաթից. նմուշի քանակությունը կախված է հսկման ենթակա նյութերի հայտնաբերման անալիտիկ մեթոդից:
18. Նմուշառում կատարվում է կաթի հավաքման պահեստարանից (ռեզերվուարից) ֆերմայում կամ կաթի վերամշակման արտադրամասում` մինչև կաթի վերամշակումը:
19. Կովի, ոչխարի, այծի, ձիու կաթի նմուշառումն իրականացվում է կենդանիների մթերատվության ծավալների և արձանագրված խնդիրների հիման վրա:
20. Կովի նաև մյուս տեսակների կաթի նմուշառում կատարվում է տարեկան մեկ անգամ` 15000 տոննա արտադրանքի հաշվով` առնվազն 300 նմուշ հաշվարկով, որից`
1) նմուշների 70 տոկոսը ստուգվում է մնացորդային նյութերի նկատմամբ, յուրաքանչյուր նմուշ ստուգվում է Ա6, Բ1, Բ2ա և Բ2ե ենթախմբերի սուբստանցիաների նկատմամբ.
2) նմուշների 15 տոկոսն ստուգվում է Բ3 խմբի, իսկ մնացած 15 տոկոսը` ելնելով տվյալ երկրի իրավիճակից` համաչափորեն մյուս սուբստանցիաների նկատմամբ:
21. Ձվի նմուշառում կատարվում է տարեկան մեկ անգամ` 1000 տոննա արտադրանքի հաշվով` 200-ական ձու հաշվարկով:
22. Նմուշի քանակությունը, կախված հսկման ենթակա նյութերի հայտնաբերման անալիտիկ մեթոդից, կարող է լինել 12 ձու և ավելի:
23. Նմուշառում կատարվում է ֆերմայում կամ ձվի տեսակավորման և փաթեթավորման արտադրամասում, ընդ որում նմուշների 30 տոկոսը վերցվում է ձվի փաթեթավորման արտադրամասերից, որտեղից ստացվում է մարդկանց սպառման համար նախատեսված ձվի մեծ մասը:
24. Կատարված նմուշառման արդյունքում նմուշների 70 տոկոսն ստուգվում է Ա6, Բ1 և Բ2բ ենթախմբերի սուբստանցիաների նկատմամբ, 30 տոկոսը` երկրի վիճակից ելնելով, մյուս սուբստանցիաների նկատմամբ` հավասարակշռությունը պահպանելով, որը կներառի նաև Բ3 խմբի սուբստանցիաները:
25. Այլ տեսակի թռչունների ձվերի նմուշառումը կատարվում է` հիմք ընդունելով արտադրական ծավալները և առկա խնդիրները` մյուս տեսակի ձվերը ներառելով հավի ձվերի նմուշառման մեջ:
26. Մեղրի նմուշառում կատարվում է տարեկան մեկ անգամ` ըստ արտադրողների, 300 տոննա արտադրանքի հաշվով` 10 նմուշ` մինչև 3000 տոննա արտադրական ծավալների դեպքում, և լրացուցիչ մեկական նմուշ` յուրաքանչյուր լրացուցիչ 300 տոննայի դեպքում:
27. Մեղրի նմուշների 50 տոկոսն ստուգվում է Բ1 և Բ2գ, 40 տոկոսը` Բ3ա, Բ3բ, Բ3գ խմբերի սուբստանցիաների նկատմամբ, 10 տոկոսը` համաչափորեն մյուս սուբստանցիաների նկատմամբ` նախընտրելով միկոտոքսինների հսկողությունը:
28. Սույն կարգով չկարգավորված նմուշառության ընթացակարգերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Սննդամթերքի, անասնակերի և կերային հավելումների փորձաքննության նմուշառման կարգը հաստատելու մասին» N 598-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն:
Ձև
Ա խմբի արգելված նյութերը
._____________________________________________________________________.
|Նյութը |Տավար |Խոզ |Թռչուն|Կաթ |Ձի |Ջր. |Ձու |Մեղր |
| | | | | | |կենդ. | | |
|_________|______|______|______|______|_______|_______|_______|_______|
| |նմ.|դր|նմ.|դր|նմ.|դր|նմ.|դր|նմ.|դր.|նմ.|դր.|նմ.|դր.|նմ.|դր.|
|_________|___|__|___|__|___|__|___|__|___|___|___|___|___|___|___|___|
|Ա1 | | | | | | | | | | | | | | | | |
|_________|___|__|___|__|___|__|___|__|___|___|___|___|___|___|___|___|
|Ա2 | | | | | | | | | | | | | | | | |
|_________|___|__|___|__|___|__|___|__|___|___|___|___|___|___|___|___|
|Ա3 | | | | | | | | | | | | | | | | |
|_________|___|__|___|__|___|__|___|__|___|___|___|___|___|___|___|___|
|Ա4 | | | | | | | | | | | | | | | | |
|_________|___|__|___|__|___|__|___|__|___|___|___|___|___|___|___|___|
|Ա5 | | | | | | | | | | | | | | | | |
|_________|___|__|___|__|___|__|___|__|___|___|___|___|___|___|___|___|
|Ա6 | | | | | | | | | | | | | | | | |
|_________|___|__|___|__|___|__|___|__|___|___|___|___|___|___|___|___|
|Ընդհ. նմ.| | | | | | | | | | | | | | | | |
._____________________________________________________________________.
Բ խումբ: Հակամանրէային նյութեր
._____________________________________________________________________.
|Նյութը |Տավար |Խոզ |Թռչուն|Կաթ| |Ձի | |Ջր. |Ձու |Մեղր |
| | | | | | | | |կենդ. | | |
|_________|______|______|______|___|__|___|___|_______|_______|_______|
| |նմ.|դր|նմ.|դր|նմ.|դր|նմ.|դր|նմ.|դր.|նմ.|դր.|նմ.|դր.|նմ.|դր.|
|_________|___|__|___|__|___|__|___|__|___|___|___|___|___|___|___|___|
|Բ1 | | | | | | | | | | | | | | | | |
._____________________________________________________________________.
Բ2 - Այլ անասնաբուժական դեղամիջոցներ
._____________________________________________________________________.
|Նյութը |Տավար |Խոզ |Թռչուն|Կաթ |Ձի |Ջր. |Ձու |Մեղր |
| | | | | | |կենդ. | | |
|_________|______|______|______|______|_______|_______|_______|_______|
| |նմ.|դր|նմ.|դր|նմ.|դր|նմ.|դր|նմ.|դր.|նմ.|դր.|նմ.|դր.|նմ.|դր.|
|_________|___|__|___|__|___|__|___|__|___|___|___|___|___|___|___|___|
|Բ2ա | | | | | | | | | | | | | | | | |
|_________|___|__|___|__|___|__|___|__|___|___|___|___|___|___|___|___|
|Բ2բ | | | | | | | | | | | | | | | | |
|_________|___|__|___|__|___|__|___|__|___|___|___|___|___|___|___|___|
|Բ2գ | | | | | | | | | | | | | | | | |
|_________|___|__|___|__|___|__|___|__|___|___|___|___|___|___|___|___|
|Բ2դ | | | | | | | | | | | | | | | | |
|_________|___|__|___|__|___|__|___|__|___|___|___|___|___|___|___|___|
|Բ2ե | | | | | | | | | | | | | | | | |
|_________|___|__|___|__|___|__|___|__|___|___|___|___|___|___|___|___|
|Բ2զ | | | | | | | | | | | | | | | | |
|_________|___|__|___|__|___|__|___|__|___|___|___|___|___|___|___|___|
|Ընդհ. նմ.| | | | | | | | | | | | | | | | |
._____________________________________________________________________.
Բ3 - Այլ նյութեր և էկոլոգիական աղտոտիչներ
._____________________________________________________________________.
|Նյութը |Տավար |Խոզ |Թռչուն|Կաթ |Ձի |Ջր. |Ձու |Մեղր |
| | | | | | |կենդ. | | |
|_________|______|______|______|______|_______|_______|_______|_______|
| |նմ.|դր|նմ.|դր|նմ.|դր|նմ.|դր|նմ.|դր.|նմ.|դր.|նմ.|դր.|նմ.|դր.|
|_________|___|__|___|__|___|__|___|__|___|___|___|___|___|___|___|___|
|Բ3ա | | | | | | | | | | | | | | | | |
|_________|___|__|___|__|___|__|___|__|___|___|___|___|___|___|___|___|
|Բ3բ | | | | | | | | | | | | | | | | |
|_________|___|__|___|__|___|__|___|__|___|___|___|___|___|___|___|___|
|Բ3գ | | | | | | | | | | | | | | | | |
|_________|___|__|___|__|___|__|___|__|___|___|___|___|___|___|___|___|
|Բ3ե | | | | | | | | | | | | | | | | |
|_________|___|__|___|__|___|__|___|__|___|___|___|___|___|___|___|___|
|Ընդհ. նմ.| | | | | | | | | | | | | | | | |
._____________________________________________________________________.
Ընդհանուր Ա և Բ խմբերի արդյունքները
._____________________________________________________________________.
|Նյութը |Տավար |Խոզ |Թռչուն|Կաթ |Ձի |Ջր. |Ձու |Մեղր |
| | | | | | |կենդ. | | |
|_________|______|______|______|______|_______|_______|_______|_______|
| |նմ.|դր|նմ.|դր|նմ.|դր|նմ.|դր|նմ.|դր.|նմ.|դր.|նմ.|դր.|նմ.|դր.|
|_________|___|__|___|__|___|__|___|__|___|___|___|___|___|___|___|___|
|Ա | | | | | | | | | | | | | | | | |
|_________|___|__|___|__|___|__|___|__|___|___|___|___|___|___|___|___|
|Բ1 | | | | | | | | | | | | | | | | |
._____________________________________________________________________.
Դրական արդյունքների մանրամասներ
.____________________________________________________________.
|Տեսակը |Ընդհանուր նմուշների |Ընդհանուր դր. նմուշների|
| |քանակը |քանակը |
| | | |
|_____________|______________________|_______________________|
|Ձուկ | | |
|_____________|______________________|_______________________|
|Տավար | | |
|_____________|______________________|_______________________|
|Ձու | | |
|_____________|______________________|_______________________|
|Մեղր | | |
|_____________|______________________|_______________________|
|Կաթ | | |
|_____________|______________________|_______________________|
|Ոչխարամիս | | |
|_____________|______________________|_______________________|
|Խոզամիս | | |
|_____________|______________________|_______________________|
|Թռչնամիս | | |
|_____________|______________________|_______________________|
|Ընդամենը | | |
.____________________________________________________________.