Սեղմել Esc փակելու համար:
ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՆՈՆԱԴՐ ...

 

 

Համաձայնեցված է

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ֆինանսների նախարար                      կառավարությանն առընթեր պետական

                                            եկամուտների կոմիտեի նախագահ

    _____________ Տ. Դավթյան                _______________ Գ. Խաչատրյան

 

    8 նոյեմբերի 2010 թ. N 739-Ն             10 նոյեմբերի 2010 թ. N 21

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

i

ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվական, ՀՕ-183, այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի «դ» կետի համաձայն նվազեցվող եկամուտներ են համարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և հարկային մարմիններում հաշվառված ոչ առևտրային կազմակերպությունների միջոցներից կանոնադրական գործունեության շրջանակներում ֆիզիկական անձանց դրամական և բնամթերային ձևով ցույց տրվող օգնության գումարները: Օրենքի 14-րդ հոդվածի համաձայն համախառն եկամուտը նվազեցվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար անձնական նվազեցման չափով: Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված ձևով գրավոր պայմանագիր չկնքելու կամ ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիրը (անձնագրի տվյալների և Հայաստանում բնակության /հաշվառման/ հասցեի պարտադիր նշումով) չկնքելու դեպքում հարկային գործակալը պահում (գանձում) է եկամտահարկ 11% դրույքաչափով` վճարված եկամտի գումարի նկատմամբ (առանց հաշվի առնելու այդ օրենքով սահմանված նվազեցումները):

Նշված դրույթների կիրառման հետ կապված հարցերի ճշտման նպատակով` ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Նվազեցվող եկամուտներ են համարվում միայն ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների կանոնադրական գործունեության շրջանակներում կոնկրետ ֆիզիկական անձանց դրամական և բնամթերային ձևով ցույց տրվող օգնության (օժանդակության) գումարները:

Այն դեպքում, երբ դրամական և բնամթերային ձևով ցույց տրվող օգնության (օժանդակության) գումարները կանոնադրական գործունեության շրջանակներից դուրս են, ապա վերջիններս հարկվում են եկամտահարկով ընդհանուր սահմանված կարգով (հաշվի առնելով անձնական նվազեցումը, եթե ֆիզիկական անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է): Այն դեպքում, երբ հնարավորություն չկա իդենտիֆիկացնել Հայաստանում օգնություն (օժանդակություն) ստացած ֆիզիկական անձին, ապա ոչ առևտրային կազմակերպությունների կողմից եկամտահարկը հաշվարկվում է վճարված գումարներից 11% դրույքաչափով:

2. Ոչ առևտրային կազմակերպությունների կողմից գրենական պիտույքները և գրականությունը (գիրք, ամսագիր, թերթ) կոնկրետ ֆիզիկական անձանց անվճար (բացառությամբ` կանոնադրական գործունեության շրջանակներում օգնության /օժանդակության/ նպատակով) տրամադրելիս եկամտահարկը հաշվարկվում է ընդհանուր սահմանված կարգով (հաշվի առնելով անձնական նվազեցումը, եթե ֆիզիկական անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է):

Այն դեպքում, երբ հնարավորություն չկա իդենտիֆիկացնել Հայաստանում գրենական պիտույքներ և գրականություն (գիրք, ամսագիր, թերթ) անվճար ստացած ֆիզիկական անձին, ապա ոչ առևտրային կազմակերպությունների կողմից եկամտահարկը հաշվարկվում է վճարված գումարներից 11% դրույքաչափով:

3. Ոչ առևտրային կազմակերպությունների կողմից բուկլետներ, քարոզչական թերթիկներ և համանման այլ նյութեր ֆիզիկական անձանց անվճար տրամադրելիս եկամտահարկը չի հաշվարկվում և չի վճարվում:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
10.11.2010
N 21
Պաշտոնական պարզաբանում