Սեղմել Esc փակելու համար:
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՆՀԱՏԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵ ...

01.01.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2011  -ից մինչեւ   01.01.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.13 թվականից` 09.07.12 թիվ 13-Ն որոշում)

i

603.0046.251110

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»        11            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60310439

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 նոյեմբերի 2010 թվականի թիվ 46-Ն

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԱԲՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բնակչության միջոցների հաշվին անհատական բնակելի շենքերի գործարկման մասին» Ձև ԱԲՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի    |

|Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, Հայաստանի            |

|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի |

|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին»   |

|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի և  պետական վիճակագրության բնագավառը|

|կարգավորող այլ իրավական ակտերի                                       |

|_____________________________________________________________________|

| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |

|                             ՕՐԵՆՔՈՎ                                 |

|_____________________________________________________________________|

|     Ներկայացվում է   |     Ներկայացնում են     |   Հաշվետվության    |

|                      |                         |ներկայացման ժամկետը`|

|______________________|_________________________|____________________|

|ՀՀ ազգային            |Քաղաքային և  գյուղական   |մինչև  հաշվետու     |

|վիճակագրական          |համայնքները, համայնքների |ժամանակաշրջանին     |

|ծառայություն,         |վարչական սահմաններից     |հաջորդող ամսվա 5-ը  |

|ՀՀ ազգային            |դուրս գտնվող տարածքների  |                    |

|վիճակագրական          |համար` մարզպետարանները   |                    |

|ծառայության Երևան     |                         |                    |

|քաղաքի և  մարզային    |                         |                    |

|գործակալություններ    |                         |                    |

|(տարածքային բաժիններ) |                         |                    |

|________________________________________________|____________________|

|Ով է ներկայացնում _____________________________ |       ՁԵՎ ԹԻՎ      |

|                         (անվանումը)            |         ԱՇԲ        |

|                                                |      (ամսական)     |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________ |                    |

|_______________________________________________ |                    |

|                                                |    «Հաստատված է»   |

|Գտնվելու վայրը ________________________________ |     Հայաստանի      |

|_______________________________ I I I I I I I   |   Հանրապետության   |

|                                (փոստային դասիչ)|   վիճակագրության   |

|                                                |  պետական խորհրդի   |

|Մարզը______________ Համայնքը __________________ |    2010 թվականի    |

|                                                |   նոյեմբերի 5-ի    |

|Ինտերնետային կայքէջը _____________________      |  թիվ 46-Ն որոշմամբ |

|                                                |                    |

|Պետական ռեգիստրում      I I I I I I I I I I I I |                    |

|գրանցման համարը                                 |                    |

|                                                |                    |

|Նույնականացման                I I I I I I I I I |                    |

|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը                      |                    |

|                                                |____________________|

|Հարկ վճարողի հաշվառման համարը I I I I I I I I I |____________________|

|                                                |     Չլրացնել   \|/ |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը և            |____________________|

|նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը       |ՏԳՏԴ___I_I_I_I_I_I  |

|լրացվում են Հայաստանի Հանրապետության            |                    |

|արդարադատության նախարարության իրավաբանական      |Մարզը________I_I_I  |

|անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից   |                    |

|տրված գրանցման վկայականից                       |Համայնքը___I_I_I_I  |

|_____________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական     |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն   |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է              |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                        |

._____________________________________________________________________.

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

20 թ. -ին

 

.____________________________________________________________________.

|Անվանումը                  |Տողի  |Չափման     |Գործարկվել |դրանից`  |

|                           |համարը|միավորը    |են ընդամենը|գյուղական|

|                           |      |           |հաշվետու   |բնակավայ-|

|                           |      |           |ամսում     |րերում   |

|___________________________|______|___________|___________|_________|

|                Ա          |   Բ  |      Գ    |      1    |    2    |

|___________________________|______|___________|___________|_________|

|Բնակելի շենքերի ընդհանուր  |  110 |քառ. մ     |           |         |

|մակերեսը                   |      |ընդհանուր  |           |         |

|                           |      |մակերես    |           |         |

|___________________________|______|___________|___________|_________|

|Բնակելի շենքերի քանակը     |  111 |միավոր     |           |         |

|___________________________|______|___________|___________|_________|

|Բնակարանների քանակը        |  112 |միավոր     |           |         |

|___________________________|______|___________|___________|_________|

|Գործարկված բնակելի շենքերի |  113 |հազ. դրամ  |           |         |

|արժեքը                     |      |           |           |         |

|___________________________|______|___________|___________|_________|

|այդ թվում`                 | 113.1|վարկ ստացող|           |         |

|անհատական բնակարանային     |      |ընտանիքների|           |         |

|շինարարության պետական      |      |քանակը     |           |         |

|աջակցություն (պետական վարկ)|      |հազար դրամ |           |         |

.____________________________________________________________________.

 

    Ղեկավար ________      ___________________

                           (Ազգանուն, անուն)       (Ստորագրություն)

 

    Լրացնող                ___________________  _____________________

    (գլխավոր հաշվապահ      (Ազգանուն, անուն)       (Ստորագրություն)

կամ այլ լիազորված անձ)

___________________  «__» __________20__թ.

(Հեռախոսահամար(ներ))  (լրացման ամսաթիվը)

 

Էլեկտրոնային փոստ ____________@___________

 

Հավելված

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի

2010 թվականի նոյեմբերի 5-ի

թիվ 46-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԱԲՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Բնակչության միջոցների հաշվին անհատական բնակելի շենքերի գործարկման մասին» Ձև ԱԲՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացնում են քաղաքային և գյուղական համայնքները, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների համար` հաշվետվությունը կազմվում է մարզպետարանների կողմից, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3 «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են յուրաքանչյուր հաշվետու ամսվա կտրվածքով:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ

 

5. Հաշվետվությունը կազմելու հիմք են հանդիսանում «Անհատական բնակարանային ֆոնդի բնակելի շենքի տեխնիկական անձնագրի» տվյալները, որը կազմվում է քաղաքային, գյուղական համայնքներում կառուցված յուրաքանչյուր բնակելի շենքի համար` գործող կարգով ձևակերպված շինարարության շահագործման փաստագրման ակտի տվյալների հիման վրա:

6. Հաշվետվությունում լրացվում են բնակչության սեփական միջոցների և բանկերի կողմից տրամադրված վարկերի հաշվին քաղաքներում, գյուղական բնակավայրերում կառուցված (այդ թվում վաճառքի համար նախատեսված) բնակելի շենքերը, ինչպես նաև վաղօրոք կառուցված բնակելի շենքերին կից շինությունները և վերնաշենքերը:

7. 110-113 տողերում լրացվում են նոր կառուցված և շահագործման հանձնված բնակելի շենքերի վերաբերյալ տվյալները:

Հաշվարկի ենթակա չեն բնակության համար հարմարեցված ժամանակավոր շինությունները:

8. 110 տողում լրացվում են գործարկված բոլոր շենքերի, այդ թվում նաև կից շինությունների և վերնաշենքերի ընդհանուր մակերեսը: Ընդհանուր մակերեսի մեջ չեն մտնում աստիճանահարթակների, շենքի արտաքին չափերից դուրս գտնվող կոնստրուկտիվ էլեմենտների, կաթսայատների զբաղեցրած, չտաքացվող կցաշենքերի, պատշգամբների, առանձին կանգնած խոհանոցների և բաղնիքների, այգետնակների և բնակության համար ժամանակավորապես հարմարեցված շինությունների ընդհանուր մակերեսը:

9. 112 տողում լրացվում են կառուցված շենքերում բնակարանների քանակը:

10. 113 տողում լրացվում է բնակելի շենքերի շինարարության արժեքը:

11. 113.1 տողում առանձնացվում է անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու նպատակով պետական վարկ ստացած ընտանիքների քանակը:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
05.11.2010
N 46-Ն
Որոշում