040.1616.131210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 դեկտեմբերի 2010 թվականի N 1616-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 262-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման NN 5 և 13 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Գրականության հրատարակում», «Ոչ պետական մամուլի հրատարակում», «Աջակցություն գրականության հրատարակմանը» և «Երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների համար ուսումնական նոր ծրագրերի, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների մշակում և հրատարակում» ծրագրերով 2010 թվականին նախատեսված հատկացումների բաշխման մասին» N 262-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի աղյուսակի`
i
ա. 7-րդ սյունակում «5150.0» թիվը փոխարինել «3550.0» թվով, իսկ «92392.4» թիվը` «90792.4» թվով,
բ. «13. Պետական խորհրդանիշների և քաղաքացիական դաստիարակության ազգային ծրագրին վերաբերող գրականություն» բաժնի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.
2) որոշման N 2 հավելվածի աղյուսակի`
i
ա. 4-րդ սյունակում «47777.1» թիվը փոխարինել «47277.1» թվով, իսկ «12468.0» թիվը` «11968.0» թվով,
բ. 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) որոշման N 3 հավելվածի աղյուսակի`
i
ա. 5-րդ սյունակում «16770.0» թիվը փոխարինել «15770.0» թվով, իսկ «40000.0» թիվը` «39000.0» թվով,
բ. «Գիտահանրամատչելի գրականություն» բաժնի 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2010 թվականի դեկտեմբերի 2-ի
N 1616-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |Ցուցանիշների |
|ժի|ու|սը|բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական |փոփոխությունը |
|նը|մ | |դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող |(ավելացումները |
| |բ | |ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների |նշված են դրական|
| |ը | |անվանումները |նշանով, իսկ |
| | | | |նվազեցումները` |
| | | | |փակագծերում) |
| | | | |_______________|
| | | | | տարի |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 0|
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
|08| | |ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ | 0|
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |02| |Մշակութային ծառայություններ | 3100.0|
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |05|Արվեստ | 3100.0|
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |04. Մշակութային միջոցառումների իրականացում | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |ՀՀ մշակույթի նախարարություն | 3100.0|
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական | 3100.0|
| | | |կազմակերպություններին | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |03| |Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման | (3100.0)|
| | | |և հրատարակչական ծառայություններ | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |02|Հրատարակչություններ, խմբագրություններ | (3100.0)|
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |02. Գրականության հրատարակում | (1600.0)|
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |ՀՀ մշակույթի նախարարություն | (1600.0)|
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |Տեղեկատվական ծառայություններ | (1600.0)|
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |05. Ոչ պետական մամուլի հրատարակում | (500.0)|
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |ՀՀ մշակույթի նախարարություն | (500.0)|
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական | (500.0)|
| | | |կազմակերպություններին | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |11. Աջակցություն գրականության հրատարակմանը | (1000.0)|
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |ՀՀ մշակույթի նախարարություն | (1000.0)|
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական | (1000.0)|
| | | |կազմակերպություններին | |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2010 թվականի դեկտեմբերի 2-ի
N 1616-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
.____________________________________________________________________.
|Անվանումը |Չափի|Ցուցանիշների |Գն- | Պայմանագրի |
| |միա-|փոփոխությունը |ման |___________________|
| |վորը|(նվազեցումները |ձևը |կնքման |կատարման |
| | |նշված են | |ժամկետը |վերջնա- |
| | |փակագծերում) | | |ժամկետը |
| | |_______________| | | |
| | |քա-|գումարը | | | |
| | |նա-|(հազ. դրամ)| | | |
| | |կը | | | | |
|_______________________________|___________|____|_________|_________|
|ՀՀ մշակույթի նախարարություն | (1600.0)| x | x | x |
|_______________________________|___________|____|_________|_________|
|Բաժին N 08 Խումբ N 03 Դաս N 02 | (1600.0)| x | x | x |
|Հրատարակչություններ, | | | | |
|խմբագրություններ | | | | |
|_______________________________|___________|____|_________|_________|
|1. Գրականության հրատարակում | (1600.0)| x | x | x |
|_______________________________|___________|____|_________|_________|
|ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ | (1600.0)| x | x | x |
|_______________________________|___________|____|_________|_________|
|Գրքերի հրատարակում |դրամ| | (1600.0)| x | x | x |
.____________________________________________________________________.