Սեղմել Esc փակելու համար:
1996 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՄՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

1996 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԲՅՈՒ ...

 

 

040.0752.271198

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 նոյեմբերի 1998 թվականի թիվ 752

 

i

1996 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական համակարգի միջոցով կազմակերպելու մասին» թիվ 533 որոշմանը համապատասխան 1996 թվականին հանրապետական բյուջե մուտքագրված` բյուջետային հիմնարկների արտաբյուջետային հաշիվների մնացորդները տնօրինելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) 1996 թվականին հանրապետական բյուջե մուտքագրված բյուջետային հիմնարկների արտաբյուջետային հաշիվների մնացորդները վերադարձնել, եթե տվյալ բյուջետային հիմնարկին օրենքով սահմանված կարգով թույլատրված է ունենալ բանկային (արտաբյուջետային) հաշիվներ.

i

բ) բյուջետային հիմնարկներին, որոնց Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի սեպտեմբերի 7-ի «Բյուջետային հիմնարկների վերակազմակերպման գործընթացի մասին» թիվ 532 որոշմանը համապատասխան առաջարկվել է վերակազմավորվել, 1996 թվականին հանրապետական բյուջե մուտքագրված բանկային (արտաբյուջետային) հաշիվների մնացորդները տրամադրել վերակազմավորումից հետո.

գ) 1996 թվականին հանրապետական բյուջե մուտքագրված արտաբյուջետային հաշիվների մնացորդները չվերադարձնել այն բյուջետային հիմնարկներին, որոնց` օրենքով սահմանված կարգով թույլատրված չէ ունենալ բանկային (արտաբյուջետային) հաշիվներ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 27-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.11.1998
N 752
Որոշում