Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴ ...

25.08.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.11.1998  -ից մինչեւ   25.08.2013  -ը:
 
(ուժը կորցրել է 25.07.13 թիվ 265-Ն որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

18 սեպտեմբերի 1998 թ. թիվ 45

i

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36 հոդվածով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի ջերմային

էներգիայի արտադրության գործունեության լիցենզիայի օրինակելի ձևը և

լիցենզիայով սահմանվող` գործունեություն իրականացնելու հիմնական

պայմանները (հավելված 1):

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի ջերմային

էներգիայի փոխադրման գործունեության լիցենզիայի օրինակելի ձևը և

լիցենզիայով սահմանվող` գործունեություն իրականացնելու հիմնական

պայմանները (հավելված 2):

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի ջերմային

էներգիայի բաշխման գործունեության լիցենզիայի օրինակելի ձևը և

լիցենզիայով սահմանվող` գործունեություն իրականացնելու հիմնական

պայմանները (հավելված 3):

4. Սահմանել, որ լիցենզավորման ընթացքում, տնտեսավարող սուբյեկտների

կողմից հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունների

և վերլուծությունների հիման վրա, հանձնաժողովը կարող է տվյալ

լիցենզիայի մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել:

ՀԱՎԵԼՎԱԾ 1

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

1998 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի

ԹԻՎ 45 ՈՐՈՇՄԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

«___» ____________ 1998 Թ.

ԹԻՎ _______ ՈՐՈՇՄԱՄԲ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

_________________________________

                                       (ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՋԵՐՄԱՅԻՆ

ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ԼԻՑԵՆԶԻԱ

ԹԻՎ _____________ ԷՋԻՑ

ԵՐԵՎԱՆ ___ Թ.

1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

Հանձնաժողով - ՀՀ էներգետիկայի հանձնաժողով` էներգետիկայի բնագավառում կարգավորող մարմին, որը գործում է «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրեն պատվիրակված լիազորությունների հիման վրա:

Լիցենզիա - Հանձնաժողովի կողմից իրավաբանական անձին տրված փաստաթուղթ, որը հավաստում է էներգետիկայի բնագավառում սահմանված պայմաններով որոշակի գործունեություն իրականացնելու իրավունք:

Փոխադրող - ջերմային էներգիայի փոխադրման Լիցենզիա ստացած իրավաբանական անձ:

Բաշխող - իրավաբանական անձ, որին Հանձնաժողովի կողմից տրվել է ջերմային էներգիայի արտադրական գործունեություն իրականացնելու Լիցենզիա:

Լիցենզավորված անձ - էներգետիկայի բնագավառում սույն Լիցենզիայով ջերմային էներգիայի արտադրական գործունեություն իրականացնելու իրավունք ստացած իրավաբանական անձ:

Սպառող (բաժանորդ) - ջերմամատակարարող ձեռնարկության ջերմային ցանցին «Ջերմային էներգիայից օգտվելու» կանոնների և այլ նորմատիվ ակտերի պահանջներին և տեխնիկական պայմաններին համապատասխանող միացում ունեցող և ջերմամատակարարող ձեռնարկության հետ ջերմային էներգետիկայի մատակարարման (առք ու վաճառքի) պայմանագիր կնքած իրավաբանական կամ ֆիզիկական անձ:

Ֆորս մաժոր - արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների (տարերային աղետներ, ռազմական գործողություններ, էներգառեսուրսների (վառելիքի, ջրի) մատակարարման համակարգերի վթարներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակումներ), տվյալ պայմաններում Լիցենզավորված անձից անկախ առաջացած անհաղթահարելի ուժի հետևանքներ, որոնք մասամբ կամ ամբողջությամբ, անհնար են դարձնում լիցենզավորված գործունեության իրականացումը:

2. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

2.1. Սույն Լիցենզիան ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից:

2.2. Սույն Լիցենզիան գործում է «____» տարի ժամկետով:

3. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ

3.1. Սույն Լիցենզիայով Լիցենզավորված անձը լիցենզավորված

գործունեությունն իրականացնում է սահմանված կարգով իրեն արտոնված

հողատարածքում:*

4. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐ

4.1. Սույն Լիցենզիայով Լիցենզավորված անձը լիցենզավորված

գործունեությունը իրականացնում է կից հավելվածում նշված

էներգատեղակայանքներով:

5. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

5.1. Սույն Լիցենզիայով Լիցենզավորված անձին, Լիցենզիայի պայմանների

իրականացման համար անհրաժեշտ էներգատեղակայանքների շահագործումն

ուժի մեջ մտնելու պահից, իրավունք է տրվում իրականացնել ջերմային

էներգիայի արտադրություն, Փոխադրողին և (կամ) Բաշխողին և (կամ)

Սպառողներին վաճառք` սույն Լիցենզիայի պայմաններին համապատասխան:

5.2. Լիցենզավորված անձը իրավունք չունի լիցենզավորված գործունեության

էությունը կազմող 5.1. կետում նշված որևէ գործառույթ պայմանագրով

կամ որևէ այլ կարգով փոխանցել (օտարել) այլ անձի:

6. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

6.1. Լիցենզավորված անձի գործունեությունը պետք է համապատասխանի սույն

Լիցենզիայի, Հանձնաժողովի կողմից սահմանված իրավական ակտերի և

Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:

6.2. Լիցենզավորված անձը Լիցենզավորված գործունեությունը պետք է

իրականացնի տնտեսական արդյունավետության սկզբունքներին, Հայաստանի

Հանրապետության գործող ստանդարտներին, անվտանգության տեխնիկայի

նորմերին և հուսալիության ցուցանիշներին համապատասխան, ապահովելով

ջերմային էներգիայի առաքման (վաճառքի) պայմանագրային

պարտավորությունների կատարումը:

6.3. Լիցենզավորված անձը չպետք է խոչնդոտի կամ փորձի խոչնդոտել այլ

լիցենզավորված անձանց գործունեությունը և մրցակցությունը ջերմային

էներգիայի արտադրության ոլորտում:

6.4. Լիցենզավորված անձն իր գործունեությունն իրականացնելիս` պարտավոր է

ապահովել մարդկանց կյանքի և առողջության անվտանգությունը, ինչպես

նաև գույքի պահպանությունը` Հայաստանի Հանրապետության

օրենսդրությանը համապատասխան:

6.5. Լիցենզավորված անձն առանց Հանձնաժողովի թույլտվության չի կարող

դառնալ Լիցենզիա ունեցող մեկ այլ անձի բաժնետեր, փայատեր կամ

միավորվել Լիցենզիա ունեցող մեկ այլ անձի հետ:

6.6. Լիցենզավորված անձի կանոնադրական հիմնադրամում 35 տոկոսից ավելի

մասնակցություն ունեցող բաժնետեր կամ փայատեր իրավունք չունի առանց

Հանձնաժողովի թույլտվության ձեռք բերել Լիցենզիա ունեցող մեկ այլ

անձի բաժնետոմս, բաժնեմաս կամ ունենալ փայամասնակցություն:

6.7. Լիցենզավորված անձի և Լիցենզիա ունեցող այլ անձանց, ինչպես նաև

Սպառողների հետ կնքվող էներգամատակարարման (առք ու վաճառքի)

պայմանագրերը, պետք է համապատասխանեն Հանձնաժողովի կողմից

սահմանված պայմանագրերի օրինակելի ձևերին:

6.8. Լիցենզավորված անձի և էներգետիկայի բնագավառում լիցենզավորված

գործունեություն իրականացնող այլ անձանց միջև կնքվող

էներգամատակարարման (առք ու վաճառքի) պայմանագրերը ենթակա են

գրանցման Հանձնաժողովում:

6.9. Լիցենզավորված անձը, Հանձնաժողովի կողմից սահմանված կարգին և

ձևերին համապատասխան, Հանձնաժողով է ներկայացնում

տեղեկատվություններ և հաշվետվություններ`

- բանկերում ունեցած հաշիվների մասին,

- տեխնիկական հսկողություն իրականացնող մարմինների կողմից կատարված

ստուգումների արդյունքների մասին,

- անցած ժամանակաշրջանի գործունեության մասին,

- հաջորդ հաշվարկային ժամանակաշրջանի տեխնիկա-տնտեսական

ցուցանիշների կանխատեսումների մասին,

- երկարաժամկետ և կարճաժամկետ վարկային ծրագրերի մասին,

- տեխնիկական վերակառուցման, վերականգնման և արդիականացման

երկարաժամկետ ու կարճաժամկետ ծրագրերի և դրանց իրականացման

ֆինանսական ներդրումների մասին:

Ներկայացված ֆինանսատնտեսական ծրագրերը պետք է հիմնավորված լինեն

համապատասխան հաշվարկներով և ենթակա են համաձայնեցման

Հանձնաժողովի հետ:

6.10. Լիցենզավորված գործունեության հաշվապահական հաշվառումը և

հաշվետվությունը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության

օրենսդրությամբ սահմանված հաշվապահական հաշվառման պահանջներին:

6.11. Լիցենզավորված գործունեության հաշվապահական հաշվառումը և

հաշվետվությունը պետք է սահմանազատված լինեն Լիցենզավորված անձի

կողմից իրականացվող այլ գործունեության հաշվապահական հաշվառումից

և հաշվետվությունից:

6.12. Լիցենզավորված անձը պարտավոր է յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի

30-ը հանրապետական մամուլում հրապարակել նախորդ տարվա իր

գործունեության հաշվետվությունը` համաձայն Հանձնաժողովի կողմից

սահմանված ձևերի: Հրապարակված հաշվետվությունները չպետք է

պարունակեն պետական և ծառայողական գաղտնիքներ:

6.13. Լիցենզավորված անձը պարտավոր է Հանձնաժողովի պահանջով իրականացնել

իր ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ:

6.14. Լիցենզավորված անձը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ

սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողովի

ներկայացրած լիցենզավորված գործունեության հաշվետվության և այլ

տեղեկատվության հավաստիության համար:

6.15. Ջերմային էներգիայի առավելագույն սակագները սահմանում է

Հանձնաժողովը: Լիցենզավորված անձը կարող է կիրառել Հանձնաժողովի

կողմից սահմանված սակագներից ցածր սակագներ, «Էներգետիկայի մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: Հանձնաժողովի

կողմից սահմանված սակագնից ցածր սակագներ կիրառելու հետևանքով

Լիցենզավորված անձի հնարավոր վնասները հաշվի չեն առնվում սակագների

վերանայման ժամանակ:

6.16. Լիցենզիայի գործողության ընթացքում Լիցենզավորված անձն իր

նախաձեռնությամբ, Հանձնաժողովի կողմից սահմանված կարգին և ձևերին

համապատասխան, կարող է հայտ ներկայացնել գործող սակագների

վերանայման վերաբերյալ:

6.17. Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ և իր կողմից սահմանված

ընթացակարգով կարող է վերանայել ջերմային էներգիայի սակագինը

(սակագները):

6.18. Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեության հետ կապված

ծախսերն իրականացնում է համաձայն սակագնի մեջ ընդգրկված ծախսերի

համապատասխան հոդվածների (ուղղությունների), ապահովելով

շահագործման հուսալիությունն ու անվտանգությունը: Ծախսերի

կառուցվածքի փոփոխության անհրաժեշտության դեպքում Լիցենզավորված

անձը համապատասխան հիմնավորումներով նախապես դիմում է Հանձնաժողով`

համաձայնեցման համար:

6.19. Հանձնաժողովը սակագների մեջ հաշվի է առնում միայն այն ծախսերը,

որոնք հիմնավորված և անհրաժեշտ են լիցենզավորված գործունեությունն

իրականացնելու համար:

6.20. Լիցենզավորված անձը պարտավոր է Հանձնաժողովին համապատասխան

հիմնավորմամբ գրավոր հայտնել`

- տվյալ տարում կնքված պայմանագրերով Սպառողներին

ջերմամատակարարման սահմանափակման իր մտադրությունների մասին, ոչ

պակաս, քան 6 ամիս առաջ,

- հաջորդ տարում ջերմային էներգիայի արտադրության ծավալների

կրճատման իր մտադրությունների մասին, ոչ պակաս, քան օրացուցային

տարին սկսվելուց 9 ամիս առաջ,

- իր կողմից ջերմային էներգիայի արտադրության սահմանափակման

հանգեցրած (հանգեցնող) չկանխատեսված հանգամանքների մասին`

անհապաղ:

6.21. Լիցենզավորված անձը պարտավոր է կատարել ջերմային էներգիայի

փոխադրման ցանցի կենտրոնական կարգավարական ծառայության օպերատիվ

հրահանգները և կարգադրությունները` ըստ գործող կարգի և նրա հետ

կնքված պայմանագրի դրույթների:

6.22. Լիցենզավորված անձը պարտավոր է անմիջապես հայտնել Հանձնաժողովին

այն հանգամանքների մասին, որոնք բերել են կամ կարող են բերել սույն

Լիցենզիայի պայմանների խախտումների:

7. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ

7.1. Սույն լիցենզիայի պայմանների պահպանման վերահսկումը Հանձնաժողովը

իրականացնում է իր կողմից սահմանված կարգով:

7.2. Լիցենզիայի պայմանների պահպանման վերահսկումը ապահովելու նպատակով

Հանձնաժողովը և նրա կողմից լիազորված ներկայացուցիչները ունեն

ազատ մուտքի իրավունք Լիցենզավորված անձի տարածք: Լիցենզավորված

անձը վերահսկման իրականացման ընթացքում պետք է լիովին համագործակցի

և աջակցի Հանձնաժողովին կամ նրա կողմից լիազորված ներկայացուցչին:

7.3. Հանձնաժողովի կողմից լիազորված ներկայացուցիչները Լիցենզավորված

անձի տարածքում պահպանում են ընկերության ներքին կանոնակարգը,

անվտանգության և հակահրդեհային տեխնիկայի կանոնները, ինչպես նաև

ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերը:

8. ՏՈՒԳԱՆՔՆԵՐ, ԿԱՍԵՑՈՒՄ ԵՎ ԶՐԿՈՒՄ

8.1. Լիցենզիայի պայմանների պահպանման վերահսկումը իրականացնում է

Հանձնաժողովը` համագործակցելով պետական այլ իրավասու մարմինների

հետ:

8.2. Լիցենզիայի պայմանները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ

խախտելու դեպքում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության

«Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածով, Հանձնաժողովը իրավասու

է կիրառել հետևյալ տույժերը.

ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարականներ,

բ) Լիցենզիայի կասեցում,

գ) Լիցենզիայից զրկում:

Նշված տույժերի կիրառման կարգը սահմանում է Հանձնաժողովը:

Օրենսդրության սահմանված կարգով Հանձնաժողովը կարող է տուգանել

Լիցենզավորված անձին:

8.3. Լիցենզավորված անձին Լիցենզիայից զրկելու դեպքում Հանձնաժողովը և

Լիցենզավորված անձը ղեկավարվում են «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի

37 հոդվածով և ՀՀ օրենսդրությամբ:

8.4. Լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել Լիցենզավորված անձի

նախաձեռնությամբ` նրա գրավոր դիմումի հիման վրա: Մինչև Լիցենզիայի

կասեցման կամ զրկման մասին Հանձնաժողովի համապատասխան որոշում

կայացնելը, Լիցենզավորված անձը պարտավոր է շարունակել իրականացնել

գործունեությունը` համաձայն Լիցենզիայի պայմանների:

8.5. Լիցենզավորված անձի վրա 8.2 կետով նախատեսված տույժերը չեն

տարածվում, եթե նրա գործունեության մեջ արձանագրված խախտումները

ֆորս մաժորային հանգամանքների հետևանք են:

9. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

9.1. Լիցենզիայում փոփոխություններ կարող են կատարվել օրենքով սահմանված

կարգով, Լիցենզավորված անձի կամ Հանձնաժողովի նախաձեռնությամբ:

9.2. Լիցենզավորված անձի իրավական-կազմակերպական ցանկացած փոփոխության

դեպքում Լիցենզավորված անձը պարտավոր է Լիցենզիայի վերագրանցման կամ

նրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու կամ նոր Լիցենզիա

ստանալու հայտով անհապաղ դիմել Հանձնաժողով:

9.3. Լիցենզավորված անձը 5-օրյա ժամկետում ծանուցագրով տեղեկացնում է

Հանձնաժողովին իր հիմնադիր փաստաթղթերում, իրավաբանական հասցեի, և

բանկային հաշվեհամարների փոփոխությունների մասին:

10. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

_____________________________________________________________________

11. ԾԱՆՈՒՑՈՒՄ

11.1. Լիցենզիայի վերաբերյալ պաշտոնական բոլոր ծանուցումները, հայտերը,

պահանջները կամ այլ հաղորդագրությունները պետք է լինեն գրավոր և

ուղարկվեն սուրհանդակի միջոցով կամ պատվիրված նամակով: Ցանկացած

ծանուցում կամ հաղորդագրություն ուժի մեջ կհամարվի ստացման պահից,

կամ, եթե այն չի ստացվել հասցեատիրոջ մեղքով` ներկայացման պահից:

Լիցենզավորված անձի փոստային կարգաթիվը ________________________

Հասցեն _______________________________________________________

Անվանումը ____________________________________________________

Բանկային հաշվեհամարները __________ ___________ ____________

Տնօրենի (նախագահի) անունը, ազգանունը _________________________

Ի վկայություն սույնի, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի

հանձնաժողովը սույն Լիցենզիան «___» __________________ թ. տրամադրել է

________________________________________________________________________

                        (ընկերության անվանումը)

________________________________________________________________________

                         (իրավաբանական հասցեն)

Գրանցման ամսաթիվը

«____» ____________________ թ.

Գրանցման համարը

թիվ _______

________________________________________________________________________

          (պատասխանատու անձի ստորագրությունը, անունը, ազգանունը)

________________

*  Հողատարածքի հատկացման արտոնագիրը (թույլտվությունը) և գրավոր

հատակագիծը կցվում են Լիցենզիային, որպես հավելված:

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

1998 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի

ԹԻՎ 45 ՈՐՈՇՄԱն

ԹԻՎ 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ

  _________________________________    _________________________________

                                                (Լիցենզիայի թիվը)

(Լիցենզիայի դասիչը) ___________

ԼԻՑԵՆԶԻԱՆ տրվել է __________________________________________________

(Լիցենզավորված անձի լրիվ անվանումը)

______________________________________________________________________

ՑՈՒՑԱԿ

ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ

______________________________________________________________________

Ջերմային կայանի |  Էներգատեղակայանքի  | Դրվածքային    | Շահագործման

(կաթսայատան)   |       համարը        | հզորությունը  |  հանձնելու

անվանումը    |                     |  (գկալ/ժամ)   |  տարեթիվը

______________________________________________________________________

|                     |               |

|                     |               |

|                     |               |

|                     |               |

|                     |               |

|                     |               |

|                     |               |

|                     |               |

|                     |               |

|                     |               |

|                     |               |

|                     |               |

|                     |               |

|                     |               |

|                     |               |

ՀԱՎԵԼՎԱԾ 2

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

1998 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի

ԹԻՎ 45 ՈՐՈՇՄԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

«___» ____________ 1998 Թ.

ԹԻՎ _______ ՈՐՈՇՄԱՄԲ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ`

_________________________________

                                       (ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՋԵՐՄԱՅԻՆ

ԷՆԵՐԳԻԱՅԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ԼԻՑԵՆԶԻԱ

ԹԻՎ _____________ ԷՋԻՑ

ԵՐԵՎԱՆ ___ Թ.

1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

Հանձնաժողով - ՀՀ էներգետիկայի հանձնաժողով` էներգետիկայի բնագավառում կարգավորող մարմին, որը գործում է «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրեն պատվիրակված լիազորությունների հիման վրա:

Լիցենզիա - Հանձնաժողովի կողմից իրավաբանական անձին տրված փաստաթուղթ, որը հավաստում է էներգետիկայի բնագավառում սահմանված պայմաններով որոշակի գործունեություն իրականացնելու իրավունք:

Լիցենզավորված անձ - էներգետիկայի բնագավառում սույն Լիցենզիայով ջերմային էներգիայի փոխադրման (փոխադրման և բաշխման) գործունեություն իրականացնելու իրավունք ստացած իրավաբանական անձ:

Արտադրող - Ջերմային էներգիայի արտադրության Լիցենզիա ստացած իրավաբանական անձ:

Փոխադրող - ջերմային էներգիայի փոխադրման Լիցենզիա ստացած իրավաբանական անձ:

Կենտրոնական կարգավարական ծառայություն (ԿԿԾ) - Ջերմային ցանցերի կարգավարման և օպերատիվ կառավարման կազմակերպական և տեխնիկական համակարգ:

Բաշխող - Իրավաբանական անձ, որին Հանձնաժողովի կողմից տրվել է ջերմային էներգիայի տեղափոխման և (կամ) բաշխման գործունեություն իրականացնելու Լիցենզիա:

Բաշխում - Կազմակերպաիրավական, տնտեսական և տեխնիկական գործառույթների համակարգ, որի միջոցով կատարվում է Սպառողների ջերմամատակարարումը:

Սպառող (բաժանորդ) - Ջերմամատակարարող ձեռնարկության ջերմային ցանցին սույն կանոնների և այլ նորմատիվ ակտերի պահանջներին և տեխնիկական պայմաններին համապատասխանող միացում ունեցող և ջերմամատակարարող ձեռնարկության հետ ջերմային էներգիայի մատակարարման (առքուվաճառքի) պայմանագիր կնքած իրավաբանական կամ ֆիզիկական անձ:

Ջերմային էներգիայի փոխադրման և (կամ) բաշխման ցանցեր (Ջերմային ցանցեր) - Ջերմային էներգիայի մայրուղային, բաշխման խողովակաշարերի, ջերմային էներգիայի բաշխման կետերի, դրանց հուսալի և անվտանգ շահագործման համար անհրաժեշտ սարքավորումների ու օպերատիվ կառավարման համալիրների (ներառյալ կարգավարական ծառայությունները) կազմակերպական, տեխնիկական և (կամ) տնտեսական կապերով ու աշխատանքային ռեժիմներով միավորված համակարգեր, որոնց միջոցով իրականացվում են ջերմային էներգիայի փոխադրումը և (կամ) բաշխումը արտադրության Լիցենզիա ունեցող անձանցից բաշխման Լիցենզիա ունեցող անձանց կամ անմիջապես Սպառողներին:

Ֆորս մաժոր - Արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների (տարերային աղետներ, ռազմական գործողություններ, էներգառեսուրսների (վառելիքի, ջրի) մատակարարման համակարգերի վթարներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակումներ), տվյալ պայմաններում Լիցենզավորված անձից անկախ առաջացած անհաղթահարելի ուժի հետևանքներ, որոնք մասամբ կամ ամբողջությամբ, անհնար են դարձնում լիցենզավորված գործունեության իրականացումը:

2. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

2.1. Սույն Լիցենզիան ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից:

2.2. Սույն Լիցենզիան տրվում է անժամկետ:

3. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐ

3.1. Լիցենզավորված գործունեությունն իրականացվում է ջերմային էներգիայի փոխադրման ցանցով, որի սկզբունքային սխեման բերված է կից հավելվածում:

4. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

4.1. Սույն Լիցենզիայով Լիցենզավորված անձին Լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից իրավունք է տրվում իրականացնելու`

ա) Բաշխողին և (կամ) Սպառողներին ջերմային էներգիա առաքելու ձեռնարկատիրական գործունեություն:

բ) Ջերմային էներգիա Արտադրողից գնելու և Բաշխողին և (կամ) Սպառողներին վաճառելու ձեռնարկատիրական գործունեություն:

գ) Ջերմային էներգիա Արտադրողից ստանալու և Բաշխողին և (կամ) Սպառողներին առաքելու կարգավարական, օպերատիվ ղեկավարման և շահագործման գործունեություն:

4.2. Լիցենզավորված անձն իրավունք չունի Լիցենզավորված գործունեության էությունը կազմող կարգավարման, օպերատիվ ղեկավարման և շահագործման գործառույթները պայմանագրով կամ որևէ այլ կարգով փոխանցել (օտարել) այլ անձի:

5. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

5.1. Լիցենզավորված անձի գործունեությունը պետք է համապատասխանի սույն

Լիցենզիայի, Հանձնաժողովի կողմից սահմանված նորմատիվ ակտերի և

Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:

5.2. Լիցենզավորված անձը Լիցենզավորված գործունեությունը պետք է

իրականացնի տնտեսական արդյունավետության սկզբունքներին, Հայաստանի

Հանրապետությունում գործող ստանդարտներին, անվտանգության տեխնիկայի

նորմերին և հուսալիության ցուցանիշներին համապատասխան:

5.3. Լիցենզավորված անձը պարտավոր է Հայաստանի Հանրապետության

օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել իր տարածքում նոր

Սպառողների ջերմամատակարարումը:

5.4. Լիցենզավորված անձը տեխնիկական հնարավորությունների առկայության

դեպքում պարտավոր է Հանձնաժողովի կողմից սահմանված սակագներով,

բաշխման ցանցով փոխադրել արտադրողի և (կամ) Բաշխողի և (կամ)

Սպառողի սեփականությունը հանդիսացող ջերմային էներգիան:

5.5. Լիցենզավորված անձն իր գործունեությունն իրականացնելիս` պարտավոր է

ապահովել մարդկանց կյանքի և առողջության անվտանգությունը, ինչպես

նաև գույքի պահպանությունը` Հայաստանի Հանրապետության

օրենսդրությանը համապատասխան:

5.6. Լիցենզավորված անձն առանց Հանձնաժողովի թույլտվության չի կարող

դառնալ Լիցենզիա ունեցող մեկ այլ անձի բաժնետեր, փայատեր կամ

միավորվել Լիցենզիա ունեցող մեկ այլ անձի հետ:

5.7. Լիցենզավորված անձի կանոնադրական հիմնադրամում 35 տոկոսից ավելի

մասնակցություն ունեցող բաժնետեր կամ փայատեր իրավունք չունի առանց

Հանձնաժողովի թույլտվության ձեռք բերել Լիցենզիա ունեցող մեկ այլ

անձի բաժնետոմս, բաժնեմաս կամ ունենալ փայամասնակցություն:

5.8. Լիցենզավորված անձը պարտավոր է ապահովել առևտրային հաշվառքի բոլոր

սարքերի պետական ստուգաչափումը:

5.9. Լիցենզավորված անձի և Լիցենզիա ունեցող այլ անձանց, միջև կնքվող

ջերմամատակարարման (առք ու վաճառքի) պայմանագրերը, պետք է

համապատասխանեն Հանձնաժողովի կողմից սահմանված պայմանագրերի

օրինակելի ձևերին:

5.10. Լիցենզավորված անձի և էներգետիկայի բնագավառում Լիցենզավորված

գործունեություն իրականացնող այլ անձանց միջև կնքվող

ջերմամատակարարման (առք ու վաճառքի) պայմանագրերը ենթակա են

գրանցման Հանձնաժողովում:

5.11. Լիցենզավորված անձը, Հանձնաժողովի կողմից սահմանված կարգին և

ձևերին համապատասխան, Հանձնաժողով է ներկայացնում տեղեկատվություն

և հաշվետվություններ`

- տեխնիկական հսկողություն իրականացնող մարմինների կողմից կատարված

ստուգումների արդյունքների մասին,

- բանկերում ունեցած հաշիվների մասին,

- անցած ժամանակաշրջանի գործունեության մասին,

- հաջորդ հաշվարկային ժամանակաշրջանի տեխնիկա-տնտեսական

ցուցանիշների կանխատեսումների մասին,

- երկարաժամկետ և կարճաժամկետ վարկային ծրագրերի մասին,

- տեխնիկական վերակառուցման, վերականգնման և արդիականացման

երկարաժամկետ ու կարճաժամկետ ծրագրերի և դրանց իրականացման

ֆինանսական ներդրումների մասին:

Ներկայացված ֆինանսատնտեսական ծրագրերը պետք է հիմնավորված լինեն

համապատասխան հաշվարկներով և ենթակա են համաձայնեցման

Հանձնաժողովի հետ:

5.12. Լիցենզավորված գործունեության հաշվապահական հաշվառումը և

հաշվետվությունը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության

օրենսդրությամբ սահմանված հաշվապահական հաշվառման պահանջներին:

5.13. Լիցենզավորված գործունեության հաշվապահական հաշվառումը և

հաշվետվությունը պետք է սահմանազատված լինեն Լիցենզավորված անձի

կողմից իրականացվող գործունեության այլ տեսակների հաշվապահական

հաշվառումից և հաշվետվությունից:

5.14. Լիցենզավորված անձը պարտավոր է յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի

30-ը հանրապետական մամուլում հրապարակել նախորդ տարվա իր

գործունեության հաշվետվությունը` համաձայն Հանձնաժողովի կողմից

սահմանված ձևերի: Հրապարակված հաշվետվությունները չպետք է

պարունակեն պետական և ծառայողական գաղտնիքներ:

5.15. Լիցենզավորված անձը պարտավոր է Հանձնաժողովի պահանջով իրականացնել

իր ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ:

5.16. Լիցենզավորված անձը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ

սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով

ներկայացրած Լիցենզավորված գործունեության հաշվետվության և այլ

տեղեկատվության հավաստիության համար:

5.17. Ջերմային էներգիայի առավելագույն սակագները սահմանում է

Հանձնաժողովը: Լիցենզավորված անձը կարող է կիրառել Հանձնաժողովի

կողմից սահմանված սակագներից ցածր սակագներ` «Էներգետիկայի մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: Հանձնաժողովի

կողմից սահմանված սակագնից ցածր սակագներ կիրառելու հետևանքով

Լիցենզավորված անձի հնարավոր վնասները հաշվի չեն առնվում սակագների

վերանայման ժամանակ:

5.18. Լիցենզիայի գործողության ընթացքում Լիցենզավորված անձն իր

նախաձեռնությամբ, Հանձնաժողովի կողմից սահմանված կարգին և ձևերին

համապատասխան, կարող է հայտ ներկայացնել ջերմային էներգիայի

սակագների վերանայման վերաբերյալ:

5.19. Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ և իր կողմից սահմանված

ընթացակարգով կարող է վերանայել գործող սակագները:

5.20. Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեության հետ կապված

ծախսերն իրականացնում է ըստ սակագնի մեջ ընդգրկված ծախսերի

համապատասխան հոդվածների (ուղղությունների), ապահովելով

շահագործման հուսալիությունն ու անվտանգությունը: Ծախսերի

կառուցվածքի փոփոխության անհրաժեշտության դեպքում Լիցենզավորված

անձը համապատասխան հիմնավորումներով նախապես դիմում է Հանձնաժողով`

համաձայնեցման համար:

5.21. Հանձնաժողովը սակագների մեջ հաշվի է առնում միայն այն ծախսերը,

որոնք հիմնավորված և անհրաժեշտ են Լիցենզավորված գործունեությունն

իրականացնելու համար:

5.22. Լիցենզավորված անձը պարտավոր է Հանձնաժողովին հայտնել իր կողմից

ջերմային էներգիայի ընդունման/բաշխման սահմանափակման հանգեցրած

(հանգեցնող) չկանխատեսված հանգամանքների մասին` անհապաղ:

5.23. Լիցենզավորված անձը պարտավոր է անմիջապես հայտնել Հանձնաժողովին

այն հանգամանքների մասին, որոնք հանգեցրել են կամ կարող են

հանգեցնել սույն Լիցենզիայի պայմանների խախտումների:

5.24. Լիցենզավորված անձը պարտավոր է Հանձնաժողովի կողմից սահմանված

կարգով, ջերմամատակարարման (առք ու վաճառքի) պայմանագրերի և ՀՀ

օրենսդրությանը համապատասխան ջերմամատակարարման դադարեցման կամ

սահմանափակման դեպքում համապատասխան ծառայությունների միջոցով

տեղեկացնել Սպառողներին:

6. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ

6.1. Սույն լիցենզիայի պայմանների պահպանման վերահսկումը Հանձնաժողովը

իրականացնում է իր կողմից սահմանված կարգով:

6.2. Լիցենզիայի պայմանների պահպանման վերահսկումը ապահովելու նպատակով

Հանձնաժողովը և նրա կողմից լիազորված ներկայացուցիչները ունեն

ազատ մուտքի իրավունք Լիցենզավորված անձի տարածք:

Լիցենզավորված անձը վերահսկման իրականացման ընթացքում պետք է

լիովին համագործակցի և աջակցի Հանձնաժողովին կամ նրա կողմից

լիազորված ներկայացուցչին:

6.3. Հանձնաժողովի կողմից լիազորված ներկայացուցիչները Լիցենզավորված

անձի տարածքում պահպանում են ընկերության ներքին կանոնակարգը,

անվտանգության և հակահրդեհային տեխնիկայի կանոնները, ինչպես նաև

ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերը:

7. ՏՈՒԳԱՆՔՆԵՐ, ԿԱՍԵՑՈՒՄ ԵՎ ԶՐԿՈՒՄ

7.1. Լիցենզիայի պայմանների պահպանման վերահսկումը իրականացնում է

Հանձնաժողովը` համագործակցելով պետական այլ իրավասու մարմինների

հետ:

7.2. Լիցենզիայի պայմանները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ

խախտելու դեպքում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության

«Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածով, Հանձնաժողովը իրավասու

է կիրառել հետևյալ տույժերը.

ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարականներ,

բ) Լիցենզիայի կասեցում,

գ) Լիցենզիայից զրկում:

Նշված տույժերի կիրառման կարգը սահմանում է Հանձնաժողովը:

Օրենսդրությամբ սահմանված կարգով Հանձնաժողովը կարող է տուգանել

Լիցենզավորված անձանց:

7.3. Լիցենզավորված անձին Լիցենզիայից զրկելու դեպքում Հանձնաժողովը և

Լիցենզավորված անձը ղեկավարվում են «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի

37 հոդվածով և ՀՀ օրենսդրությամբ:

7.4. Լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել Լիցենզավորված անձի

նախաձեռնությամբ` նրա գրավոր դիմումի հիման վրա: Մինչև Լիցենզիայի

կասեցման կամ զրկման մասին Հանձնաժողովի համապատասխան որոշում

կայացնելը, Լիցենզավորված անձը պարտավոր է շարունակել իրականացնել

գործունեությունը` համաձայն Լիցենզիայի պայմանների:

7.5. Լիցենզավորված անձի վրա 7.2 կետով նախատեսված տույժերը չեն

տարածվում, եթե նրա գործունեության մեջ արձանագրված խախտումները

ֆորս մաժորային հանգամանքների հետևանք են:

8. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

8.1. Լիցենզիայում փոփոխություններ կարող են կատարվել օրենքով սահմանված

կարգով, Լիցենզավորված անձի կամ Հանձնաժողովի նախաձեռնությամբ:

8.2. Լիցենզավորված անձի իրավական-կազմակերպական ցանկացած փոփոխության

դեպքում Լիցենզավորված անձը պարտավոր է Լիցենզիայի վերագրանցման կամ

նրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու կամ նոր Լիցենզիա

ստանալու հայտով անհապաղ դիմել Հանձնաժողով:

8.3. Լիցենզավորված անձը 5-օրյա ժամկետում ծանուցագրով տեղեկացնում է

Հանձնաժողովին իր հիմնադիր փաստաթղթերում, իրավաբանական հասցեի, և

բանկային հաշվեհամարների փոփոխությունների մասին:

9. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

10. ԾԱՆՈՒՑՈՒՄ

10.1. Լիցենզիայի վերաբերյալ պաշտոնական բոլոր ծանուցումները, հայտերը,

պահանջները կամ այլ հաղորդագրությունները պետք է լինեն գրավոր և

ուղարկվեն սուրհանդակի միջոցով կամ պատվիրված նամակով: Ցանկացած

ծանուցում կամ հաղորդագրություն ուժի մեջ կհամարվի ստացման պահից,

կամ, եթե այն չի ստացվել հասցեատիրոջ մեղքով` ներկայացման պահից:

Լիցենզավորված անձի փոստային կարգաթիվը ________________________

Հասցեն _______________________________________________________

Անվանումը ____________________________________________________

Բանկային հաշվեհամարները __________ ___________ ____________

Տնօրենի (նախագահի) անունը, ազգանունը _________________________

Ի վկայություն սույնի, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի

հանձնաժողովը սույն Լիցենզիան «___» __________________ թ. տրամադրել է

________________________________________________________________________

                        (ընկերության անվանումը)

________________________________________________________________________

                         (իրավաբանական հասցեն)

Գրանցման ամսաթիվը

«____» ____________________ թ.

Գրանցման համարը

թիվ _______

________________________________________________________________________

          (պատասխանատու անձի ստորագրությունը, անունը, ազգանունը)

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

1998 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի

ԹԻՎ 45 ՈՐՈՇՄԱն

ԹԻՎ 2 ՀԱՎԵԼՎԱԾԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ

  _________________________________    _________________________________

                                                (Լիցենզիայի թիվը)

(Լիցենզիայի դասիչը) ___________

ԼԻՑԵՆԶԻԱՆ տրվել է __________________________________________________

(Լիցենզավորված անձի լրիվ անվանումը)

______________________________________________________________________

ՍԽԵՄԱ

ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՑԱՆՑԻ

ՀԱՎԵԼՎԱԾ 3

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

1998 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի

ԹԻՎ 45 ՈՐՈՇՄԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

«___» ____________ 1998 Թ.

ԹԻՎ _______ ՈՐՈՇՄԱՄԲ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ`

_________________________________

                                       (ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՋԵՐՄԱՅԻՆ

ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ԼԻՑԵՆԶԻԱ

ԹԻՎ _____________ ԷՋԻՑ

ԵՐԵՎԱՆ ___ Թ.

1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

Հանձնաժողով - ՀՀ էներգետիկայի հանձնաժողով` էներգետիկայի բնագավառում կարգավորող մարմին, որը գործում է «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրեն պատվիրակված լիազորությունների հիման վրա:

Լիցենզիա - Հանձնաժողովի կողմից իրավաբանական անձին տրված փաստաթուղթ, որը հավաստում է էներգետիկայի բնագավառում սահմանված պայմաններով որոշակի գործունեություն իրականացնելու իրավունք:

Լիցենզավորված անձ - էներգետիկայի բնագավառում սույն Լիցենզիայով ջերմային էներգիայի փոխադրման (փոխադրման և բաշխման) գործունեություն իրականացնելու իրավունք ստացած իրավաբանական անձ:

Արտադրող - ջերմային էներգիայի արտադրության Լիցենզիա ստացած իրավաբանական անձ:

Փոխադրող - ջերմային էներգիայի փոխադրման Լիցենզիա ստացած իրավաբանական անձ:

Բաշխող - իրավաբանական անձ, որին Հանձնաժողովի կողմից տրվել է ջերմային էներգիայի տեղափոխման և (կամ) բաշխման գործունեություն իրականացնելու Լիցենզիա:

Բաշխում - կազմակերպաիրավական, տնտեսական և տեխնիկական գործառույթների համակարգ, որի միջոցով կատարվում է Սպառողների ջերմամատակարարումը:

Սպառող (բաժանորդ) - ջերմամատակարարող ձեռնարկության ջերմային ցանցին սույն կանոնների և այլ նորմատիվ ակտերի պահանջներին և տեխնիկական պայմաններին համապատասխանող միացում ունեցող և ջերմամատակարարող ձեռնարկության հետ ջերմային էներգիայի մատակարարման (առքուվաճառքի) պայմանագիր կնքած իրավաբանական կամ ֆիզիկական անձ:

Ջերմային էներգիայի փոխադրման և (կամ) բաշխման ցանցեր (Ջերմային ցանցեր) - ջերմային էներգիայի մայրուղային, բաշխման խողովակաշարերի, ջերմային էներգիայի բաշխման կետերի, դրանց հուսալի և անվտանգ շահագործման համար անհրաժեշտ սարքավորումների ու օպերատիվ կառավարման համալիրների (ներառյալ կարգավարական ծառայությունները) կազմակերպական, տեխնիկական և (կամ) տնտեսական կապերով ու աշխատանքային ռեժիմներով միավորված համակարգեր, որոնց միջոցով իրականացվում են ջերմային էներգիայի փոխադրումը և (կամ) բաշխումը արտադրության Լիցենզիա ունեցող անձանցից բաշխման Լիցենզիա ունեցող անձանց կամ անմիջապես Սպառողներին:

Ֆորս մաժոր - Արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների (տարերային աղետներ), ռազմական գործողություններ, էներգառեսուրսների (վառելիքի, ջրի) մատակարարման համակարգերի վթարներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակումներ), տվյալ պայմաններում Լիցենզավորված անձից անկախ առաջացած անհաղթահարելի ուժի հետևանքներ, որոնք մասամբ կամ ամբողջությամբ, անհնար են դարձնում լիցենզավորված գործունեության իրականացումը:

2. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

2.1. Սույն Լիցենզիան ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից:

2.2. Սույն Լիցենզիան տրվում է անժամկետ:

3. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՏԱՐԱԾՔԸ

3.1. Սույն Լիցենզիայով Լիցենզավորված անձին իրավունք է տրվում

լիցենզավորված գործունեություն իրականացնել թիվ 1 հավելվածում

սահմանված տարածքում:

4. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐ

4.1. Սույն Լիցենզիայով Լիցենզավորված անձը լիցենզավորված

գործունեությունն իրականացնում է թիվ 2 հավելվածում նշված

էներգատեղակայանքներով:

5. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

5.1. Սույն Լիցենզիայով Լիցենզավորված անձին Լիցենզիան ուժի մեջ մտնելու

պահից 3.1 կետով սահմանված տարածքում տրվում է`

ա) Սպառողներին ջերմային էներգիա բաշխելու ձեռնարկատիրական

գործունեություն իրականացնելու իրավունք:

բ) Ջերմային էներգիա Արտադրողից և (կամ) Փոխադրողից գնելու և

վաճառելու ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու

իրավունք:

գ) Ջերմային էներգիան Արտադրողից և (կամ) Փոխադրողից ստանալու և

Սպառողներին առաքելու կարգավարական, օպերատիվ ղեկավարման և

շահագործման գործունեություն:

5.2. Լիցենզավորված անձն իրավունք չունի Լիցենզավորված գործունեության

էությունը կազմող կարգավարման, օպերատիվ ղեկավարման և շահագործման

գործառույթները պայմանագրով կամ որևէ այլ կարգով փոխանցել (օտարել)

այլ անձի:

6. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

6.1. Լիցենզավորված անձի գործունեությունը պետք է համապատասխանի սույն

Լիցենզիայի, Հանձնաժողովի կողմից սահմանված նորմատիվ ակտերի և

Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:

6.2. Լիցենզավորված անձը Լիցենզավորված գործունեությունը պետք է

իրականացնի տնտեսական արդյունավետության սկզբունքներին, Հայաստանի

Հանրապետությունում գործող ստանդարտներին, անվտանգության տեխնիկայի

նորմերին և հուսալիության ցուցանիշներին համապատասխան:

6.3. Լիցենզավորված անձը պարտավոր է Հայաստանի Հանրապետության

օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել իր տարածքում նոր

Սպառողների ջերմամատակարարումը:

6.4. Լիցենզավորված անձը տեխնիկական հնարավորությունների առկայության

դեպքում պարտավոր է Հանձնաժողովի կողմից սահմանված սակագներով,

բաշխման ցանցով փոխադրել արտադրողի և (կամ) փոխադրողի և (կամ)

Սպառողի սեփականությունը հանդիսացող ջերմային էներգիան:

6.5. Լիցենզավորված անձն իր գործունեությունն իրականացնելիս` պարտավոր է

ապահովել մարդկանց կյանքի և առողջության անվտանգությունը, ինչպես

նաև գույքի պահպանությունը` Հայաստանի Հանրապետության

օրենսդրությանը համապատասխան:

6.6. Լիցենզավորված անձն առանց Հանձնաժողովի թույլտվության չի կարող

դառնալ Լիցենզիա ունեցող մեկ այլ անձի բաժնետեր, փայատեր կամ

միավորվել Լիցենզիա ունեցող մեկ այլ անձի հետ:

6.7. Լիցենզավորված անձի կանոնադրական հիմնադրամում 35 տոկոսից ավելի

մասնակցություն ունեցող բաժնետեր կամ փայատեր իրավունք չունի առանց

Հանձնաժողովի թույլտվության ձեռք բերել Լիցենզիա ունեցող մեկ այլ

անձի բաժնետոմս, բաժնեմաս կամ ունենալ փայամասնակցություն:

6.8. Լիցենզավորված անձը պարտավոր է ապահովել առևտրային հաշվառքի բոլոր

սարքերի պետական ստուգաչափումը:

6.9. Լիցենզավորված անձի և այլ անձանց, միջև կնքվող ջերմամատակարարման

(առք ու վաճառքի) պայմանագրերը պետք է համապատասխանեն Հանձնաժողովի

կողմից սահմանված պայմանագրերի օրինակելի ձևերին:

6.10. Լիցենզավորված անձի և էներգետիկայի բնագավառում Լիցենզավորված

գործունեություն իրականացնող այլ անձանց միջև կնքվող

ջերմամատակարարման (առք ու վաճառքի) պայմանագրերը ենթակա են

գրանցման` Հանձնաժողովում:

6.11. Լիցենզավորված անձը Հանձնաժողովի կողմից սահմանված կարգին և

ձևերին համապատասխան, Հանձնաժողով է ներկայացնում տեղեկատվություն

և հաշվետվություններ`

- բանկերում ունեցած հաշիվների մասին,

- տեխնիկական հսկողություն իրականացնող մարմինների կողմից կատարված

ստուգումների արդյունքների մասին,

- անցած ժամանակաշրջանի գործունեության մասին,

- հաջորդ հաշվարկային ժամանակաշրջանի տեխնիկա-տնտեսական

ցուցանիշների կանխատեսումների մասին,

- երկարաժամկետ և կարճաժամկետ վարկային ծրագրերի մասին,

- տեխնիկական վերակառուցման, վերականգնման և արդիականացման

երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրերի և դրանց իրականացման

ֆինանսական ներդրումների մասին:

Ներկայացված ֆինանսատնտեսական ծրագրերը պետք է հիմնավորված լինեն

համապատասխան հաշվարկներով և ենթակա են համաձայնեցման`

Հանձնաժողովի հետ:

6.12. Լիցենզավորված գործունեության հաշվապահական հաշվառումը և

հաշվետվությունը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության

օրենսդրությամբ սահմանված հաշվապահական հաշվառման պահանջներին:

6.13. Լիցենզավորված գործունեության հաշվապահական հաշվառումը և

հաշվետվությունը պետք է սահմանազատված լինեն Լիցենզավորված անձի

կողմից իրականացվող գործունեության այլ տեսակների հաշվապահական

հաշվառումից և հաշվետվությունից:

6.14. Լիցենզավորված անձը պարտավոր է յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի

30-ը հանրապետական մամուլում հրապարակել նախորդ տարվա իր

գործունեության հաշվետվությունը` համաձայն Հանձնաժողովի կողմից

սահմանված ձևերի: Հրապարակված հաշվետվությունները չպետք է

պարունակեն պետական և ծառայողական գաղտնիքներ:

6.15. Լիցենզավորված անձը պարտավոր է Հանձնաժողովի պահանջով իրականացնել

իր ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ:

6.16. Լիցենզավորված անձը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ

սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով

ներկայացրած Լիցենզավորված գործունեության հաշվետվության և այլ

տեղեկատվության հավաստիության համար:

6.17. Ջերմային էներգիայի առավելագույն սակագները սահմանում է

Հանձնաժողովը: Լիցենզավորված անձը կարող է կիրառել Հանձնաժողովի

կողմից սահմանված սակագներից ցածր սակագներ` «Էներգետիկայի մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: Հանձնաժողովի

կողմից սահմանված սակագնից ցածր սակագներ կիրառելու հետևանքով

Լիցենզավորված անձի հնարավոր վնասները հաշվի չեն առնվում սակագների

վերանայման ժամանակ:

6.18. Լիցենզիայի գործողության ընթացքում Լիցենզավորված անձն իր

նախաձեռնությամբ, Հանձնաժողովի կողմից սահմանված կարգին և ձևերին

համապատասխան, կարող է հայտ ներկայացնել ջերմային էներգիայի

սակագների վերանայման վերաբերյալ:

6.19. Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ և իր կողմից սահմանված

ընթացակարգով կարող է վերանայել ջերմային էներգիայի գործող

սակագինը (սակագները):

6.20. Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեության հետ կապված

ծախսերն իրականացնում է ըստ սակագնի մեջ ընդգրկված ծախսերի

համապատասխան հոդվածների (ուղղությունների), ապահովելով

շահագործման հուսալիությունն ու անվտանգությունը: Ծախսերի

կառուցվածքի փոփոխության անհրաժեշտության դեպքում Լիցենզավորված

անձը համապատասխան հիմնավորումներով նախապես դիմում է Հանձնաժողով`

համաձայնեցման համար:

6.21. Հանձնաժողովը սակագների մեջ հաշվի է առնում միայն այն ծախսերը,

որոնք հիմնավորված և անհրաժեշտ են Լիցենզավորված գործունեությունն

իրականացնելու համար:

6.22. Լիցենզավորված անձը պարտավոր է Հանձնաժողովին հայտնել իր կողմից

ջերմային էներգիայի ընդունման/բաշխման սահմանափակման հանգեցրած

(հանգեցնող) չկանխատեսված հանգամանքների մասին` անհապաղ:

6.23. Լիցենզավորված անձը պարտավոր է անմիջապես հայտնել Հանձնաժողովին

այն հանգամանքների մասին, որոնք հանգեցրել են կամ կարող են

հանգեցնել սույն Լիցենզիայի պայմանների խախտումների:

6.24. Լիցենզավորված անձը պարտավոր է Հանձնաժողովի կողմից սահմանված

կարգով, ջերմամատակարարման (առք ու վաճառքի) պայմանագրերի և ՀՀ

օրենսդրությանը համապատասխան ջերմամատակարարման դադարեցման կամ

սահմանափակման դեպքում համապատասխան ծառայությունների միջոցով

տեղեկացնել Սպառողներին:

7. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ

7.1. Սույն լիցենզիայի պայմանների պահպանման վերահսկումը Հանձնաժողովը

իրականացնում է իր կողմից սահմանված կարգով:

7.2. Լիցենզիայի պայմանների պահպանման վերահսկումը ապահովելու նպատակով

Հանձնաժողովը և նրա կողմից լիազորված ներկայացուցիչները ունեն

ազատ մուտքի իրավունք Լիցենզավորված անձի տարածք:

Լիցենզավորված անձը վերահսկման իրականացման ընթացքում պետք է

լիովին համագործակցի և աջակցի Հանձնաժողովին կամ նրա կողմից

լիազորված ներկայացուցչին:

7.3. Հանձնաժողովի կողմից լիազորված ներկայացուցիչները Լիցենզավորված

անձի տարածքում պահպանում են ընկերության ներքին կանոնակարգը,

անվտանգության և հակահրդեհային տեխնիկայի կանոնները, ինչպես նաև

ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերը:

8. ՏՈՒԳԱՆՔՆԵՐ, ԿԱՍԵՑՈՒՄ ԵՎ ԶՐԿՈՒՄ

8.1. Լիցենզիայի պայմանների պահպանման վերահսկումը իրականացնում է

Հանձնաժողովը` համագործակցելով պետական այլ իրավասու մարմինների

հետ:

8.2. Լիցենզիայի պայմանները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ

խախտելու դեպքում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության

«Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածով, Հանձնաժողովը իրավասու

է կիրառել հետևյալ տույժերը.

ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարականներ,

բ) Լիցենզիայի կասեցում,

գ) Լիցենզիայից զրկում:

Նշված տույժերի կիրառման կարգը սահմանում է Հանձնաժողովը:

Օրենսդրությամբ սահմանված կարգով Հանձնաժողովը կարող է տուգանել

Լիցենզավորված անձանց:

8.3. Լիցենզավորված անձին Լիցենզիայից զրկելու դեպքում Հանձնաժողովը և

Լիցենզավորված անձը ղեկավարվում են «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի

37 հոդվածով և ՀՀ օրենսդրությամբ:

8.4. Լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել Լիցենզավորված անձի

նախաձեռնությամբ` նրա գրավոր դիմումի հիման վրա: Մինչև Լիցենզիայի

կասեցման կամ զրկման մասին Հանձնաժողովի համապատասխան որոշում

կայացնելը, Լիցենզավորված անձը պարտավոր է շարունակել իրականացնել

գործունեությունը` համաձայն Լիցենզիայի պայմանների:

8.5. Լիցենզավորված անձի վրա 8.2 կետով նախատեսված տույժերը չեն

տարածվում, եթե նրա գործունեության մեջ արձանագրված խախտումները

ֆորս մաժորային հանգամանքների հետևանք են:

9. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

9.1. Լիցենզիայում փոփոխություններ կարող են կատարվել օրենքով սահմանված

կարգով, Լիցենզավորված անձի կամ Հանձնաժողովի նախաձեռնությամբ:

9.2. Լիցենզավորված անձի իրավական-կազմակերպական ցանկացած փոփոխության

դեպքում Լիցենզավորված անձը պարտավոր է Լիցենզիայի վերագրանցման կամ

նրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու կամ նոր Լիցենզիա

ստանալու հայտով անհապաղ դիմել Հանձնաժողով:

9.3. Լիցենզավորված անձը 5-օրյա ժամկետում ծանուցագրով տեղեկացնում է

Հանձնաժողովին իր հիմնադիր փաստաթղթերում, իրավաբանական հասցեի, և

բանկային հաշվեհամարների փոփոխությունների մասին:

10. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

11. ԾԱՆՈՒՑՈՒՄ

11.1. Լիցենզիայի վերաբերյալ պաշտոնական բոլոր ծանուցումները, հայտերը,

պահանջները կամ այլ հաղորդագրությունները պետք է լինեն գրավոր և

ուղարկվեն սուրհանդակի միջոցով կամ պատվիրված նամակով: Ցանկացած

ծանուցում կամ հաղորդագրություն ուժի մեջ կհամարվի ստացման պահից,

կամ, եթե այն չի ստացվել հասցեատիրոջ մեղքով` ներկայացման պահից:

Լիցենզավորված անձի փոստային կարգաթիվը ________________________

Հասցեն _______________________________________________________

Անվանումը ____________________________________________________

Բանկային հաշվեհամարները __________ ___________ ____________

Տնօրենի (նախագահի) անունը, ազգանունը _________________________

Ի վկայություն սույնի, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի

հանձնաժողովը սույն Լիցենզիան «___» __________________ թ. տրամադրել է

________________________________________________________________________

                        (ընկերության անվանումը)

________________________________________________________________________

                         (իրավաբանական հասցեն)

Գրանցման ամսաթիվը

«____» ____________________ թ.

Գրանցման համարը

թիվ _______

________________________________________________________________________

          (պատասխանատու անձի ստորագրությունը, անունը, ազգանունը)

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

1998 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի

ԹԻՎ 45 ՈՐՈՇՄԱն

ԹԻՎ 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՒ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԲԱՇԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԸ»

փաստաթղթի կազմը և բովանդակությունը

____________________________________________________________________

_______________________________________ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

(գործունեության անվանումը)

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԸ

1. Լիցենզավորվող գործունեության տարածքի (սպասարկման տարածքի) անվանումը

և համառոտ նկարագրությունը:

2. Լիցենզավորվող գործունեության տարածքը (սպասարկման տարածքը) ՀՀ

մարզային բաժանման կամ կոնկրետ մարզի քարտեզի (քարտեզի պատճենի) վրա

(չափացույցը ցանկացած` 1 : 20000-ից մինչև 1 : 5000 տիրույթում):

3. Լիցենզավորվող գործունեության տարածքի (սպասարկման տարածքի)

առանձնահատկությունները, այդ թվում տարածքի որոշ գոտիներում բաշխում

իրականացնող այլ տնտեսավարող սուբյեկտների առկայությունը և նրանց հետ

պայմանական սահմանի և սահմանազատման կետերի նկարագրությունը:

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

1998 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի

ԹԻՎ 45 ՈՐՈՇՄԱն

ԹԻՎ 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ

  _________________________________    _________________________________

                                                (Լիցենզիայի թիվը)

(Լիցենզիայի դասիչը) ___________

ԼԻՑԵՆԶԻԱՆ տրվել է __________________________________________________

(Լիցենզավորված անձի լրիվ անվանումը)

______________________________________________________________________

ՑՈՒՑԱԿ

ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՄԱՆ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ

______________________________________________________________________

Էներգատեղակայանքի|  Էներգատեղակայանքի  | դրվածքային    | շահագործման

անվանումը     |     տեխնիկական      | հզորությունը  |  հանձնելու

|     բնութագիրը      |  (գկալ/ժամ)   |  տարեթիվը

______________________________________________________________________

|                     |               |

|                     |               |

|                     |               |

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
18.09.1998
N 45
Որոշում