Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 829-Ն ...

 

 

040.1742.120111

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 2010 թվականի N 1742-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 829-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումար հատկացնելու մասին» N 829-Ն որոշման N 5 հավելվածի աղյուսակում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 2-րդ կետի 4-րդ սյունակում «Լեռնամերձի համայնքի Դ=426 մմ Լ=600 գծմ և Դ=426 մմ Լ=650 գծմ առանձին հատվածների ներտնտեսային մղման խողովակաշարերի կառուցում: Արշալույսի համայնքի Դ=426 մմ Լ=500 գծմ ներտնտեսային նշանակության մղման խողովակաշարի կառուցում» բառերը փոխարինել «Լեռնամերձի համայնքի Դ=426 մմ Լ=1100 գծմ և Դ=400 մմ Լ=440 գծմ առանձին հատվածների ներտնտեսային մղման խողովակաշարերի կառուցում» բառերով.

2) 5-րդ կետի 3-րդ և 4-րդ սյունակները «վերանորոգում» և «վերականգնում» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «և Սառնաղբյուրի պոմպերի և էլեկտրական շարժիչների վերանորոգում» բառերով, 5-րդ սյունակում «8,286.0» թիվը փոխարինել «7,989.0» թվով, իսկ 8-րդ սյունակում «Վարդաքարի և» բառերը` «Վարդաքարի, Սառնաղբյուրի և» բառերով.

3) 9-րդ տողի 4-րդ սյունակում «ձեռքբերում» բառը փոխարինել «վերանորոգում» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.12.2010
N 1742-Ն
Որոշում