Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅ ...

 

 

102.0237.231210

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»        12            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10210498

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՀՐԱՄԱՆ

 

17 դեկտեմբերի 2010 թվականի N 237-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐՔԻ ՁԵՎԸ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1505-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմում պայմանագրերի հաշվառման և գրանցման գրքի ձևը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմում պայմանագրերի հաշվառման և գրանցման գրքի վարման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

առաջին տեղակալի

2010 թվականի դեկտեմբերի 17-ի

թիվ 237-Ն հրամանի

 

ՁԵՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐՔԻ

.____________________________________________________________________.

|Պայմա-|Պայմա-|Պայմանագրի կողմ հանդիսացող  |Պայմա-|Պայմանագրի  |Ծանո-|

|նագրի |նագրի |ֆիզիկական անձի անունը,      |նագրի |ուժի մեջ    |թա-  |

|հաշ-  |կնքման|ազգանունը, բնակության վայրը,|առար- |մտնելու և   |գրու-|

|վառման|ամսա- |անձնագրի սերիան ու համարը   |կան   |պայմանագրի  |թյուն|

|համարը|թիվը, |/իրավաբանական անձի դեպքում  |      |գործողության|     |

|      |ամիսը,|իրավաբանական անձի անվանումը,|      |ժամկետը     |     |

|      |տարե- |կազմակերպաիրավական ձևը,     |      |լրանալու    |     |

|      |թիվը  |գործունեության իրականացման  |      |ամսաթիվը,   |     |

|      |և     |վայրը/                      |      |ամիսը և     |     |

|      |գրանց-|                            |      |տարեթիվը    |     |

|      |ման   |                            |      |            |     |

|      |համարը|                            |      |            |     |

|______|______|____________________________|______|____________|_____|

| 1.   |      |                            |      |            |     |

|______|______|____________________________|______|____________|_____|

| 2.   |      |                            |      |            |     |

|______|______|____________________________|______|____________|_____|

| 3.   |      |                            |      |            |     |

|______|______|____________________________|______|____________|_____|

| 4.   |      |                            |      |            |     |

|______|______|____________________________|______|____________|_____|

| 5.   |      |                            |      |            |     |

.____________________________________________________________________.

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

առաջին տեղակալի

2010 թվականի դեկտեմբերի 17-ի

թիվ 237-Ն հրամանի

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐՔԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմում պայմանագրերի /այսուհետ` պայմանագրեր/ հաշվառման և գրանցման գրքի /այսուհետ` հաշվառման և գրանցման գիրք/ վարման հետ կապված հարաբերությունները:

2. Պայմանագրերի հաշվառումը և գրանցումն իրականացվում են հաշվառման և գրանցման գրքում համապատասխան գրառում կատարելու միջոցով:

3. Հաշվառման և գրանցման գիրքն ըստ սյունակների լրացվում է հետևյալ ձևով`

1) 1-ին սյունակում նշվում է պայմանագրի հաշվառման համարը.

2) 2-րդ սյունակում նշվում են պայմանագրի կնքման ամսաթիվը, ամիսը տարեթիվը և գրանցման համարը, որը յուրաքանչյուր տարի սկսվում է հունվարի 1-ից և շարունակվում մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ կնքված պայմանագրերի համար: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության` հաշվառման և գրանցման գիրքը վարող համապատասխան ստորաբաժանումը կարող է սույն կարգով գրառված պայմանագրի գրանցման յուրաքանչյուր համարի ցանկացած կողմից որոշակի սկզբունքով լրացնել տարբերակող տառեր կամ թվեր` դրանք առանձնացնելով գծիկներով (օրինակ` Ա-1, 1-Ա, Ա-1-Բ):

3) 3-րդ սյունակում նշվում են պայմանագրի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրի սերիան և համարը, մշտական կամ ժամանակավոր բնակության վայրը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպաիրավական ձևը և գործունեության իրականացման վայրը:

4) 4-րդ սյունակում նշվում է պայմանագրի առարկան.

5) 5-րդ սյունակում նշվում են պայմանագրի ուժի մեջ մտնելու և պայմանագրի գործողության ժամկետը լրանալու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը (օրինակ` 15.05.2010թ.-22.08.2010թ.).

6) 6-րդ սյունակում նշվում են հաշվառման գրքի մյուս սյունակների գրանցումները բացահայտելու կամ լրացնելու համար անհրաժեշտ գրառումներ և տեղեկություններ, ինչպես նաև պայմանագրի պայմանների փոփոխելու, պայմանագիրը դադարեցնելու և այլ տեղեկություններ:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
17.12.2010
N 237-Ն
Հրաման