Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

110.0324.201198

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

12 նոյեմբերի 1998 թ. թիվ 324-Մ

 

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն ՀՀ կառավարության 6 նոյեմբերի 1998 թ. թիվ 690 որոշման

 

հրամայում եմ`

 

Հաստատել «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում նախապատրաստական բաժինների գործունեության» Կանոնակարգը:

 

«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

Լ. ՄԿՐՏՉՅԱՆ

 

«25» հոկտեմբերի 1998 թ.

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

1. 1998/99 ուսումնական տարվա ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում նախապատրաստական բաժինների դասընթացը սկսվում է 1998 թ. նոյեմբերի 20-ից: Ավարտական քննությունները կազմակերպվում են 1999 թ. հունիսի 5-ից մինչև 15-ը ներառյալ:

2. Նախապատրաստական բաժինների ընդունելության կազմակերպման նպատակով բուհերում ստեղծվում են հանձնաժողովներ հետևյալ կազմով`

նախագահ` բուհի ռեկտոր, պատասխանատու քարտուղար և անդամներ:

3. Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը` դիմում ռեկտորի անունով, ատեստատ միջնակարգ կրթության վերաբերյալ, բժշկական տեղեկանք, 4 լուսանկար և տեղեկանք ընդունելության քննությունների Հաշվիչ կենտրոնից գնահատականների վերաբերյալ:

4. Նախապատրաստական բաժիններ կարող են դիմել 1998 թ. ՀՀ պետական բուհերի կենտրոնացված ընդունելության քննությունների մրցույթից դրական միավորներով դուրս մնացած այն դիմորդները, ովքեր հանձնել են բուհերի կողմից հայտարարված համապատասխան մասնագիտության քննությունները: Դիմորդները կարող են մասնակցել միայն մեկ մասնագիտության մրցույթին: Նախապատրաստական բաժինների մասնագիտությունները և համապատասխանաբար հատկացվող տեղերը ընտրում են բուհերը:

5. Բուհի նախապատրաստական բաժին ընդունվող դիմորդները մինչև նրանց որպես ունկնդիրների հրամանագրումը կնքում են պայմանագիր տվյալ բուհի հետ: Նախապատրաստական բաժինների մրցույթը անց է կացվում համաձայն ՀՀ պետական բուհերի 1998 թ. ընդունելության քննությունների կանոնների: Մինչև բուհի կողմից սահմանված ժամկետը նախապատրաստական բաժիններում ուսանելու վարձը չվճարող դիմորդները զրկվում են մրցույթին մասնակցելու հնարավորությունից:

6. Նախապատրաստական բաժնի ունկնդիրները առաջին կիսամյակի վերջում հանձնում են քննություններ մասնագիտական առարկաներից և ստուգարքներ բուհի կողմից որոշված հանրակրթական առարկաներից` բուհերի ուսանողների համար սահմանված կարգով: Երկրորդ կիսամյակի վերջում կազմակերպվում են միայն ավարտական քննություններ:

7. Նախապատրաստական բաժինների արական սեռի ունկնդիրները օրենքով սահմանված կարգով ենթակա են զորակոչի:

8. Ավարտական քննությունների անցկացման համար բուհի ռեկտորի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, որի կազմում կարող են ընդգրկվել ինչպես տվյալ բուհի, այնպես էլ այլ բուհերի համապատասխան մասնագետներ: Հանձնաժողովի նախագահ է հանդիսանում բուհի ռեկտորը:

9. Ավարտական քննական աշխատանքները գնահատվում են համաձայն բուհերի ընդունելության քննությունների գնահատման սանդղակի և չափանիշների: Քննական արդյունքները գրանցվում են քննական տեղեկագրերում:

Ըստ առարկաների քննությունների հարցատոմսերը, ծածկագրված տետրերը, բանավոր հարցման թերթիկները և անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

10. Ավարտական քննությունները դրական հանձնած ունկնդիրները ընդունվում են բուհի համապատասխան մասնագիտության առաջին կուրս, վճարովի հիմունքներով:

11. Նախապատրաստական բաժիններում ուսանելու վճարը չի գերազանցում տվյալ մասնագիտության առաջին կուրսի վճարի 50 տոկոսը:

12. Նախապատրաստական բաժնի ավարտական քննությունները դրական հանձնած ունկնդիրները տվյալ տարվա կենտրոնացված բուհերի ընդունելության քննություններին մասնակցելու դեպքում կորցնում են նախապատրաստական բաժնից բուհ տեղափոխման իրենց իրավունքը:

13. Նախապատրաստական բաժնի ունկնդիրների քննական և ստուգարքային ամփոփաթերթերը, ինչպես նաև ավարտական քննություններին վերաբերող փաստաթղթերը համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր և պահվում են բուհում:

14. Նախապատրաստական բաժնի ավարտական քննությունների արդյունքով բուհ ընդունված ունկնդիրներին հրամանագրում է բուհի ռեկտորը:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                «20»          11          1998 թ.

                   ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12980214

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
12.11.1998
N 324-Մ
Հրաման