Սեղմել Esc փակելու համար:
ՇԱՀԱԳՐԳԻՌ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԱՀԱԳՐԳԻՌ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ Տ ...

21.07.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.01.2011  -ից մինչեւ   21.07.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 14.07.2022 թիվ 44-Ն հրաման)

i

100.0025.201210

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»        12            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10010492

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

29 նոյեմբերի 2010 թվականի N 25-Ն

 

i

ՇԱՀԱԳՐԳԻՌ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐՎԱ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ը ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻՆ, ՎՏԱՆԳՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ` ԻՐ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԵՎ ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԵԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի թիվ 1138-Ն որոշման 2-րդ կետի 2)-րդ ենթակետը, շահագրգիռ մարմինների կողմից մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը ազգային համակարգող մարմին ներկայացվող` կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններին, վտանգներին առնչվող` իրենց կողմից իրականացվող և պլանավորված քաղաքականության, ռազմավարությունների և ծրագրերի վերաբերյալ տարեկան տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև իրենց համակարգում կանոնների պահանջների կատարմանը և կանոնների ներդրմանը վերաբերող հարցերի մասին կիսամյակային տեղեկատվության տրամադրման գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Հաստատել`

1) Շահագրգիռ մարմինների կողմից մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը ազգային համակարգող մարմին ներկայացվող` կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններին, վտանգներին առնչվող` իր կողմից իրականացվող և պլանավորված քաղաքականության, ռազմավարությունների և ծրագրերի վերաբերյալ տարեկան տեղեկատվության տրամադրման ձևը` համաձայն N1 հավելվածի:

2) Շահագրգիռ մարմինների կողմից մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը ազգային համակարգող մարմնին ներկայացվող իր համակարգում կանոնների պահանջների կատարմանը և կանոնների ներդրմանը վերաբերող հարցերի մասին կիսամյակային տեղեկատվության տրամադրման ձևը` համաձայն N2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Ա. Վանյանին

1) Սահմանել հսկողություն հրամանի պահանջների իրականացման նկատմամբ:

2) Սույն հրամանի օրինակները սահմանված կարգով ներկայացնել ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1138-Ն որոշմամբ սահմանված շահագրգիռ մարմիններին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին`

1) Օրենքով սահմանված կարգով սույն հրամանը ներկայացնել պետական գրանցման:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2010 թ. նոյեմբերի 29-ի

N 25-Ն հրամանի

 

ՁԵՎ

ՇԱՀԱԳԻԳԻՌ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐՎԱ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ը ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻՆ, ՎՏԱՆԳՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ` ԻՐ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԵՎ ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԵԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

.__________________________________________________________________.

|Հ/Հ|Տվյալ տարվա փետրվարի|Տվյալ տարվա փետրվարի|Տվյալ տարվա փետրվարի|

|   |1-ի դրությամբ       |1-ի դրությամբ       |1-ի դրությամբ       |

|   |իրականացվող և       |իրականացվող և       |իրականացվող և       |

|   |պլանավորված         |պլանավորված         |պլանավորված ծրագրեր |

|   |քաղաքականություն    |ռազմավարություններ  |                    |

|___|____________________|____________________|____________________|

|___|____________________|____________________|____________________|

|___|____________________|____________________|____________________|

.__________________________________________________________________.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2010 թ. նոյեմբերի 29-ի

N 25-Ն հրամանի

 

ՁԵՎ

ՇԱՀԱԳԻԳԻՌ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐՎԱ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ը ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԻՐ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

.________________________________________________________________.

|Հ/Հ|Տվյալ կիսամյակի դրությամբ Միջազգային առողջապահական կանոնների|

|   |պահանջների կատարմանը և  ներդրմանը վերաբերող հարցեր          |

|___|____________________________________________________________|

|___|____________________________________________________________|

|___|____________________________________________________________|

|___|____________________________________________________________|

.________________________________________________________________.

 

1. Կանոնների պահանջների կատարման և ներդրման հարցերը ներառում են`

1) կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգների ռիսկի պարբերական գնահատում,

2) վաղ հայտնաբերման, գնահատման և դիմակայման կարիքների որոշում,

3) կարողությունների զարգացմանն առնչվող միջոցառումներ,

4) վարժանքների իրականացում,

5) կադրերի պատրաստման ուղղությամբ միջոցառումներ,

6) կենսաբանական, քիմիական և ճառագայթային անվտանգությանն առնչվող նորմատիվ-իրավական ակտերի, մեթոդական փաստաթղթերի, ուղեցույցների ընդունում,

7) միջոլորտային համագործակցություն կենսաբանական, քիմիական և ճառագայթային անվտանգության հարցերով,

8) գրանցամատյանների, ռեգիստրների ստեղծում,

9) սպասարկման ոլորտում ընդգրկված մասնավոր կազմակերպությունների գործունեություն կենսաբանական, քիմիական և ճառագայթային անվտանգության հարցերի շուրջ,

10) բնակչության իրազեկում,

11) ազգային, ենթազգային կառույցների միջև փոխտեղեկատվության ապահովման, հետադարձ կապի միջոցառումներ,

12) տվյալների արխիվի ձևավորում և վարում,

13) հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի (այսուհետև` դեպք) մասին տվյալների հաղորդման, այդ թվում` համակարգչային,

14) անսպասելի և անսովոր դեպքերի վարման,

15) միջոցառումներում բնակչության ընդգրկման,

16) դեպքերի ստանդարտ բնորոշումների մշակում, լրամշակում և ներդրում,

17) պահանջվող նոր տեղեկատվության համակարգում արագ ներդրման մեխանիզմների ձևավորում,

18) տվյալների որակի և լրիվության ստուգման մեխանիզմների ձևավորում,

19) ֆոնային ցուցանիշների մշակում և ներդրում,

20) տվյալների վերլուծության մեխանիզմների ներդրում,

21) այլ կառույցների հետ համատեղ ռիսկի գնահատում,

22) արձանագրված դեպքերի մասին զեկույցներ,

23) օպերատիվ արձագանքման կարողությունների ձևավորում,

24) ահազանգման սխեմաների մշակում,

25) պահուստային պաշարների ձևավորում,

26) արտակարգ իրավիճակներում աշխատելու հնարավորությունների ստեղծում` պլան, պաշարներ և այլն,

27) լաբորատոր համակարգի կատարելագործում, համագործակցություն, ռեֆերենս լաբորատորիաների ձևավորում, մասնակցություն լաբորատոր ցանցերին, լաբորատոր նմուշների տեղափոխում, լաբորատորիայի ակրեդիտացում, մասնակցություն ներքին և արտաքին աուդիտի համակարգերին,

28) ըստ ռիսկերի տարածքի գոտևորման,

29) Ինչպես նաև ՀՀ կառավարության 2009 թ. հոկտեմբերի 22-ի նիստի N 44 արձանագրային որոշման հավելված 2-ում ամրագրված Հայաստանի Հանրապետությունում Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման միջոցառումների ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման մասին տեղեկատվությունը,

30) և Կանոնների պահանջներին վերաբերող այլ հարցեր:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
29.11.2010
N 25-Ն
Հրաման