Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵ ...

 

 

050.0316.231210

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»        12            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05010495

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 նոյեմբերի 2010 թվականի թիվ 316-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 408-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը, 54-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի ««Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով պատվիրակման ենթակա գործառույթները, ապահովագրական գործառույթների պատվիրակման նախնական թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերը և տեղեկությունները, դրանց բովանդակությունը, ներկայացման կարգն ու ձևը և նախնական թույլտվություն ստանալու կարգը և պայմանները» կանոնակարգ 3/07-ը հաստատելու մասին» թիվ 408 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով պատվիրակման ենթակա գործառույթները, ապահովագրական գործառույթների պատվիրակման նախնական թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերը և տեղեկությունները, դրանց բովանդակությունը, ներկայացման կարգն ու ձևը և նախնական թույլտվություն ստանալու կարգը և պայմանները» կանոնակարգ 3/07-ում (այսուհետ` Կանոնակարգ 3/07) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգի 2 կետում`

i

ա. 2-րդ ենթակետում «գնահատումը:» բառը փոխարինել «գնահատումը,» բառով,

բ. լրացնել 3-րդ ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.

«3) ապահովագրական պատահարի առաջացման պատճառների փորձաքննությունը:»:

2) Կանոնակարգը լրացնել 2.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

i

«2.1 Սույն կանոնակարգի 2-րդ և 3-րդ գլուխներով սահմանված պահանջները չեն տարածվում Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական մարմնին ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գծով ապահովագրական պատահարի առաջացման պատճառների փորձաքննության գործառույթի պատվիրակման նկատմամբ: Սույն կետով նախատեսված պատվիրակման համար Կենտրոնական բանկի նախնական թույլտվությունը սույն կանոնակարգի ուժով համարվում է տրված:»:

i

3) Կանոնակարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում «ձև 1» բառերը փոխարինել «Հավելված 1» բառերով:

4) Կանոնակարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետում`

ա. «ա» պարբերությունում «ձև 2» բառերը փոխարինել «Հավելված 2-ի» բառերով,

բ. հանել «բ» և «ե» պարբերությունները:

5) Կանոնակարգը լրացնել 8-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

i

«8. Ապահովագրական ընկերությունը կոնտրագենտի հետ ապահովագրական գործառույթի պատվիրակման պայմանագրի դադարեցման դեպքում պայմանագիրը դադարեցնելուց հետո 3 օրվա ընթացքում տեղեկացնում է Կենտրոնական բանկին:»:

i

6) Կանոնակարգի Հավելվածի Ձև 1-ում «. ապահովագրության օբյեկտի զննումը և (կամ) ապահովագրական պատահարի տեղի ունենալու հնարավորության գնահատումը.» տողից հետո լրացնել նոր տող` հետևյալ բովանդակությամբ. «. ապահովագրական պատահարի առաջացման պատճառների փորձաքննությունը.»:

7) Կանոնակարգի «Ձև 1 «Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով պատվիրակման ենթակա գործառույթները, ապահովագրական գործառույթների պատվիրակման նախնական թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերը և տեղեկությունները, դրանց բովանդակությունը, ներկայացման կարգն ու ձևը և նախնական թույլտվություն ստանալու կարգը և պայմանները» կանոնակարգ 3/07-ը Հավելվածի» բառերը փոխարինել «Հավելված 1 «Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով պատվիրակման ենթակա գործառույթները, ապահովագրական գործառույթների պատվիրակման նախնական թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերը և տեղեկությունները, դրանց բովանդակությունը, ներկայացման կարգն ու ձևը և նախնական թույլտվություն ստանալու կարգը և պայմանները» կանոնակարգ 3/07-ը Հավելվածի» բառերով:

i

8) Կանոնակարգի «Ձև 2 «Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով պատվիրակման ենթակա գործառույթները, ապահովագրական գործառույթների պատվիրակման նախնական թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերը և տեղեկությունները, դրանց բովանդակությունը, ներկայացման կարգն ու ձևը և նախնական թույլտվություն ստանալու կարգը և պայմանները» կանոնակարգ 3/07-ը Հավելվածի» բառերը փոխարինել «Հավելված 2 «Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով պատվիրակման ենթակա գործառույթները, ապահովագրական գործառույթների պատվիրակման նախնական թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերը և տեղեկությունները, դրանց բովանդակությունը, ներկայացման կարգն ու ձևը և նախնական թույլտվություն ստանալու կարգը և պայմանները» կանոնակարգ 3/07-ը Հավելվածի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
29.11.2010
N 316-Ն
Որոշում