116.0743.281210
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«28» 12 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11610507
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
13 դեկտեմբերի 2010 թվականի N 743-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի ԹԻՎ 195-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
i
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի ապրիլի 10-ի «2010 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 195-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
հրամանի հավելվածի 6-րդ, 15-րդ և 17-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|___|_____________________|_____________|___________|_______|_________|
|6. |Հայաստանի ազգային |2 նամականիշ |II եռամսյակ| | |
| |պատկերասրահ. | | | 450 | 60 000 |
| |Վարդգես Սուրենյանցի | | | 450 | 60 000 |
| |ծննդյան 150-ամյակը, | | | | |
| |Հարություն Կալենցի | | | | |
| |ծննդյան 100-ամյակը | | | | |
|___|_____________________|_____________|___________|_______|_________|
|___|_____________________|_____________|___________|_______|_________|
|15.|Տոներ. Զատիկ |Գեղաթերթիկ |II եռամսյակ| 1100 | 60 000 |
|___|_____________________|_____________|___________|_______|_________|
|___|_____________________|_____________|___________|_______|_________|
|17.|Լեոնիդ Ենգիբարովի |1 նամականիշ |III | 220 | 70 000 |
| |ծննդյան 75-ամյակը | |եռամսյակ | | |
|___|_____________________|_____________|___________|_______|_________|
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Հայաստանի ազգային պատկերասրահ. Վարդգես Սուրենյանցի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ. NATIONAL GALLERY OF ARMENIA. Vardghes Sourenyants «Catholicos Mkrtich KhrimyanԺԺ. Վարդգես Սուրենյանց «Մկրտիչ Խրիմյան կաթողիկոսը» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:
2) Ռուբեն Սևակի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ 1885-1915 Ruben Sevak» նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:
3) Տոներ. Զատիկ թեմային նվիրված «ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ. Մանրանկար Ավետարանից, Վասպուրական 1319-1320թթ. HOLY RESURRECTION. Manuscript from Gospel, Vaspourakan 1319-1320» գեղաթերթիկի, համաձայն N 3 հավելվածի:
4) Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «Վահան Տերյան 1885-1920 Vahan Teryan «նամականիշի, համաձայն N 4 հավելվածի:
5) Սիրված հայկական ֆիլմեր. Պեպոյի էկրանավորման 75-ամյակը թեմային նվիրված «Ռեժիսոր` Համո Բեկնազարյան. «Պեպո» առաջին հնչյունային հայկական ֆիլմ, 1935. First Armenian Sound Film, 1935. «Pepo» Film Director Hamo Beknazaryan «3 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 5 հավելվածի:
6) ՀՀ ֆլորա/ֆաունա. Բուսաբանական այգու հիմնադրման 75-ամյակը թեմային նվիրված «Արքայածաղիկ հայկական. Fritillaria armena» և «Թանթրվենի Տիգրանի. Sambucus tigranii» նամականիշերի, համաձայն N 6 և N 7 հավելվածների:
7) Լեոնիդ Ենգիբարովի ծննդյան 75-ամյակը թեմային նվիրված «Լեոնիդ Ենգիբարով 1935-1972 Leonid Yengibarov» նամականիշի, համաձայն N 8 հավելվածի:
3. Գործողության մեջ դնել`
i
1) Հայաստանի ազգային պատկերասրահ. Վարդգես Սուրենյանցի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ. NATIONAL GALLERY OF ARMENIA. Vardghes Sourenyants «Catholicos Mkrtich KhrimyanԺԺ. Վարդգես Սուրենյանց «Մկրտիչ Խրիմյան կաթողիկոսը» նամականիշը, սահմանելով անվանագինը` 450 դրամ, տպաքանակը` 60 000 հատ:
2) Ռուբեն Սևակի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ 1885-1915 Ruben Sevak» նամականիշը, սահմանելով անվանագինը` 280 դրամ, տպաքանակը` 70 000 հատ:
3) Տոներ. Զատիկ թեմային նվիրված «ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ. Մանրանկար Ավետարանից, Վասպուրական 1319-1320թթ. HOLY RESURRECTION. Manuscript from Gospel, Vaspourakan 1319-1320» գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 1100 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:
4) Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «Վահան Տերյան 1885-1920 Vahan Teryan «նամականիշը, սահմանելով անվանագինը` 280 դրամ, տպաքանակը` 70 000 հատ:
5) Սիրված հայկական ֆիլմեր. Պեպոյի էկրանավորման 75-ամյակը թեմային նվիրված «Ռեժիսոր` Համո Բեկնազարյան. «Պեպո» առաջին հնչյունային հայկական ֆիլմ, 1935. First Armenian Sound Film, 1935. «Pepo» Film Director Hamo Beknazaryan» 3 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 500, 200, 170 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:
6) ՀՀ ֆլորա/ֆաունա. Բուսաբանական այգու հիմնադրման 75-ամյակը թեմային նվիրված «Արքայածաղիկ հայկական. Fritillaria armena» և «Թանթրվենի Տիգրանի. Sambucus tigranii» նամականիշերը, սահմանելով յուրաքանչյուրի անվանագինը` 280 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ:
7) Լեոնիդ Ենգիբարովի ծննդյան 75-ամյակը թեմային նվիրված «Լեոնիդ Ենգիբարով 1935-1972 Leonid Yengibarov» նամականիշը, սահմանելով անվանագինը` 220 դրամ, տպաքանակը` 70 000 հատ:
(3-րդ կետը փոփ. 28.11.12 թիվ 670-Ն հրաման)
-----------------------
ԻՐՏԵԿ - Հավելվածներ 1-8-ում տրված փոստային վճարման պետական նշանների
նմուշները չեն բերվում