Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ԿԵՆՍԱԹՈՇ ...

 

 

040.1735.120111

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 2010 թվականի N 1735-Ն

 

i

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒՆ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒՆ) ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ԱՄԵՆԱՄՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒՆ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի 33-րդ ու «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34.1-ին հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

i

1) մինչև «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 55-րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակների վերահաշվարկի կատարելը և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34.1-ին հոդվածով սահմանված կարգով ամենամսյա դրամական օգնություն նշանակելը և վճարելը` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-519 օրենքով ու «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքով նշանակված կենսաթոշակները և դրամական օգնությունները շարունակվում են վճարվել նույն չափերով.

2) օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակները վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» որոշման ընդունումից հետո.

3) «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34.1-ին հոդվածով սահմանված կարգով ամենամսյա դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության «Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության չափերն ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների սահմանելու, դրամական օգնությունը նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման ընդունումից հետո.

i

4) մինչև սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված, ինչպես նաև օրենքով նախատեսված մյուս կարգերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելը` կենսաթոշակները հաշվարկելուն, նշանակելուն (վերահաշվարկելուն) և վճարելուն առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778, 2003 թվականի մայիսի 29-ի N 793-Ն, 2004 թվականի փետրվարի 5-ի N 207-Ն, 2004 թվականի փետրվարի 5-ի N 208-Ն, 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1457-Ն, 2005 թվականի մայիսի 12-ի N 930-Ն, 2005 թվականի հոկտեմբերի 13-ի N 1987-Ն, 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1406-Ն որոշումներով` այնքանով, որքանով դրանք չեն հակասում օրենքին:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`

1) ապահովել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-519 օրենքով և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքով նշանակված կենսաթոշակների (դրանց նկատմամբ սահմանված հավելումների հետ միասին) ու դրամական օգնությունների` սույն որոշմամբ սահմանված կարգով վճարելը` մինչև սույն որոշման 1-ին կետում նշված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների ընդունումը.

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցչի ղեկավարությամբ ձևավորել աշխատանքային խումբ, համատեղ մշակել և մինչև 2011 թվականի մարտի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» և «Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության չափերն ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների սահմանելու, դրամական օգնությունը նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) միջոցներ ձեռնարկել օրենքի միասնական կիրառումն ապահովելու համար` ըստ անհրաժեշտության պարզաբանումներ տրամադրելով օրենքի կիրարկման վերաբերյալ.

2) երկամսյա ժամկետում ապահովել օրենքով կենսաթոշակ և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31.1-ին հոդվածով սահմանված դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց միասնական հաշվառման տեղեկատվական շտեմարանի ձևավորումը.

3) սույն որոշման 2-րդ կետում նշված մարմինների առաջարկությունների հիման վրա ձևավորել աշխատանքային խումբ և ապահովել դրանով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի մշակումն ու սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`

1) հանձնարարել համապատասխան իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին, ըստ անհրաժեշտության դիմել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` օրենքի կիրարկման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով.

2) մեկամսյա ժամկետում ապահովել օրենքով կենսաթոշակ և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34.1-ին հոդվածով սահմանված դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց համապատասխան տվյալները տեղեկատվական շտեմարան մուտքագրելը և այդ անձանց միասնական հաշվառման տեղեկատվական շտեմարանի ձևավորման և վարման համար` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրելը.

3) մինչև 2011 թվականի հունվարի 15-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել առաջարկություններ` սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված աշխատանքային խումբ ձևավորելու և դրանով նախատեսված աշխատանքների կատարումն ապահովելու նպատակով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.12.2010
N 1735-Ն
Որոշում