Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵԽԱՅԻ ՏԱՐԻՔԸ ՈՐՈՇՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵԽԱՅԻ ՏԱՐԻՔԸ ՈՐՈՇՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԼԻԱԶՈՐ ...

 

 

040.0018.240111

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունվարի 2011 թվականի N 18-Ն

 

ԵՐԵԽԱՅԻ ՏԱՐԻՔԸ ՈՐՈՇՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 995-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) երեխայի տարիքը որոշող հանձնաժողովի կազմը և լիազորությունները` համաձայն N 1 հավելվածի.

2) երեխայի տարիքը որոշելու մասին դիմումի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) երեխայի տարիքը որոշելու մասին եզրակացության ձևը` համաձայն N 3 հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման կարգը սահմանելու մասին» N 995-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Եթե բժշկական հաստատությունում չկան մինչև 18 տարեկան երեխայի ծննդյան ժամանակի (տարիքի) մասին տեղեկություններ, ապա երեխայի ծննդյան ակտի գրանցման, վերականգնման համար կարող է հիմք հանդիսանալ երեխայի տարիքը որոշող հանձնաժողովի եզրակացությունը` սույն կարգին համապատասխան գրանցում կատարելու համար:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի հունվարի 20-ի

N 18-Ն որոշման

 

ԵՐԵԽԱՅԻ ՏԱՐԻՔԸ ՈՐՈՇՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Բժշկական կազմակերպություններում ծննդյան ժամանակի մասին տեղեկությունների բացակայության, տեղեկությունները կորսված լինելու, բժշկական կազմակերպություններից դուրս ծնված, գտնված երեխաների ծննդյան գրանցման և այն դեպքերում, երբ անհնար է այլ եղանակով պարզել երեխայի ծննդյան ժամանակը, երեխայի տարիքը որոշելու նպատակով ձևավորվում է մարզային, Երևան քաղաքում` վարչական շրջանի հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

2. Բժշկական կազմակերպություններում ծննդյան ժամանակի մասին տեղեկությունների բացակայության, տեղեկությունները կորսված լինելու, բժշկական կազմակերպություններից դուրս ծնված, գտնված երեխաների ծննդյան գրանցման և այն դեպքերում, երբ անհնար է այլ եղանակով պարզել երեխայի ծննդյան ժամանակը, երեխայի տարիքը որոշվում և հրապարակվում է հանձնաժողովի կողմից:

3. Հանձնաժողովը կազմված է 7 անդամից:

4. Հանձնաժողովի կազմում, ի պաշտոնե, ընդգրկվում են մարզպետը, Երևան քաղաքում` վարչական շրջանի ղեկավարը (հանձնաժողովի նախագահ), մարզպետարանի, Երևան քաղաքում` վարչական շրջանի սոցիալական կամ առողջապահական հարցերով զբաղվող ստորաբաժանման ղեկավարը (հանձնաժողովի քարտուղար), մեկական անդամներ մարզպետարանից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից, սոցիալական պաշտպանության, կրթական և առողջապահական կազմակերպություններից:

5. Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական կարգով:

6. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց ներկա է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

7. Հանձնաժողովի անդամները նիստերի հրավիրման օրվա, տեղի, ժամանակի և օրակարգի մասին իրազեկվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից` նիստի հրավիրման օրվանից առնվազն հինգ օր առաջ:

8. Հանձնաժողովի նախագահի հրավերով հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել այլ անձինք և կազմակերպության ներկայացուցիչներ:

9. Հանձնաժողովի գործունեությունը ղեկավարում է հանձնաժողովի նախագահը:

10. Հանձնաժողովի քարտուղարն ապահովում է հանձնաժողովի աշխատանքների, նիստերի, օրակարգերի, արձանագրությունների, եզրակացությունների նախագծերի նախապատրաստումը, ինչպես նաև եզրակացությունները և դրանք տրամադրում հանձնաժողովի նախագահին ու հանձնաժողովի անդամներին:

11. Հանձնաժողովի նախագահն ապահովում է հանձնաժողովի գործունեության հետ կապված փաստաթղթերի պահպանությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 18-Ն որոշմամբ սահմանված դիմումը` համաձայն N 2 հավելվածի, հանձնաժողով կարող են ներկայացնել երեխայի ծնողը (ծնողները), խնամակալության ու հոգաբարձության մարմինները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, կրթական և առողջապահական, սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններ:

13. Դիմումի հետ միասին հանձնաժողով է ներկայացվում անձը հաստատող փաստաթուղթ, երեխայի գտնվելու մասին տեղեկություններ, երեխայի քույրերի և եղբայրների ծննդյան վկայականներ, վկայություններ (եթե դրանք հնարավոր է) այն անձանցից, որոնք ունեն երեխայի մոտավոր տարիքի մասին տեղեկություններ:

14. Հանձնաժողովը դիմումը քննության է առնում այն ստանալուց 15 աշխատանքային օրվա ընթացքում:

15. Հանձնաժողովը կարող է լրացուցիչ հարցումներ կատարել բժշկական, կրթական և այլ մարմիններից:

16. Հարցումների դեպքում դիմումի քննարկման ժամկետը կասեցվում է մինչև պատասխանների ստացումը:

17. Դիմումի քննարկման արդյունքում հանձնաժողովի կողմից տրվում է եզրակացություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 18-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված ձևին համապատասխան երեխայի տարիքը (ծննդյան ժամանակը) որոշելու մասին, որը հաստատվում է հանձնաժողովի նախագահի ու քարտուղարի ստորագրություններով և մարզպետարանի, Երևան քաղաքում` վարչական շրջանի կնիքով:

18. Եզրակացությունների համարակալումն սկսվում է 1-ից և հաջորդաբար շարունակվում տարվա ընթացքում:

19. Հանձնաժողովի եզրակացությունը հիմք է բժշկական կազմակերպությունների կողմից երեխայի ծննդյան ժամանակը գրառելու և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևի փաստաթուղթ տրամադրելու համար:

20. Եթե հանձնաժողովի եզրակացության մեջ երեխայի ծննդյան ժամանակահատվածը նշված է տարվա առաջին կեսը` առանց նշելու ամիսը և ամսաթիվը, ապա ծննդյան ակտի գրանցման մեջ ծննդյան ժամանակ է նշվում տվյալ տարվա ապրիլի 1-ը, եթե նշված է տարվա երկրորդ կեսը` համապատասխանաբար նույն տարվա հոկտեմբերի 1-ը:

21. Եթե հանձնաժողովի եզրակացության մեջ նշված է միայն երեխայի ծննդյան տարեթիվը` առանց նշելու ամիսը, ամսաթիվը, ապա ծննդյան ակտի գրանցման մեջ ծննդյան ամիս և ամսաթիվ է նշվում տվյալ տարվա հուլիսի 1-ը:

22. Եթե հանձնաժողովի եզրակացության մեջ նշված են տարեթիվը և ամիսը` առանց ամսաթվի, ապա ծննդյան ակտի գրանցման մեջ ծննդյան ամսաթիվ է նշվում համապատասխան ամսվա 15-ը:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի հունվարի 20-ի

N 18-Ն որոշման

 

Ձև

__________________________________________

                                           (հանձնաժողովի անվանումը)

                                __________________________________________

 

__________________________________________

                                        (դիմող կազմակերպության անվանումը)

                                __________________________________________

                                Քաղ. _____________________________________

                                         (անունը, հայրանունը, ազգանունը)

                                ________________________________________-ից

                                բնակվող __________________________________

                                __________________________________________

                                Անձը հաստատող փաստաթուղթ ________________

                                                           (անվանումը,

                               __________________________________________

                                սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել

 

ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում եմ քննության առնել _____________________ սեռի երեխայի, որի ծնողներն են`

մայրը` ______________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ժամանակը, բնակության

վայրը)

 

հայրը` ______________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ժամանակը, բնակության

վայրը)

______________________________________________________________________

 

տարիքը որոշելու մասին դիմումը:

 

Երեխան գտնվում է _____________________________________________________

(բնակության վայրը կամ կազմակերպության անվանումը, որտեղ

գտնվում է երեխան)

 

Կից ներկայացվում են`

_________________________

_________________________

_________________________

_________________________

 

Դիմող __________________ _____________________

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

 

_____ _______________ 20 թ.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2011 թվականի հունվարի 20-ի

N 18-Ն որոշման

 

Ձև

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

    ______ ___________ 20___թ.                           N_____

 

_____________________________________________________________________,

(հանձնաժողովի անվանումը)

 

քննության առնելով ____________________________________________________

(դիմումը ներկայացրած մարմնի անվանումը կամ

______________________________________________________________________

                   անձի անունը, հայրանունը, ազգանունը)

 

_______________ սեռի երեխայի տարիքը որոշելու մասին դիմումը, որի

(երեխայի սեռը) ծնողներն են`

 

մայրը` ______________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

հայրը` ______________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

որոշեց

 

Երեխայի տարիքն է`  ____________

ծննդյան ժամանակն է` ________ _________________

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ __________________ ______________________

                         (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ___________________ ____________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.01.2011
N 18-Ն
Որոշում