Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ...

 

 

040.1748.130111

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 դեկտեմբերի 2010 թվականի N 1748-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

16. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` մեկամսյա ժամկետում`

i

1) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ տեղեկատվական և ուսուցողական կայքերի մշակման և սպասարկման ծառայությունների, «Սփյուռք» տարեգիրք-պարբերականի հրատարակման վերաբերյալ.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել, ըստ առանձին միջոցառումների, «Մշակութային միջոցառումների իրականացում» և «Արևմտահայերենի հիմնական դասագրքի ստեղծում» ծրագրերի ծախսերի նախահաշիվները:

i

17. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2011 թվականի պետական պատվերի վերաբերյալ:

18. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախագծային, տեխնիկական և հեղինակային հսկողության աշխատանքների իրականացման համար նախատեսված` սույն որոշման N 5 հավելվածի N 12 աղյուսակում ներկայացված գումարների օգտագործման ծրագիրը (բաշխումը` ըստ օբյեկտների):

i

19. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա. մեկամսյա ժամկետում` ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2011 թվականի ծրագրի վերաբերյալ,

i

բ. երկամսյա ժամկետում` ոռոգման ծառայություններ մատուցող ընկերությունների` 2011 թվականի ֆինանսական աջակցության տրամադրման ծրագրի (ըստ առանձին ընկերությունների) վերաբերյալ.

2) սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում նշված ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել հիմնանորոգման աշխատանքների` սահմանված կարգով փորձաքննություն անցած և հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերը.

3) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում» ծրագրով նախատեսված հիմնանորոգման աշխատանքների սահմանված կարգով փորձաքննություն անցած և հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերը:

20. «Հայջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների ֆինանսական առողջացմանը նպաստելու նպատակով`

1) «Հայջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններն ազատել Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Գերմանիայի զարգացման բանկի վարկային ծրագրերով նախատեսված` մինչև 2012 թվականի հունվարի 1-ը վարկերի սպասարկման (տոկոսավճարների) վճարման գծով առաջացած պարտավորություններից.

2) Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Սևանա լճի բնապահպանական ծրագրի շրջանակներում կնքված ենթավարկային պայմանագրով մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից մարման ենթակա ենթավարկի հիմնական գումարի մարման պարտավորությունը հետաձգել մինչև 2012 թվականի հունվարի 1-ը:

21. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետին` մինչև 2011 թվականի հունվարի 15-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի N 1554-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2323-Ն որոշումների համապատասխանաբար 2-րդ կետի 2.1-ին ենթակետի և 3-րդ կետի պահանջներն ապահովելու վերաբերյալ:

22. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին`

1) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել անշարժ գույքի կադաստրի զարգացման 2011 թվականի համալիր ծրագիրը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված համալիր ծրագիրը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության քննարկմանը ներկայացնելիս` ներկայացնել նաև «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 2011 թվականի ծախսերի նախահաշվի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով նախատեսված նորոգման աշխատանքների` լիցենզավորված կազմակերպության կողմից կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերն ու «Շենքերի և շինությունների շինարարություն» ու «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածներով նախատեսված աշխատանքների` սահմանված կարգով փորձաքննություն անցած և հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերը:

23. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին`

1) 2011 թվականի` ստորև նշված ժամանակահատվածներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների և այլ եկամուտների գծով կանխատեսվող բյուջետային եկամուտների մասին`

ա. մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը` տվյալ ամսվան հաջորդող ամսվա համար (շաբաթական կտրվածքով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված ձևով),

բ. մինչև յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի օրը` հաջորդ շաբաթվա համար (Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված ձևով).

2) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա. պետական եկամուտների հավաքագրման բնագավառում գործունեության (վարչարարության) կատարելագործման նպատակով իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ` երկամսյա ժամկետում,

բ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի (արտաբյուջետային) հաշվի միջոցների ծախսման 2011 թվականի նախահաշիվը հաստատելու և այդ հաշվի 2011 թվականի համար ծրագրավորվող մուտքերն ու ելքերը Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում ներառելու վերաբերյալ` մինչև 2011 թվականի ապրիլի 1-ը.

3) ապահովել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված եկամուտների հաշվարկման հիմքում դրված` 2011 թվականի համար ծրագրված հարկեր և պետական տուրքեր/ՀՆԱ և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ/ՀՆԱ ցուցանիշների կատարումը:

24. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով իրականացված ծառայությունների դիմաց պատվիրատուների կողմից պայմանագրով սահմանված կարգով, չափերով և ժամկետներում վճարումների չկատարման դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել այդ պատվիրատուներից պարտքերի գումարների ստացումը.

2) մինչև 2011 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության 2010 թվականի ապրիլի 29-ի N 483-Ն որոշմամբ նախատեսված ծրագրերի գծով արտաբյուջետային հաշիվների միջոցների ծախսման 2011 թվականի նախահաշիվները հաստատելու և այդ հաշիվների 2011 թվականի համար ծրագրավորվող մուտքերն ու ելքերը Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում ներառելու վերաբերյալ:

25. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին մինչև 2011 թվականի սեպտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ և 2011/2012 ուսումնական տարվա սկզբում դասարանների փաստացի կոմպլեկտավորման արդյունքում հանրակրթական դպրոցների աշակերտների թվի մասին տվյալները` տարբերակված ըստ հարթավայրային, լեռնային, բարձր լեռնային բնակավայրերում գտնվող դպրոցների, միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների, ինչպես նաև 2011/2012 ուսումնական տարվա սկզբի դրությամբ ներառական կրթության, հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների և նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների սովորողների թվի մասին տվյալները:

i

26. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով` ազգային փոքրամասնություններին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսված հատկացումների` ըստ առանձին ստացողների բաշխման վերաբերյալ:

27. Սույն որոշման N 11 հավելվածում ընդգրկված պետական կառավարման մարմինների ղեկավարներին`

1) բյուջետային հաշվետվություններ ներկայացնելու համար սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ սույն որոշման N 11 հավելվածի` իրենց կողմից ղեկավարվող մարմիններին համապատասխանող աղյուսակներում նշված արդյունքի ցուցանիշների կատարման մասին.

2) սույն որոշման N 5 հավելվածով սահմանված ֆինանսական ցուցանիշներում փոփոխությունների կատարման վերաբերյալ սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնելիս` միաժամանակ ներկայացնել դրանցից բխող առաջարկություններ նաև սույն որոշման N 11 հավելվածի` իրենց կողմից ղեկավարվող մարմիններին համապատասխանող աղյուսակում փոփոխություններ կատարելու մասին:

28. Հիմք ընդունելով «Աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով ՌԴ վարկային միջոցների հաշվին անշարժ գույքի ձեռքբերում» ծրագրի շրջանակներում կնքված Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման պետական գնման N ՄԲԱՊՁԲ-08/41 պայմանագիրը` «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել կանխավճար սույն որոշման N 5 հավելվածի 06 բաժնի 01 խմբի 01 դասի «01. Բնակարանային շինարարություն» ծրագրով աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով Ռուսաստանի Դաշնության վարկային միջոցների հաշվին անշարժ գույքի ձեռքբերման համար նախատեսված հատկացումների հաշվին` «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման N ՄԲԱՊՁԲ-08/41 գնման պայմանագրի շրջանակներում` 25,972,081.1 հազ. դրամի չափով, որից` 2011 թվականի առաջին եռամսյակում` 8,943,000.0 հազ. դրամ, 2011 թվականի առաջին կիսամյակում` 17,386,000.0 հազ. դրամ, 2011 թվականի ինն ամսում` 24,669,000.0 հազ. դրամ:

29. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում կատարել փոփոխություններ` համաձայն սույն որոշման N 14 հավելվածի, իսկ «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակը` Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը վերաբերող մասով, «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագիրը և N 21.3 աղյուսակը` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը վերաբերող մասով շարադրել` համաձայն N 15 հավելվածի:

30. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման համապատասխան հավելվածներում արտացոլվել են Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի`

1) ցուցանիշներում սույն որոշման 29-րդ կետի համաձայն կատարված փոփոխությունները.

2) նախատեսված ծախսային ծրագրերի գծով սահմանված հատկացումների տարեկան գումարներում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման ներքին հոդվածային այլ (սույն որոշման 29-րդ կետով չպայմանավորված) վերաբաշխումներ:

31. «Արարատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Ամասիայի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Սևանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության, «Տաշիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական ծառայության համար գծային շտապ բուժօգնության ավտոմեքենաներ, բժշկական սարքավորումներ և բժշկական նշանակության կահույք ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացնել 300,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածով), որից 49,700.0 հազ. դրամը` 2011 թվականի առաջին եռամսյակում, 250,300.0 հազ. դրամը` 2011 թվականի երկրորդ եռամսյակում:

32. Առաջարկել`

1) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարմանն աջակցելու նպատակով առաջնորդվել սույն որոշման 1-5-րդ և 27-րդ կետերով.

2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրել սույն որոշման N 6 հավելվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի` եռամսյակային կտրվածքով ծրագրավորված մուտքերի հավաքագրման արդյունքների և դրանց ծրագրային ցուցանիշներից շեղումների պատճառների մասին հաշվետվություն` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 5-ը:

33. Հույժ գաղտնի:

34. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-ԻՆ

 

--------------------------------------------------

i

ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում

 

i

(հավելվածները փոփ. 27.01.11 թիվ 43-Ն,  27.01.11 թիվ 66-Ն,  03.02.11 թիվ 74-Ն,

  03.02.10 թիվ 68-Ն,   10.02.11 թիվ 90-Ն    10.02.11 թիվ 96-Ն,

03.02.11 թիվ 105-Ն,  27.01.11 թիվ 113-Ն,  24.02.11 թիվ 137-Ն,

24.02.11 թիվ 169-Ն, 24.02.11 թիվ 170-Ն, 24.02.11 թիվ 161-Ն,

03.03.11 թիվ 192-Ն, 03.03.11 թիվ 201-Ն, 10.03.11 թիվ 208-Ն,

03.03.11 թիվ 200-Ն, 03.06.11 թիվ 217-Ն, 10.03.11 թիվ 218-Ն,

  03.02.11 թիվ 108-Ն,    18.03.11 թիվ 228-Ն,  18.03.11 թիվ 252-Ն,

03.03.11 թիվ 215-Ն,  24.03.11 թիվ 282-Ն,  24.03.11 թիվ 287-Ն,

24.03.11 թիվ 288-Ն, 03.03.11 թիվ 263-Ն, 24.03.11 թիվ 290-Ն,

18.03.11 թիվ 314-Ն, 10.03.11 թիվ 265-Ն, 31.03.11 թիվ 354-Ն,

10.03.11 թիվ 302-Ն, 24.03.11 թիվ 329-Ն, 31.03.11 թիվ 349-Ն,

24.03.11  թիվ 340-Ն, 21.04.11 թիվ 481-Ն, 14.04.11 թիվ 380-Ն,

28.04.11 թիվ 523-Ն, 05.05.11 թիվ 549-Ն, 05.05.11 թիվ 550-Ն,

  05.05.11 թիվ 556-Ն,    24.03.11 թիվ 351-Ն,  31.03.11 թիվ 381-Ն,

14.04.11 թիվ 390-Ն,  17.02.11 թիվ 470-Ն,  14.04.11 թիվ 471-Ն,

28.04.11 թիվ 478-Ն, 28.04.11 թիվ 509-Ն, 28.04.11 թիվ 532-Ն,

21.04.11 թիվ 439-Ն, 21.04.11 թիվ 444-Ն, 24.03.11 թիվ 459-Ն,

12.05.11 թիվ 600-Ն, 21.04.11 թիվ 440-Ն, 05.05.11 թիվ 566-Ն,

05.05.11 թիվ 567-Ն, 14.04.11 թիվ 530-Ն, 12.05.11 թիվ 607-Ն,

12.05.11 թիվ 675-Ն, 26.05.11 թիվ 689-Ն, 21.04.11 թիվ 698-Ն,

20.05.11 թիվ 706-Ն, 02.06.11 թիվ 750-Ն, 26.05.11 թիվ 762-Ն,

10.06.11 թիվ 769-Ն, 10.06.11 թիվ 776-Ն, 10.06.11 թիվ 819-Ն,

17.06.11 թիվ 821-Ն, 17.06.11 թիվ 832-Ն, 02.06.11 թիվ 833-Ն,

05.05.11 թիվ 628-Ն, 17.06.11 թիվ 842-Ն, 20.05.11 թիվ 707-Ն,

23.06.11 թիվ 852-Ն, 10.06.11 թիվ 810-Ն, 30.06.11 թիվ 892-Ն,

30.06.11 թիվ 900-Ն, 30.06.11 թիվ 914-Ն, 17.06.11 թիվ 917-Ն,

07.07.11 թիվ 918-Ն, 17.06.11 թիվ 920-Ն, 07.07.11 թիվ 921-Ն,

07.07.11 թիվ 922-Ն, 30.06.11 թիվ 923-Ն, 23.06.11 թիվ 925-Ն,

14.07.11 թիվ 995-Ն, 23.06.11 թիվ 879-Ն, 23.06.11 թիվ 926-Ն,

30.06.11 թիվ 950-Ն, 30.06.11 թիվ 956-Ն, 14.07.11 թիվ 960-Ն,

14.07.11 թիվ 975-Ն, 30.06.11 թիվ 991-Ն, 14.07.11 թիվ 971-Ն,

21.07.11 թիվ 1000-Ն, 14.07.11 թիվ 1014-Ն, 14.07.11 թիվ 1018-Ն,

14.07.11 թիվ 1019-Ն, 21.07.11 թիվ 1020-Ն, 21.07.11 թիվ 1025-Ն,

28.07.11 թիվ 1042-Ն, 28.07.11 թիվ 1043-Ն, 04.08.11 թիվ 1065-Ն,

28.07.11 թիվ 1074-Ն, 04.08.11 թիվ 1092-Ն, 04.08.11 թիվ 1106-Ն,

28.07.11 թիվ 1111-Ն, 28.07.11 թիվ 1114-Ն, 28.07.11 թիվ 1115-Ն,

11.08.11 թիվ 1123-Ն, 28.07.11 թիվ 1128-Ն, 28.07.11 թիվ 1132-Ն

04.08.11 թիվ 1135-Ն, 04.08.11 թիվ 1136-Ն, 04.08.11 թիվ 1152-Ն,

11.08.11 թիվ 1144-Ն, 11.08.11 թիվ 1146-Ն, 11.08.11 թիվ 1148-Ն,

11.08.11 թիվ 1154-Ն, 18.08.11 թիվ 1185-Ն, 11.08.11 թիվ 1203-Ն,

25.08.11 թիվ 1208-Ն, 28.07.11 թիվ 1140-Ն, 25.08.11 թիվ 1220-Ն,

25.08.11 թիվ 1223-Ն, 25.08.11 թիվ 1224-Ն, 11.08.11 թիվ 1225-Ն,

25.08.11 թիվ 1207-Ն, 25.08.11 թիվ 1231-Ն, 25.08.11 թիվ 1244-Ն,

25.08.11 թիվ 1248-Ն, 01.09.11 թիվ 1255-Ն, 09.09.11 թիվ 1257-Ն,

08.09.11 թիվ 1272-Ն, 01.09.11 թիվ 1274-Ն, 08.09.11 թիվ 1292-Ն,

08.09.11 թիվ 1275-Ն, 25.08.11 թիվ 1294-Ն, 25.08.11 թիվ 1249-Ն,

01.09.11 թիվ 1306-Ն, 22.09.11 թիվ 1346-Ն, 22.09.11 թիվ 1347-Ն,

15.09.11 թիվ 1325-Ն, 22.09.11 թիվ 1358-Ն, 15.09.11 թիվ 1367-Ն,

29.09.11 թիվ 1386-Ն, 29.09.11 թիվ 1402-Ն, 06.10.11 թիվ 1426-Ն,

29.09.11 թիվ 1430-Ն, 06.10.11 թիվ 1433-Ն, 06.10.11 թիվ 1442-Ն,

13.10.11 թիվ 1444-Ն, 15.09.11 թիվ 1464-Ն, 06.10.11 թիվ 1470-Ն,

29.09.11 թիվ 1436-Ն, 13.10.11 թիվ 1478-Ն, 22.09.11 թիվ 1405-Ն,

13.10.11 թիվ 1479-Ն, 13.10.11 թիվ 1480-Ն, 20.10.11 թիվ 1484-Ն,

20.10.11 թիվ 1504-Ն, 20.10.11 թիվ 1509-Ն, 27.10.11 թիվ 1511-Ն,

13.10.11 թիվ 1505-Ն, 27.10.11 թիվ 1514-Ն, 27.10.11 թիվ 1515-Ն,

27.10.11 թիվ 1517-Ն, 27.10.11 թիվ 1518-Ն, 27.10.11 թիվ 1519-Ն,

27.10.11 թիվ 1530-Ն, 27.10.11 թիվ 1532-Ն, 20.10.11 թիվ 1543-Ն,

03.11.11 թիվ 1551-Ն, 27.10.11 թիվ 1547-Ն, 10.11.11 թիվ 1574-Ն,

10.11.11 թիվ 1575-Ն, 10.11.11 թիվ 1577-Ն, 27.10.11 թիվ 1550-Ն,

03.11.11 թիվ 1587-Ն, 10.11.11 թիվ 1602-Ն, 17.11.11 թիվ 1603-Ն,

03.11.11 թիվ 1586-Ն, 10.11.11 թիվ 1606-Ն, 17.11.11 թիվ 1626-Ն,

17.11.11 թիվ 1631-Ն, 17.11.11 թիվ 1628-Ն, 17.11.11 թիվ 1638-Ն,

24.11.11 թիվ 1677-Ն, 17.11.11 թիվ 1679-Ն, 01.12.11 թիվ 1682-Ն,

01.12.11 թիվ 1688-Ն, 24.11.11 թիվ 1707-Ն, 01.12.11 թիվ 1718-Ն,

01.12.11 թիվ 1717-Ն, 24.11.11 թիվ 1721-Ն, 08.12.11 թիվ 1723-Ն,

01.12.11 թիվ 1722-Ն, 08.12.11 թիվ 1747-Ն, 15.12.11 թիվ 1748-Ն,

15.12.11 թիվ 1755-Ն, 15.12.11 թիվ 1749-Ն, 15.12.11 թիվ 1780-Ն,

15.12.11 թիվ 1786-Ն, 08.12.11 թիվ 1738-Ն, 15.12.11 թիվ 1788-Ն,

15.12.11 թիվ 1752-Ն, 15.12.11 թիվ 1754-Ն, 15.12.11 թիվ 1757-Ն,

15.12.11 թիվ 1791-Ն, 22.12.11 թիվ 1811-Ն, 22.12.11 թիվ 1812-Ն,

22.12.11 թիվ 1809-Ն, 22.12.11 թիվ 1802-Ն, 22.12.11 թիվ 1808-Ն,

22.12.11 թիվ 1836-Ն, 24.11.11 թիվ 1706-Ն, 29.12.11 թիվ 1874-Ն,

29.12.11 թիվ 1903-Ն, 29.12.11 թիվ 1933-Ն

որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.12.2010
N 1748-Ն
Որոշում