Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՐԴՈՒՆ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՐԴՈՒՆ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

16 դեկտեմբերի 2010 թվականի N 49

 

i

44. ՄԱՐԴՈՒՆ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի «4.3.13. Արտակարգ իրավիճակների կանխարգելում» բաժնի 2-րդ կետի 2.3-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 15-ի N 437-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետն ապահովելու նպատակով`

Հավանություն տալ մարդուն հրատապ օգնության համապետական համակարգի ստեղծման հայեցակարգին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թ. դեկտեմբերի 16-ի

նիստի N 49 արձանագրային

որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՄԱՐԴՈՒՆ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ («112» ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ)

 

I. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Վերջին տարիներին գրանցված արտակարգ իրավիճակների, դեպքերի, պատահարների վիճակագրության վերլուծությունը ցույց է տալիս, որ հանրապետությունում տեղի է ունենում դրանց թվաքանակի զգալի և կայուն աճ: Եթե 2003 թ. հանրապետությունում գրանցվել էր մոտ 3300, 2004 թ.` մոտ 4200, ապա 2009 թ.` արտակարգ իրավիճակների թվաքանակը գերազանցեց 7000-ը: Աճի միտումը պահպանվում է նաև 2010 թ., որի առաջին ինն ամիսների ընթացքում արտակարգ իրավիճակների թվաքանակն արդեն իսկ գերազանցեց 7750-ը: Հատկապես զգալի աճ գրանցվեց հրդեհների, թունավորումների և մի շարք վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթներով պայմանավորված տարերային արտակարգ իրավիճակների դասում: Ընդ որում` եթե նախորդ տարիներին դեպքերի, պատահարների բազմաթիվությամբ աչքի էր ընկնում հիմնականում մայրաքաղաքը, ապա այսօր և՛ տեխնածին, և՛ տարերային, և՛ սոցիալ-կենցաղային արտակարգ իրավիճակների աճ է գրանցվում նաև մարզերում:

2. Ակնհայտ է, որ արտակարգ իրավիճակների թվաքանակի շարունակական աճը բավականին բարդացնելու է դրանց սպասարկման գործընթացը. մարզային փրկարարական վարչությունների դիսպետչերական կետերում և Ճգնաժամային կառավարման կենտրոնում իրականացվող հերթապահություններն ուղղակիորեն գերբեռնվելու են, և այս երևույթը նշված ստորաբաժանումներում արդեն իսկ գրանցվում է տարվա տարբեր ժամանակահատվածներում (գարնան ամիսներին` ջրհեղեղների, սելավների առաջացման ժամանակ, ամռանը` հրդեհների, ՃՏՊ-ների և այլն):

3. Կան խնդիրներ նաև մի շարք գործառույթների իրականացման ոլորտում. մասնավորապես` ահազանգերի սպասարկման, ստորաբաժանումների արձագանքման և դեպքի վայրում փոխհամագործակցության կազմակերպման գործում:

4. Ճգնաժամային կառավարման կենտրոնի գործունեության ընթացքում իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դիտարկվող ոլորտում հիմնականում խնդիրներն առաջանում են հետևյալ ուղղություններում.

1) ահազանգողների հետ կապված խնդիրներ.

ա. տեղեկատվության և տվյալների թերի տրամադրում (բնակչությունը տեղեկացված չէ` ինչ տվյալներ և տեղեկատվություն է պետք տրամադրել դիսպետչերական ծառայությանը` իրավիճակին համարժեք և յուրաժամկետ արձագանքում ակնկալելու համար),

բ. ստեղծված իրավիճակի թերի և անճշտություններով նկարագրում, ուշ ահազանգում և այլն (ահազանգողի կողմից դեպքի, պատահարի մանրամասները երբեմն տրվում են աղավաղված, ստեղծված իրավիճակի բարդության աստիճանին անհամապատասխան, ինչը հանգեցնում է ուժերի և միջոցների ավելորդ ներգրավմանն ու փաստացի վատնմանը: Բացառություն չէ, երբ ահազանգը հասնում է ծառայություն բավականին ուշացած, երբ ահազանգողներն իրենց ուժերով չեն կարողանում վերացնել հետևանքները:

2) կապի միջոցների աշխատանքով և տեխնիկական հնարավորություններով պայմանավորված խնդիրներ.

ա. բջջային հեռախոսով ահազանգման դեպքում ուղղությունների անհամապատասխանություն արտակարգ իրավիճակի առաջացման և սպասարկման տարածքի հետ (հանրապետության տարածքում օպերատիվ հեռախոսահամարները բջջային կապի ցանցում բաժանված չեն ըստ սպասարկման տարածքների, ինչը հաճախ դառնում է արձագանքման ուշացման պատճառ),

բ. առկա սարքավորումների սահմանափակ հնարավորությունը միաժամանակ բազմաթիվ ահազանգեր ընդունելու, ինչպես նաև միաժամանակ տարբեր ահազանգերին համապատասխան ուղղություններով արձագանքում կազմակերպելու գործում (ԽՍՀՄ ժամանակաշրջանից ժառանգած սարքավորումները թույլ են տալիս ընդունել միաժամանակ 5-ից 10 ահազանգ, ինչը մայրաքաղաքի միլիոնից ավելի բնակչության պարագայում բավարար չէ),

գ. ռադիոկապի, համացանցի (ներքին ցանցի), հաճախ` նաև հեռախոսակապի բացակայություն տարածքային շահագրգիռ (արձագանքման գործընթացում ներգրավվող) ստորաբաժանումների, ծառայությունների հետ (միջև) (ռադիոկապ գործում է ոչ բոլոր ՀՓԾ ստորաբաժանումների միջև, իսկ այլ ծառայությունների (շտապօգնության, ոստիկանության և այլն) հետ ընդհանրապես բացակայում է: Համացանցի և շահագրգիռ ստորաբաժանումների միջև ներքին ցանցի բացակայությունը նպաստում է տեղեկատվության փոխանցման մի շարք գործընթացների ուշացումներ, առաջացնում է հեռախոսակապի և անձնակազմի ավելորդ զբաղվածություն, անհնարին է դառնում արդի եղանակներով տեղեկատվության մշակումը, ազդարարման, իրազեկման, արձագանքման կազմակերպման իրականացումը, թվային տեխնոլոգիաների և աջակցող տարաբնույթ ծրագրային փաթեթների ներդրումը),

3) ահազանգի ընդունման, մշակման, արձագանքման կազմակերպման խնդիրներ.

ա. ահազանգերի սպասարկում հերթափոխի տարբեր գործառույթներ իրականացնող անձնակազմի կողմից, (անձնակազմը, նրանց ոչ բավարար թվաքանակի պատճառով, մի շարք դեպքերում (ահազանգերի և տեղեկատվական հոսքերի մեծաքանակության) ներգրավվում է ահազանգերի սպասարկման գործընթացին` պատասխանում է ահազանգերին, իսկ որոշ դեպքերում` կազմակերպում նաև արձագանքում: Որպես հետևություն, տեղեկատվության մշակման և որոշումների կայացման գործում գրանցվում են տարբեր մոտեցումներ, քանի որ հերթափոխի ոչ բոլոր անդամներն են ներգրավվում սպասարկման գործընթացում, և ելնելով նրանց գործառութային այլ ուղղվածությունից, բնականաբար, չունեն համապատասխան փորձ),

բ. ահազանգ ընդունողների և արձագանքում կազմակերպողների (պատասխանատուների) միջև տեղեկատվության փոխանցման անհրաժեշտություն (ահազանգի ընդունումից ու գրանցումից հետո ստացված տեղեկատվությունը փոխանցվում է մեկ անձից մյուսին` որոշման կայացման և արձագանքման կազմակերպման պատասխանատուին (ավագ դիսպետչերին), ինչի հետևանքով, բնականաբար, և՛ երկարացվում է արձագանքման կազմակերպումը, և՛ առաջանում են լրացուցիչ հարցեր` ուղղված իրավիճակը հասկանալուն),

գ. ահազանգերի ընդունում ինչպես «1-01», այնպես էլ` քաղաքային, ներքին կապի, ռադիոկապի միջոցով (ահազանգերը ստացվում են տարբեր սենյակներում, երբեմն` առանձին հեռախոսների վրա, ինչը նպաստում է սույն կետի առաջին մասում նշված խնդիրների առաջացմանը),

դ. ահազանգերի գրանցում այլ ծառայությունների հերթապահ մասերում (արտակարգ իրավիճակի առաջացման մասին տեղեկատվությունը հաճախ գրանցվում է «102», «103» (այլ) ծառայությունների հերթապահություններում, ինչը նպաստում է ստացվող տեղեկատվության տվյալ ծառայությանը բնորոշ երանգներով մշակման: Այդ իսկ պատճառով հաճախ արձագանքման գործընթացում անհրաժեշտ ծառայությունները ժամանակին չեն ներգրավվում, կամ ներգրավվում են ուշացումով և ոչ անհրաժեշտ ծավալով),

ե. տեղեկատվության մշակման, գրանցման, պահպանման և իրավիճակի (արձագանքման գործընթացի) վերահսկման ծրագրային փաթեթների, քարտեզների և համակարգերի բացակայություն (հնարավոր չէ օպերատիվորեն աշխատել ահազանգողի հետ, քանի որ առաջանում է ամեն ինչ մատյաններում, բլանկներում, գրառելու անհրաժեշտություն, ինչը շեղում է դիսպետչերի ուշադրությունը: Ահազանգողի գտնվելու վայրը, դեպքի վայրի կոորդինատները հաճախ տրվում են ոչ հստակ և դրանց բացահայտումը երբեմն անհնարին է դառնում, որի պատճառով դեպքի հասցեն գտնելու համար արձագանքող ուժերը երկար որոնումներ են կատարում: Օպերատիվ տրանսպորտային միջոցները հագեցված չեն ժամանակակից կողմնորոշման համակարգերով, ինչը բավականին բարդացնում է դիսպետչերի աշխատանքը դրանց ուղղորդման և վերահսկման գործում: Չեն ձայնագրվում բոլոր կապի գծերը, որի հետևանքով հաճախակի անհնարին է լինում վերծանել և կրկին մշակել ահազանգը: Ծառայությունը հագեցած չէ նոր քարտեզներով և տեղանքին առնչվող անհրաժեշտ տվյալներով, ինչի հետևանքով երբեմն դեպքը սպասարկվում է` հիմք ընդունելով ահազանգողից ստացված կցկտուր տեղեկությունները),

զ. տարբեր ծառայությունների` ըստ անհրաժեշտ քանակի և հագեցվածության ներգրավելու, դրանց գործողությունները համակարգելու, դեպքի վայրում փոխհամագործակցության և նախապես մշակված սկզբունքով գործառույթներ իրականացնելու անհնարինություն (նախարարություններում, գերատեսչություններում առկա ծառայությունները գործում են առանձին` միմյանց հետ չհամաձայնեցված հրահանգներով: Արձագանքում են հիմնականում տվյալ ծառայության նեղ հետաքրքրության շրջանակներին առնչվող դեպքերում կամ այն դեպքում, երբ համագործակցությունը ամրագրված է փոխհամագործակցության պլանով (հիմնականում` խոշոր աղետների հակազդման համար): Նմանատիպ իրավիճակ է տիրում դեպքի վայրում. ներգրավված ծառայությունների միջև բացակայում է ներդաշնակ, նախապես համաձայնեցված գործելակերպ, պատասխանատվություն, պարտավորություններ` ժամանակին այլ ծառայությանը տեղեկացնելու, տեղում և ճանապարհին աջակցություն ցուցաբերելու գործում և այլն),

է. արձագանքման գործընթացում ներգրավվող ոչ բոլոր ծառայություններում շուրջօրյա հերթապահության առկայություն (պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում գրեթե բոլոր ծառայությունները գործում են մինչև 18:00, ինչը երեկոյան և գիշերային ժամերին, ինչպես նաև հանգստի և տոն օրերին արտակարգ իրավիճակների (մանավանդ տարերային բնույթի) առաջացման դեպքում զգալի բարդացնում է այդ օղակներում առկա ուժերի և միջոցների ներգրավումը),

4) արձագանքման գործընթացի հետ կապված խնդիրներ. ուժերի և միջոցների անհավասարաչափ բաշխվածություն, անհամապատասխանելիություն (քանակի, որակի, տեխ. հագեցվածության առումով)` ըստ սպասարկման տարածքների առանձնահատկությունների,

5) կառուցվածքային (հաստիքապաշտոնային) փոփոխություններով պայմանավորված խնդիրներ.

ա. համակարգը չունի արագ ձևափոխման հնարավորություն, ճկունություն,

բ. մարզային փրկարարական վարչություններում դիսպետչերական կետերի դիսպետչերների հաստիքների ոչ բավարար թվաքանակ (դիսպետչերական կետերում շուրջօրյա հերթապահում է մեկ դիսպետչեր, որի տեխնիկական հնարավորությունները սահմանափակվում են միայն հեռախոսով և ռադիոկայանով),

գ. անձնակազմի համապատասխան պատրաստվածության բացակայություն (համապատասխան հաստիքներում ընդունվում են անձինք, որոնք չունեն աշխատանքի փորձ և անհրաժեշտ գիտելիքներ` տվյալ ոլորտում ծառայելու համար. յուրացնում են գործառույթներն ու ձեռք են բերում որոշակի հմտություններ ծառայության ընթացքում: Հաստատված չէ դիսպետչերների ուսուցման և որակավորման հստակ համակարգ),

6) նյութատեխնիկական ապահովման հետ կապված խնդիրներ.

ա. դիսպետչերի գործառույթների պատշաճ իրականացման համար գույքի և տեխնիկական հագեցվածության անբավարարություն (հերթապահի աշխատատեղը և նրա տեխնիկական հագեցվածությունը չի համապատասխանում առաջադրված գործառույթների իրականացման և խնդիրների` սահմանված կարգով լուծման համար. արտակարգ իրավիճակներում հնարավոր չէ տեղեկատվության միաժամանակ բազմակողմանի տրամադրում, փոխանակում. գործընթացը դրվում է հերթի, ինչն անգամ հրահանգներում բերված պահանջների անթերի կատարման դեպքում առաջացնում է գործառույթների իրականացման ուշացումներ):

5. Նշված խնդիրները թեև հիմնականում ի հայտ են գալիս տարաբնույթ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, միևնույնն է` դրանց լուծման և խոչընդոտների հաղթահարման գործընթացն այսօր ուղղակիորեն պայմանավորված է այդ խնդիրների պատշաճ ուսումնասիրմամբ, ըստ անհրաժեշտ ուղղությունների` զգալի ներդրումներով և բարելավման միասնական քաղաքականության դրսևորմամբ:

6. Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ մեր երկիրը լուրջ քայլեր է կատարում մարդու անվտանգության ապահովման գործում, Հայաստանի փրկարար ծառայությունում ժամանակակից դիսպետչերական ծառայության հիմնումը և ոլորտում անհրաժեշտ փոփոխությունների կատարումն ունի մարտավարական նշանակություն և օրախնդիր պահանջ է:

7. Այսպիսով, դիսպետչերական ծառայության նոր կառույցի ստեղծումը կնպաստի ահազանգերի արդյունավետ սպասարկմանը, կբարձրացնի այդ գործընթացում ներգրավված շահագրգիռ ծառայությունների փոխհամագործակցության մակարդակը, կապահովի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրազեկումը և ամենակարևորը` բնակչության պաշտպանվածության աստիճանը տարաբնույթ արտակարգ իրավիճակներում:

 

II. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

8. Հայեցակարգի ընդունման հիմնական նպատակներն ու խնդիրներն են`

1) քաղաքացիների առողջության, կյանքի և ունեցվածքի պաշտպանության, հասարակության անվտանգության ապահովման նպատակով արտակարգ իրավիճակների, դեպքերի, պատահարների հակազդման գործում արագ արձագանքման մեխանիզմների ձևավորումն ու զարգացումը.

2) արտակարգ իրավիճակների, դեպքերի, պատահարների առաջացման (առաջացման սպառնալիքի) դեպքում բնակչությանն օգնության ցուցաբերման գործում օպերատիվության բարձրացումը` շահագրգիռ ծառայություններում արդի տեխնոլոգիաների, համակարգերի, սարքերի, սարքավորումների ներդրման միջոցով.

3) արտակարգ իրավիճակների, դեպքերի, պատահարների արձագանքման և հետևանքների վերացման գործընթաց ներգրավվող ծառայությունների փոխհամագործակցության աստիճանի բարձրացումը.

4) մարդուն հրատապ օգնության ցուցաբերման ոլորտում նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և հետագա զարգացման ապահովումը.

5) արտակարգ իրավիճակների, դեպքերի, պատահարների առաջացման դեպքում հնարավոր սոցիալ-տնտեսական վնասների նվազեցումը.

6) տարաբնույթ արտակարգ իրավիճակներում բնակչության` օպերատիվ ծառայություններին ահազանգման գործընթացի հեշտացումը` միացյալ օպերատիվ հեռախոսահամարի ներդրման միջոցով.

7) օպերատիվ ծառայություններին ահազանգման համակարգի ներդաշնակավորումը Եվրոմիությունում ընդունված ստանդարտներին:

 

III. ՄԻԱՑՅԱԼ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՐՏԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ

 

i

9. Միացյալ օպերատիվ հեռախոսահամարի ներդրման առաջին հաջողված փորձը կատարվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1968 թվականին` Հալեվիլ քաղաքում, ուր բացվեց առաջին «911» ծառայությունը: Ինչով էր պայմանավորված այդ քայլը. ահազանգերի սպասարկման և հետևանքների վերացման գործընթացների վերլուծությունը տեղի իշխանություններին հանգեցրեց այն եզրակացության, որ դեպքերի, պատահարների բնույթից կախված, ահազանգերի 10-30%-ում արձագանքման գործընթաց են ներգրավվում մեկից ավելի ծառայություններ: Նախկին ահազանգման և արձագանքման համակարգը թեև գործում էր բավականին հուսալի, առանձին դեպքերում գրանցվում էին անհրաժեշտ ծառայությունների դեպքի վայր ժամանման ուշացումներ` այստեղից բխող բոլոր հետևանքներով: Դրա պատճառն էր` քաղաքացիների ահազանգումը հիմնականում մեկ ծառայության (կա՛մ ոստիկանության, կա՛մ բժշկական, կա՛մ հրշեջ), որի հերթապահները ստացվող տեղեկատվությունը բնականաբար սկզբից վերլուծում էին իրենց ծառայության գործառույթներից բխող տեսանկյունից, այնուհետև, կորցնելով լրացուցիչ ժամանակ, փոխանցում ստացված տեղեկատվությունն այլ ծառայություններին: Վերջիններիս դիսպետչերները կորցնում էին ահազանգողի հետ շփվելու և իրենց ծառայության վերաբերող հարցերի պատասխանները ստանալու հնարավորությունը` ոչ բոլոր դեպքերում արձագանքելով ստեղծված իրավիճակին համարժեք: Ներկայումս «911» ծառայությունը գործում է Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում` ծառայության մատուցման գործում առանձին նահանգներում աննշան տարբերվելով միմյանցից (օրինակ` մի շարք նահանգներում բջջային ցանցի աբոնենտներից հարկվում է 0.25-0.5$): «911» Ծառայության գերժամանակակից հագեցվածությունն այսօր թույլ է տալիս սպասարկել օրեկան մոտ 300.000 ահազանգ` տարվա կտրվածքով գերազանցելով 100 մլն ահազանգ ցուցանիշը: Ահազանգման և արձագանքման գործընթացների արդյունավետության և օպերատիվության ցուցանիշների բարձրացման նպատակով «911» ծառայությունում ներդրվեցին մի շարք համակարգեր, որոնցից են, օրինակ` ահազանգողի տեղակայման վայրի, հասցեի բացահայտման համակարգը, արձագանքող ուժերի դեպքի վայր մեկնելու ընթացքում խաչմերուկներում «կանաչ լույսով» ապահովող համակարգը, տեղանքի եռաչափ արտապատկերումն ու օբյեկտների բնութագրական տվյալներով ապահովման համակարգը, ահազանգի և նրա սպասարկման ընթացքի ավտոմատ ձայնագրման և ձայնագրությունների պահպանման համակարգը, ահազանգի (նաև ձայնագրության) շահագրգիռ ծառայություններին անմիջապես փոխանցման համակարգը, սպասարկման տարածքում օդերևութաբանական վիճակի մշտական վերահսկման համակարգը, ինչպես նաև զանազան աջակցող ծրագրային փաթեթներ, մարդուն հեռախոսով առաջին օգնության ցուցաբերման դասակարգված ձեռնարկներ, թվային քարտեզներ, տեղեկատվական բազաներ և այլն: Միացյալ Նահանգներում «911» ծառայության արձագանքման սկզբունքը յուրահատուկ է նրանով, որ ահազանգի գրանցման դեպքում միաժամանակ արձագանքում են և՛ հրշեջները, և՛ ամբուլանս ծառայությունը` ուղեկցվելով ոստիկանության մեքենայի կամ ուղղաթիռի կողմից: Արձագանքման այս տարբերակն օպերատիվության և տուժածներին օգնության ցուցաբերման արդյունավետության տեսանկյունից կատարյալ է, սակայն այն բավականին ծախսատար:

10. Եվրոպայում այս ուղղությամբ առաջին քայլերը կատարվեցին 1991 թվականին. Եվրոմիության որոշմամբ (91/396/EEC) որոշվեցին արտակարգ իրավիճակներում օգնության միացյալ «112» կամ «911» համարին ներկայացվող պահանջները, որոնք լրամշակվեցին նոր ուղեցույցով 1998 թ. (98/10/EC): Նույն թվականին Եվրոմիության երկրների միջև ստորագրվեց հեռահաղորդակցական համաձայնագիր, համաձայն որի` Եվրոմիության երկրների տարածքում ահազանգման միացյալ համար ընդունվեց «112» կամ «911»-ը: Համաձայնագրին միացավ նաև Ռուսաստանի Դաշնությունը: Եվրոմիության տարբեր երկրներում «112» կամ «911» ծառայությունն իր կարգավիճակով, գերատեսչական պատկանելությամբ, կառուցվածքով և խնդիրներով կարող է զգալի տարբեր լինել: Մի շարք եվրոպական երկրներում միացյալ համարի ընդունումից հետո ծառայություններում առաջացան խնդիրներ. բնակչությունը տարաբնույթ` արտակարգ իրավիճակներին չառնչվող հարցերով գերբեռնվածք էր առաջացնում սպասարկման գծերում: Այդ խնդրի լուծման նպատակով սոցիալ-կենցաղային և մի շարք այլ բնույթի ահազանգերի համար առանձնացվեցին նոր համարներ:

11. 2006-2009 թթ. Հայ-Էստոնական համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության և Էստոնիայի «112» կամ «911» դիսպետչերական ծառայության միջև իրականացվեց փորձի փոխանակում: Փոխադարձ այցելությունների ընթացքում մեր կողմից մանրակրկիտ ուսումնասիրվեց Էստոնիայի «112» կամ «911» դիսպետչերական ծառայության բազմամյա փորձը (Ծառայությունը դասվում է Եվրոպայի լավագույնների թվում), կառուցվածքը, խնդիրները, գործառույթները, տեխնիկական և ծրագրային ապահովումը, դիսպետչերների ուսուցման և որակավորման սկզբունքները, ահազանգերի սպասարկման և արձագանքման կազմակերպման գործընթացների առանձնահատկությունները: Սեմինարների և բրիֆինգների ընթացքում քննարկվեցին բազմաթիվ նեղ մասնագիտական հարցեր: Համագործակցության շրջանակներում ձեռք բերած փորձը հնարավորության սահմաններում մենք կիրառեցինք մեր ծառայությունում: Սակայն, հաշվի առնելով ենթակառուցվածքի զարգացվածության աստիճանում և շահագրգիռ ծառայություններում կառուցվածքային, ոլորտի իրավական դաշտում զգալի տարբերությունները, ձեռք բերված փորձն ունեցավ մեծամասնությամբ տեսական կիրառում:

(III գլուխը փոփ. 11.08.11 թիվ 31 արձանագրային որոշում)

 

IV. «112» ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

12. «112» դիսպետչերական ծառայության նպատակներն են`

1) առաջացած արտակարգ իրավիճակների, սոցիալ-կենցաղային բնույթի ահազանգերի օպերատիվ և ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքման կազմակերպումը,

2) արտակարգ իրավիճակների արձագանքման գործընթացների կենտրոնացված ղեկավարումը,

3) ժամանակակից եղանակներով տեղեկատվության օպերատիվ արտացոլումը` ուղղված բնակչության պաշտպանության գործընթացների կառավարման արդյունավետության բարձրացմանը,

4) նախարարությունների և գերատեսչությունների ուժերի ու միջոցների փոխհամագործակցության կազմակերպումը:

13. «112» դիսպետչերական ծառայության խնդիրներն են.

1) արտակարգ իրավիճակների, սոցիալ-կենցաղային բնույթի ահազանգերի ընդունման, մշակման, գրանցման, ձայնագրման և պահպանման ապահովումը,

2) ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվության վերլուծումն ու համապատասխան ծառայությունների իրազեկումը, ժամանակին և անհրաժեշտ ծավալներով արձագանքման կազմակերպումը,

3) ահազանգողներին բժշկական, այլ բնույթի խորհրդատվության ապահովումը` մինչև համապատասխան բժշկական (այլ բնույթի) օգնության ցուցաբերումը,

4) արձագանքող ուժերի տեղեկատվական ապահովումը,

5) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների և շտապօգնության բրիգադների քանակի, մարտունակության և գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվության տիրապետումը,

6) տեղեկատվական բազայի նորացումն ու դրա արդյունավետ կիրառումը` արձագանքման և հետևանքների վերացման կազմակերպման գործում,

7) շահագրգիռ ծառայություններին և պաշտոնատար անձանց իրազեկման ապահովումը, ինչպես նաև բնակչության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ազդարարման ապահովումը,

8) գրանցված արտակարգ իրավիճակների վերլուծությունն ու շահագրգիռ ծառայություններին (անձանց) տրամադրումը:

14. «112» դիսպետչերական ծառայության գործառույթներն են.

1) արտակարգ իրավիճակների, սոցիալ-կենցաղային բնույթի ահազանգերի շուրջօրյա սպասարկումը,

2) նախարարությունների, գերատեսչությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ուժերի ու միջոցների ներգրավումը, դրանց փոխհամագործակցության կազմակերպումն ու տեղեկատվական ապահովումը` արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործում,

3) արտակարգ իրավիճակներին առնչվող տեղեկատվության գրանցումը, վերլուծությունն ու պահպանումը,

4) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների և շտապօգնության բրիգադների քանակի, մարտունակության և գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվության ընդունումն ու գրանցումը,

5) Հայաստանի Հանրապետության էներգամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման, կոյուղու, տրանսպորտի և կապի համակարգերի, հատուկ, կարևորագույն օբյեկտների վերաբերյալ տվյալների բազայի նորացումը, պահպանումն ու կիրառումը` արձագանքման և հետևանքների վերացման գործում, ինչպես նաև փոխհամագործակցությունը համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ` տեղեկատվական բազայի նորացման ուղղությամբ,

6) բնակչության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ազդարարումը:

 

V. «112» ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

15. «112» դիսպետչերական ծառայության կառուցվածքն է

1) Հայաստանի Հանրապետությունում «112» դիսպետչերական ծառայությունը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության կազմում գործող ստորաբաժանում է, որը բաղկացած է թվով 11 «112» ահազանգման կենտրոններից.

2) Ահազանգման կենտրոնները գործում են Երևան քաղաքում և մարզկենտրոններում:

3) Ահազանգման կենտրոնների սպասարկման տարածքում ներգրավվում են Կենտրոնական ահազանգման կենտրոնը, որը գտնվում է Երևանում` Ճգնաժամային կառավարման կենտրոնում (սպասարկում է Երևանը) և մարզային ահազանգման կենտրոնները (սպասարկում են տվյալ մարզի տարածքը).

4) Ահազանգման կենտրոնների տեղակայման վայրերն ու հաստիքապաշտոնային կառուցվածքը ընտրվում են ելնելով սպասարկման տարածքում անխափան ռադիո և հեռախոսային կապի ապահովման հնարավորությունից, բնակչության թվաքանակից, արտակարգ իրավիճակների վիճակագրական տվյալների վերլուծությունից, աշխարհագրական առանձնահատկություններից, իսկ ահազանգման կենտրոնների խնդիրներն ու գործառույթները` սպասարկման տարածքի առանձնահատկություններից ելնելով:

16. Ահազանգման կենտրոնների կառուցվածքն է.

1) Կենտրոնական ահազանգման կենտրոն` համաձայն հավելված 1-ի.

2) Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի ահազանգման կենտրոններ` համաձայն հավելված 2-ի.

3) Արագածոտնի, Վայոց ձորի և Տավուշի ահազանգման կենտրոններ` համաձայն հավելված 3-ի.

17. Ահազանգման կենտրոնի փաստաթղթերն են.

1) Հայաստանի Հանրապետության, սպասարկվող տարածքի քարտեզներ (1:100000, 1:50000),

2) Հայաստանի Հանրապետության և սպասարկող տարածքի թվային քարտեզ (1:10000),

3) սպասարկման տարածքում քաղաքների և գյուղերի քարտեզներ (նաև թվային 1:5000),

4) հրշեջ փրկարարական ջոկատների մարտական հաշվարկների և նրանց մարտունակության վիճակի բլանկ (թվային/փաստաթղթային),

5) դեպքերի, պատահարների հաշվառման բլանկ (թվային/բլանկ),

6) հրշեջ փրկարարական ջոկատների ՀՓՋ մարտական հաշվարկների և շտապօգնության բրիգադների չվացուցակ,

7) հատուկ, կարևորագույն, ուժեղ ներգործող թունավոր նյութեր, ճառագայթային, քիմիական, մանրէաբանական նյութեր օգտագործող, պահեստավորող, տեղափոխող, մշակող օբյեկտների ցանկը, հասցեն, օբյեկտի և տարածքի հատակագիծը, օբյեկտի բնութագիրը, վտանգավոր նյութերի տեղաբաշխման քարտեզը,

8) ռադիոցանցի աբոնենտների ազդականչերը և ռադիոկապից օգտվելու կարգը,

9) տարածքային պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների ցուցակը և հեռախոսահամարները,

10) ահազանգման կենտրոնի անձնակազմի հեռախոսահամարները,

11) ահազանգման կենտրոնի հերթափոխի հրահանգը:

18. Ահազանգման կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը

1) Ահազանգման կենտրոնները հիմնական հագեցվածության համակարգերն են.

ա. ռադիոկապ.

բ. հեռախոսային (ֆաքսիմիլային) կապ.

գ. հրշեջ-փրկարարական ջոկատների և շտապօգնության բրիգադների ազդարարման համակարգ.

դ. համացանց (ներքին ցանց).

ե. գործառույթների ծրագրային ապահովման փաթեթ:

2) Դիսպետչերի աշխատատեղը և նրա պարտադիր տեխնիկական հագեցվածության միջոցները պետք է արտոնագրվեն ու մինչև ծառայության մատուցումը պետք է ստուգվեն բոլոր հանգույցների ներդաշնակ և անխափան աշխատանքը: Դիսպետչերի աշխատատեղը հագեցված է հետևյալ գույքով, սարքերով և սարքավորումներով.

ա. շարժական աթոռ, աղեղաձև սեղան,

բ. սելեկտորային հեռախոս,

գ. համակարգիչ,

դ. երեք մոնիտոր,

ե. պաշտպանիչ մարտկոց,

զ. ստացիոնար ռադիոկայան` միկրոֆոնով,

է. հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների և շտապօգնության բրիգադների ազդարարման համակարգ,

թ. ականջակալ միկրոֆոնով:

3) ահազանգման կենտրոնների ծրագրային ապահովում.

ա. դիսպետչերի հեռախոսային խոսակցությունների և ռադիոեթերի ձայնագրման ծրագիր,

բ. ահազանգման կենտրոնների սպասարկման տարածքների քարտեզ (1:10000),

գ. ահազանգման կենտրոնների սպասարկման տարածքում գտնվող քաղաքների թվային քարտեզ (1:5000),

դ. մարտական հաշվարկում ընդգրկված հերթապահ ուժերի հաշվառման «ON-LINE» ծրագիր,

ե. ահազանգերի գրանցման և արձագանքման կազմակերպման ծրագիր:

4) ավագ դիսպետչերի աշխատատեղը գտնվում է ահազանգերի սպասարկման սենյակում` առանձնացված վայրում: Ավագ դիսպետչերի աշխատատեղը հագեցվում է հետևյալ գույքով, սարքերով և սարքավորումներով.

ա. շարժական աթոռ, աղեղաձև սեղան,

բ. սելեկտորային հեռախոս,

գ. ներքին և քաղաքային հեռախոս,

դ. համակարգիչ,

ե. պաշտպանիչ մարտկոց,

զ. ֆաքս,

է. տպիչ:

Ավագ դիսպետչերի համակարգչի ծրագրային ապահովումը պետք է հագեցված լինի ՀՓՋ մարտական հաշվարկների և շտապօգնության բրիգադների հաշվառման, ինչպես նաև դեպքերի, պատահարների գրանցման և հաշվառման ծրագրով:

5) հերթապահ բժիշկի աշխատատեղը գտնվում է ահազանգերի սպասարկման սենյակում` առանձնացված վայրում: Հերթապահ բժիշկի աշխատատեղը հագեցվում է հետևյալ գույքով, սարքերով և սարքավորումներով.

ա. շարժական աթոռ, աղեղաձև սեղան,

բ. սելեկտորային հեռախոս,

գ. քաղաքային հեռախոս,

դ. համակարգիչ,

ե. պաշտպանիչ մարտկոց:

 

VI. «112» ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ

 

19. Օպերատիվ ծառայությունների ահազանգման կարգի փոփոխությամբ և այդ ծառայությունների միջև տեղեկատվական համագործակցության կազմակերպման անհրաժեշտությամբ պայմանավորված առաջանում է դիսպետչերական ծառայություններում ներգրավված անձնակազմի ուսուցման, վերապատրաստման և որակավորման խնդիր: Այդ նպատակով պետք է ապահովվի շահագրգիռ ծառայությունների համապատասխան մասնագետների ուսուցումն ու վերապատրաստումը, առանձին դեպքերում` վերաորակավորումը:

20. Ահազանգման կենտրոնների անձնակազմի ուսուցումը և մեթոդական ապահովումը

1) ահազանգման կենտրոնների ավագ դիսպետչերների և դիսպետչերների ուսուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ուսումնական հաստատությունում` 3-ամսյա ժամկետում` համաձայն ուսումնական պլանների, իսկ ուսումնական փուլին հաջորդում է քննության հանձնում և համապատասխան որակավորման ստացում.

2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ուսումնական հաստատությունում ստեղծվում են դիսպետչերի աշխատանքային պայմանների խաղարկման սենյակներ, որտեղ իրականացվում են իրավիճակային խաղարկումներ, ձայնային, տեսաձայնային ուսումնամեթոդական օժանդակ նյութերով (սարքերով) ուսուցում և պրակտիկա:

3) նախատեսվում է մշակել (հրատարակել) և ահազանգման կենտրոններին տրամադրել հետևյալ ուսումնամեթոդական ձեռնարկները, ծրագրերը, հրահանգները.

ա. «Ահազանգերի սպասարկման առանձնահատկությունները» ուսումնական ձեռնարկ.

բ. «Հեռախոսով մինչմասնագիտական բժշկական օգնության ցուցաբերումը» ուսումնական ձեռնարկ և ծրագիր.

գ. «Հեռախոսով մինչմասնագիտական օգնություն» ուսումնական ծրագիր.

դ. Ծրագրային փաթեթներով աշխատելու ուսուցման ծրագիր.

ե. «Աղետների հոգեբանական բնութագրերը» ուսումնական ձեռնարկ.

զ. «Աղետի ձայներ» հոգեբանական պատրաստականության ձայնային ուսումնական ծրագիր.

է. «Արձագանքման կազմակերպում» ուսումնական ձեռնարկ.

ը. Օպերատիվ հերթափոխի հրահանգ:

 

VII. «112» ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

 

7.1. ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԸ ԵՎ ՏԱՐԱԾՔԸ

 

21. Ահազանգման կենտրոնի շինությունը պետք է գտնվի մայրաքաղաքի (մարզկենտրոնի) այնպիսի հատվածում, որտեղից առավելագույնս բարձրորակ ռադիո, հեռախոսային, ինտերնետային, արբանյակային կապի հնարավորություն կստեղծվի ահազանգման կենտրոնի գործառույթները ապահովելու համար:

22. Ահազանգման կենտրոնը նպատակահարմար է կահավորել նորակառույց շինությունում կամ համապատասխան այնպիսի շինությունում, որտեղ հնարավոր կլինի կազմակերպել առաջադրված գործառույթները, ինչպես նաև իրականացնել անձնակազմի հանգիստը, սննդի ընդունումը): Հարկերի հաշվարկային բարձրությունը պետք է լինի ոչ պակաս 3 մ, իսկ շինությունը պետք է ունենա բարձր սեյսմակայունություն:

23. Ահազանգման կենտրոններում պետք է նախատեսվի ավտոկայանատեղի 10-15 ավտոմեքենայի համար:

 

7.2. ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ

 

24. Շինության ներքին հարդարանքը պետք է հնարավորություն ստեղծի ահազանգման կենտրոնի գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների` ըստ պահանջների կահավորման և հետագա տեխնոլոգիական արդիականացմանը: Ահազանգման կենտրոնի հերթապահության սենյակի (դահլիճի) մակերեսը պետք է հաշվարկված լինի 15-20 (մարզերում` 10-15) աշխատակիցների աշխատանք կազմակերպելու համար, իսկ դահլիճի մակերեսը պետք է լինի ոչ պակաս 120 մ.ք.` Կենտրոնական և 80 մ.ք.` մարզային ահազանգման կենտրոնների համար:

25. Շինությունում պետք է կահավորվեն հետևյալ աշխատանքային և օժանդակ տարածքները.

1) ահազանգման կենտրոնի պետի աշխատասենյակ,

2) ահազանգման կենտրոնի պետի տեղակալի աշխատասենյակ,

3) կապի տեխնիկի և ծրագրային (ցանցերի) ապահովման մասնագետի աշխատասենյակ,

4) սենյակ գեներատորի համար,

5) հանդերձարան,

6) ճաշասենյակ,

7) հանգստի սենյակներ,

8) սանհանգույց:

 

7.3. ԱԿՈՒՍՏԻԿԱ

 

26. Դահլիճի ներքին հարդարանքը պետք է ապահովվի պատշաճ ձայնամեկուսացում. դահլիճում դիսպետչերների աշխատանքը չպետք է խանգարի միմյանց, իսկ գույքի դասավորվածքը, միկրոֆոնների, այլ ձայնատու սարքերի տեղաբաշխումը պետք է կատարվի այնպես, որ բացառվի կրկնաձայների, ձայնային և ակուստիկ անբարենպաստ երևույթների առկայությունը:

 

7.4. ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

 

27. Ահազանգման կենտրոն տարածքը, մասնավորապես դահլիճը և աշխատասենյակները պետք է ունենան անհրաժեշտ խորության ստորգետնյա և առաստաղային գաղտնաշերտեր, որոնք հնարավորություն կտան նախագծել և տեղաբաշխել մալուխային համակարգը (համակարգչային, աուդիո-տեսահամակարգի, ռադիոկապի, հոսանքի մատակարարման) այնպես, որպեսզի շահագործման ժամանակ բացառվի դրանց ազդեցությունը միմյանց (այլ էլ. սարքերի) վրա, հեշտացնել նրանց անցումները, տարատեսակումը` ըստ սպասարկման ուղղությունների, առանց աշխատանքների դադարեցման իրականացնել մալուխների փոփոխում, ավելացում, վերանորոգում, տեղաշարժում և այլ աշխատանքներ:

28. Մալուխները հրդեհից, խոնավությունից, մեխանիկական (այլ վնասող ազդեցություններից) պաշտպանելու նպատակով պետք է անցկացվեն պաշտպանիչ խողովակաշարով` ըստ ուղղությունների:

 

7.5. ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

29. Էլեկտրամատակարարում. ահազանգման կենտրոնը պետք է ունենա բազմակողմանի էլեկտրամատակարարում` ստացիոնար տրանսֆորմատորային կայանից (որը հիմնական էլեկտրամատակարարման անջատման դեպքում ավտոմատ միացվում է, ապահովվելով ողջ շինության էլեկտրամատակարարումը) և ավտոմատացված գեներատորային հանգույցից (2 դիզելային գեներատոր. առաջին գեներատորը ավտոմատ թողարկվում է, երբ չի ապահովվում էլեկտրամատակարարումը հիմնական և պահուստային տրանսֆորմատորային կայաններից, երկրորդ գեներատորը ավտոմատ թողարկվում է, երբ առաջին գեներատորի հզորությունը չի բավարարում):

 

7.6. ԼՈՒՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

30. Լուսավորման համակարգ. ահազանգման կենտրոնի լուսավորումը պետք է իրականացվի հիմնական և վթարային ռեժիմներով. հոսանքի ստացիոնար աղբյուրների առկայության պարագայում ապահովվում է ողջ տարածքի լուսավորում հաշվարկ տարբերակով: Վթարային լուսավորությունը գործադրվում է ավտոմատ:

31. Դահլիճը պետք է ունենա լուսավորման կարգավորման առանձին համակարգ, որը հնարավորություն կստեղծի կարգավորել լույսի պայծառությունը` դահլիճից:

 

7.7. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

32. Ջրամատակարարում. ահազանգման կենտրոնը պետք է ունենա շուրջօրյա` հիմնական և պահուստային ջրամատակարարում: Ջրամատակարարման համակարգը ընդգրկում է շինության ջեռուցումը, սանհանգույցները և լոգարանը: Խմելու ջուրը մատակարարվում է առանձին և պահեստավորվում է անհրաժեշտ քանակությամբ:

 

7.8. ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

33. Ջեռուցում. ահազանգման կենտրոնում իրականացվում է կենտրոնացված ջեռուցում շինության ողջ տարածքում` հիմնական` գազի կաթսայի միջոցով և պահեստային` հոսանքով ջեռուցման տարբերակներով:

 

7.9. ՕԴԱՓՈԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

34. Օդափոխման համակարգ. ահազանգման կենտրոնի օդափոխումն իրականացվում է ավտոմատացված սկզբունքով` ողջ տարածքում` կենտրոնացված համակարգի շնորհիվ: Իսկ աշխատանքային սենյակներում` օդափոխման սարքերի միջոցով:

 

7.10 ԿԱՊԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

35. Ահազանգման կենտրոնի կապի համակարգը պետք է ներառի`

1) կարճալիք և գերկարճալիք ռադիոկապը,

2) ուղիղ հեռախոսային կապը,

3) ստացիոնար հեռախոսակապը,

4) ֆաքսիմիլային կապը,

5) ներքին հեռախոսակապը,

6) համացանցը,

7) ներքին ցանցը,

8) բարձրաձայնային կապը:

36. «112» դիսպետչերական կետի կառավարման սխեման բերված է հավելված 4-ում:

 

VIII «112» ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

37. «112» դիսպետչերական ծառայության ստեղծման համար անհրաժեշտ գումարի ֆինանսավորումն իրականացվում է Եվրամիության, ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի, Շվեյցարիայի զարգացման գործակալության և այլ դոնորների հաշվին:

 

Հավելված 1

Մարդուն հրատապ օգնության

համապետական համակարգի

ստեղծման («112» դիսպետչերական

ծառայության) հայեցակարգի

 

ՍԽԵՄԱ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՀԱԶԱՆԳՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ

 

._______________________.

|ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՀԱԶԱՆԳՄԱՆ |

|     ԿԵՆՏՐՈՆԻ ՊԵՏ      |

._______________________.

.____________.          |

|ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ|__________|

.____________.          |

|

._________________________________________________________.

|       I հերթափոխ               II հերթափոխ              |

|       ._________.                ._________.            |

|       |  ԱՎԱԳ   |                |  ԱՎԱԳ   |            |

|       |ԴԻՍՊԵՏՉԵՐ|                |ԴԻՍՊԵՏՉԵՐ|            |

|       ._________.                ._________.            |

|  .______.     |             .______.     |              |

|  |ՏԵԽՆԻԿ|     |._________.  |ՏԵԽՆԻԿ|     |._________.   |

|  |ԿԱՊԻ  |_____||ԴԻՍՊԵՏՉԵՐ|  |ԿԱՊԻ  |_____||ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|  |ԳԾՈՎ  |     |._________.  |ԳԾՈՎ  |     |._________.   |

|  .______.     |._________.  .______.     |._________.   |

|  ._________.  ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|  ._________.  ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|  |ԾՐԱԳՐԱՅԻՆ|  |._________.  |ԾՐԱԳՐԱՅԻՆ|  |._________.   |

|  |ԱՊԱՀՈՎՄԱՆ|__|._________.  |ԱՊԱՀՈՎՄԱՆ|__|._________.   |

|  |(ՑԱՆՑԻ)  |  ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|  |(ՑԱՆՑԻ)  |  ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|  |ՄԱՍՆԱԳԵՏ |  |._________.  |ՄԱՍՆԱԳԵՏ |  |._________.   |

|  ._________.  |._________.  ._________.  |._________.   |

|  ._____.      ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|  ._____.      ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|  |ԲԺԻՇԿ|______|._________.  |ԲԺԻՇԿ|______|._________.   |

|  ._____.      |._________.  ._____.      |._________.   |

|               ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|               ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|               |._________.               |._________.   |

|               |._________.               |._________.   |

|               ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|               ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|               |._________.               |._________.   |

|               |._________.               |._________.   |

|               ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|               ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|               |._________.               |._________.   |

|               |._________.               |._________.   |

|               .|ԴԻՍՊԵՏՉԵՐ|               .|ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|                ._________.                ._________.   |

._________________________________________________________.

 

._______________________.

|ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՀԱԶԱՆԳՄԱՆ |

|     ԿԵՆՏՐՈՆԻ ՊԵՏ      |

._______________________.

.____________.          |

|ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ|__________|

.____________.          |

|

._________________________________________________________.

|     III հերթափոխ               IV հերթափոխ              |

|       ._________.                ._________.            |

|       |  ԱՎԱԳ   |                |  ԱՎԱԳ   |            |

|       |ԴԻՍՊԵՏՉԵՐ|                |ԴԻՍՊԵՏՉԵՐ|            |

|       ._________.                ._________.            |

|  .______.     |             .______.     |              |

|  |ՏԵԽՆԻԿ|     |._________.  |ՏԵԽՆԻԿ|     |._________.   |

|  |ԿԱՊԻ  |_____||ԴԻՍՊԵՏՉԵՐ|  |ԿԱՊԻ  |_____||ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|  |ԳԾՈՎ  |     |._________.  |ԳԾՈՎ  |     |._________.   |

|  .______.     |._________.  .______.     |._________.   |

|  ._________.  ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|  ._________.  ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|  |ԾՐԱԳՐԱՅԻՆ|  |._________.  |ԾՐԱԳՐԱՅԻՆ|  |._________.   |

|  |ԱՊԱՀՈՎՄԱՆ|__|._________.  |ԱՊԱՀՈՎՄԱՆ|__|._________.   |

|  |(ՑԱՆՑԻ)  |  ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|  |(ՑԱՆՑԻ)  |  ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|  |ՄԱՍՆԱԳԵՏ |  |._________.  |ՄԱՍՆԱԳԵՏ |  |._________.   |

|  ._________.  |._________.  ._________.  |._________.   |

|  ._____.      ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|  ._____.      ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|  |ԲԺԻՇԿ|______|._________.  |ԲԺԻՇԿ|______|._________.   |

|  ._____.      |._________.  ._____.      |._________.   |

|               ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|               ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|               |._________.               |._________.   |

|               |._________.               |._________.   |

|               ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|               ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|               |._________.               |._________.   |

|               |._________.               |._________.   |

|               ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|               ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|               |._________.               |._________.   |

|               |._________.               |._________.   |

|               .|ԴԻՍՊԵՏՉԵՐ|               .|ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|                ._________.                ._________.   |

._________________________________________________________.

 

Հավելված 2

Մարդուն հրատապ օգնության

համապետական համակարգի

ստեղծման («112» դիսպետչերական

ծառայության) հայեցակարգի

 

ՍԽԵՄԱ

 

ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ, ԿՈՏԱՅՔԻ, ՇԻՐԱԿԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ԱՀԱԶԱՆԳՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ

 

._______________________.

|ԱՀԱԶԱՆԳՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԵՏ|

._______________________.

.____________.          |

|ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ|__________|

.____________.          |

|

._________________________________________________________.

|       I հերթափոխ               II հերթափոխ              |

|       ._________.                ._________.            |

|       |  ԱՎԱԳ   |                |  ԱՎԱԳ   |            |

|       |ԴԻՍՊԵՏՉԵՐ|                |ԴԻՍՊԵՏՉԵՐ|            |

|       ._________.                ._________.            |

|  .______.     |             .______.     |              |

|  |ՏԵԽՆԻԿ|     |._________.  |ՏԵԽՆԻԿ|     |._________.   |

|  |ԿԱՊԻ  |_____||ԴԻՍՊԵՏՉԵՐ|  |ԿԱՊԻ  |_____||ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|  |ԳԾՈՎ  |     |._________.  |ԳԾՈՎ  |     |._________.   |

|  .______.     |._________.  .______.     |._________.   |

|  ._________.  ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|  ._________.  ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|  |ԾՐԱԳՐԱՅԻՆ|  |._________.  |ԾՐԱԳՐԱՅԻՆ|  |._________.   |

|  |ԱՊԱՀՈՎՄԱՆ|__|._________.  |ԱՊԱՀՈՎՄԱՆ|__|._________.   |

|  |(ՑԱՆՑԻ)  |  ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|  |(ՑԱՆՑԻ)  |  ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|  |ՄԱՍՆԱԳԵՏ |  |._________.  |ՄԱՍՆԱԳԵՏ |  |._________.   |

|  ._________.  |._________.  ._________.  |._________.   |

|  ._____.      ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|  ._____.      ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|  |ԲԺԻՇԿ|______|._________.  |ԲԺԻՇԿ|______|._________.   |

|  ._____.      |._________.  ._____.      |._________.   |

|               ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|               ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|               |._________.               |._________.   |

|               |._________.               |._________.   |

|               ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|               ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|               |._________.               |._________.   |

|               |._________.               |._________.   |

|               ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|               ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|               |._________.               |._________.   |

|               |._________.               |._________.   |

|               .|ԴԻՍՊԵՏՉԵՐ|               .|ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|                ._________.                ._________.   |

._________________________________________________________.

 

._______________________.

|ԱՀԱԶԱՆԳՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԵՏ|

._______________________.

.____________.          |

|ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ|__________|

.____________.          |

|

._________________________________________________________.

|     III հերթափոխ               IV հերթափոխ              |

|       ._________.                ._________.            |

|       |  ԱՎԱԳ   |                |  ԱՎԱԳ   |            |

|       |ԴԻՍՊԵՏՉԵՐ|                |ԴԻՍՊԵՏՉԵՐ|            |

|       ._________.                ._________.            |

|  .______.     |             .______.     |              |

|  |ՏԵԽՆԻԿ|     |._________.  |ՏԵԽՆԻԿ|     |._________.   |

|  |ԿԱՊԻ  |_____||ԴԻՍՊԵՏՉԵՐ|  |ԿԱՊԻ  |_____||ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|  |ԳԾՈՎ  |     |._________.  |ԳԾՈՎ  |     |._________.   |

|  .______.     |._________.  .______.     |._________.   |

|  ._________.  ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|  ._________.  ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|  |ԾՐԱԳՐԱՅԻՆ|  |._________.  |ԾՐԱԳՐԱՅԻՆ|  |._________.   |

|  |ԱՊԱՀՈՎՄԱՆ|__|._________.  |ԱՊԱՀՈՎՄԱՆ|__|._________.   |

|  |(ՑԱՆՑԻ)  |  ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|  |(ՑԱՆՑԻ)  |  ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|  |ՄԱՍՆԱԳԵՏ |  |._________.  |ՄԱՍՆԱԳԵՏ |  |._________.   |

|  ._________.  |._________.  ._________.  |._________.   |

|  ._____.      ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|  ._____.      ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|  |ԲԺԻՇԿ|______|._________.  |ԲԺԻՇԿ|______|._________.   |

|  ._____.      |._________.  ._____.      |._________.   |

|               ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|               ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|               |._________.               |._________.   |

|               |._________.               |._________.   |

|               ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|               ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|               |._________.               |._________.   |

|               |._________.               |._________.   |

|               ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|               ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|               |._________.               |._________.   |

|               |._________.               |._________.   |

|               .|ԴԻՍՊԵՏՉԵՐ|               .|ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|                ._________.                ._________.   |

._________________________________________________________.

 

Հավելված 3

Մարդուն հրատապ օգնության

համապետական համակարգի

ստեղծման («112» դիսպետչերական

ծառայության) հայեցակարգի

 

ՍԽԵՄԱ

 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ, ՏԱՎՈՒՇԻ ԱՀԱԶԱՆԳՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ

 

._______________________.

|ԱՀԱԶԱՆԳՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԵՏ|

._______________________.

.____________.          |

|ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ|__________|

.____________.          |

|

._________________________________________________________.

|       I հերթափոխ               II հերթափոխ              |

|       ._________.                ._________.            |

|       |  ԱՎԱԳ   |                |  ԱՎԱԳ   |            |

|       |ԴԻՍՊԵՏՉԵՐ|                |ԴԻՍՊԵՏՉԵՐ|            |

|       ._________.                ._________.            |

|  .______.     |             .______.     |              |

|  |ՏԵԽՆԻԿ|     |._________.  |ՏԵԽՆԻԿ|     |._________.   |

|  |ԿԱՊԻ  |_____||ԴԻՍՊԵՏՉԵՐ|  |ԿԱՊԻ  |_____||ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|  |ԳԾՈՎ  |     |._________.  |ԳԾՈՎ  |     |._________.   |

|  .______.     |._________.  .______.     |._________.   |

|  ._________.  ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|  ._________.  ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|  |ԾՐԱԳՐԱՅԻՆ|  |._________.  |ԾՐԱԳՐԱՅԻՆ|  |._________.   |

|  |ԱՊԱՀՈՎՄԱՆ|__|._________.  |ԱՊԱՀՈՎՄԱՆ|__|._________.   |

|  |(ՑԱՆՑԻ)  |  ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|  |(ՑԱՆՑԻ)  |  ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|  |ՄԱՍՆԱԳԵՏ |  |._________.  |ՄԱՍՆԱԳԵՏ |  |._________.   |

|  ._________.  |._________.  ._________.  |._________.   |

|               .|ԲԺԻՇԿ    |               .|ԲԺԻՇԿ    |   |

|                ._________.                ._________.   |

._________________________________________________________.

 

._______________________.

|ԱՀԱԶԱՆԳՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԵՏ|

._______________________.

.____________.          |

|ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ|__________|

.____________.          |

|

._________________________________________________________.

|     III հերթափոխ               IV հերթափոխ              |

|       ._________.                ._________.            |

|       |  ԱՎԱԳ   |                |  ԱՎԱԳ   |            |

|       |ԴԻՍՊԵՏՉԵՐ|                |ԴԻՍՊԵՏՉԵՐ|            |

|       ._________.                ._________.            |

|  .______.     |             .______.     |              |

|  |ՏԵԽՆԻԿ|     |._________.  |ՏԵԽՆԻԿ|     |._________.   |

|  |ԿԱՊԻ  |_____||ԴԻՍՊԵՏՉԵՐ|  |ԿԱՊԻ  |_____||ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|  |ԳԾՈՎ  |     |._________.  |ԳԾՈՎ  |     |._________.   |

|  .______.     |._________.  .______.     |._________.   |

|  ._________.  ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|  ._________.  ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|  |ԾՐԱԳՐԱՅԻՆ|  |._________.  |ԾՐԱԳՐԱՅԻՆ|  |._________.   |

|  |ԱՊԱՀՈՎՄԱՆ|__|._________.  |ԱՊԱՀՈՎՄԱՆ|__|._________.   |

|  |(ՑԱՆՑԻ)  |  ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|  |(ՑԱՆՑԻ)  |  ||ԴԻՍՊԵՏՉԵՐ|   |

|  |ՄԱՍՆԱԳԵՏ |  |._________.  |ՄԱՍՆԱԳԵՏ |  |._________.   |

|  ._________.  |._________.  ._________.  |._________.   |

|               .|ԲԺԻՇԿ    |               .|ԲԺԻՇԿ    |   |

|                ._________.                ._________.   |

._________________________________________________________.

 

Հավելված 4

Մարդուն հրատապ օգնության

համապետական համակարգի

ստեղծման («112» դիսպետչերական

ծառայության) հայեցակարգի

 

ՍԽԵՄԱ

 

«112» ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

 

.__________.

|ԱԻ ՆԱԽԱՐԱՐ|

.__________.

|   ._______________.

|                   \/

                                  \/              ._______.

.__________.  .______|ՃԿԿ ՊԵՏ|

|ՀՓԾ ՏՆՕՐԵՆ|  |      ._______.

.__________.  |            |

|        |            |

|        |            |

|        |            \/

|        |   .________________.

|        |  .|ԴԾԳՀ ԲԱԺՆԻ ՊԵՏ  |

|        |  ||________________|

|        |  ||ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ   |

|._______.  ||ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ|

||          ||ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ|

||     .____.|ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԲԱԺԻՆ|

||     \/    .________________.

                                  \/

._______________________.

|ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ|

|ԱՀԱԶԱՆԳՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ  |

._______________________.

|                |

                       \/               \/

.______________________.        ._______________________.

|ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՀՓՋ|        |ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ     |

|ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ      |        |ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ԲՐԻԳԱԴՆԵՐ|

.______________________.        ._______________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.12.2010
N 49
Արձանագրային որոշում