Սեղմել Esc փակելու համար:
2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ...

 

 

020.0941.150211

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԻՑ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 15 փետրվարի 2011թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի օգոստոսի 20-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրում (կից կիրարկման արձանագրությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 15.12.2010թ.:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը, դրա իրականացման կարգի մասին կիրարկման արձանագրությունը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիրն ստորագրվել է 2010 թվականի օգոստոսի 20-ին Երևանում` տարբեր բնագավառներում, այդ թվում` անօրինական միգրացիայի և անդրսահմանային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցերում երկու պետությունների միջև համագործակցությունը զարգացնելու նպատակով:

2. Համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրի իրականացման կարգի մասին կիրարկման արձանագրությունը և չորս հավելվածները, որոնցում ներկայացվում են անհրաժեշտ փաստաթղթերի, ձևաթղթերի տեսակներն ու դրանց վավերապայմանները:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- որպես հայցվող Կողմ` հետ ընդունել Ռուսաստանի Դաշնության տարածքում անօրինականորեն գտնվող անձանց, եթե հաստատված է, որ նրանք հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ կամ զրկվել են ՀՀ քաղաքացիությունից Ռուսաստանի Դաշնության տարածք մուտք գործելուց հետո և չեն ստացել այլ պետության քաղաքացիություն,

- որպես հայցող Կողմ` կրել համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին կետում և 3-րդ հոդվածի 1-ին կետում նշված անձանց փոխանցման և մինչև Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի միջազգային անցակետ հնարավոր ուղեկցման ծախսերը,

- որպես հայցող Կողմ` կրել համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետում նշված անձանց փոխանցման, ուղեկցման ու տարանցման և նրանց հնարավոր վերադարձի հետ կապված ծախսերը և այլն:

4. Համաձայնագիրը և դրա իրականացման կարգի մասին կիրարկման արձանագրությունն ուժի մեջ են մտնում դրանց ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին կողմերի վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից 30 օր լրանալուց հետո:

5. Համաձայնագիրը կատարված է երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են:

6. Համաձայնագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ և 30.1-րդ հոդվածներին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2010 թվականի օգոստոսի 20-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրում (կից կիրարկման արձանագրությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

15 փետրվարի 2011 թվականի

ՍԴՈ-941

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
15.02.2011
N ՍԴՈ-941
Որոշում