Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ-ՈՒՄ ՓԱՅՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ-ՈՒՄ ՓԱՅՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ...

 

 

100.0033.200111

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»        01            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10011025

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

14 դեկտեմբերի 2010 թվականի N 33-Ն

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՍԿ N 3.1.1-014-10 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 7-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում փայտացման համաճարակաբանական հսկողություն» ՍԿ N 3.1.1-014-10 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ առողջապահության նախարարի

2010 թ. դեկտեմբերի 14-ի

N 33-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

N 3.1.1-014-10 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ

 

ԲԱԺԻՆ 1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Փայտացման համաճարակաբանական հսկողության սույն սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը նախատեսված են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար (այսուհետ` կազմակերպություն)` անկախ կազմակերպաիրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից:

2. Սույն սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը ներառում են փայտացման դեպքերի հայտնաբերման, ախտորոշման, փայտացման դեմ պատվաստումների, կանխարգելման և այլ հարցեր, որոնք ուղղված են փայտացման համաճարակաբանական հսկողության ապահովմանը:

 

ԲԱԺԻՆ 2. ՓԱՅՏԱՑՈՒՄՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾՈՎ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ, ԳՐԱՆՑՈՒՄ, ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀՍԿՈՒՄ

 

ԳԼՈՒԽ 1. ՓԱՅՏԱՑՈՒՄՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾՈՎ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ

 

3. Հավելված 1-ում ներկայացված փայտացման դեպքի ստանդարտ բնորոշմանը համապատասխանող հիվանդների, ինչպես նաև հիվանդության կասկածով անձանց հայտնաբերումն իրականացնում են կազմակերպությունների բոլոր մասնագիտությունների բուժաշխատողները`

1) բնակչության բժշկական օգնության դիմելիս,

2) տնային պայմաններում բժշկական օգնություն ցուցաբերելիս,

3) մասնավոր բժշկական գործունեություն իրականացնող բժշկի ընդունելության ժամանակ:

4. Կլինիկորեն չճշտված դեպքերի ախտորոշման նպատակով և մանրէաբանական հետազոտության տվյալների բացակայության դեպքում երեխաները և մեծահասակները հետազոտվում են շճաբանական (ագլյուտինացիայի ռեակցիա, պասիվ հեմոգլյուտինացիայի ռեակցիա, իմունաֆերմենտային հետազոտություն և այլն) մեթոդով:

5. Փայտացումով հաստատված և դրա կասկածով հիվանդները հոսպիտալացվում են վիրաբուժական բաժանմունքներում կամ ինֆեկցիոն հիվանդանոցում /բաժանմունքներում/:

6. Փայտացումով հիվանդների դուրսգրումն իրականացվում է կլինիկական լրիվ առողջացումից հետո:

 

ԳԼՈՒԽ 2. ՓԱՅՏԱՑՈՒՄՈՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ, ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀՍԿՈՒՄ

 

7. Փայտացման յուրաքանչյուր կասկածելի դեպքի մասին, հայտնաբերող բուժանձնակազմի կողմից անմիջապես հեռախոսով տրվում է հաղորդում Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն (ըստ տարածքի), այնուհետև` 24 ժամվա ընթացքում ուղարկելով շտապ հաղորդման «Ձև ՇՀ 1» ձևը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 20-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» ՍԿ 3.1.6.009-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի, բացառությամբ` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի, «Արմենիկում ԲԿ» փակ բաժնետիրական ընկերության և Երևանի «Շտապ բժշկական օգնություն» պետական փակ բաժնետիրական ընկերության, որոնք հաղորդում են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:

8. Փայտացման կամ դրա կասկածելի յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ նաև կատարվում է արտակարգ հաղորդում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կենտրոնական ապարատ:

9. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային կամ մարզային կենտրոնի կողմից կասկածելի դեպքի վերաբերյալ շտապ հաղորդում ստանալուց հետո անմիջապես կատարվում է հաղորդում «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

10. «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը դեպքի վերաբերյալ հեռախոսով հաղորդում է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կենտրոնական ապարատ և Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարզային և տարածքային կենտրոններին (ըստ բնակության վայրի):

11. Դեպքի ախտորոշումը փոփոխվելու կամ ժխտվելու կամ հաստատելու կամ մահվան մասին կազմակերպության բուժանձնակազմի կողմից անմիջապես տրվում է հեռախոսով շտապ հաղորդում Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն (ըստ տարածքի), այնուհետև` 24 ժամվա ընթացքում ուղարկելով նոր շտապ հաղորդման ձևը (Ձև ՇՀ 1)` նշելով սկզբնական ախտորոշումը, փոխված (հաստատված) ախտորոշման ամսաթիվը և լաբորատոր հետազոտման արդյունքները, բացառությամբ` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի, «Արմենիկում ԲԿ» փակ բաժնետիրական ընկերության, որոնք հաղորդում են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:

12. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարզային և տարածքային կենտրոնների կողմից ախտորոշումը փոփոխված կամ ժխտված կամ հաստատված կամ մահվան դեպքի վերաբերյալ շտապ հաղորդում ստանալուց հետո անմիջապես կատարվում է հաղորդում «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

13. «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն ախտորոշումը փոփոխված, ժխտված կամ հաստատված դեպքի վերաբերյալ հեռախոսով հաղորդում է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կենտրոնական ապարատ և Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կենտրոններին (ըստ բնակության վայրի):

14. Փայտացման դեպքի լիարժեք, հավաստի և ժամանակին հաշվառումը, գրանցումը, հաղորդումը, հաշվետվությունների ամբողջականությունը, նաև լիովին և օպերատիվ հաղորդումը Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն ապահովում են կազմակերպությունների ղեկավարները:

15. Բոլոր կազմակերպություններում փայտացման յուրաքանչյուր դեպք գրանցվում և հաշվառվում է «Վարակիչ հիվանդությունների հաշվառման մատյանում»` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 21-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողություն» ՍԿ 3.1.1-010-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի:

16. Փայտացման դեպքերի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացվում են կառավարելի վարակիչ հիվանդությունների «Ձև N Պ-4/հ» վարչական վիճակագրական ձևով` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 19-Ն` «Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման ոլորտում վարչական վիճակագրական հաշվետվական ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի օգոստոսի 25-ի N 16-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» հրամանի:

17. Բոլոր մակարդակներում դեպքերի բացակայության պայմաններում ներկայացվում է զրոյական հաշվետվություն: Յուրաքանչյուր հիվանդության տողում «Ընդամենը» սյունակում նշվում է 0:

18. Բոլոր մակարդակներում պահպանվում են հաշվետվության կրկնօրինակները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի «Պահպանության ժամկետի նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը հաստատելու մասին» թիվ 351-Ն որոշմամբ սահմանված ժամկետների:

 

ԳԼՈՒԽ 3. ՓԱՅՏԱՑՄԱՆ ՕՋԱԽՈՒՄ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ, ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

19. Փայտացման օջախում հակահամաճարակային միջոցառումներ չեն իրականացվում, կոնտակտավորների մեկուսացում և պատվաստումներ չի պահանջվում:

20. Օջախում ախտահանում չի իրականացվում:

 

ԲԱԺԻՆ 3. ՓԱՅՏԱՑՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

ԳԼՈՒԽ 4. ՓԱՅՏԱՑՄԱՆ ԴԵՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ, ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ, ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

 

21. Փայտացման դեմ կանխարգելիչ պատվաստումների կազմակերպումը և իրականացումը, հաշվառումը և հաշվետվությունների ներկայացումը, բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների և բժշկական հակացուցումների վարումը, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի գրանցումը, հաշվառումը, հաղորդումը և համաճարակաբանական հետազոտությունն իրականացվում է համաձայն «Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» ՍԿ 3.1.6.009-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի:

22. Փայտացման դեմ կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված ժամկետներում և պատվաստանյութերով:

23. Փայտացման դեմ պլանային և համաճարակաբանական ցուցումով կանխարգելիչ պատվաստումների ենթակա են բոլոր տարիքի անձինք: Ռիսկի խմբեր են համարվում հողագործությամբ և անասնաբուծությամբ զբաղվող անձինք, զինվորականները, ոստիկանության և ջրմուղ-կոյուղու աշխատակիցները:

 

ԳԼՈՒԽ 5. ՓԱՅՏԱՑՄԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

 

24. Փայտացման արտակարգ կանխարգելումն իրականացվում է, եթե առկա են`

1) վնասվածքներ` մաշկային ծածկույթների և լորձաթաղանթների ամբողջականության խախտումով,

2) սառեցում և այրվածքներ 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի,

3) արտահիվանդանոցային վիժումներ,

4) արտահիվանդանոցային ծննդաբերություն,

5) հյուսվածքների ցանկացած տեսակի փտախտ, մեռուկացում (նեկրոզ),

6) թափանցող վնասվածքներ ստամոքսաղիքային ուղու վիրահատությունների ժամանակ,

7) վայրի և ընտանի կենդանիների կողմից կծված վերք:

25. Բոլոր տեսակի վերքերի ժամանակ ցուցված է դրանց վաղաժամ մանրամասն մշակում օճառով և հականեխիչներով` օտար մարմինների և անկենսունակ հյուսվածքների հեռացմամբ: Զանգվածային աղտոտված վերքերի առաջնային մշակման ժամանակ առաջնային կար չի դրվում, եթե վնասվածքի պահից անցել է 24 ժամից ավելի: Խուլ կար դնելու դեպքում կատարվում է վերքի դրենաժավորում:

26. Վերքի վաղաժամ վիրաբուժական մշակման անհնարինության դեպքում այն մանրամասն լվանում են օճառաջրով, ջրածնի գերօքսիդի 3 %-ոց լուծույթով:

27. Հակաբիոտիկներով բուժումն իրականացվում է 5 օրից ոչ պակաս տևողությամբ: Փոքր կամ կտրված վերքերի ժամանակ մաշկի շրջանակները և ենթամաշկային բջջահյուսվածքը մշակում են օճառաջրով, ջրածնի գերօքսիդով կամ այլ հականեխիչներով, իսկ վերքի շրջապատի մաշկին քսում յոդաթուրմ:

28. Սնուցման խանգարումով պայմանավորված խոցերով, պառկելախոցերով, ոսկրափուտով հիվանդների վերքային մակերեսները լվանում են անտիբիոտիկների լուծույթներով և կատարում վնասվածքի շրջանի մաշկի հիգիենիկ մշակում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից թույլատրված միջոցներով:

29. 24-րդ կետում թվարկված դեպքերում կատարվում է փայտացման արտակարգ կանխարգելում` համաձայն հավելված 3-ի:

30. Փայտացման արտակարգ կանխարգելումը կրկնակի վնասվածքների ժամանակ կատարում են այն անձանց, ովքեր նախկին վնասվածքների ժամանակ` համաձայն պատվաստումային կարգավիճակի, ստացել են միայն հակափայտացման անատոքսին /ակտիվ իմունիզացիա/:

31. Փայտացման արտակարգ կանխարգելումն արտահիվանդանոցային ծննդաբերության դեպքում կատարվում է`

1) ծննդկաններին` համաձայն հավելված 3-ի,

2) նորածիններին` ներարկում են հակափայտացման մարդկային իմունոգլոբուլին (250 ՄՄ) կամ հակափայտացման շիճուկ (3000 ՄՄ): Նորածնին արտակարգ կանխարգելում չի կատարվում, եթե ծննդկանի մոտ առկա են պատվաստումների վերաբերյալ փաստաթղթերով հաստատված տվյալներ` Պատվաստումների ազգային օրացույցին համապատասխան և վերջին պատվաստումից հետո չի անցել 10 տարի:

 

Հավելված 1

 

ՓԱՅՏԱՑՈՒՄ (Պրկախտ)

 

Դեպքի ստանդարտ բնորոշում

.__________________________________________________________________.

|Կլինիկական նկարագիր                                               |

|Ծամիչ, պարանոցային մկանների լարված, ցավոտ և  ջղաձգական կծկումով   |

|դեպք: Առավել հաճախակի հանդիպող առաջին ախտանիշը որովայնային        |

|մկանների կարկամությունն է: Փայտացմանը բնորոշ մկանային սպազմերից   |

|են մարմնի հարկադրական դիրքը (tetanus acrobaticus կամ              |

|opistհotonսs), ինչպես նաև  դեմքի յուրօրինակ արտահայտությունը`     |

|հայտնի կեղծ ծիծաղ (risus sardonicus) անվամբ:                      |

|                                                                  |

|                                                                  |

|Լաբորատոր չափանիշներ                                              |

|Ախտորոշումն ամբողջովին հիմնված է կլինիկական ախտանիշների վրա և     |

|կախված չէ մանրէաբանական հաստատումից:                              |

|                                                                  |

|Դեպքի դասակարգում                                                 |

|Կասկածելի   Ծամիչ մկանների լարված և  ջղաձգական կծկում (ՏՐԻԶՄ) սուր|

|            շրջանում:                                             |

|Հավանական   Կասկածելի դեպք` գումարած                              |

|            Հետևյալ  նշաններից որևէ  մեկը` անամնեզում մաշկի       |

|            վնասվածքի առկայություն մկանների կարկամում, կլման ակտի |

|            դժվարացում:                                           |

|Հաստատված   Հավանական դեպք` գումարած                              |

|            Հետևյալ  նշաններից որևէ  մեկը` կեղծ ծիծաղ (risus      |

|            sardonicus), ջղաձգական ցնցումների նոպա (օրվա մեջ      |

|            մեկ և  ավելի անգամ), մարմնի հարկադրական դիրք          |

|            (tetanus acrobaticus):                                |

.__________________________________________________________________.

 

ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ՓԱՅՏԱՑՈՒՄ

Դեպքի ստանդարտ բնորոշում

.__________________________________________________________________.

|Կլինիկական նկարագիր և  դեպքի դասակարգում                          |

|Կասկածելի   Պերինատալ շրջանում մահվան ցանկացած դեպք` ծնվելուց     |

|            հետո 3-րդ և  28-րդ օրերի միջև,  որի մահվան պատճառը    |

|            պարզված չէ:                                           |

|Հավանական   Կասկածելի դեպք` գումարած                              |

|            ներքոհիշյալ նշաններից որևէ  մեկը                      |

|            հիվանդության դեպք` ծնվելուց հետո 3-րդ և  28-րդ        |

|            օրերի միջև,  որը գրանցված է որպես փայտացում, բայց     |

|            հետազոտված չէ                                         |

|Հաստատված   Հավանական դեպք` գումարած                              |

|            ներքոհիշյալ նշաններից որևէ  մեկը`                     |

|            նորածինը առաջին երկու օրը նորմալ կրծքով կերակրվել և   |

|            ճչացել է, իսկ 3-րդ և  28-րդ օրերի միջև  ծծել չի       |

|            կարողանում և  ունի ցնցումներ (մկանների թեթևակի        |

|            կծկում)                                               |

.__________________________________________________________________.

 

Հավելված 2

 

ՓԱՅՏԱՑՄԱՆ ԴԵՊՔԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՔԱՐՏ

 

1. Մարզ ___________________ Տարածաշրջան ________________________

2. Նույնականացման համար ________________________________________

3. Շտապ հաղորդման ստացման ամսաթիվ ______________________________

4. Շտապ հաղորդում ուղարկող ԲԿԿ-ի անվանում ______________________

5. Համաճարակաբանական հետազոտության ամսաթիվ _____________________

 

I. Ընդհանուր տվյալներ

 

1. Հիվանդի ազգանուն, անուն, հայրանուն __________________________

2. Տարիք (մինչև 2 տարեկան երեխաների համար նշել ծննդյան

թիվ, ամիս, օր) _________________

3. Սեռ _________________________________________________________

4. Հիվանդը տեղացի է, եկվոր է (ընդգծել)

5. Որտեղից է ժամանել, ամսաթիվ __________________________________

6. Բնակավայրի հասցե ____________________________________________

                                մարզ      տարածք     բնակավայր

7. Աշխատանքի վայր (երեխաների համար` մանկական նախադպրոցական

կազմակերպության կամ դպրոցի անվանում) ________________________

_____________________________________________________________

8. Մասնագիտություն _____________________________________________

9. Վերջին հաճախման ամսաթիվ _____________________________________

10. Հիվանդության սկիզբ, ամսաթիվ ________________________________

11. Առաջնակի դիմած ԲԿԿ-ի անվանում և ամսաթիվ ___________________

12. Հիվանդանոց ուղարկելու ամսաթիվ և բժշկի ազգանուն ____________

13. Հոսպիտալացման ամսաթիվ և վայր ______________________________

14. Հոսպիտալացման փոխադրամիջոց _________________________________

15. Կլինիկական ախտորոշումն ընդունման ժամանակ ___________________

16. Հիվանդի գանգատներ __________________________________________

17. Հիվանդության վերջնական ախտորոշում և ելք (բուժված, մահացած),

ամսաթիվ ____________

 

II. Հիվանդության պատմություն

 

1. Հիվանդության պատմության համար _______________________________

2. Ախտանիշներ` (ընդգծել)

. Ծամիչ մկանների ցավոտ և ջղաձգական կծկումներ

. Մկանների կարկամում

. ՏՐԻԶՄ

. Վերքի կամ վնասվածքի, այրվածքի, ցրտահարության, հղիության

արտահիվանդանոցային արհեստական ընդհատման, վիրահատությունների, տնային

պայմաններում ծննդաբերության փաստի, արտաքին ծածկույթների խրոնիկական

խոցերի, տնային կամ վայրի կենդանիների կողմից կծվածքի առկայություն

. Կլման դժվարացում

. Կեղծ ծիծաղ («Risus sardonicus»)

. Մարմնի հարկադրական դիրք (Tetanus acrobaticus կամ opistհotonսs)

 

Նորածնային փայտացման դեպքում

. Նորածինը կերակրվել է կրծքով (ծծել է) և ճչացել է կյանքի առաջին երկու օրվա ընթացքում (Այո/Ոչ) ____________________________________________

. Նորածինը չի կարող նորմալ կրծքով կերակրվել (ծծել) կյանքի 3-28 օրերի ընթացքում (Այո/Ոչ) _________________________________________________

. Նորածնային փայտացման դեպքի` արձանագրված կյանքի 3-28 օրերի ընթացքում, և համաճարակաբանական հետազոտության ենթարկված չէ (Այո/Ոչ) ___________

. Նորածինը ծնվել է նորմալ, հետագայում զարգացել է մկանների կարկամություն կամ ունի ջղաձգումներ, ցնցումներ (Այո/Ոչ) ___________________________

. Ցանկացած անհայտ պատճառագիտության նորածնային մահվան դեպք` կյանքի 3-28 օրերի ընթացքում (Այո/Ոչ) __________________________________________

 

Վերքի կամ վնասվածքի, այրվածքի, ցրտահարության, հղիության արտահիվանդանոցային արհեստական ընդհատման, վիրահատությունների, տնային պայմաններում ծննդաբերության փաստի, արտաքին ծածկույթների խրոնիկական խոցերի, տնային կամ վայրի կենդանիների կողմից կծվածքի նկարագրություն (տեղակայումը` ստորին կամ վերին վերջույթներ, գլուխ, պարանոց, մարմնի այլ հատվածներ, վերքի կամ վնասվածքի առաջացման ամսաթիվը, տեղակայումը, բնույթը` ծակած, կտրված, պատառոտված, սալջարդ, հրազենային և այլն) ______________________________

 

3. Մանկական կազմակերպություններ, որտեղ դեպքը (դեպքերը) արձանագրվել է ______________ դեպքերի թիվ ____________________________

4. Բուժման սկիզբ, ամսաթիվ ______________________________________

5. Բուժում`

Վերքի վիրաբուժական մշակման նկարագրություն ______________________

________________________________________________________________

Սպեցիֆիկ կանխարգելման իրականացում ______________________________

Հակափայտացումային շիճուկ /միավորներ, ամսաթիվը/ _________________

Հակափայտացումային անատոքսին /դեղաչափը, ամսաթիվը/ _______________

Հակափայտացումային շիճուկ /միավորներ, ամսաթիվը/ և հակափայտացումային անատոքսին /դեղաչափը, ամսաթիվը/ _____________________________________

Հակափայտացումային մարդու իմունոգլոբուլին /միավորներ, ամսաթիվը/

____________________

Հիվանդն ունի (նորածնային փայտացման դեպքում` մայրը) արդյոք հետազոտության համար մատչելի պատվաստման քարտ (այո, ոչ, անհայտ է) (ընդգծել)

Հիվանդի առողջական վիճակը. 1-3 ամիս առաջ մինչ պատվաստումների իրականացումը

________________________ պատվաստման պահին ____________________, պատվաստումից հետո __________________________________________________

 

Տվյալներ պատվաստման մասին

 

.___________________________________________________________________.

|                Ստացած պատվաստանյութի դեղաչափեր                    |

|      (հնգավալենտ /ԱԿԴՓ-ՀԻԲ-ՀԵՊԲ, ԱԿԴՓ, ԱԴՓ, ԱԴՓ -Մ, ԱՓ)           |

|___________________________________________________________________|

|դեղաչափ  |I    |II   |III  |IV   |V    |VI   |VII  |VIII |IX   |X  |

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|___|

|ամսաթիվ  |     |     |     |     |     |     |     |     |     |   |

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|___|

|ԱԿԴՓ,    |     |     |     |     |     |     |     |     |     |   |

|ԱԴՓ,     |     |     |     |     |     |     |     |     |     |   |

|ԱՓ սերիա |     |     |     |     |     |     |     |     |     |   |

.___________________________________________________________________.

 

Եթե պատվաստված չէ, նշել պատճառները (բժշկական հակացուցումներ, հրաժարում)

________________________________________________________________

________________________________________________________________

 

6. Դեպքի դասակարգում (նշել)

. Կասկածելի

. Հավանական

. Հաստատված

 

III. Դեպքի վերջնական դասակարգում (ճիշտ պատասխանն ընդգծել)

 

1. Հաստատված (փայտացում, նորածնային փայտացում) (այո, ոչ)

2. Ժխտված (այո, ոչ)

3. Վերջնական ախտորոշում

 

Լրացուցիչ տեղեկատվություն

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

 

Եզրակացություն _________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

 

Հետազոտություն կատարող

համաճարակաբան

________________________________________________________________

                    (անուն, ազգանուն, ստորագրություն)

 

Հավելված 3

 

ՓԱՅՏԱՑՄԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

._______________________________________________________________.

|ԱՓ             |Տարիքային     |Վերջին  |Կիրառվող պատրաստուկներ |

|պատրաստուկով   |խումբ         |պատվաստ-|_______________________|

|պատվաստումային |              |ման     |ԱՓ 1,մլ|ՄՀՓԻ 2,|ՀՓՇ, ՄՄ|

|կարգավիճակ     |              |ժամկետ  |       |ՄՄ     |       |

|_______________________________________________________________|

|         Առկա է պատվաստումների փաստաթղթային հաստատում          |

|_______________________________________________________________|

|Տարիքին        |Երեխաներ և    |Անկախ   |Չի     |Չի     |Չի     |

|համապատասխան   |դեռահասներ    |ժամկետից|կատար- |կատար- |կատար- |

|պլանային       |              |        |վում 3 |վում   |վում   |

|պատվաստումների |              |        |       |       |       |

|լրիվ կուրս /ըստ|              |        |       |       |       |

|պատվաստումների |              |        |       |       |       |

|ազգային        |              |        |       |       |       |

|օրացույցի/     |              |        |       |       |       |

|_______________|______________|________|_______|_______|_______|

|Պլանային       |Երեխաներ և    |Անկախ   |  0.5  |Չի     |Չի     |

|պատվաստումների |դեռահասներ    |ժամկետից|       |կատար- |կատար- |

|լրիվ կուրս,    |              |        |       |վում   |վում   |

|առանց վերջին   |              |        |       |       |       |

|կրկնապատվաստման|              |        |       |       |       |

|_______________|______________|________|_______|_______|_______|

|Պատվաստումների |Մեծահասակներ  |5 տարուց|Չի     |Չի     |Չի     |

|լրիվ կուրս 4   |              |ոչ ավելի|կատար- |կատար- |կատար- |

|               |              |        |վում   |վում   |վում   |

|_______________|______________|________|_______|_______|_______|

|2 պատվաստում 5 |Բոլոր         |5 տարուց|  0.5  |Չի     |Չի     |

|               |տարիքներ      |ոչ ավելի|       |կատար- |կատար- |

|               |              |        |       |վում   |վում   |

|               |              |________|_______|_______|_______|

|               |              |5 տարուց|  1.0  | 250   | 3000  |

|               |              |ավելի   |       |       |       |

|_______________|______________|________|_______|_______|_______|

|1 պատվաստում   |Բոլոր         |2 տարուց|  0.5  |Չի     |Չի     |

|               |տարիքներ      |ոչ ավելի|       |կատար- |կատար- |

|               |              |        |       |վում 6 |վում 6 |

|               |              |________|_______|_______|_______|

|               |              |2 տարուց|  1.0  | 250   |3000 7 |

|               |              |ավելի   |       |       |       |

|_______________|______________|________|_______|_______|_______|

|Չպատվաստված    |Մինչև  5      |  -     |Չի     | 250   |3000 8 |

|               |ամսական       |        |կատար- |       |       |

|               |երեխաներ      |        |վում   |       |       |

|               |Մնացած        |  -     |  1.0  | 250   |3000 7 |

|               |տարիքներ      |        |       |       |       |

|_______________________________________________________________|

|         Առկա չէ պատվաստումների փաստաթղթային հաստատում         |

|_______________________________________________________________|

|Վերհուշում     |Մինչև  5      |  -     |Չի     | 250   |3000   |

|առկա չեն       |ամսական       |        |կատար- |       |       |

|պատվաստումների |երեխաներ      |        |վում   |       |       |

|նկատմամբ       |______________|________|_______|_______|_______|

|հակացուցումներ |5 ամսականից   |  -     |  0.5  |Չի     |Չի     |

|               |բարձր         |        |       |կատար- |կատար- |

|               |երեխաներ,     |        |       |վում   |վում   |

|               |դեռահասներ,   |        |       |       |       |

|               |զինվորականներ,|        |       |       |       |

|               |նախկին        |        |       |       |       |

|               |զինվորականներ |        |       |       |       |

|_______________|______________|________|_______|_______|_______|

|Մնացած         |Բոլոր         |  -     |  1.0  | 250   |3000   |

|քանակակազմեր   |տարիքներ      |        |       |       |       |

._______________________________________________________________.

 

1. ԱՓ-ի /փայտացման անատոքսին/ փոխարեն կարելի է կիրառել ԱԴՓ-Մ /դիֆթերիայի և փայտացման անատոքսին/:

2. Կիրառել ՄՀՓԻ /մարդու հակափայտացումային իմունոգլոբուլին/ կամ ՀՓՇ /հակափայտացումային շիճուկ/:

3. «Ինֆեկցված վերքերի *» դեպքում կատարվում է 0.5մլ ԱՓ, եթե վերջին պատվաստումից անցել է 5 տարուց ավելի:

4. Մեծահասակների ԱՓ պատվաստումների լրիվ կուրսը կազմված է 2 պատվաստումից` յուրաքանչյուրը 0.5 մլ, 30 օր /4 շաբաթ/ ինտերվալով և կրկնապատվաստումից` 6-12 ամիս հետո: Կրճատ կուրսի դեպքում լրիվ պատվաստումները ներառում է ԱՓ-ի կրկնակի դեղաչափ /1 մլ/ և կրկնապատվաստումից` ԱՓ-ի 0.5 մլ դեղաչափ 1-2 տարի հետո:

5. Պատվաստումների սովորական սխեմայով երկու պատվաստումները /մեծահասակների և երեխաների համար/ կամ 1 պատվաստում` մեծահասակների համար պատվաստումների կրճատված սխեմայով:

6. Ինֆեկցված վերքերի ժամանակ ներարկվում են ՄՀՓԻ կամ ՀՓՇ:

7. Ակտիվ-պասիվ կանխարգելում ստացած անձինք 6 ամիս-2 տարի հետո ստանում են կրկնապատվաստում /0.5 մլ ԱՓ/` լրիվ կուրսն ավարտելու համար:

8. Վերքի լավացումից հետո 6 տարեկանից փոքր երեխաները պատվաստվում են ԱԿԴՓ -ով /1 տարեկանից փոքր երեխաներին` ԱԿԴՓ+ՎՀԲ+ՀԻԲ, իսկ 6 տարեկան և բարձր երեխաներին` ԱԴՓ-Մ պատվաստանյութով/:

 

ՎԵՐՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

.______________________________________________________________.

|Կլինիկական ախտանիշներ     |Ինֆեկցված վերք   |Ոչ ինֆեկցված վերք|

|                          |                 |/Պակաս ինֆեկցված/|

|__________________________|_________________|_________________|

|Վերքի առաջացման պահից     |6 ժամից ավելի    |6 ժամից պակաս    |

|__________________________|_________________|_________________|

|Վերքի տեսակ               |Ծակած, պատառոտած,|«Գծային» վերքեր  |

|                          |կտրված           |/նեղ, երկար,     |

|                          |                 |հավասար եզրերով/ |

|__________________________|_________________|_________________|

|Վերքի խորություն          |1 սմ-ից ավելի    |Մինչև  1 սմ      |

|__________________________|_________________|_________________|

|Վերքի առաջացման պայմաններ |Հրազենային,      |Սուր գործիքներ   |

|                          |ծակած-ճնշված,    |/դանակ, ապակի/   |

|                          |այրվածք,         |                 |

|                          |ցրտահարված,      |                 |

|                          |թափածակած        |                 |

|__________________________|_________________|_________________|

|Անկենսունակ հյուսվածքներ  |Առկա են          |Բացակայում են    |

|Կոնտամինացված /հող,       |«-               |»-               |

|արտազատուկներ,            |                 |                 |

|հյուսվածք և  այլն/        |                 |                 |

.______________________________________________________________.

 

* «Ինֆեկցված վերքեր» են համարվում արտահիվանդանոցային ծննդաբերության ժամանակ պորտի, հղիության արտահիվանդանոցային ընդհատման, աղիների թափածակած, կծված վերքերը, ինչպես նաև թարախակույտերը, նեկրոզը:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
14.12.2010
N 33-Ն
Հրաման