Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱ ...

 

 

110.1641.101210

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        12            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10110469

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

24 նոյեմբերի 2010 թվականի N 1641-Ն

 

i

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ենթակետը և ՀՀ կառավարության 2005 թ. ապրիլի 14-ի «Բարձրագույն մասնագիտական և հետբուհական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը հաստատելու մասին» N 449-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՆՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել բարձրագույն մասնագիտական կրթության բակալավրի որակավորման պետական կրթական չափորոշիչները` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել բարձրագույն մասնագիտական կրթության մագիստրոսի որակավորման պետական կրթական չափորոշիչները` համաձայն հավելված 2-ի:

3. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը /պետ` Ռ. Սուքիասյան/ և իրավաբանական վարչությանը /պետ` Մ. Գրիգորյան/, սահմանված կարգով սույն չափորոշիչները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

Հավելված 1

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2010 թ. ...... N.... հրամանի

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

    Մասնագիտությունը`         «031700 - ԳԵՂԵՑԻԿ ԱՐՎԵՍՏ»

                      ___________________________________________

                                   դասիչ, անվանում

 

    Որակավորման աստիճանը`      գեղեցիկ արվեստի բակալավր

                          _______________________________________

                                      անվանում

 

I «031700 - ԳԵՂԵՑԻԿ ԱՐՎԵՍՏ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

1. «031700-Գեղեցիկ արվեստ» մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ի թիվ 1038-Ն որոշմամբ:

2. Շրջանավարտի որակավորումը` գեղեցիկ արվեստի բակալավր:

«031700-Գեղեցիկ արվեստ» մասնագիտությամբ բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման նորմատիվային ժամկետը 4 տարի է:

3. Շրջանավարտի որակավորման բնութագիրը.

«031700-Գեղեցիկ արվեստ» մասնագիտությամբ բակալավրը ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո պետք է ունենա.

1) գիտելիքներ

ա. որոնց մակարդակը թույլ է տալիս մասնագիտական գրականության օգնությամբ ընդլայնել իր գործունեության հիմնարար խնդիրների իմացության շրջանակները մշակույթի, այդ թվում` ճարտարապետության, դիզայնի, կերպարվեստի ասպարեզներում, նրանց տեսության, մեթոդաբանության վերլուծության և կառավարման ոլորտներում:

բ. Կրթական հաջորդ աստիճանում ուսումը շարունակելու:

2) Հմտություններ

ա. Ձեռք է բերել և զարգացրել հմտություններ, ձիրքեր և ունակություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ճարտարապետության և դիզայնի կառուցվածքային ստորաբաժանումներում, թանգարաններում, արխիվներում, տուրիստական կազմակերպություններում որպես մասնագետ կամ վարչակազմակերպչական ուղղությամբ մենեջմենտի բաժիններում աշխատելու:

3) կարողություններ`

ա. Գիտելիքը և ընկալումը կիրառում է աշխատանքի և իր բնագավառի նկատմամբ մասնագիտական մոտեցում դրսևորող ոճով: Իր գործունեության ոլորտում առաջացած խնդիրները լուծելու կամ փաստարկները մեկնաբանելու և տեսակետները պաշտպանելու համար ունի անհրաժեշտ կարողություններ:

բ. Հավաքում և վերլուծում է գործունեության իր բնագավառին առնչվող տվյալներ` գիտական, վերլուծական, սոցիալական և այլ խնդիրները մեկնաբանող դատողություններ անելու համար:

գ. Հաղորդում է տեղեկատվություն, գաղափարներ, խնդիրներ մասնագիտական և ոչ մասնագիտական հանրությանը և առաջարկում լուծումներ, գործունեության իր բնագավառի վերաբերյալ:

դ. Կարող է աշխատել պատմամշակութային հուշարձանների, ճարտարապետաշինարարական օբյեկտների, կերպարվեստի գործերի լուսաբանման, մեկնաբանման և գովազդային ոլորտներում, մասնակցել ճարտարապետական կառույցների նախագծային փաստաթղթերի կազմման գործընթացին, իսկ կերպարվեստի բնագավառում թանգարանային աշխատանքներին:

4. Մասնագիտական գործունեության բնագավառը.

«031700-Գեղեցիկ արվեստ» մասնագիտությունը առնչվում է ճարտարապետության և դիզայն նախագծերի, կերպարվեստի (գեղարվեստական ստեղծագործությունների) վերլուծության և ուսումնասիրության, քննադատության և պրոպագանդման, ստեղծման և կատարման հետ: Այն ներառում է ճարտարապետության և դիզայնի, կերպարվեստի տեսական և մեթոդական հիմնախնդիրները: «031700-Գեղեցիկ արվեստ» մասնագիտության մասնագետները գործունեություն կիրականացնեն նշված ոլորտների վերլուծության, տեսության զարգացման, ուղղությամբ, ինչպես նաև կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը: Բակալավրը կարող է իրականացնել հետազոտություններ արվեստի պատմության և տեսության, գեղարվեստական երևույթների հակալիր վերլուծության բնագավառներում, կատարել պրակտիկ գեղարվեստալուսավորչական և կազմակերպակառավարչական գործունեություն:

5. Մասնագիտական գործունեության օբյեկտները.

Պատմա-մշակույթային, ճարտարապետական, շինարարական հուշարձաններ, կոթողներ և կառույցներ, կերպարվեստի ստեղծագործական աշխատանքներ (գունանկար, գրաֆիկա, քանդակ), կենցաղային և դեկորատիվ արտադրանք:

6. Մասնագիտական գործունեության տեսակները.

«031700-Գեղեցիկ արվեստ» մասնագիտությամբ բակալավրը սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված հիմնարար և մասնագիտական պատրաստությանը համապատասխան կարող է կատարել մասնագիտական գործունեության հետևյալ տեսակները`

1) հետազոտական (թանգարաններում, նախագծային կազմակերպություններում, ուսումնական հաստատություններում, գրադարաններում, արխիվներում),

2) գեղարվեստա-լուսավորչական (թանգարաններում, պատկերասրահներում, գրադարաններում, արխիվներում, տեղեկատվական կենտրոններում և այլ հասարակական և պետական հաստատություններում),

3) անալիտիկ-փորձաքննական, (թանգարաններում, պատկերասրահներում, գրադարաններում, հիմնադրամներում, արխիվներում, տեղեկատվական կենտրոններում, գործակալություններում և այլ հասարակական, պետական հաստատություններում)

4) գիտաստեղծագործական (մշակույթի և արվեստի տարբեր բնագավառների գեղարվեստական ստեղծագործությունների ստեղծման կամ կատարման ժամանակ գործնական մասնակցություն` որպես գիտական կոնսուլտանտ, կատարող),

5) քննադատական,

6) գովազդային,

7) կազմակերպչակառավարչական:

7. Մասնագիտական գործունեության ընդհանրական խնդիրները.

«031700-Գեղեցիկ արվեստ» մասնագիտությամբ բակալավրը, կախված մասնագիտական գործունեության տեսակից, պետք է պատրաստ լինի լուծելու հետևյալ մասնագիտական խնդիրները`

1) Մասնակցությունը ճարտարապետական, շինարարական օբյեկտների, կենցաղային և դեկորատիվ արտադրանքի պատմական, գեղագիտական, կոնստրուկտիվ և այլ ասպեկտների վերլուծության, լուսաբանման, ներկայացման, պրոպոգանդման և գովազդման գործնական, տեսական և գիտահետազոտական աշխատանքների կատարման ժամանակ,

2) համապատասխան մեթոդիկայով հաստատված թեմայի առանձին բաժինների (փուլեր, առաջադրանքներ) գիտահետազոտական աշխատանքների կատարում,

3) մասնակցություն գիտական հետազոտության, մասնագիտական գրականության և այլ գիտատեխնիկական փաստաթղթերի ուսումնասիրության, հայրենական և արտասահմանյան գիտության և տեխնիկայի նվաճումների հիման վրա երաշխավորության մշակում,

4) մասնակցությունը կոլեկտիվի աշխատանքների կազմակերպմանը, կառավարչական լուծումների ընդունմանը,

5) աշխատանքի կազմակերպման առաջավոր մեթոդների ներդրում:

8. Որակավորման պահանջները.

Մասնագիտական խնդիրները լուծելու նպատակով բակալավրը կատարում է հետևյալ գործառությունները`

1) ուսումնասիրում է մասնագիտական գրականություն և այլ գիտատեխնիկական փաստաթղթեր, հայրենական ու արտասահմանյան գիտության և տեխնիկայի նվաճումները,

2) մասնակցում է գիտահետազոտական աշխատանքների կատարմանը կամ տեխնիկական մշակմանը,

3) թեմայի (առաջադրանքի) վերաբերյալ իրականացնում է գիտատեխնիկական տեղեկատվությունների հավաքում, գրառում, մշակում, մոդելավորում, վերլուծություն և համակարգում,

4) մասնակցում է հետազոտությունների և մշակումների արդյունքների ներդրմանը,

5) կազմում է հաշվետվություն թեմայի կամ նրա բաժնի վերաբերյալ:

9. Շրջանավարտի կրթությունը շարունակելու հնարավորությունը.

«031700-Գեղեցիկ արվեստ» մասնագիտությամբ բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած բակալավրը պատրաստ է կրթությունը շարունակելու`

1) մագիստրատուրայում` ստանալու մագիստրոսի որակավորման աստիճան,

2) ասպիրանտուրայում (միայն մագիստրոսի հիմնական կրթական ծրագիրը յուրացնելուց հետո)` ստանալու գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

 

II ԴԻՄՈՐԴԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Դիմորդի նախորդող կրթական մակարդակը` միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթություն:

11. Դիմորդը պետք է ունենա` ավարտական փաստաթուղթ (ատեստատ, դիպլոմ)` միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթության:

 

III «031700-ԳԵՂԵՑԻԿ ԱՐՎԵՍՏ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

12. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը մշակվում է սույն պետական կրթական չափորոշիչով և ներառում է մասնագիտության ուսումնական պլանը, ուսումնական դասընթացների և պրակտիկաների ծրագրերը:

13. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի իրականացման պայմաններին և ուսումնառության ժամկետներին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են սույն պետական կրթական չափորոշիչներով:

14. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը ձևավորվում է հանրապետական, բուհական, ուսանողի կողմից ընտրովի և ֆակուլտատիվ բաղադրիչների դասընթացներից:

15. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը պետք է նախատեսի հետևյալ կրթամասերում ընդգրկված առարկաների ուսումնասիրումը`

    1) Հումանիտար                              Հ,

    2) Հիմնարար և  բնագիտական`                 ՀԲ,

    3) Ընդհանուր մասնագիտական`                 ԸՄ,

    4) Մասնագիտական`                           Մ,

    5) Մասնագիտացման (ընտրովի)`                Մ(ը)

    6) Ֆակուլտատիվ`                            Ֆ,

ինչպես նաև ամփոփիչ ատեստավորումը:

16. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բուհական բաղադրիչի բովանդակությունը պետք է ապահովի շրջանավարտի պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված որակավորման բնութագրի համաձայն: Բուհական բաղադրիչում ընդգրկված դասընթացները երաշխավորական բնույթ են կրում:

 

IV «031700-ԳԵՂԵՑԻԿ ԱՐՎԵՍՏ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Դասիչ|Դասընթացների անվանումը ու նրանց հիմնական բաժինները      |Ժամերը|

|_____|________________________________________________________|______|

|  1  |                            2                           |   3  |

|_____|________________________________________________________|______|

|  1  |ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԿՐԹԱՄԱՍ                                      |      |

|_____|________________________________________________________|______|

| 1.1 |Հայոց պատմություն (2 կրեդիտ)                            |  60  |

|     |Հայ ժողովրդի կազմավորումը: ՈՒրարտու-Արարատյան           |      |

|     |թագավորությունը: Արշակունյաց թագավորությունը            |      |

|     |Հայաստանում: Քրիստոնեության ընդունումը:  Ֆեոդալիզմի     |      |

|     |հաստատումը: Գրերի գյուտը: Հայաստանի բաժանումը           |      |

|     |Պարսկաստանի և  Բյուզանդիայի միջև:  Արշակունիների        |      |

|     |անկումը: Պավլիկյան և  Թոնդրակյան շարժումները: Կիլիկիայի |      |

|     |հայկական պետությունը: Հայաստանը թուրք-իրանական          |      |

|     |պատերազմների շրջանում: Հայաստանի բաժանումները Թուրքիայի |      |

|     |և  Իրանի միջև:  Իսրայել Օրին և  հայ ազատագրական         |      |

|     |շարժումը: Ռուս-պարսկական պատերազմները: Թուրքմենչայի     |      |

|     |պայմանագիրը: Արևելյան  Հայաստանի միացումը Ռուսաստանին:  |      |

|     |Ռուս-թուրքական պատերազմը և  հայկական հարցը:             |      |

|     |Սան-Ստեֆանոյի պայմանագիրը: Բեռլինի վեհաժողովը: Հայ      |      |

|     |քաղաքական կուսակցությունները: 1890-ական թթ. հայկական    |      |

|     |կոտորածները և  ինքնապաշտպանական մարտերը Օսմանյան        |      |

|     |կայսրությունում:  Երիտթուրքերի իշխանության գալը:        |      |

|     |Թուրքիզմը, օսմանիզմը և  պանթուրքիզմը որպես թուրքական    |      |

|     |ազգայնականության դրսևորումներ:  Առաջին համաշխարհային    |      |

|     |պատերազմը և  հայոց ցեղասպանությունը: Փետրվարյան         |      |

|     |հեղափոխության հաղթանակը: Իրադրությունը Անդրկովկասում և  |      |

|     |Հայաստանում հոկտեմբերյան հեղափոխությունից հետո:         |      |

|     |Թուրքա-Հայաստանի մասին դեկրետը: Բրեստի հաշտությունը:    |      |

|     |Սարդարապատի, Բաշ-Ապարանի և  Ղարաքիլիսայի ճակատամարտերը: |      |

|     |Բաթումի պայմանագիրը: Հայաստանի առաջին հանրապետության    |      |

|     |ստեղծումը: Հայկական հարցը Փարիզի կոնֆերանսում: Սևրի     |      |

|     |պայմանագիրը: Թուրք-հայկական պատերազմը: Ալեքսանդրապոլի   |      |

|     |պայմանագիրը: Հայաստանի խորհրդայնացումը:                 |      |

|     |Խորհրդա-թուրքական կոնֆերանսը և  մարտի 16-ի պայմանագիրը: |      |

|     |Հայկական սփյուռքը: II համաշխարհային պատերազմի սկիզբը:   |      |

|     |Հայրենական պատերազմը: Արցախյան շարժումը:                |      |

|     |Վերակառուցումը: ԽՍՀՄ-ի քայքայումը: Ժողովրդական նոր      |      |

|     |իշխանության հաստատումը Հայաստանում: Հանրապետության      |      |

|     |անկախության մասին Հռչակագիրը: ՀՀ մուտքը ՄԱԿ 1992 թ.:    |      |

|     |1995 հուլիսի 5-ի հանրաքվեն և  սահմանադրության           |      |

|     |ընդունումը:                                             |      |

|_____|________________________________________________________|______|

| 1.2 |Փիլիսոփայություն (1 կրեդիտ)                             |  30  |

|     |Փիլիսոփայության պատմություն: Իմացաբանություն:           |      |

|     |Գոյաբանություն: Բարոյագիտություն: Էկոլոգիական           |      |

|     |փիլիսոփայություն: Սոցիալական փիլիսոփայություն: Տեխնիկայի|      |

|     |փիլիսոփայություն: Սեմիոտիկա:                            |      |

|_____|________________________________________________________|______|

| 1.3 |Հայոց լեզու և  հայ գրականություն (2 կրեդիտ)             |  60  |

|     |Հայոց լեզվի զարգացման փուլերը: Ձայնավորների,            |      |

|     |երկհնչյունների և  բաղաձայնների ուղղագրությանը և  դրանց  |      |

|     |ուղղախոսությունը: Հայոց լեզվից ստացած գիտելիքների       |      |

|     |զարգացում, ոճագիտություն, գրական լեզվի ոճեր, ուղղագրական|      |

|     |և  ուղղախոսական կարողություններ: Մասնագիտական բառերի    |      |

|     |ուսուցում, գործնական և  պաշտոնական գրություններ:        |      |

|     |Շինարարական տերմինների հարստացման ու հայերենացման       |      |

|     |սկզբունքները: Գաղափար տերմինի, բառերի տեսակների մասին:  |      |

|     |Ցուցումներ գիտական աշխատանքներ գրելու վերաբերյալ:       |      |

|     |Բանավեճի արվեստ, թարգմանության արվեստ, թարգմանության    |      |

|     |տեխնիկա: Խոսքի արժեքներ ու թերություններ, լեզվական ճիշտ |      |

|     |և  սխալ ձևեր:  Գրականությունը որպես գեղարվեստական       |      |

|     |մշակույթի խոսքային հիմք և  արվեստի առաջատար տեսակ:      |      |

|     |Գրականության և  արվեստի մյուս տեսակների փոխազդեցության  |      |

|     |և  համադրության պատմական միտումը: Տեխնիկայի զարգացումը  |      |

|     |և  արվեստի տեսակների փոխազդեցության հեռանկարը: Հայ      |      |

|     |գրականության զարգացման փուլերը: Հայ միջնադարյան         |      |

|     |առակագրությունն ու սիրերգությունը: Հայ նոր              |      |

|     |գրականություն: Վահան Տերյանը և  արվեստը: Ավ. Իսահակյանը |      |

|     |և  ճարտարապետությունն ու նկարչությունը: Հայ նորագույն   |      |

|     |գրականություն: Ե. Չարենցը և  արվեստը: Դ. Դեմիրճյանը իր  |      |

|     |ժամանակաշրջանի նկարիչների և  ճարտարապետության մասին:    |      |

|     |Ժամանակակից պոեզիան և  արձակը: Հայ գրող-նկարիչները և    |      |

|     |գրող-ճարտարապետները:                                    |      |

|_____|________________________________________________________|______|

| 1.4 |Ռուսաց լեզու (3 կրեդիտ)                                 |  90  |

|     |Լեզվական գիտելիքների ակտիվացում: Ռուսերեն լեզվով        |      |

|     |մասնագիտական և  գիտահանրամատչելի տեքստերի թարգմանություն|      |

|     |և  վերարտադրություն: Գիտատեխնիկական տերմինաբանություն:  |      |

|     |Մասնագիտական, գիտատեխնիկական գրականությունից օգտվելու   |      |

|     |կարողությունների զարգացում: Բարդ ուղղագրական,           |      |

|     |ուղղախոսական տերմիններ: Գրավոր խոսքի հմտությունների     |      |

|     |զարգացում և  խորացում: Բառապաշարի ընդլայնում            |      |

|     |(տերմինագիտություն մինչև  1500 բառ), մասնագիտական,      |      |

|     |գիտահանրամատչելի տեքստերի վերարտադրում, տերմինների      |      |

|     |գործածում, գիտատեխնիկական գրականության ընկալում և       |      |

|     |վերարտադրում, հաղորդակցման մասնագիտական գիտելիքների     |      |

|     |ձևավորում:  Անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպում,           |      |

|     |ռեֆերատներ, կոնսպեկտներ: Մասնագիտական գրականության      |      |

|     |տեքստերի թարգմանություն:                                |      |

|_____|________________________________________________________|______|

| 1.5 |Օտար լեզու (4 կրեդիտ)                                   | 120  |

|     |Լեզվական գիտելիքների խորացում: ՈՒղղագրություն և         |      |

|     |ուղղախոսություն: Բանավոր և  գրավոր խոսքի հմտությունների |      |

|     |ակտիվացում: Մասնագիտական գրականությունից օգտվելու,      |      |

|     |գիտատեխնիկական տեքստերը ճիշտ ընկալելու և  վերարտադրելու |      |

|     |կարողությունների զարգացում:                             |      |

|     |Մասնագիտական տեքստերի առանձնահատկությունները,           |      |

|     |մասնագիտական տերմիններ: Փաստաթղթեր (դիմում, պաշտոնական  |      |

|     |նամակ, կենսագրություն և  այլն) կազմելու, ռեֆերատներ     |      |

|     |գրելու, տեխնիկական գրականությունից օգտվելու և           |      |

|     |գիտատեխնիկական տեքստեր թարգմանելու կարողությունների     |      |

|     |զարգացում:                                              |      |

|_____|________________________________________________________|______|

| 1.6 |Ֆիզիկական դաստիարակություն                              |  327 |

|     |Ֆիզիկական կուլտուրան ուսանողների ընդհանուր կուլտուրայի  |      |

|     |և  մասնագիտական պատրաստության միջոց, նրա                |      |

|     |սոցիալ-կենսաբանական հիմունքները, ֆիզիկական կուլտուրան   |      |

|     |որպես հասարակական սոցիալական երևույթ,  ֆենոմեն: ՀՀ      |      |

|     |օրենսդրությունը ֆիզիկական կուլտուրայի և  սպորտի մասին,  |      |

|     |անհատի ֆիզիկական կուլտուրան, ուսանողի առողջ ապրելակերպի |      |

|     |հիմունքները, ֆիզիկական կուլտուրայի միջոցների            |      |

|     |օգտագործումը աշխատունակության բարձրացման նպատակով:      |      |

|     |Ֆիզիկական ընդհանուր և  հատուկ պատրաստությունը ֆիզիկական |      |

|     |դաստիարակության համակարգում, սպորտում, սպորտի ձևերի  կամ|      |

|     |ֆիզիկական վարժությունների համակարգի անհատական           |      |

|     |ընտրություն, ուսանողների մասնագիտական, կիրառական        |      |

|     |ֆիզիկական պատրաստություն, ինքնուրույն պարապմունքների    |      |

|     |մեթոդիկայի  հիմունքները և  սեփական օրգանիզմի վիճակի     |      |

|     |վերահսկողություն:                                       |      |

|_____|________________________________________________________|______|

|  2  |ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱՄԱՍ           |      |

|_____|________________________________________________________|______|

| 2.1 |Գծագրական երկրաչափություն և  կիրառական գրաֆիկա          | 120  |

|     |(4 կրեդիտ)                                              |      |

|     |Պրոյեկտիվ տարածություն: Անիսկական տարրեր: Գծային        |      |

|     |հեռանկար: Հիմնական հասկացություններ` դիտման կետ,        |      |

|     |պատկերային հարթություն, հորիզոնի գիծ, հավաքակետեր: Կետի,|      |

|     |գծերի և  հարթ պատկերների հեռանկար: Թեք հարթության       |      |

|     |հեռանկար: Առարկայի հեռանկարի կառուցումը իրեն ուղղանկյուն|      |

|     |պրոյեկցիաներով: Հեռանկարի կառուցման մեթոդներ`           |      |

|     |ճարտարապետների մեթոդ, ֆրոնտալ հեռանկար: Հեռանկարային    |      |

|     |մասշտաբներ: Մեծ և  փոքր հեռանկարի մեթոդ:  Երկրաչափական  |      |

|     |մարմինների հեռանկար: Ինտերիերի հեռանկար (ֆրոնտալ և      |      |

|     |անկյունային): Հեռանկարային պատկերների որոշ պրակտիկ      |      |

|     |կառուցումներ: Ստվերների տեսություն: Երկրաչափական տարրերի|      |

|     |ստվերների կառուցումը: Երկրաչափական առարկաների ստվերների |      |

|     |կառուցումը: Արտացոլումը հեռանկարում: Առարկաների         |      |

|     |արտացոլման կառուցումը հայելային հարթություններում:      |      |

|_____|________________________________________________________|______|

| 2.2 |Ճարտարապետական գրաֆիկա (2 կրեդիտ)                       |  60  |

|     |Գիծ, գծային գրաֆիկա, էսքիզի, սխեմաների կատարում:        |      |

|     |Անհրաժեշտ գործիքներ և  հարմարանքներ: Վարժություններ     |      |

|     |թեմայով` վերարտադրել հանրահայտ ճարտարապետների           |      |

|     |աշխատանքները: Գույնը և  տոնը, տոնային և  գունային       |      |

|     |գրաֆիկա, օգտագործվող նյութերը, գործիքները, կատարման     |      |

|     |եղանակները: Վարժություններ` թեմայով.  Ճարտարապետական    |      |

|     |գծանկար` անտուրաժ, առարկայական միջավայր, բարդ           |      |

|     |հեռանկարային հորինվածքներ: Նախագծի ձևավորում`  տարբեր   |      |

|     |ճարտարապետական գրաֆիկներով:                             |      |

|_____|________________________________________________________|______|

| 2.3 |Մշակութաբանություն (2 կրեդիտ)                           |  60  |

|     |Մշակութաբանությունը որպես գիտություն: Ծագումը,          |      |

|     |խնդիրները, մշակութաբանության հիմնական ուղղությունները,  |      |

|     |գիտական դպրոցները: Մշակույթը որպես սոցիալական երևույթ:  |      |

|     |Մշակույթ և  քաղաքակրթություն զուգահեռները, հոգևոր  և    |      |

|     |նյութական մշակույթների հարաբերությունը, ինչպես նաև      |      |

|     |մշակութային փոխազդեցության հարցերը: Արևելյան            |      |

|     |մշակույթների առանձնահատկությունները, եվրոպական մշակույթի|      |

|     |տեսակները, 20-րդ դարի մշակութաբանական տեսությունները:   |      |

|_____|________________________________________________________|______|

| 2.4 |Բնապահպանության հիմունքներ (2 կրեդիտ)                   |  60  |

|     |Մթնոլորտային օդի, ջրային, հողային միջոցների և  ընդերքի  |      |

|     |պահպանություն: Կենսոլորտի էվոլյուցիան, շրջակա միջավայրի |      |

|     |և  օրգանիզմների փոխադարձ կապը: Մարդու գործունեության    |      |

|     |ազդեցությունը շրջակա միջավայրի փոփոխությունների վրա:    |      |

|     |Բնական պաշարների օգտագործման բնապահպանական սկզբունքները:|      |

|     |Բնապահպանական տնտեսագիտություն: Բնապահպանական           |      |

|     |միջոցառումներ և  տեխնոլոգիաներ: Բնապահպանական իրավունք: |      |

|     |Էկոհամակարգերի գնահատում և  մոդելավորում:               |      |

|_____|________________________________________________________|______|

| 2.5 |Քաղաքացիական պաշտպանություն և  արտակարգ իրավիճակների    |  60  |

|     |հիմնահարցեր (2 կրեդիտ)                                  |      |

|     |Արտակարգ իրավիճակներ: Քաղաքացիական պաշտպանության        |      |

|     |համակարգ: Հարձակման ժամանակակից միջոցների կողմից        |      |

|     |առաջացած վնասման օջախների բնութագրերը: Զանգվածային      |      |

|     |ոչնչացման զենքերի բնութագրումը: Ռադիոակտիվ ճառագայթային |      |

|     |գոտիներ: Ճառագայթային և  քիմիական իրադրությունների      |      |

|     |գնահատման մեթոդներ: Բնակչության պաշտպանության           |      |

|     |կազմակերպումը արտակարգ իրավիճակների և  ռազմական դրության|      |

|     |ժամանակ: Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական         |      |

|     |կառույցներ: Բնակչության տարահանում վտանգավոր գոտիներից: |      |

|     |Անհատական պաշտպանական միջոցներ: Արտակարգ իրավիճակների   |      |

|     |կանխարգելման միջոցառումներ:                             |      |

|_____|________________________________________________________|______|

|  3  |ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱՄԱՍ                          |      |

|_____|________________________________________________________|______|

| 3.1 |Արվեստագիտություն (13 կրեդիտ)                           | 390  |

|     |Արվեստագիտությունը որպես գիտության մի ճյուղ:            |      |

|     |ՈՒսումնասիրության մեթոդներն ու առանձնահատկությունները:  |      |

|     |Արվեստի պատմության գիտելիքի կարևորությունը  գեղարվեստի  |      |

|     |ժամանակակից զարգացումներն ու միտումներն ընկալելու համար:|      |

|     |Գեղարվեստական քննադատության ազդեցությունն առօրյա        |      |

|     |ստեղծագործական գործընթացների վրա և  դրա կիրառությունը:  |      |

|     |Արվեստի ընդհանուր համակարգը և  դրա պատմական             |      |

|     |վերափոխումները` նախնադարյան արվեստից մինչև  արվեստի     |      |

|     |ժամանակակից, փոխակերպված համակարգ: Արվեստի տեսակների և  |      |

|     |ժանրերի դասակարգումը, դրանց ձևերն  ու                   |      |

|     |առանձնահատկությունները: Գեղարվեստական քննադատության     |      |

|     |ձևավորման  պատմական առանձնահատկությունները: Արվեստի     |      |

|     |տեսության համակարգում քննադատությանը հատկացված          |      |

|     |կարևորագույն  դերը: Գեղարվեստական քննադատության         |      |

|     |սուբյեկտիվ բնույթը: Հասարակության ընկալումներում        |      |

|     |քննադատության կարգավորող և  ուղղորդող գործառույթը:      |      |

|     |Անդրադարձ քննադատական հրատարակությունների տեսակներին`   |      |

|     |էսսե, ակնարկ, անդրադարձ, հարցազրույց, դիմանկար և  այլն: |      |

|     |Գեղարվեստական քննադատության զարգացումները պատմական      |      |

|     |տարբեր ժամանակաշրջաններում: Անտիկ մտքի                  |      |

|     |առանձնահատկությունները, միջնադարյան պատկերացումները     |      |

|     |արվեստի մասին: Վերածնունդը որպես շրջադարձ ոչ միայն      |      |

|     |արվեստի, այլև  արվեստագիտության համար: Արվեստի          |      |

|     |տեսությունը նոր ժամանակներում: Արվեստի տեսության մերօրյա|      |

|     |դրսևորումները:                                          |      |

|_____|________________________________________________________|______|

| 3.2 |Համաշխարհային արվեստի պատմություն (8 կրեդիտ)            |      |

|     |Արվեստի պատմության առարկայի սկզբունքները և  մեթոդները,  |      |

|     |նրա խնդիրները: Արվեստի ճյուղերը և  տեսակները: Նախնադարի |      |

|     |արվեստը: Պալեոլիթի քանդակներ, ժայռաբեկորներ: Մեզոլիտի   |      |

|     |արվեստի առանձնահատկությունները: Նեոլիթի արվեստը:        |      |

|     |Պետրոգլիֆներ, զարդանկարների և  զարդանախշերի ստեղծումը և |      |

|     |զարգացումը: Հին Եգիպտոսի արվեստը: Հին թագավորության     |      |

|     |արվեստը: Միջին թագավորության արվեստը: Նոր թագավորության |      |

|     |փուլը: Հին Միջագետքի արվեստը: Իրանի, Հնդկաստանի,        |      |

|     |Չինաստանի, Ճապոնիայի արվեստը: Անտիկ աշխարհի արվեստը:    |      |

|     |Էգեյան արվեստի գլխավոր կանոնները: Կրետե-միկենյան արվեստ:|      |

|     |Տիրինֆոսի քանդակագործություն, որմնանկարչություն,        |      |

|     |սափորագրություն: Անտիկ արվեստ: Հիմնական արվեստի փուլերը,|      |

|     |տեսակները, ոճական առանձնահատկությունները,               |      |

|     |քանդակագործները: Հելլենիստական արվեստը և  նրա հիմնական  |      |

|     |կենտրոնները: Հին Հռոմի արվեստը: Միջնադարյան արվեստը:    |      |

|     |Ռոմանական արվեստը 10-12-րդ դ.դ.: Գոթական արվեստը        |      |

|     |13-16-րդ դ.դ.: Ոճի տարածման շրջանները: Վերածննդի        |      |

|     |արվեստի ծնունդը: Տրեչենտոյի արվեստը:  Վերածնունդ:       |      |

|     |Նիդերլանդի արվեստը: Գերմանական Վերածնունդ: Ֆրանսիական   |      |

|     |արվեստ: 17-րդ դ. եվրոպական արվեստը: Բարոկկո: Իտալական   |      |

|     |արվեստը: Իսպանական արվեստը 16-17-րդ դ.դ: Ֆլանդրիայի     |      |

|     |արվեստը: Հոլանդական արվեստը և  նրա ժանրերը:  Ֆրանսիական |      |

|     |արվեստը 17-րդ դ.` կլասիցիզմ: 18-րդ դ. անգլիական,        |      |

|     |Ֆրանսիական, ռուսական, իսպանական արվեստ: 19-րդ դ. արվեստը|      |

|     |Ֆրանսիայում: Կլասիցիզմ, ռոմանտիզմ, ռեալիզմ:             |      |

|     |Իմպրեսիոնիզմ: Նեոիմպրեսիոնիզմ: Պոստիմպրեսիոնիզմ:        |      |

|     |Քանդակագործություն: 19-րդ.դ. ռուսական, անգլիական        |      |

|     |արվեստը: 20-րդ դ. արվեստը և  նոր ուղղությունները:       |      |

|     |Ֆովիզմ, ֆուտուրիզմ, էքսպրեսիոնիզմ, աբստրակզիոնիզմ,      |      |

|     |դադիզմ, կուբիզմ, սյուռեալիզմ, պոպ-արտ, կինեկտիկ արվեստ: |      |

|     |Գեղարվեստական ստեղծագործության միջոցները, որոշ          |      |

|     |տեխնոլոգիաները: 20-րդ դ. ռուսական արվեստը:  Խորհրդային  |      |

|     |շրջանի արվեստը և  հակասական առանձնահատկությունները:     |      |

|     |Սոցռեալիզմի սկզբունքները և  արվեստագետները:             |      |

|_____|________________________________________________________|______|

| 3.3 |Դիզայնի պատմություն (3 կրեդիտ)                          |  90  |

|     |Առարկայական աշխարհը և  ինտերիերի ձևավորումը  Հին        |      |

|     |Եգիպտոսում, Հին Հունաստանում և  Հին Հռոմում, Ռոմանական  |      |

|     |և  Գոթական ոճերը և  նրանց առանձնահատկությունները,       |      |

|     |Կելտական կիրառական արվեստը, Վերածննդի ժամանակաշրջանը,   |      |

|     |Ներքին տարածությունների կազմակերպում և  միջավայրի       |      |

|     |ձևավորում,  կահույքագործություն, Ոճային                 |      |

|     |առանձնահատկությունները, Նեոկլասիցիզմ, Ամպիր,            |      |

|     |Արհեստագործական արտադրանքի փոխարինումը խոշոր մեքենայական|      |

|     |արտադրանքով, Էժանագին ապրանքի մասսայական արտադրանք,     |      |

|     |19-րդ դարի արդյունաբերական հեղաշրջումը, ճգնաժամը        |      |

|     |արվեստում, շոգեմեքենաների ստեղծումը, 19-րդ դարի երկրորդ |      |

|     |կեսի համաշխարհային արդյունաբերական ցուցահանդեսները և    |      |

|     |նրանց ազդեցությունը դիզայնի զարգացման վրա, Ռացիոնալիզմ, |      |

|     |Գեղագիտություն:  Դիզայնի առաջին տեսությունները,         |      |

|     |«Պրեռաֆաելիստները», «Արվեստներ և  արհեստներ» շարժումը,  |      |

|     |Նոր նյութերի և  տեխնիկաների կիրառումը տարբեր            |      |

|     |ոլորտներում, Մոդեռն ոճը (Ար Նուվո), Արդյունաբերական     |      |

|     |դիզայնի առաջացումը որպես առանձին մասնագիտություն,       |      |

|     |«Վերկբունդ»-ը և  նրա ազդեցությունը դիզայնի ձևավորման    |      |

|     |վրա:  Անցումը «Մոդեռն» ոճից ժամանակակից արդյունաբերական |      |

|     |դիզայնի: «Ֆիրմային ոճի» առաջին ծրագրի մշակումը,         |      |

|     |Մոդեռնիզմ, Ավանգարդային արվեստ: Նոր տարածական           |      |

|     |կոնցեպցիայի ի հայտ գալը 20-րդ դարի արվեստում, Կուբիզմը` |      |

|     |տարածական հետազոտում, ֆուտուրիզմը` շարժման հետազոտում,  |      |

|     |Պ.Պիկասոյի և  Սենտ Էլիայի գործերը: Նեոպլաստիցիզմ, Դե    |      |

|     |Ստիլ շարժումը, Ռիտվելդ, Մոնդրիան, Ֆունկցիոնալիզմ,       |      |

|     |Կոնստրուկտիվիզմը Խորհրդային շրջանում, Բաուհաուզի        |      |

|     |ստեղծումը, նպատակները, խնդիրները և  ուսուցման մեթոդները:|      |

|     |Ինտերնացիոնալ ոճը, ԱՄՆ-ի դիզայնի զարգացումը             |      |

|     |հետպատերազմյան շրջանում, Պոստմոդեռն, Նրա զարգացումը և   |      |

|     |գեղարվեստական առանձնահատկությունները, Պոպ-արտ, Օպ-արտ,  |      |

|     |Հայ-թեք ուղղությունները և  նրանց առանձնահատկությունները,|      |

|_____|________________________________________________________|______|

| 3.4 |Դիզայն տեսություն և  մեթոդաբանություն (1 կրեդիտ)        |  30  |

|     |Ընդհանուր տեղեկություններ արդյունաբերական արվեստի,      |      |

|     |դիզայնի, տեխնիկական գեղագիտության և  գեղարվեստական      |      |

|     |կոնստրուկտավորման մասին: Գեղարվեստական նախագծման        |      |

|     |օբյեկտների ձևագոյացման  օրինաչափություններն ու          |      |

|     |սկզբունքները: Արդյունաբերական ապրանքների նկատմամբ       |      |

|     |տեխնիկական գեղագիտության պահանջները: Ընդհանուր          |      |

|     |տեղեկություններ կոմպոզիցիայի օրինաչափությունների և      |      |

|     |միջոցների մասին: Կոմբինատորիկան գեղարվեստական           |      |

|     |կոնստրուկտավորման մեջ: Գունատեսության հիմունքները:      |      |

|     |Էրգոնոմիկայի սկզբունքները: Կենսաձևերը  գեղարվեստական    |      |

|     |կոնստրուկտավորման մեջ: Գեղարվեստական նախագծման էտապները |      |

|     |և  տեխնիկան: Նախագծային գրաֆիկայի ձևերը:                |      |

|     |Գեղարվեստա-կոնստրուկտորական նախագծի վրա աշխատելու       |      |

|     |մեթոդիկան:                                              |      |

|_____|________________________________________________________|______|

| 3.5 |Գունատեսություն (3 կրեդիտ)                              |  90  |

|     |Ընդհանուր տեղեկություններ գույնի տեսության մասին,       |      |

|     |Ճարտարապետությունում և  դիզայնում գույնի օգտագործման    |      |

|     |համաշխարհային պատմությունը և  նրա զարգացման ժամանակակից |      |

|     |դինամիկան: Գունագիտության հիմնական խնդիրները, գույների  |      |

|     |հատկությունները և  ազդեցությունների ուսումնասիրությունը:|      |

|     |Գույնի դասակարգման հիմնախնդիրը նախապատմական ժամանակներից|      |

|     |մինչև  մեր օրերը, Լույսի անդրադարձումը մակերևույթից,    |      |

|     |Ախրոմատիկ (սև,  սպիտակ, մոխրագույն) և  քրոմատիկ գույների|      |

|     |առաջացում, Գույնը որպես ֆիզիկական և  հոգեֆիզիոլոգիական  |      |

|     |մեծություն, Սպեկտրի գույները, Գույնի հիմնական           |      |

|     |հատկությունները (բնութագրերը)` գունային տոն, լուսային   |      |

|     |բացություն, հագեցվածություն (խտություն), Գույնի         |      |

|     |մաքրություն, պայծառություն, սեփական լուսային բացություն,|      |

|     |Գույնի դասակարգումը, Իսահակ Նյուտոնի գունային շրջան և   |      |

|     |Վիլգելմ Օստվալդի գունային մարմին, Գունային շրջանի       |      |

|     |վերլուծություն` գլխավոր, հակադրական, բարեկամական,       |      |

|     |բարեկամահակադրական գույների խմբեր, Գունային             |      |

|     |տեսողություն, Գույների խառնուրդներ` ադդիտիվ և           |      |

|     |սուբտրակտիվ, Գունային ինդուկցիա, Գունային               |      |

|     |հակադրություններ` միաժամանակ (սահմանային, ըստ           |      |

|     |լուսավորության, գույնի, հագեցվածության) և  հետևողական,  |      |

|     |Գունային ադապտացում, հոգնածություն, Գունային տեսողության|      |

|     |եռակազմ տեսություն ըստ Մ. Լոմոնոսովի, Ներդաշնակ գույների|      |

|     |համադրումներ` եռյակների և  քառյակների սխեմաներ,         |      |

|     |Ծանոթացում գույնի վերաբերյալ գոյություն ունեցող         |      |

|     |տեսությունների հետ ըստ տարբեր հեղինակների` Լեոնարդո դա  |      |

|     |Վինչի, Ի. Նյուտոն, Ռոժե դե Պիլլ, Մ. Լոմոնոսով, Ի. Վ.    |      |

|     |Գյոթե, Ֆ. Օ. Ռունգե, Շևրյոլ,  Ռ. Ադամս, Ա. Գ. Մենսել,   |      |

|     |Յո. Իտտեն, Վ. Կանդինսկի, Ճարտարապետական և  դիզայն       |      |

|     |ձևերի,  շինարարական նյութերի և  հարդարման միջոցների     |      |

|     |գունային փոխանցում և  կառուցում:                        |      |

|_____|________________________________________________________|______|

| 3.6 |Կոմպոզիցիայի հիմունքներ (3 կրեդիտ)                      |  90  |

|     |Կոմպոզիցիա հարթության մեջ, կոմպոզիցիայի հիմնական ձևերը  |      |

|     |և  նրանց դիալեկտիկ կապը: Կոմպոզիցիայի                   |      |

|     |օրինաչափությունները` համամասնություն, համաչափություն,   |      |

|     |կոնտրաստ, նույնություն, ռիթմ, մոդուլ, ակցենտ, կենտրոն:  |      |

|     |Սիմետրիկ և  ասիմետրիկ, ստատիկ և  դինամիկ կոմպոզիցիաներ: |      |

|     |Կոմպոզիցիայի օրենքների ուսումնասիրում` ռիթմիկ, տեկտոնիկ |      |

|     |և  այլն. բնական ֆորմաների կոմպոզիցիոն կառուցման         |      |

|     |վերլուծություն, ճակատային մակերեսների և  ծավալային      |      |

|     |ձևերը,  խորքածավալային կոմպոզիցիա: Մասնատում: Բաց       |      |

|     |տարածության կոմպոզիցիոն կազմակերպում. ներքին տարածության|      |

|     |կոմպոզիցիոն լուծում: Փակ տարածությունների կոմպոզիցիոն   |      |

|     |համեմատում: Ներքին տարածության կապը նրա ծավալների և     |      |

|     |շրջակա միջավայրի հետ: Ծանոթացում ծավալատարածական        |      |

|     |հորինվածքի հիմնական տեսակների, միջոցների, հատկանիշների  |      |

|     |և  օրինաչափությունների հետ: Արխիտեկտոնիկան և  հորինվածքը|      |

|     |հարթության մեջ: ԾՏՀ-ի հիմնական տեսակները: Ճարտարապետական|      |

|     |տարրերի մոդելավորում: Տարրերի փոխադարձ դիրքը սիմետրիկ,  |      |

|     |ասիմետրիկ, դիսիմետրիկ, անտիսիմետրիկ հորինվածքներում:    |      |

|     |Ձևը  տարածության մեջ: Ճարտարապետական տարրերի            |      |

|     |փոխհարաբերությունը ըստ ձևի,  դիրքի, մասշտաբի, գույնի,   |      |

|     |ֆակտուրայի և  տեքստուրայի: Երկրաչափական ձևի             |      |

|     |կառուցվածքը: Պարզ և  բարդ մետրիկ շարքեր:  Մոդուլային    |      |

|     |ցանց: Ռիթմիկ շարքեր: Ծավալային հորինվածք: Երկրաչափական  |      |

|     |ձևի  մոդուլային ցանց: Ձևաստեղծման  խախտումների մեթոդ`   |      |

|     |մարմնի մասնատված տարրերի վերադասավորվածությամբ:         |      |

|     |Մասնահատումները, հորինվածքները կազմակերպելու եղանակ:    |      |

|     |Մակերևույթների  ջլատումներ: Ձևաստեղծման  մեթոդներ,      |      |

|     |ներքին տարածության ցուցադրում: Տարածական հորինվածքի     |      |

|     |տեսակները: Տարածաստեղծ տարրերի ուղղվածությունները:      |      |

|     |Տարածական հորինվածքի մասնահատումը դոմինանտի             |      |

|     |օգտագործմամբ:                                           |      |

|_____|________________________________________________________|______|

| 3.7 |Գծանկար (15 կրեդիտ)                                     | 450  |

|     |Նատյուրմորտ երկրաչափական մարմիններից (բուրգ, գունդ, կոն |      |

|     |և  այլն): Գծանկար գրչածայրով (նատյուրմորտ):             |      |

|     |Ճարտարապետական խոյակ: Գիպսե գլուխ (հարթություններով):   |      |

|     |Գծանկար` փոքր հատված ինտերիերից:                        |      |

|     |Նատյուրմորտ գրիչով: Ճարտարապետական մասնիկներ,           |      |

|     |երկրաչափական առարկաներ` սափոր, կուժ և  այլն: Անատոմիական|      |

|     |գլուխ: Նատյուրմորտ (խառը տեխնիկա` մատիտ, վրձին):        |      |

|     |Ինտերիերի մասնիկ (գրիզալ):                              |      |

|     |Հրապարակի, փողոցի համայնապատկեր: Մարմնի                 |      |

|     |համաչափությունների ուսումնասիրություն (անատոմիական      |      |

|     |ֆիգուրա): Գիպսե գլուխ (Սոկրատ): Գիպսե ֆիգուրա: Գիպսե    |      |

|     |ձեռք-ոտքի գծային կառուցվածքի ուսումնասիրություն: Մատիտով|      |

|     |նատյուրմորտ ճարտարապետական մասնիկով: Ֆիգուրատիվ         |      |

|     |ճեպանկարներ ազատ տեխնիկայով: Գծանկարներ, ճեպանկարներ    |      |

|     |ազատ տեխնիկայով (դրսում)Ինտերիեր:  Ճարտարապետական       |      |

|     |կառույց իր միջավայրով: Ինտերիեր կահույքով:              |      |

|     |Գիպսե ֆիգուր: Ճարտարապետական կառույց ջրի մոտ:           |      |

|     |Ճարտարապետական համալիր: Նատյուրմորտ գրչածայրով:         |      |

|_____|________________________________________________________|______|

| 3.8 |Գունանկար (15 կրեդիտ)                                   |  450 |

|     |Առաջադրանք գիպսե ճարտարապետական առարկաներով (գրիզալ):   |      |

|     |Նատյուրմորտ (կտոր, սափոր): Առաջադրանք` գիպսե            |      |

|     |հարթաքանդակով: Բարդ նատյուրմորտ:                        |      |

|     |Նատյուրմորտ (հակադիր գույներով): Բարդ նատյուրմորտ:      |      |

|     |Ինտերիերի մասնիկ (սափոր): Նատյուրմորտ (ֆակտուրան        |      |

|     |առաջադրանքում):                                         |      |

|     |Բարդ նատյուրմորտ հարթապատկերային լուծումով (գուաշ): Խիստ|      |

|     |տարածական նատյուրմորտ հակադիր գույներով: Սեփական նախագծի|      |

|     |հիման վրա կատարվող հեռանկար (գիծ, տոն և  այլն): Սեփական |      |

|     |նախագծի հիման վրա կատարվող հեռանկար (ապլիկացիա,         |      |

|     |ռելիեֆ):                                                |      |

|     |Նատյուրմորտ բարդ ճարտարապետական էլեմենտներով` ակվարել,  |      |

|     |գուաշ, տեմպերա:  Որմնանկարի ուսումնասիրություն          |      |

|     |(ճեպանկարներ, արտանկարներ)` գուաշ, տեմպերա:             |      |

|     |Նախագծով ինտերիեր որմնանկարի կամ դեկորատիվ ձևավորման    |      |

|     |էլեմենտներով` ազատ տեխնիկա (կարտոն, գուաշ, տեմպերա,     |      |

|     |ակրիլ, ապլիկացիա և  այլն):  Նատյուրմորտ` արագ           |      |

|     |ճեպանկարներ, ազատ, գիծ, գույն ջրաներկ:                  |      |

|_____|________________________________________________________|______|

| 3.9 |Քանդակ և  պլաստիկ մոդելավորում (8 կրեդիտ)               |  240 |

|     |Ներածական զրույց: Ձևաստեղծում  իր զանազան               |      |

|     |դրսևորումներով  (քանդակ, ռելյեֆ, ապլիկացիա, կոնտրռելյեֆ |      |

|     |և  այլն): Ձևի  էրգոնոմիկ նշանակություն: Նյութերի        |      |

|     |բազմազանություն: Նատյուրմորտ երկրաչափական փոքր          |      |

|     |մարմիններից (պլաստիլին, կավ): Կոմպոզիցիա, առանցքներ,    |      |

|     |ծավալի ճիշտ վերարտադրություն: Նյութի հմուտ օգտագործում: |      |

|     |Բարելյեֆ արտաքանդակ դասական բարելյեֆներից (կավ,         |      |

|     |պլաստիլին): (Բրունելեսկի, Գիբերտի և  այլն): Բարելյեֆի   |      |

|     |նրբությունների ուսումնասիրություն, հարթ մակերեսի        |      |

|     |հեռանկարչություն ճշգրիտ կատարում:                       |      |

|     |Մարդու մարմնի համաչափություններ (Մենադա): Գլուխ         |      |

|     |(աբրուբովկա, էկորշե): Հարթաքանդակ ճարտարապետական        |      |

|     |միջավայրում: Կոմպոզիցիա ինտերիերի համար սեփական նախագծի |      |

|     |հիման վրա:                                              |      |

|_____|________________________________________________________|______|

|3.10 |Հեռանկարչություն (2 կրեդիտ)                             |  60  |

|     |Հեռանկարի միջոցով տարածության վերարտադրումը հարթության  |      |

|     |վրա: Հիմնական հասկացությունների (դիտման կետ, պատկերային |      |

|     |հարթություն, հորիզոնի գիծ, հավաքակետեր) կիրառումը       |      |

|     |գծանկարում: Հեռանկարի կառուցման մեթոդներ: Ստվերները և   |      |

|     |արտացոլումը հեռանկարում: Բույսերի,մեքենաների, մարդկանց  |      |

|     |գրաֆիկորեն արտահայտման միջոցներ: Ծանոթացում միջավայրում |      |

|     |օգտագործվող նյութատեսակների գրաֆիկորեն արտահայտման      |      |

|     |միջոցներին: Միջավայրում օգտագործվող նյութատեսակների     |      |

|     |գրաֆիկական կատարում: Ինտերիերի ճարտարապետահատակագծային  |      |

|     |հորինվածքի ընտրություն, հեռանկարի կառուցում: Էքստերիերի |      |

|     |ծավալատարածական հորինվածքի ընտրություն, հեռանկարի       |      |

|     |կառուցում: Էքստերիերի հեռանկարի գրաֆիկական կատարում:    |      |

|_____|________________________________________________________|______|

|  4  |ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱՄԱՍ                             |      |

|_____|________________________________________________________|______|

| 4.1 |Մասնագիտության ներածություն (2 կրեդիտ)                  |  60  |

|     |Գեղարվեստի տեսակներն ու տեխնիկան: Արվեստի պատմության    |      |

|     |ընթացքում դրանց կրած զարգացումներն ու վերափոխումները:   |      |

|     |Արվեստի գործի ընկալումը և  մեկնաբանումը: Կերպարվեստի    |      |

|     |բոլոր տեսակները` գրաֆիկա, գեղանկարչություն:             |      |

|     |Քանդակագործություն` իր ենթատեսակներով ու ժանրերով:      |      |

|     |Ճարտարապետություն:                                      |      |

|_____|________________________________________________________|______|

| 4.2 |Համաշխարհային ճարտարապետության պատմություն (12 կրեդիտ)  |  330 |

|     |Նախնադար, պրիմիտիվիզմ, մեգալիթյան և  անտիկ              |      |

|     |հասկացությունները: Հին աշխարհի ճարտարապետություն: Հին   |      |

|     |Եգիպտոսի ճարտարապետությունը նախադինաստյան և  հին, միջին,|      |

|     |նոր թագավորությունների, ուշ և  հելլենիստական            |      |

|     |ժամանակաշրջաններում, Եգիպտական սիմետրիան, արվեստների    |      |

|     |սինթեզը, քանակական ճարտարապետությունը, շինարվեստը, Հին  |      |

|     |Միջագետքի պատմաաշխարհագրությունը և  մշակույթը մ.թ.ա.    |      |

|     |IV-II հազարամյակներում: Միջագետքի ճարտարապետությունը    |      |

|     |մ.թ.ա II-I հազարամյակներում: Հին Արևելքի                |      |

|     |ճարտարապետությունը: Բրոնզեդարյան և  վաղ ժամանակաշրջանի  |      |

|     |հասարակության մշակույթը: Արխայիկ Հունաստանը:            |      |

|     |Ճարտարապետական օրդերները և  տաճարային տիպերը,           |      |

|     |դասակարգման նշանակությունը ճարտարապետության զարգացման   |      |

|     |գործընթացում: Հունական ճարտարապետությունը ծաղկման       |      |

|     |ժամանակաշրջանի շեմին, ծաղկման, հունական պոլիսների       |      |

|     |ճգնաժամի ու քայքայման ժամանակաշրջանները:                |      |

|     |Մոնումենտալիզմը, հերոսականությունը և                    |      |

|     |դեմոկրատականությունը ճարտարապետության մեջ: Հելենիզմի    |      |

|     |դարաշրջանի ծավալատարածական ազատությունը, կանոնավոր և    |      |

|     |ազատ ձևակերտման  սկզբունքները քաղաքաշինության և         |      |

|     |ճարտարապետության մեջ, Հռոմեական ճարտարապետության        |      |

|     |շինարարական հզորությունը, էտրուսկական արմատները,        |      |

|     |Միջնադարյան ճարտարապետության սահմանումը,                |      |

|     |պատմաաշխարհագրությունը, գաղափարախոսությունը,            |      |

|     |պարբերացումը, հարստությունների ուսումնասիրության        |      |

|     |տրամաբանական հասկացությունները, միջնադարյան             |      |

|     |ճարտարապետության ուսումնասիրության զարգացումն ու        |      |

|     |կարևորագույն  աղբյուրները, Քրիստոնեական տաճարի          |      |

|     |կառուցվածքն ու ձևագոյացման  ակունքները: Բյուզանդական    |      |

|     |ճարտարապետությունը: Կարոլինգյան զարթոնքը Եվրոպայում:    |      |

|     |Ռոմանական ճարտարապետություն: Խաչակիրների                |      |

|     |ճարտարապետությունը: Գոթական ճարտարապետություն: Անգլիական|      |

|     |գոթիկան` կենտրոնները և  կարևորագույն  հուշարձանները:    |      |

|     |Գոթական ճարտարապետություն, Իսլամական ճարտարապետություն, |      |

|     |Վերածննդի և  բարոկկոյի ճարտարապետություն, Վերածննդի     |      |

|     |ճարտարապետության իտալական և  եվրոպական կենտրոնները:     |      |

|     |Վերածննդի ճարտարապետությունը: Նորդասականություն:        |      |

|_____|________________________________________________________|______|

| 4.3 |Հայկական ճարտարապետության պատմություն (6 կրեդիտ)        |  180 |

|     |Հայկական ճարտարապետության զարգացման հիմնական փուլեր:    |      |

|     |Հայկական ճարտարապետական մշակույթը համաշխարհային         |      |

|     |մշակույթի համատեքստում: Հայկական լեռնաշխարհում          |      |

|     |նախամարդու կողմից արհեստական տարածական միջավայրի        |      |

|     |ստեղծման առաջին փորձերը: Քարայրային ապաստարան-բնակարանը`|      |

|     |որպես կազմակերպված միկրոտարածք, ընդդեմ արտաքին աշխարհի  |      |

|     |քաոսի: Բնակելի միջավայրն ու տան արհեստական հորինվածքներն|      |

|     |ու տիպերը: Նեոլիթ-էնեոլիթյան դարաշրջանի արհեստական      |      |

|     |բլուր-բնակատեղիները և  շրջակա միջավայրը: Տարածաշինական  |      |

|     |հորինվածքների կազմավորումը: Քաղաքային մշակույթի         |      |

|     |ձևավորումը,  ամրոց-բնակատեղիները` բերդշեները,           |      |

|     |բազմասենյակ բնակելի համալիրների առաջացումը: Մոնումենտալ |      |

|     |ճարտարապետությունը: Մեգալիթյան հուշարձանները և  դրանց   |      |

|     |տեսակները, Ամրոց-բնակատեղիների ծավալատարածական          |      |

|     |հորինվածքի ձևագոյացման  բնակլիմայական, սոցիալ-պատմական  |      |

|     |և  այլ գործոնները: ՈՒրարտական քաղաքաշինություն: Հայկական|      |

|     |լեռնաշխարհի հելլենիստական ժամանակաշրջանի ամրաշինությունն|      |

|     |ու պաշտամունքային ճարտարապետությունը: Վաղմիջնադարյան    |      |

|     |քաղաքաշինությունը և  մեմորիալ ճարտարապետությունը:       |      |

|     |Պալատներ: Վաղքրիստոնեական պաշտամունքային                |      |

|     |ճարտարապետությունը: Վաղմիջնադարյան եկեղեցական շենքերի   |      |

|     |տիպերը: Հայկական վաղքրիստոնեական ճարտարապետության       |      |

|     |ստեղծած եկեղեցական շենքի նոր տիպը` «գմբեթավոր դահլիճը»: |      |

|     |Հայաստանի քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը տարբեր|      |

|     |փուլերում: Վանք-ամրոց հորինվածքի ստեղծումը: Եռանավ      |      |

|     |բազիլիկաների մասսայական կիրառումը: Եռայարուս հորինվածքի |      |

|     |ստեղծումը: Արարատյան դաշտի ուշմիջնադարյան վանական       |      |

|     |համալիրներն ու եկեղեցիները: Սյունիքի և  Արցախի          |      |

|     |ուշմիջնադարյան ճարտարապետությունը: ՈՒշ միջնադարի        |      |

|     |քաղաքացիական ճարտարապետությունը: Վասպուրականի           |      |

|     |ճարտարապետությունը: Վանական համալիրները և  դրանց        |      |

|     |ճարտարապետական առանձնահատկությունները: Նախիջևանի        |      |

|     |ճարտարապետությունը: Պարսկահայքի քաղաքաշինությունն ու    |      |

|     |ճարտարապետությունը: Նախիջևանի  ուշմիջնադարյան           |      |

|     |վանքաշինության և  պաշտամունքային ճարտարապետությունը:    |      |

|     |Պարսկահայքի քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը: Նոր|      |

|     |Ջուղայի ճարտարապետությունը: Վանական համալիրները: Նոր    |      |

|     |ժամանակաշրջանի քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը: |      |

|     |Քաղաքաշինությունը հայկական գաղթավայրերում:              |      |

|_____|________________________________________________________|______|

| 4.4 |Նշանաբանության հիմունքներ (3 կրեդիտ)                    |  90  |

|     |Նշանաբանության դերը արվեստում, նշանային համակարգի       |      |

|     |իմաստաբանության ցուցադրում և  դրա դրսևորման  ձևերը      |      |

|     |արվեստի տեսակներում: Պատմական հարուստ նյութի հիման վրա  |      |

|     |սեմիոտիկայի (նշանաբանության) զարգացման ձևերի  և         |      |

|     |ուղղությունների ուսումնասիրում, նշանի, խորհրդանշանի,    |      |

|     |էմբլեմայի տեսակների, դրանց իմաստային                    |      |

|     |արտահայտչամիջոցների` ինֆորմացիա հաղորդելու ֆունկցիայի,  |      |

|     |պատմական և  ժամանակակից դրսևորումների,  կիրառման տեղի ու|      |

|     |հնարանքների պարզաբանում: Ծանոթացում նշանաբանության      |      |

|     |նշանակությանը հայ և  համամարդկային մշակույթում          |      |

|     |ընդհանրապես:                                            |      |

|_____|________________________________________________________|______|

| 4.5 |Արդի ճարտարապետություն (6 կրեդիտ)                       |  180 |

|     |Հայ արդի ճարտարապետության պատմության                    |      |

|     |առանձնահատկությունները: 19-20-րդ դ.դ. սկզբի հայկական    |      |

|     |ճարտարապետությունը: Քաղաքաշինության խնդիրները: Շենքերի  |      |

|     |նոր տիպաբանական ձևերի  դասակարգումը: Ազգային, պատմական  |      |

|     |ոճերը և  էկլեկտիկան: Դասական ճարտարապետության           |      |

|     |զարգացումը տարածքային պայմաններում: Մոդեռնը հայկական    |      |

|     |ճարտարապետության նոր ժամանակաշրջանում: 20-րդ դ.         |      |

|     |ճարտարապետության առանձնահատկությունները: Խորհրդային     |      |

|     |Հայաստանի ժամանակաշրջան: Թամանյանի                      |      |

|     |ստեղծագործունեությունները: 20-րդ դ. երկրորդ կեսի        |      |

|     |հայկական ճարտարապետությունը: Թամանյանական ճարտարապետական|      |

|     |դպրոցը: Քաղաքաշինական, ճարտարապետական և  մշակութային    |      |

|     |ժառանգության պահպանության արդի խնդիրները: 19-րդ դ.      |      |

|     |վերջին տասնամյակների և  21-րդ դարի սկզբի արտերկրների    |      |

|     |ճարտարապետությունը: Օդանավակայանները, կայարանները,      |      |

|     |ուրբանիստական տրանսպորտը, կամուրջները, մշակութային      |      |

|     |օբյեկտները, թանգարանները, պատկերասրահները, մշակութային  |      |

|     |կենտրոնները, հյուրանոցները, բնակելի տները: Արտերկրների  |      |

|     |ճարտարապետության ոճերի և  ուղղությունների զարգացումը:   |      |

|     |19-րդ դ. երկրորդ կեսի էկլեկտիկան և  ոճավորումը          |      |

|     |արևմտյան  երկրների ճարտարապետության մեջ: Ռացիոնալիզմը   |      |

|     |Արևմտյան  Եվրոպայում և  ԱՄՆ-ում: Մոդեռնի զարգացումը     |      |

|     |Արևմտյան  Եվրոպայում: 20-րդ դ. սկզբի ռետրոսպեկտիվիզմը   |      |

|     |Եվրոպայի հյուսիսային երկրներում: Էկլեկտիկան և  «Արտ     |      |

|     |Դեկոն» ԱՄՆ-ում: «Առաջադեմ ճարտարապետությունը»,          |      |

|     |«ժամանակակից ճարտարապետությունը»: Ֆունկցիոնալիզմ:       |      |

|     |Օրգանական ճարտարապետություն: Նոր էքսպրեսիոնիզմ:         |      |

|     |Ստրուկտուրալիզմ: Բրուտալիզմ: Մետաբոլիզմ: Տենիցիզմը,     |      |

|     |հայ-տեքը, տեխնոէքսպրեսիոնիզմը: Ազգային և  տարածքային    |      |

|     |ճարտարապետությունը: Նոր դասական ճարտարապետությունը:     |      |

|     |Հակաճարտարապետությունը և  հայելային ճարտարապետությունը: |      |

|     |Պոստմոդեռնիզմը և  նրա ուղղությունները: Պոպուլիստական    |      |

|     |ճարտարապետությունը: Դեկոնստրուկտիվիզմը: Նեոավանգարդիզմը:|      |

|     |Նեոմոդեռնիզմը: Մինիմալիզմը: Պոստմետաբոլիզմը: Էկոլոգիական|      |

|     |ճարտարապետությունը: Անվանի ճարտարապետների               |      |

|     |ստեղծագործությունները: Ճարտարապետական մրցանակները:      |      |

|     |Պրիտկերովյան մրցանակ: Վենետիկյան Բիեննալե:              |      |

|_____|________________________________________________________|______|

| 4.6 |Արվեստի ընդհանուր տեսություն (7 կրեդիտ)                 |  210 |

|     |Արվեստի տեսության ընդհանուր դրույթները, ուսումնասիրման  |      |

|     |նոր մեթոդները, առանձնահատկությունները, կիրառման ձևերը:  |      |

|     |Արվեստի տեսությունը հումանիտար գիտությունների           |      |

|     |համակարգում, ստեղծագործական գործունեությունն ու դրա     |      |

|     |նշանակությունը: Կերպար, պատկերացում և                   |      |

|     |արտահայտչականություն: Գեղարվեստականության               |      |

|     |կատեգորիաները, պատկերը որպես ազդեցության գործիք,        |      |

|     |արվեստը որպես էքսպրեսիա: Ձևը,  համակարգը, գեղարվեստական |      |

|     |կերպարը, նյութականությունը, առարկայականությունը,        |      |

|     |տարածականությունը և  եռաչափ ընկալումը: Էքզիստենցիալ     |      |

|     |տարածության գաղափարը: Հեռանկարը, ժամանակի խնդիրը        |      |

|     |արվեստի պլաստիկ տեսակներում, համաչափությունը: Արվեստը   |      |

|     |որպես տեսողական հռետորություն:                          |      |

|_____|________________________________________________________|______|

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
24.11.2010
N 1641-Ն
Հրաման