Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ...

 

 

330.0002.310111

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «31»        01            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 33011052

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

10 հունվարի 2011 թվականի N 2-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐՔԻ ՁԵՎԸ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 18-ի N 1505-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ կետի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմում պայմանագրերի հաշվառման և գրանցման գրքի ձևը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմում պայմանագրերի հաշվառման և գրանցման գրքի վարման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի քարտուղարության առաջատար մասնագետ-իրավաբան Ս. Գագինյանին` սույն հրամանը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով յոթնօրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Հավելված N 1

ՀՀ սպորտի և երիտասարդության

հարցերի նախարարի

2011 թվականի հունվարի 10-ի

N 2-Ն հրամանի

 

ՁԵՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐՔԻ

._____________________________________________________________________.

|Պայմա-|Պայմանագրի|Պայմանագրի կողմ        |Պայմա-|Պայմանագրի|Ծանոթա-  |

|նագրի |կնքման    |հանդիսացող ֆիզիկական   |նագրի |ուժի մեջ  |գրություն|

|հաշ-  |ամսաթիվը, |անձի անունը, ազգանունը,|առար- |մտնելու և |         |

|վառման|ամիսը,    |բնակության վայրը,      |կան   |պայմանագրի|         |

|համարը|տարեթիվը  |անձնագրի սերիան ու     |      |գործո-    |         |

|      |և         |համարը (իրավաբանական   |      |ղության   |         |

|      |գրանցման  |անձի դեպքում           |      |ժամկետը   |         |

|      |համարը    |իրավաբանական անձի      |      |լրանալու  |         |

|      |          |անվանումը,             |      |ամսաթիվը, |         |

|      |          |կազմակերպաիրավական     |      |ամիսը և   |         |

|      |          |ձևը,  գործունեության   |      |տարեթիվը  |         |

|      |          |իրականացման վայրը)     |      |          |         |

|______|__________|_______________________|______|__________|_________|

| 1.   |          |                       |      |          |         |

|______|__________|_______________________|______|__________|_________|

| 2.   |          |                       |      |          |         |

|______|__________|_______________________|______|__________|_________|

| 3.   |          |                       |      |          |         |

|______|__________|_______________________|______|__________|_________|

| 4.   |          |                       |      |          |         |

|______|__________|_______________________|______|__________|_________|

| 5.   |          |                       |      |          |         |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ սպորտի և երիտասարդության

հարցերի նախարարի

2011 թվականի հունվարի 10-ի

N 2-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐՔԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմում պայմանագրերի (այսուհետ` պայմանագրեր) հաշվառման և գրանցման գրքի (այսուհետ` հաշվառման և գրանցման գիրք) վարման հետ կապված հարաբերությունները:

2. Պայմանագրերի հաշվառումը և գրանցումն իրականացվում են հաշվառման և գրանցման գրքում համապատասխան գրառում կատարելու միջոցով:

3. Հաշվառման և գրանցման գիրքն ըստ սյունակների լրացվում է հետևյալ ձևով`

1) 1-ին սյունակում նշվում է պայմանագրի հաշվառման համարը.

2) 2-րդ սյունակում նշվում են պայմանագրի կնքման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և գրանցման համարը, որը յուրաքանչյուր տարի սկսվում է հունվարի 1-ից և շարունակվում մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ կնքված պայմանագրերի համար: Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության` հաշվառման և գրանցման գիրքը վարող համապատասխան ստորաբաժանումը կամ պաշտոնատար անձը կարող է սույն կարգով գրառված պայմանագրի գրանցման յուրաքանչյուր համարի ցանկացած կողմից որոշակի սկզբունքով լրացնել տարբերակող տառեր կամ թվեր` դրանք առանձնացնելով գծիկներով (օրինակ` Ա-1, 1-Ա, Ա-1-Բ).

3) 3-րդ սյունակում նշվում են պայմանագրի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրի սերիան և համարը, մշտական կամ ժամանակավոր բնակության վայրը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպաիրավական ձևը և գործունեության իրականացման վայրը.

4) 4-րդ սյունակում նշվում է պայմանագրի առարկան.

5) 5-րդ սյունակում նշվում են պայմանագրի ուժի մեջ մտնելու և պայմանագրի գործողության ժամկետը լրանալու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը (օրինակ` 15.05.2010թ.-22.08.2010թ.).

6) 6-րդ սյունակում նշվում են հաշվառման գրքի մյուս սյունակների գրանցումները բացահայտելու կամ լրացնելու համար անհրաժեշտ գրառումներ և տեղեկություններ, ինչպես նաև պայմանագրի պայմանների փոփոխելու, պայմանագիրը դադարեցնելու և այլ տեղեկություններ:

 

 

pin
Սպորտի և երիտասարդության հարցերի
10.01.2011
N 2-Ն
Հրաման