Սեղմել Esc փակելու համար:
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔ ...

 

 

040.0144.280211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 փետրվարի 2011 թվականի N 144-Ն

 

i

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման 13-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1933-Ն որոշման 9-րդ կետի «գ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) որ «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի «02. Փորձաքննությունների ծառայություններ» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին դատական փորձաքննությունների ծառայությունները ձեռք են բերվում «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ստացված Հայաստանի Հանրապետության դատարանի կամ քրեական հետապնդման մարմնի` համապատասխան փորձաքննությունը նշանակելու մասին որոշումների հիման վրա.

2) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը 2011 թվականի համար 460 դրամ.

3) փորձաքննությունների կատարման ծառայությունների միավորի նախահաշվային արժեքը և ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների տեսակների` համաձայն հավելվածի.

4) որ 2011 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տվյալ ծրագրին հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում իրավասու է փոփոխելու սույն որոշման հավելվածով սահմանված փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների առանձին տեսակների, եթե ըստ այդ տեսակների դատարանների կամ քրեական հետապնդման մարմինների կողմից նշանակված փորձաքննությունների փաստացի քանակը չի համապատասխանի հավելվածում նախատեսվածին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի փետրվարի 24-ի

N 144-Ն որոշման

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|    Փորձաքննության տեսակը                  |Միավորի |Քանակը|Ընդամենը |

|                                           |նախահաշ-|(հատ) |նախահաշ- |

|                                           |վային   |      |վային    |

|                                           |արժեքը  |      |արժեքը   |

|                                           |(դրամ)  |      |(հազ.    |

|                                           |        |      |դրամ)    |

|___________________________________________|________|______|_________|

|                   1                       |   2    |  3   |    4    |

|___________________________________________|________|______|_________|

|Ձեռագրաբանական                             |20700   |   211|   4367.7|

|___________________________________________|________|______|_________|

|Փաստաթղթաբանական, այդ թվում`               |27600   |   226|   6237.6|

|___________________________________________|________|______|_________|

|- փաստաթղթի պատրաստման եղանակի և           |27600   |   130|   3588  |

|վավերապայմանների                           |        |      |         |

|___________________________________________|________|______|_________|

|- փաստաթղթի նյութի                         |27600   |    96|   2649.6|

|___________________________________________|________|______|_________|

|Հետքաբանական, այդ թվում`                   |20700   |   626|  12958.2|

|___________________________________________|________|______|_________|

|- մարդու կողմից թողնված հետքերի            |20700   |    40|     828 |

|___________________________________________|________|______|_________|

|- առարկաների, գործիքների հետքերի           |20700   |   258|   5340.6|

|___________________________________________|________|______|_________|

|- տրանսպորտային միջոցների հետքերի          |20700   |   293|   6065.1|

|___________________________________________|________|______|_________|

|- սառը զենքի                               |20700   |    35|    724.5|

|___________________________________________|________|______|_________|

|Ձգաբանական, այդ թվում`                     |27600   |   329|   9080.4|

|___________________________________________|________|______|_________|

|- հրազենի և  զինամթերքի                    |27600   |   178|   4912.8|

|___________________________________________|________|______|_________|

|- կրակոցի հետքերի և  արգասիքների           |27600   |   151|   4167.6|

|___________________________________________|________|______|_________|

|Պայթյունատեխնիկական, այդ թվում`            |41400   |    82|   3394.8|

|___________________________________________|________|______|_________|

|- պայթուցիկ սարքավորումների և  զինամթերքի  |41400   |    47|   1945.8|

|___________________________________________|________|______|_________|

|- պայթյունի հետքերի և  արգասիքների         |41400   |    35|   1449  |

|___________________________________________|________|______|_________|

|Նյութագիտական, այդ թվում`                  |27600   |   476|  13137.6|

|___________________________________________|________|______|_________|

|- լաքաներկերի և  ծածկույթների              |27600   |   158|   4360.8|

|___________________________________________|________|______|_________|

|- նավթամթերքների և  քսայուղերի             |27600   |    51|   1407.6|

|___________________________________________|________|______|_________|

|- սպիրտ պարունակող հեղուկների              |27600   |    59|   1628.4|

|___________________________________________|________|______|_________|

|- ապակու, ապակենման նյութերի, սիլիկատային  |27600   |     4|    110.4|

|նյութերի                                   |        |      |         |

|___________________________________________|________|______|_________|

|- միներալների, բնական ու թանկարժեք քարերի  |27600   |    46|   1269.6|

|___________________________________________|________|______|_________|

|- պլաստմասսայե, ռետինե և  այլ պոլիմերային  |27600   |    11|    303.6|

|նյութերի                                   |        |      |         |

|___________________________________________|________|______|_________|

|- մետաղների և  համաձուլվածքների            |27600   |    95|   2622  |

|___________________________________________|________|______|_________|

|- այլ նյութերի                             |27600   |    52|   1435.2|

|___________________________________________|________|______|_________|

|Կենսաբանական, այդ թվում`                   |27600   |   245|   6762.0|

|___________________________________________|________|______|_________|

|- բուսական ծագման օբյեկտների               |27600   |    80|   2208  |

|___________________________________________|________|______|_________|

|- կենդանական ծագման օբյեկտների             |27600   |     6|    165.6|

|___________________________________________|________|______|_________|

|- թմրամիջոցների և  հոգեմետ դեղամիջոցների   |27600   |   114|   3146.4|

|___________________________________________|________|______|_________|

|- մանրաթելերի ու գործվածքների              |27600   |    36|    993.6|

|___________________________________________|________|______|_________|

|- հողագիտական                              |27600   |     9|    248.4|

|___________________________________________|________|______|_________|

|Սննդային                                   |27600   |    37|   1021.2|

|___________________________________________|________|______|_________|

|Տեսաձայնագրառման, այդ թվում`               |55200   |    13|    717.6|

|___________________________________________|________|______|_________|

|- ձայնի և  հնչած խոսքի                     |55200   |     5|    276  |

|___________________________________________|________|______|_________|

|- ձայնագրվածքի ձայնային միջավայրի,         |55200   |     5|    276  |

|պայմանների, միջոցների, նյութի և  հետքերի   |        |      |         |

|___________________________________________|________|______|_________|

|- տեսագրվածքի պատկերի, պայմանների,         |55200   |     3|    165.6|

|միջոցների, նյութի և  հետքերի               |        |      |         |

|___________________________________________|________|______|_________|

|Հրդեհատեխնիկական, այդ թվում`               |41400   |    59|   2442.6|

|___________________________________________|________|______|_________|

|-  հրդեհատեխնիկական                        |41400   |    50|   2070  |

|___________________________________________|________|______|_________|

|-  էլեկտրատեխնիկական                       |41400   |     9|    372.6|

|___________________________________________|________|______|_________|

|Շինարարատեխնիկական, այդ թվում`             |27600   |   120|   3312.0|

|___________________________________________|________|______|_________|

|- շինարարատեխնիկական                       |27600   |   108|   2980.8|

|___________________________________________|________|______|_________|

|- անշարժ գույքի գնահատման                  |27600   |    12|    331.2|

|___________________________________________|________|______|_________|

|Ճանապարհատրանսպորտային պատահարների         |13800   |   667|   9204.6|

|հանգամանքների                              |        |      |         |

|___________________________________________|________|______|_________|

|Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի  |41400   |   151|   6251.4|

|___________________________________________|________|______|_________|

|Տրանսպորտային հետքաբանական                 |41400   |   158|   6541.2|

|___________________________________________|________|______|_________|

|Տնտեսագիտական, այդ թվում`                  |82800   |   174|  14407.2|

|___________________________________________|________|______|_________|

|- հաշվապահական                             |82800   |   160|  13248  |

|___________________________________________|________|______|_________|

|- ֆինանսատնտեսագիտական                     |82800   |    14|   1159.2|

|___________________________________________|________|______|_________|

|Ապրանքագիտական, այդ թվում`                 |13800   |  1429|  19718.2|

|___________________________________________|________|______|_________|

|- ապրանքի գնահատման                        |13800   |   600|   8280  |

|___________________________________________|________|______|_________|

|- գույքային վնասի չափի որոշման             |13800   |   829|  11438.2|

|____________________________________________________|______|_________|

|Ընդամենը                                            |  5003| 119554.3|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.02.2011
N 144-Ն
Որոշում