Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 329-Ն Ո ...

 

 

040.0171.020311

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 փետրվարի 2011 թվականի N 171-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 329-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Այն պետությունների ցանկը հաստատելու մասին, որոնց քաղաքացիները Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա» N 329-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Հաստատել այն պետությունների քաղաքացիների, ինչպես նաև ճամփորդական փաստաթուղթ ունեցող այլ անձանց ցանկը, որոնք Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում` միայն հրավերի հիման վրա` համաձայն հավելվածի».

i

2) որոշմամբ հաստատված ցանկը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

i

«1.1. Սահմանել, որ Չինաստանի և Հնդկաստանի քաղաքացիները և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում` նաև առանց հրավերի:».

i

4) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «Չինաստանում,» «, Հնդկաստանում» բառերը, իսկ «քաղաքացիներին» բառից հետո լրացնել «և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձանց» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի փետրվարի 3-ի

N 171-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԱՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ, ՈՐՈՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԱՆԱԼ ՄԻԱՅՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ` ՄԻԱՅՆ ՀՐԱՎԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

 

1. Աֆղանստանի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք

2. Բանգլադեշի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք

3. Կամերունի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք

4. Եգիպտոսի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք

5. Իրաքի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք

6. Նիգերի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք

7. Նիգերիայի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք

8. Պակիստանի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք

9. Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք

10. Սոմալիի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք

11. Շրի Լանկայի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք

12. Սուդանի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք

13. Սիրիայի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք

14. Վիետնամի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք

15. Նեպալի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք

16. Պաղեստինյան ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.02.2011
N 171-Ն
Որոշում