Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ...

 

 

508.0004.100211

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        02            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50811075

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հունվարի 2011 թվականի N 4-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.5 կետի ա/ ենթակետի դրույթներով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի աշխատակազմում պայմանագրերի մշակման, ստորագրման, հաշվառման և պահպանման կարգը հաստատելու մասին» թիվ 1505-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ կետի, որոշում եմ`

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմում պայմանագրերի հաշվառման և գրանցամատյանի (հաշվառման գրքի) ձևը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմում պայմանագրերի հաշվառման և գրանցամատյանի (հաշվառման գրքի) վարման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին. ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

 

Հավելված 1

ՀՀ Սյունիքի մարզպետի

2011 թվականի հունվարի 19-ի

թիվ 4-Ն որոշման

 

ՁԵՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ (ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐՔԻ)

.__________________________________________________________________.

|Պայմանագրի|Պայմա-|Պայմանագրի կողմ     |Պայմանագրի|Պայմանագրի|Ծանո-|

|հաշվառման |նագրի |հանդիսացող ֆիզիկական|առարկան   |ուժի մեջ  |թու- |

|համարը    |կնքման|անձի անունը,        |          |մտնելու և |թյուն|

|          |տարին,|ազգանունը,          |          |պայմանագրի|     |

|          |ամիսը,|բնակության վայրը,   |          |գործո-    |     |

|          |օրը և |անձնագրի սերիան ու  |          |ղության   |     |

|          |գրանց-|համարը /իրավաբանական|          |ժամկետը   |     |

|          |ման   |անձի դեպքում        |          |լրանալու  |     |

|          |համարը|իրավաբանական անձի   |          |ամսաթիվը, |     |

|          |      |անվանումը,          |          |ամիսը և   |     |

|          |      |կազմակերպաիրավական  |          |տարեթիվը  |     |

|          |      |ձևը,  գործունեության|          |          |     |

|          |      |իրականացման վայրը   |          |          |     |

|__________|______|____________________|__________|__________|_____|

| 1.       |      |                    |          |          |     |

|__________|______|____________________|__________|__________|_____|

| 2.       |      |                    |          |          |     |

|__________|______|____________________|__________|__________|_____|

| 3.       |      |                    |          |          |     |

|__________|______|____________________|__________|__________|_____|

| 4.       |      |                    |          |          |     |

|__________|______|____________________|__________|__________|_____|

| 5.       |      |                    |          |          |     |

.__________________________________________________________________.

 

Հավելված 2

ՀՀ Սյունիքի մարզպետի

2011 թվականի հունվարի 19-ի

թիվ 4-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ (ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐՔԻ) ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմում պայմանագրերի /այսուհետ` պայմանագրեր/ հաշվառման և գրանցամատյանի վարման հետ կապված հարաբերությունները:

2. Պայմանագրերի հաշվառումը և գրանցումն իրականացվում են հաշվառման և գրանցամատյանում համապատասխան գրառումներ կատարելու միջոցով:

3. Հաշվառումը կատարվում է, իսկ գրանցամատյանը լրացվում է ըստ սահմանված սյունակների հետևյալ ձևով`

1) 1-ին սյունակում նշվում է պայմանագրի հաշվառման հերթական համարը.

2) 2-րդ սյունակում նշվում են պայմանագրի կնքման տարին, ամիսը, օրը և գրանցման համարը, որը յուրաքանչյուր տարի սկսվում է հունվարի 1-ից և շարունակվում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը.

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմում պայմանագրի հաշվառման և գրանցամատյանի վարման աշխատանքները իրականացնում է իրավաբանական բաժինը, որը կարող է սույն կարգով գրառված պայմանագրի գրանցման յուրաքանչյուր համարի հետ լրացնել տարբերակող տառեր կամ թվեր` դրանք առանձնացնելով գծիկներով (օրինակ` Ա-1, Ա-2 և այլ).

3) 3-րդ սյունակում նշվում են պայմանագրի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրի սերիան և համարը, մշտական կամ ժամանակավոր բնակության վայրը, իսկ իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպաիրավական ձևը և գործունեության իրականացման վայրը.

4) 4-րդ սյունակում նշվում է պայմանագրի առարկան.

5) 5-րդ սյունակում նշվում են պայմանագրի ուժի մեջ մտնելու և գործողության ժամկետը լրանալու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը (օրինակ` 2011.01.01. մինչև 2012.01.01.).

6) 6-րդ սյունակում նշվում են գրանցամատյանի (հաշվառման գրքի) մյուս սյունակների գրանցումները բացահայտելու կամ լրացնելու համար անհրաժեշտ գրառումներ և տեղեկություններ, ինչպես նաև պայմանագրի պայմանների փոփոխման, պայմանագրի դադարեցման և այլ տեղեկություններ:

 

 

pin
Սյունիքի մարզպետ
19.01.2011
N 4-Ն
Որոշում