Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ...

03.05.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.11.1999  -ից մինչեւ   03.05.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 03.05.00 թիվ 223 որոշում)

i

040.0779.091298

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«09» դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 779

 

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 4-ի «Համաշխարհային բանկի կողմից տրամադրված վարկի հաշվին աղետի գոտու վերականգնման ծրագրի պատրաստման և իրականացման մասին» թիվ 500 որոշմամբ ստեղծված, սակայն պետական գրանցում չստացած Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն առընթեր աղետի գոտու վերականգնման ծրագրի պատրաստման և իրականացման գրասենյակի հիման վրա ստեղծել «Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահելով Երևանի քաղաքապետին:

(1-ին կետը փոփ. 23.11.99 թիվ 711 որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 9-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.12.1998
N 779
Որոշում