Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ...

 

 

116.0710.260111

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»        01            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11611042

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

7 դեկտեմբերի 2010 թվականի N 710-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման ու կատարված աշխատանքների ընդունման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1942-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1419-Ն որոշման 3-րդ կետի պահանջներով.

Հաստատել`

1. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման աշխատանքների կատարման և ընդունման կարգը, համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման աշխատանքների կատարման և ընդունման կարգը, համաձայն թիվ 2 հավելվածի:

 

Թիվ 1 հավելված

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարի

2010 թվականի դեկտեմբերի 7-ի

N 710-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման աշխատանքների կատարման և ընդունման սկզբունքները և մեթոդիկան:

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման հիմնական խնդիրն է` մշտապես ապահովել կառույցի պահպանվածությունն այնպիսի վիճակում, որը համապատասխանում է անվտանգ և անխափան երթևեկության ապահովման պահանջներին:

2. Պետական կարիքների համար ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման աշխատանքների կապալի պայմանագրերը կնքվում են 5 տարի ժամկետով այն կապալառու կազմակերպությունների հետ, որոնք բավարարում են սույն կարգի գլուխ IV «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման մրցույթների առարկան և մրցույթներին մասնակից կապալառու կազմակերպություններին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջներ»-ում բերված նվազագույն տեխնիկական պահանջներին և ընտրվել են մրցութային կարգով` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

3. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման հիմնական սկզբունքն է` թունելների կառույցների, սարքավորումների և այլ տարրերի վնասվածքների առաջացման կանխարգելումը, որի համար պետք է իրականացնել թունելների զննման, հսկողության, խնամքի և ընթացիկ նորոգման աշխատանքներ:

4. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման հիմնական տեխնիկական պահանջները, որոնք պարտադիր են թունելների պահպանման կապալառու կազմակերպությունների (այսուհետ` կապալառու) կողմից կատարման համար, հետևյալն են`

1) Զննումների և դիտարկումների ամենօրյա իրականացում: Զննումները և դիտարկումները պետք է կատարվեն կապալառուի հերթափոխի պետի կողմից ամեն օր: Կապալառուի հերթափոխի պետը պարտավոր է գրանցումներ կատարել թունելի պահպանման հերթափոխային մատյանում, որը տվյալ հերթափոխի ավարտին փոխանցվում է հաջորդ հերթափոխի պետին, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` զննման արդյունքում հայտնաբերված անսարքությունները կամ թերությունները հերթափոխի ուժերով վերացնելու ուղղությամբ, երթևեկության անվտանգությանը վտանգ սպառնալու կամ արտակարգ իրավիճակների դեպքում, շտապ (մեկ ժամվա ընթացքում) զեկուցել պատվիրատուին` համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:

2) Հսկողության ապահովում: Հսկողությունն իրականացնում է կապալառուի թունելի պահպանման պատասխանատուն տվյալ հերթափոխի պետի հետ համատեղ` առնվազն շաբաթական մեկ անգամ: Արդյունքները և հանձնարարականները (ներառյալ կատարման ժամկետները) գրանցվում են կապալառուի թունելի պահպանման և հերթափոխային մատյաններում:

ա. Իրականացվող զննումների և հսկողության ժամանակ հատուկ ուշադրություն պետք է դարձվի թունելի երեսարկման և պատերի սվաղի վիճակին, երթևեկամասի և մայթերի ծածկի վրա ճաքերի ու փոսերի առկայությանը, շինարարական կոնստրուկցիաների ճկվածքներին, սվաղի կպածությանը կոնստրուկցիաներին, պատերին ու առաստաղին ամրացված սարքերի կայունությանը, ջրի հոսքի և կաթոցների ինտենսիվությանը: Զննման ժամանակ պետք է քարտեզագրել առկա բոլոր ջրահոսքերը, կաթոցները, խոնավացած հատվածները, նկարագրել դրանց սեզոնայնությունը, ջրի ելքերի ծավալները, հոսքերի փոփոխման շարժը, ձմեռային սեզոնին` սառցակալման ենթարկվելը: Թունելների երեսարկի վիճակի զննման ժամանակ անհրաժեշտ է քարտեզագրել առկա բոլոր վնասվածքները (ճաքեր, բետոնի քայքայված հատվածներ, բետոնի շերտազատման հատվածներ, պատերի սվաղի քայքայված հատվածներ, ամրանների բետոնե-պաշտպանիչ շերտի բացակայություն):

բ. Թունելի պատերի և առաստաղի վրա 0.5 մմ-ից լայն ճաքերի սահմանները նշվում են սվաղի վրա, իսկ արագ զարգացող ճաքերին ամրացվում են «փարոսներ»` դրանց զարգացման դիտարկումը իրականացնելու նպատակով: «Փարոսներ»-ը համարակալվում են և դրանց տեղադրությունը գրանցվում է կապալառուի թունելի պահպանման և հերթափոխային մատյաններում: Ամսական առնվազն մեկ անգամ կապալառուի հերթափոխի պետը ստուգում է «փարոսներ»-ի վիճակը և համապատասխան գրառում է կատարում կապալառուի թունելի պահպանման և հերթափոխային մատյաններում: Ճաքերի վտանգավորության աստիճանը որոշվում է` ելնելով կառույցի կոնստրուկտիվ առանձնահատկություններից և հաշվի առնելով նրա վրա ազդող բոլոր գործոնները (լեռնային և հիդրոստատիկ ճնշում, սեփական քաշ, բետոնի կծկում, ջերմային ազդեցություն և այլն): Այն դեպքերում, երբ «փարոսների» զննման արդյունքում պարզվում է, որ ճաքերի զարգացման դինամիկան նորմատիվայինից բարձր է և վտանգված է թունելի նորմալ աշխատանքային ռեժիմը, թունելի պահպանման կապալառուն պարտավոր է, ներկայացնելով զննման արդյունքները, զեկուցել պատվիրատուին` համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:

գ. Տարվա անձրևային սեզոնից առաջ և դրա ավարտին կապալառուի թունելի պահպանման պատասխանատուն ստուգում է ճակատամուտքերի հանույթների, լիցքերի, հենապատերի, ջրահեռացման համակարգի, լեռնային առուների և ճանապարհային կահավորանքի վիճակը և պահանջվող տեխնիկական նորմերին դրանց համապատասխանեցնելու նպատակով կատարված աշխատանքները` արդյունքների մասին գրանցում կատարելով կապալառուի թունելի պահպանման մատյանում:

3) Խնամքի և ընթացիկ նորոգման ապահովում: Թունելի կոնստրուկտիվ տարրերի, կառույցների, սարքավորումների, համակարգերի ընթացիկ նորոգման և խնամքի աշխատանքների հիմնական նպատակն է` կանխել դրանց ժամանակից շուտ մաշվածությունը: Այդ նպատակով կապալառուն պարտավոր է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ` վերացնելով վնասվածքներն ու անսարքությունները:

ա. Որպես խնամքի և ընթացիկ նորոգման աշխատանքներ, կապալառուն պարտավոր է իրականացնել թունելի լվացման, աղբի, ձյան և սառույցի հեռացման, հակահրդեհային համակարգի, օդափոխության համակարգի, լուսավորման համակարգի, կապի և ազդանշանային համակարգի, թունելային շինությունների և կահավորանքի, երթևեկամասի և մայթերի (այդ թվում` թունելի երկու ճակատամուտքերից հաշված` 100 մետր երկարությամբ երթևեկամասի և մայթերի հատվածներ) շահագործման համար անհրաժեշտ վիճակում գտնվելու ապահովման, թունելի պատերի և կամարի վրա առաջացած թերությունների (ճաքերի և վնասվածքների) վերացման աշխատանքներ, իսկ ձմեռվա սեզոնին իրականացնել նաև թունելի պատերի, առաստաղի և հատակի վրա սառցաբեկորների և սառցալեզվակների հեռացում:

5. Ստորև բերված են թունելի հիմնական տարրերի և կոնստրուկտիվ համակարգերի պահպանման հիմնական տեխնիկական պահանջները, որոնց ապահովման նպատակով կապալառուն պարտավոր է տեղամասում իրականացնել շուրջօրյա հերթապահություն`

1) Երթևեկամաս, մայթեր և դրանց պահպանման հիմնական պահանջներն են`

ա. Երթևեկամասի և մայթերի ծածկը մշտապես պետք է լինի մաքուր և զերծ ավելորդ առարկաներից, ձնից, սառույցից ու շինարարական նյութերից: Արգելվում է շրջված կամ շարժվող անվահրիչ եզրաքարերի առկայությունը: Ձյան տեղումների դադարումից 1 ժամ հետո ճակատամուտքից հաշված 100 մ երկարությամբ ճանապարհահատվածը պետք է լինի մաքրված ու մշակված հակամերկասառուցային նյութերով:

բ. Արգելվում է 3 մմ-ից ավելի լայնությամբ ճաքերի առկայություն ծածկի մակերևույթում: Ճաքերը պետք է մաքրվեն սրածայր քերիչներով, փոշեզրկվեն և լցվեն բիտումային խառնուրդով կամ բիտումային մածիկով:

գ. Փոսերի առկայությունը 1000 քմ ծածկի վրա պետք է լինի ոչ ավելի, քան 5 քմ: Փոսային նորոգման աշխատանքները պետք է կատարվեն երթևեկության նվազագույն ինտենսիվության պայմաններում, աշխատավայրը պետք է կահավորվի անհրաժեշտ ճանապարհային և լուսաազդանշանային համակարգով: Ծածկի փոսային նորոգումը պետք է կատարվի շինարարական նորմերի և տեխնիկական պայմանների պահանջներին համապատասխան և նույն տիպի ու հատիկային կազմ ունեցող ասֆալտբետոնյա խառնուրդով` ապահովելով շինարարական նորմերով նախատեսված անհրաժեշտ խտացումը: Այն դեպքում, երբ ծածկի փոսային նորոգման աշխատանքը կատարվում է թունելի ամբողջ երկարությամբ և լայնությամբ, տրանսպորտային միջոցների երթևեկությունը թունելով պետք է ժամանակավորապես դադարեցվի և իրականացվի լեռնանցքային վերգետնյա կրկնորդ երթուղով:

դ. Երթևեկամասի ծածկի հետ անիվի կառչման գործակիցը պետք է տարեկան մեկ անգամ ստուգվի և լինի ոչ պակաս 0.6-ից կամ ավտոմեքենայի արգելակումից հետո մինչև նրա լրիվ կանգառը անցած ճանապարհը չպետք է գերազանցի 10, 24, 42 մ համապատասխանաբար ավտոմեքենայի 40, 60, 80 կմ/ժամ արագությամբ շարժվելու դեպքում:

ե. Թունելի երթևեկամասը և մայթերը շաբաթական առնվազն 2 անգամ, իսկ պատերն ամսական մեկ անգամ պետք է լվացվեն մրից ու փոշուց` հակահրդեհային համակարգի միջոցով կամ ջրցան մեքենայով:

2) Ջրահեռացման համակարգ և դրա պահպանման հիմնական պահանջներն են`

ա. Ջրահեռացման համակարգի տարրերը մշտապես պետք է գտնվեն մաքուր վիճակում և ապահովեն ջրի ազատ հոսքը:

բ. Թունելի ճակատամուտքերի եզրապատերի և հենապատերի հետնամասերում գտնվող վաքերը, ինչպես նաև ջրահեռացման լեռնային առուները պետք է լինեն մաքուր, զերծ տիղմից ու թափվածքներից և ապահովեն ջրի ազատ հոսքը:

գ. Մայթերի և պաշտպանիչ գոտու եզրաքարերի ու թունելի առանցքով տեղադրված ցամաքուրդային և ջրթող խողովակները մշտապես պետք է լինեն մաքուր և զերծ տիղմի նստվածքներից ու թափվածքներից: Խցանումների հայտնաբերման դեպքում պետք է վերացնել դրանց առաջացման պատճառները:

դ. Տիղմազտիչները մշտապես պետք է լինեն մաքուր և առանց ճաքերի:

ե. Դիտահորերը մշտապես պետք է լինեն սարքին ու մաքուր և ապահովեն դրանցում տեղադրված սարքավորումների և հաղորդակցումների անխափան աշխատանքը:

զ. Թունելային երեսարկման պատերից գրունտային ջրերի հոսքի, կաթոցի կամ խոնավացման տեղերի հայտնաբերման դեպքում, սվաղի հաստության հաշվին, առանց վնասելու մետաղական ցանցը, պետք է ստեղծել ջրահավաք փորվածք` մեկուսացնելով մակերեսը բիտումով կամ ջրադիմացկուն ներկով, ճկափողի շուրթը սոսնձով կպցնելով փորվածքի հատակին, իսկ մյուս ծայրը տեղադրելով մոտակա տիղմազտիչի մեջ: Այն դեպքում, երբ փողրակը չի ապահովում ջրահեռացումը (ջրի ելքը մեծ է 1-3 լիտր/ժամ) պատերի վրա արվում են ատամնաորմածքներ և դրանք միացվում են տիղմազտիչին: Թունելի առաստաղային մասից հոսող ջուրը հավաքվում է մետաղական կամ պլաստիկ կախովի խողովակներով, փողրակներով կամ ատամնաորմածքներով: Ջրի հոսքի վերացումից հետո ջրահավաք փորվածքները և ատամնաորմածքները մշակվում են ցեմենտի շաղախով: Պետք է արգելակել թունելի պատերից և առաստաղից առաջացող ջրահոսքերը և ջրի կաթոցները թունելի երթևեկամասի ու մայթերի վրա: Պարտադիր պետք է կատարել բոլոր ջրահոսքերի և կաթոցների կազմակերպված հեռացում դեպի թունելի դրենաժային համակարգ: Ձմեռվա սեզոնին նաև պետք է ձեռնարկել համապատասխան միջոցներ` առկա ջրահոսքերի և կաթոցների սառցակալման դեմ: Մշտապես պետք է իրականացվեն ջրահոսքերի ջրամեկուսացման աշխատանքներ թունելի երեսարկի ողջ մակերեսով:

3) Օդափոխության համակարգ և դրա պահպանման հիմնական պահանջներն են`

ա. Ամսական առնվազն չորս անգամ պետք է ստուգել բոլոր օդափոխիչների աշխատանքը` շահագործման կանոններին դրանց համապատասխանությունը որոշելու նպատակով և անսարքությունների բացահայտման դեպքում իրականացնել վերականգնման աշխատանքներ: Արդյունքների մասին պետք է գրանցում կատարել կապալառուի թունելի պահպանման մատյանում:

բ. Ամսական առնվազն չորս անգամ պետք է ստուգել օդափոխիչ հորանների և օդամուղ անցքերի մաքրությունն ու անցքերի փականների աշխատանքը և անսարքությունների բացահայտման դեպքում իրականացնել վերականգնման աշխատանքներ: Արդյունքների մասին պետք է գրանցում կատարել կապալառուի թունելի պահպանման մատյանում:

գ. Ածխածնի օքսիդի (CO) սահմանային թույլատրելի պարունակությունը օդերևութաբանական անբարենպաստ պայմանների և տրանսպորտային միջոցների առավելագույն հոսքի դեպքում չպետք է գերազանցի 100 մլգ/խոր. մ: Ածխածնի օքսիդի (CO) պարունակությունը թունելում օպերատիվ որոշելու համար կապալառուն պարտադիր պետք է ունենա համապատասխան սարքավորում:

դ. Օդամղիչներով մղվող օդի արագությունը թունելի տրանսպորտային ծավալում (եզրաչափերից ներս գտնվող հատվածում), չհաշված երթևեկող տրանսպորտային միջոցների ազդեցությունը, չպետք է գերազանցի 6 մ/վրկ:

ե. Ամսական առնվազն չորս անգամ պետք է ստուգել օդափոխիչների աշխատանքի կառավարումը ինչպես կենտրոնական կառավարման խցիկից, այնպես էլ անմիջական օդափոխիչների խցիկից և անսարքությունների բացահայտման դեպքում իրականացնել վերականգնման աշխատանքներ: Արդյունքների մասին պետք է գրանցում կատարել կապալառուի թունելի պահպանման մատյանում:

զ. Թունելի պահպանման մատյանում պետք է կատարել օդափոխիչների աշխատանքի վերաբերյալ ամենօրյա գրանցումներ` նշելով յուրաքանչյուր օդափոխիչի աշխատած ժամանակահատվածները և ռեժիմները:

4) Լուսավորման համակարգ և դրա պահպանման հիմնական պահանջներն են`

ա. Օրական առնվազն մեկ անգամ պետք է ստուգել լամպերի, վարդակների, խրոցների, վահանների առկայությունը և դրանց աշխատանքը, ինչպես նաև լուսավորման համակարգի ավտոմատ կառավարումը: Դրանց բացակայության կամ անսարքության դեպքում պետք է իրականացնել վերականգնման աշխատանքներ: Արդյունքների մասին պետք է գրանցում կատարել կապալառուի թունելի պահպանման մատյանում:

բ. Թունելի լուսավորությունը պետք է մշտապես ապահովի բնական լուսավորությունից արհեստականին անցման սահունությունը: Այդ նպատակով, թունելի ճակատամուտքերից սկսած երթևեկամասի առանցքային հատվածում ծածկի հորիզոնական լուսավորությունը պետք է լինի ստորև բերված աղյուսակում տրված պահանջներից ոչ պակաս.

.____________________________________________________________.

|Լուսավորման ռեժիմ |Լուսավորությունը (լյուքսերով) ճակատամասից|

|                  | հաշված հեռավորության վրա (մետրերով)     |

|                  |_________________________________________|

|                  |   0  |   25  |   50  |   75  |  100 և   |

|                  |      |       |       |       |  ավելի   |

|__________________|______|_______|_______|_______|__________|

|Ցերեկային ժամեր   | 750  |  600  |  400  |  200  |   30     |

|__________________|______|_______|_______|_______|__________|

|Գիշերային ժամեր   |  30  |   30  |   30  |   30  |   30     |

.____________________________________________________________.

 

գ. Երթևեկամասի ծածկի լուսավորման առավելագույն պայծառության հարաբերությունը հարևան հատվածի լուսավորման նվազագույն պայծառությանը չպետք է գերազանցի 3:1-ին:

դ. Թունելների օդափոխության և լուսավորության ուղիները, ինչպես նաև սպասարկման տարածքները մշտապես պետք է ունենան լուսավորման հնարավորություն` զննումները, ուսումնասիրությունները և նորոգման աշխատանքները իրականացնելու համար:

ե. Լուսավորության ցուցանիշները թունելում օպերատիվ որոշելու համար կապալառուն պարտադիր պետք է ունենա համապատասխան սարքավորում:

5) Կապի, հակահրդեհային, արգելափակման և ազդանշանային համակարգեր և դրանց պահպանման հիմնական պահանջներն են`

ա. Շաբաթական առնվազն երկու անգամ պետք է ստուգել թունելի ճակատամուտքերի մոտեցումներում տեղադրված անհրաժեշտ ճանապարհային նշանների առկայությունը և դրանց ընթեռնելիությունը: Անհրաժեշտության դեպքում դրանք փոխարինել նորերով: Արդյունքների մասին գրանցում կատարել կապալառուի թունելի պահպանման մատյանում:

բ. Շաբաթական առնվազն երկու անգամ պետք է ստուգել թունելի հեռախոսակապի և բարձրախոսների աշխատանքը: Անսարքության դեպքում պետք է իրականացնել վերականգնման աշխատանքներ: Արդյունքների մասին պետք է գրանցում կատարել կապալառուի թունելի պահպանման մատյանում:

գ. Մշտական հսկողություն ապահովել թունելի երկարությամբ խցիկներում տեղադրված մուտքն արգելող ազդանշանային համակարգի (ինչպես թունելի խցիկներում տեղադրված կետերից, այդպես էլ կենտրոնական կառավարման խցիկից) նորմալ աշխատանքների վերաբերյալ:

6) Թունելային շինություններ, կահավորանք և դրանց պահպանման հիմնական պահանջներն են`

ա. Մայթերը պետք է լինեն մաքուր:

բ. Ճանապարհային նշանները պետք է լինեն ընթեռնելի և տեղադրված «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հետ համաձայնեցված ճանապարհային նշանների տեղաբաշխման սխեմային համապատասխան: Խստիվ արգելվում է պետական ստանդարտներին չհամապատասխանող նշանների տեղադրումը:

գ. Մայթերը և պաշտպանիչ գոտու եզրաքարերը պետք է լինեն նշագծված:

դ. Թունելի առանցքային գծանշումը մշտապես պետք է լինի ընթեռնելի և համապատասխանի գործող նորմերին:

ե. Թունելի մուտքային մասերում պատերը երկու կողմից պետք է ներկված լինեն լուսանդրադարձիչ սպիտակ ներկով` 100 մ երկարությամբ և 1.5 մ բարձրությամբ: Թունելի մյուս հատվածների պատերը պետք է ներկված լինեն համաձայն գործող նորմերի:

7) Թունելի երեսարկ, օդափոխության ուղիներ, հորիզոնական սալ, միջնորմներ և դրանց նորոգման հիմնական պահանջներն են`

ա. Թունելում առաջացած ճաքերը պետք է նորոգվեն` հետագա զարգացումը կանխելու նպատակով: Ըստ անհրաժեշտության ճաքերը պետք է սվաղվեն կամ կատարվի տորկրետացում մետաղական ցանցի և որմակերի հեղյուսների (անկերների) տեղադրումով:

բ. Ամրանները պետք է փակված լինեն բետոնի պահպանիչ շերտով: Ամրանների բաց լինելու դեպքում պետք է վերականգնումը իրականացնել սվաղով կամ տորկրետացումով:

գ. Թունելի երեսարկի վրա առաջացած վնասվածքները և/կամ թերությունները (բետոնի քայքայված և/կամ շերտազատված հատվածներ) պետք է վերականգնվեն` բետոնացման կամ տորկրետացման աշխատանքների իրականացմամբ:

դ. Թունելի պատերի վրա առաջացած վնասվածքները և/կամ թերությունները (սվաղի քայքայված և/կամ շերտազատված հատվածներ) պետք է վերականգնվեն` սվաղման աշխատանքների իրականացմամբ:

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ

 

6. Թունելի պահպանման կապալառուն պարտավոր է վարել թունելի պահպանման աշխատանքների մատյան, որը պետք է լինի կարված, համարակալված էջերով և պատվիրատուի կողմից կնքված: Մատյանը պետք է պահվի կապալառուի թունելի պահպանման հերթափոխի գրասենյակում և տրամադրվի տվյալ ավտոմոբիլային ճանապարհի պետական կառավարման մարմնի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության լիազոր ներկայացուցիչներին` թունելի պահպանման վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ գրանցելու նպատակով: Յուրաքանչյուր քաղաքացի իրավասու է տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնին և/կամ տվյալ թունելի պահպանումը իրականացնող կապալառուին իրազեկել թունելի վիճակի մասին:

7. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման գնահատումը և կատարված աշխատանքների ընդունումը իրականացվում է տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի ճանապարհների պահպանման պատասխանատու ստորաբաժանման (այսուհետ` պատասխանատու) կողմից: Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 112-Ն որոշման «3»-րդ կետում նշված դրույթները, ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի ճանապարհների պահպանման պատասխանատուներ են սահմանվում`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 112-Ն որոշման հավելված N 1-ում նշված միջպետական նշանակության և հավելված N 2-ում նշված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության ճանապարհների մասով` «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 112-Ն որոշման NN 2 և 3 հավելվածներում նշված համապատասխան մարզի ենթակայության ճանապարհների մասով` մարզպետի հրամանով սահմանված պատասխանատու ստորաբաժանումը:

8. Թունելի պահպանման աշխատանքները ընդունվում են հետևյալ կերպ`

1) Պահպանման միջանկյալ դիտարկում

Թունելի պահպանման միջանկյալ դիտարկումները իրականացվում են յուրաքանչյուր ամիս` առնվազն երեք անգամ: Միջանկյալ դիտարկման ժամանակ ստուգվում է թունելի պահպանման համապատասխանությունը սույն կարգի գլուխ II. «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման հիմնական տեխնիկական պահանջները»-ում բերված պահանջներին և առկա թերություններն արձանագրվում են թունելի պահպանման աշխատանքների միջանկյալ դիտարկման ամփոփագրում (Ձև 1): Արձանագրված թերությունները և դրանց վերացման ժամկետները գրանցվում են նաև թունելի պահպանման աշխատանքների մատյանում: Թունելի պահպանման միջանկյալ դիտարկման ամփոփագրում և թունելի պահպանման աշխատանքների մատյանում գրանցումների հիման վրա կատարվում է թունելի պահպանման աշխատանքների կատարման ամսական ակտի ընդունումը:

2) Թունելի պահպանման աշխատանքների կատարման ամսական ակտի ընդունում

Թունելի պահպանման աշխատանքների կատարման ամսական ակտի ընդունումը իրականացվում է մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա յոթերորդ աշխատանքային օրը: Հիմնվելով միջանկյալ դիտարկումների արդյունքների վրա, կատարվում է թունելի պահպանման գնահատումը` արդյունքները ձևակերպելով թունելի պահպանման աշխատանքների ընդունման ամսական ամփոփագրում (Ձև 2):

 

Ձև 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

 

Ճանապարհի անվանումը`_____________________________________

 

Ճանապարհի վրա գտնվող պահպանվող թունելի տեղադրությունը (կմ)` _________

 

._________________________________________________.

|Հ/հ|  Թերությունները   |Թերության      |Վերացման |

|   |                   |տեղադրությունը |ժամկետը  |

|___|___________________|_______________|_________|

| 1 |         2         |       3       |    4    |

|_________________________________________________|

|             ա/ Երթևեկամաս  և  մայթեր            |

|_________________________________________________|

| 1.|                   |               |         |

|___|___________________|_______________|_________|

| 2.|                   |               |         |

|___|___________________|_______________|_________|

|...|                   |               |         |

|_________________________________________________|

|             բ) Ջրահեռացման համակարգ             |

|_________________________________________________|

| 1.|                   |               |         |

|___|___________________|_______________|_________|

| 2.|                   |               |         |

|___|___________________|_______________|_________|

|...|                   |               |         |

|_________________________________________________|

|             գ) Օդափոխության համակարգ            |

|_________________________________________________|

| 1.|                   |               |         |

|___|___________________|_______________|_________|

| 2.|                   |               |         |

|___|___________________|_______________|_________|

|...|                   |               |         |

|_________________________________________________|

|             դ) Լուսավորման համակարգ             |

|_________________________________________________|

| 1.|                   |               |         |

|___|___________________|_______________|_________|

| 2.|                   |               |         |

|___|___________________|_______________|_________|

|...|                   |               |         |

|_________________________________________________|

| ե) Կապի, հակահրդեհային, արգելափակման և          |

|        ազդանշանային համակարգեր                  |

|_________________________________________________|

| 1.|                   |               |         |

|___|___________________|_______________|_________|

| 2.|                   |               |         |

|___|___________________|_______________|_________|

|...|                   |               |         |

|_________________________________________________|

|    զ) Թունելային շինություններ և  կահավորանք    |

|_________________________________________________|

| 1.|                   |               |         |

|___|___________________|_______________|_________|

| 2.|                   |               |         |

|___|___________________|_______________|_________|

|...|                   |               |         |

|_________________________________________________|

| է) Թունելի երեսարկ, օդափոխության ուղիների       |

|        հորիզոնական սալ և  միջնորմներ            |

|_________________________________________________|

| 1.|                   |               |         |

|___|___________________|_______________|_________|

| 2.|                   |               |         |

|___|___________________|_______________|_________|

|...|                   |               |         |

._________________________________________________.

 

Ճանապարհների պահպանման պատասխանատու ստորաբաժանման լիազոր ներկայացուցիչ

 

_____________________________________________________________________

                (պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)

 

_____ _____________ 20 թ.

 

Ձև 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

 

Ճանապարհի անվանումը`__________________________________________

 

Ճանապարհի վրա գտնվող պահպանվող թունելի տեղադրությունը (կմ)` ________

____________________________________________________________________

 

Տարին ________________ ամիսը ___________________

 

._________________________________________________________________________.

|NN |Թունելի  |Նվազեցման տոկոսներն ըստ կոնստրուկտիվ տարրերի|Նվա-  |Նվա-   |

|ը/կ|պահպանման|____________________________________________|զեցման|զեցվող |

|   |արժեքը   |Երթե-|Ջրա-  |Օդափո-|Լու-|Կապի, |Թունե-|Թու- |ընդհա-|գումարը|

|   |         |վեկա-|հեռաց-|խութ- |սա- |հակա- |լային |նելի |նուր  |       |

|   |         |մաս  |ման   |յան   |վոր-|հրդե- |շինու-|երե- |տոկոսը|       |

|   |         |և    |համա- |համա- |ման |հային,|թյուն-|սարկ,|      |       |

|   |         |մայ- |կարգ  |կարգ  |համա|արգե- |ներ և |օդափո|      |       |

|   |         |թեր  |      |      |կարգ|լա-   |կա-   |խութ-|      |       |

|   |         |     |      |      |    |փակման|հավո- |յան  |      |       |

|   |         |     |      |      |    |և     |րանք  |ուղի-|      |       |

|   |         |     |      |      |    |ազդա- |      |ների |      |       |

|   |         |     |      |      |    |նշանա-|      |հորի-|      |       |

|   |         |     |      |      |    |յին   |      |զոնա-|      |       |

|   |         |     |      |      |    |համա- |      |նական|      |       |

|   |         |     |      |      |    |կարգեր|      |սալ  |      |       |

|   |         |     |      |      |    |      |      |և    |      |       |

|   |         |     |      |      |    |      |      |միջ- |      |       |

|   |         |     |      |      |    |      |      |նորմ-|      |       |

|   |         |     |      |      |    |      |      |ներ  |      |       |

|___|_________|_____|______|______|____|______|______|_____|______|_______|

|   |         |     |      |      |    |      |      |     |      |       |

._________________________________________________________________________.

 

Կատարողականի գումարը նվազեցումից հետո` __________________ դրամ:

 

Ճանապարհների պահպանման պատասխանատու ստորաբաժանման լիազոր ներկայացուցիչ

_______________________________________________________________________

                (պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)

 

_____ ________________ 20 թ.

 

Ձև 3

 

Թունելի պահպանման աշխատանքների տիպային մատյանի ձև

 

1. Կապալառու _______________________________________________________

2. Պատվիրատու ______________________________________________________

3. Կապալի պայմանագիր N _____________________________________________

4. Ճանապարհի անվանումը _____________________________________________

5. Ճանապարհի վրա գտնվող պահպանվող թունելի տեղադրությունը` կմ _______

6. Հայտնաբերված թերությունների մասին գրառումներ`

 

._________________________________________________________________________.

|Արձանագրված թերության հայտնաբերման մասին    |Արձանագրված թերության       |

|գրառումներ                                  |վերացման մասին գրառումներ   |

|____________________________________________|____________________________|

|Ամ-|Կոնստ-|Թերու-|Արձա-|Վե- |Թերու- |Կապա-  |Վերաց|Սահ- |Ստու-  |Կապա-   |

|սա-|րուկ- |թյան  |նագր-|րաց-|թյունը |լառուի |ված է|ման- |գումը  |լառուի  |

|թիվ|տիվ   |տեղա- |ված  |ման |արձա-  |ներկա- |սահ- |ված  |իրակա- |ներկայա-|

|   |տարր  |դրու- |թե-  |ժամ-|նագրո- |յացուց |ման- |ժամ- |նացնողի|ցուցչի  |

|   |      |թյունը|րութ |կետը|ղի     |չի     |ված  |կե-  |       |անունը, |

|   |      |      |յան  |    |անունը,|անունը,|ժամ- |տում |անունը,|ազգա-   |

|   |      |      |նկա- |    |ազգա-  |ազգա-  |կե-  |չի   |ազգա-  |նունը,  |

|   |      |      |րա-  |    |նունը, |նունը, |տում |վերաց|նունը, |պաշտոնը |

|   |      |      |գրու-|    |պաշ-   |պաշ-   |     |վել  |պաշտոնը|և  ստո- |

|   |      |      |թյու-|    |տոնը և |տոնը և |     |     |և  ստո-|րագրու- |

|   |      |      |նը   |    |ստորա- |ստորա- |     |     |րագրու |թյունը  |

|   |      |      |     |    |գրու-  |գրու-  |     |     |թյունը |        |

|   |      |      |     |    |թյունը |թյունը |     |     |       |        |

|___|______|______|_____|____|_______|_______|_____|_____|_______|________|

|   |      |      |     |    |       |       |     |     |       |        |

._________________________________________________________________________.

 

7. Գրառումներ կատարված զննումների վերաբերյալ`

 

._____________________________________________________________________.

|Զննման|Արձանագր-|Կապալառուի|Կապալառուի|Կապալառուի|Թերության/|Մեկնաբա-|

|օրը,  |ված թերու|հերթափոխի |թունելի   |թունելի   |վնասվածքի |նություն|

|ամիսը |թյուն    |պետի      |պահպանման |պահպանման |վերացման  |        |

|      |վնասվածք |ստորագրու-|պատասխանա-|պատասխա-  |համար     |        |

|      |(նշել որ |թյունը    |տուի      |նատուի    |կատարված  |        |

|      |համակար- |          |հանձնարա- |ստորագրու-|աշխատանք- |        |

|      |գում կամ |          |րականը    |թյունը    |ները և    |        |

|      |որ կոնս- |          |          |          |դրանց     |        |

|      |տրուկտիվ |          |          |          |կատարման  |        |

|      |տարրե-   |          |          |          |օրը, ամիսը|        |

|      |րում)    |          |          |          |          |        |

|______|_________|__________|__________|__________|__________|________|

|      |         |          |          |          |          |        |

._____________________________________________________________________.

 

8. Տեղադրված «փարոսների» վերաբերյալ գրառումներ`

 

.______________________________________________________.

|Զննման|«Փարոսների»    |Մանրա-|Կապալառուի    |Մեկնաբա- |

|օրը,  |տեղադրությունը |մասներ|հերթափոխի պետի|նություն |

|ամիսը |               |      |ստորագրություն|         |

|______|_______________|______|______________|_________|

|      |               |      |              |         |

.______________________________________________________.

 

9. Օդափոխության համակարգի աշխատանքի վերաբերյալ գրառումներ`

 

.______________________________________________.

|Օդափոխության|Օդափոխիչի        |Կապալառուի     |

|համակարգ    |աշխատած          |հերթափոխի պետի |

|(նշել       |ժամանակահատվածը  |ստորագրությունը|

|օդափոխիչը)  |(նշել օրը, ամիսը,|               |

|            |ժամերը) և  ռեժիմը|               |

|____________|_________________|_______________|

|            |                 |               |

.______________________________________________.

 

10. Գրառումներ թունելի պահպանման կատարված այլ աշխատանքների վերաբերյալ`

 

._______________________________________________________.

|Աշխատանքի |Տեղադրությունը|Աշխատանքի    |Կապալառուի     |

|տեսակը    |              |կատարման օրը,|հերթափոխի պետի |

|          |              |ամիսը        |ստորագրությունը|

|__________|______________|_____________|_______________|

|          |              |             |               |

._______________________________________________________.

 

9. Պատասխանատուի կողմից թունելի պահպանման աշխատանքները ընդունվում և տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի կողմից վճարվում են ամբողջությամբ, եթե ապահովված են սույն կարգի գլուխ II. «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման հիմնական տեխնիկական պահանջները»-ում բերված պահանջները:

10. Պատասխանատուի կողմից թունելի պահպանման աշխատանքները ընդունվում և տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի կողմից վճարվում են մասնակիորեն` աղյուսակ N 1-ում բերված տոկոսաչափերով նվազեցումով, եթե սույն կարգի գլուխ II. «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման հիմնական տեխնիկական պահանջները»-ում բերված պահանջները լիարժեք ապահովված չեն:

 

Աղյուսակ N 1. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման

ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող

թունելների պահպանման պահանջների ապահովման արժեքների տոկոսային

հարաբերակցությունը

 

._____________________________________________________________________.

|Թունելի կոնստրուկտիվ տարրերի թերությունները և  վերացման    |% թունելի|

|ժամկետները                                                 |պահպանման|

|                                                           |արժեքից  |

|___________________________________________________________|_________|

|ա) Երթևեկամաս  և  մայթեր, այդ թվում`                       |   15    |

|___________________________________________________________|_________|

|Երթևեկամասի  և  մայթերի վրա աղբի, ավելորդ առարկաների, ձյան |   10    |

|և  սառույցի (ձմեռվա սեզոնին) առկայություն (վերացման        |         |

|պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց |         |

|հետո` 3 ժամ): Երթևեկամասի,  մայթերի և  պատերի վրա մրի ու   |         |

|փոշու առկայություն (վերացման պահանջվող առավելագույն        |         |

|ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 1 օր)            |         |

|___________________________________________________________|_________|

|3 մմ-ից ավելի լայնությամբ ճաքերի առկայություն (վերացման    |    2    |

|պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց |         |

|հետո` 2 օր)                                                |         |

|___________________________________________________________|_________|

|1000 քառ. մ ծածկի մակերեսի վրա 5 քառ. մ ավելի փոսերի       |    3    |

|առկայություն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը`     |         |

|թերությունը հայտնաբերելուց հետո` 5 օր)                     |         |

|___________________________________________________________|_________|

|բ) Ջրահեռացման համակարգ, այդ թվում`                        |   15    |

|___________________________________________________________|_________|

|Թունելի ճակատամուտքերում եզրապատերի և  հենապատերի          |    3    |

|հետնամասում գտնվող վաքերում, ջրահեռացման լեռնային          |         |

|առուներում տիղմի, թափվածքների առկայություն (վերացման       |         |

|պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց |         |

|հետո` 1 օր)                                                |         |

|___________________________________________________________|_________|

|Մայթերի ու պաշտպանիչ գոտու եզրաքարերի ու թունելի առանցքով  |    3    |

|տեղադրված ցամաքուրդային և  ջրթող խողովակներում տիղմի և     |         |

|լցվածքների առկայություն (վերացման պահանջվող առավելագույն   |         |

|ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 1 օր)            |         |

|___________________________________________________________|_________|

|Տիղմազտիչներում և  դիտահորերում ճաքերի և  ավելորդ          |    2    |

|առարկաների առկայություն (վերացման պահանջվող առավելագույն   |         |

|ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 2 օր)            |         |

|___________________________________________________________|_________|

|Թունելային երեսարկման պատերի վրա գրունտային ջրերի հոսք և   |    7    |

|կաթոց, որոնք հնարավոր է վերացնել առանց կապիտալ վերականգնման|         |

|(վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը      |         |

|հայտնաբերելուց հետո` 3 օր)                                 |         |

|___________________________________________________________|_________|

|գ) Օդափոխության, լուսավորման, կապի, հակահրդեհային,         |   55    |

|արգելափակման և  ազդանշանային համակարգեր, այդ թվում`        |         |

|___________________________________________________________|_________|

|Օդափոխության համակարգի ցանկացած անսարքություն (վերացման    |   25    |

|պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց |         |

|հետո` 3 օր)                                                |         |

|___________________________________________________________|_________|

|Պահանջվող լուսավորության ոչ պատշաճ ապահովում (վերացման     |   25    |

|պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց |         |

|հետո` 1 օր, լուսավորման լամպերի անսարքության կամ           |         |

|բացակայության դեպքում` 1 ժամ)                              |         |

|___________________________________________________________|_________|

|Կապի, հակահրդեհային, արգելափակման և  ազդանշանային          |    5    |

|համակարգերի ցանկացած անսարքություն (վերացման պահանջվող     |         |

|առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 1   |         |

|օր)                                                        |         |

|___________________________________________________________|_________|

|դ) Թունելային շինություններ և  կահավորանք, այդ թվում`      |    5    |

|___________________________________________________________|_________|

|Ճանապարհային նշանների պահանջվող քանակի բացակայություն կամ  |    2    |

|դրանց ոչ բավարար ընթեռնելիություն (վերացման պահանջվող      |         |

|առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 1   |         |

|օր)                                                        |         |

|___________________________________________________________|_________|

|Մայթերի և  պաշպանիչ գոտու եզրաքարերի նշագծված չլինելը      |    1    |

|(վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը      |         |

|հայտնաբերելուց հետո` 1 օր)                                 |         |

|___________________________________________________________|_________|

|Թունելի առանցքային գծանշման բացակայումը կամ դրա ոչ բավարար |    2    |

|ընթեռնելիությունը (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը`|         |

|թերությունը հայտնաբերելուց հետո` 1 օր)                     |         |

|___________________________________________________________|_________|

|ե) Թունելի երեսարկ, օդափոխության ուղիների հորիզոնական սալ  |   10    |

|և  միջնորմներ, այդ թվում`                                  |         |

|___________________________________________________________|_________|

|Թունելում չմշակված ճաքերի առկայություն (վերացման պահանջվող |    3    |

|առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 5   |         |

|օր)                                                        |         |

|___________________________________________________________|_________|

|Թունելում բաց ամրանների առկայություն (վերացման պահանջվող   |    3    |

|առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 5   |         |

|օր)                                                        |         |

|___________________________________________________________|_________|

|Թունելում բետոնի և/կամ  սվաղի քայքայված և/կամ  շերտազատված |    4    |

|հատվածների առկայություն (վերացման պահանջվող առավելագույն   |         |

|ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 10 օր)           |         |

._____________________________________________________________________.

 

11. Ամսական ամփոփագրի տվյալների հիման վրա ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելի տվյալ ամսվա պահպանման աշխատանքների կատարման ամսական ակտի վերաբերյալ պատասխանատուի համապատասխան եզրակացությունը:

 

IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

12. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման մրցույթների առարկան է հանդիսանում թունելների պահանջվող չափանիշներով պահպանումը ապահովող որակյալ կապալառու կազմակերպությունների ձեռքբերումը:

13. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման մրցույթները անց են կացվում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

14. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման կապալառու կազմակերպությունների ձեռքբերման մրցույթների մասնակիցներին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջներն են`

1) Մասնակիցը պետք է ունենա նվազագույնը երեք տարվա աշխատանքային փորձ` թունելների շինարարության և/կամ թունելների պահպանման և/կամ ավտոմոբիլային ճանապարհների շինարարության ոլորտներում:

2) Մասնակիցը նվազագույնը պետք է ունենա հետևյալ հիմնական մեքենասարքավորումները`

 

.________________________________________________________________.

|Հ/հ|      Անվանումը            |Պահանջվող քանակը  |Սեփականության|

|   |                           |                  |ձևը          |

|___|___________________________|__________________|_____________|

| 1 |ՈՒղևորաբեռնատար  ավտոմեքենա|Նվազագույնը` 1 հատ|Սեփական կամ  |

|   |                           |                  |վարձակալած   |

|___|___________________________|__________________|_____________|

| 2 |Ջրթող ավտոմեքենա           |Նվազագույնը` 1 հատ|Սեփական կամ  |

|   |                           |                  |վարձակալած   |

|___|___________________________|__________________|_____________|

| 3 |Ամբարձիչ                   |Նվազագույնը` 1 հատ|Սեփական կամ  |

|   |                           |                  |վարձակալած   |

|___|___________________________|__________________|_____________|

| 4 |Կոմպրեսոր                  |Նվազագույնը` 1 հատ|Սեփական կամ  |

|   |                           |                  |վարձակալած   |

|___|___________________________|__________________|_____________|

| 5 |Գլդոն (> 5 տ)              |Նվազագույնը` 1 հատ|Սեփական կամ  |

|   |                           |                  |վարձակալած   |

|___|___________________________|__________________|_____________|

| 6 |Էքսկավատոր                 |Նվազագույնը` 1 հատ|Սեփական կամ  |

|   |                           |                  |վարձակալած   |

|___|___________________________|__________________|_____________|

| 7 |Եռակցման համակարգ          |Նվազագույնը` 1 հատ|Սեփական      |

|___|___________________________|__________________|_____________|

| 8 |Էլեկտրասնուցման համակարգի  |Նվազագույնը` 1    |Սեփական      |

|   |վերականգնման համար         |լրակազմ           |             |

|   |անհրաժեշտ սարքավորումներ   |                  |             |

|___|___________________________|__________________|_____________|

| 9 |Ածխածնի օքսիդի (CO)        |Նվազագույնը` 1 հատ|Սեփական      |

|   |պարունակությունը որոշելու  |                  |             |

|   |սարքավորում                |                  |             |

|___|___________________________|__________________|_____________|

|10 |Լուսավորության ցուցանիշները|Նվազագույնը` 1 հատ|Սեփական      |

|   |որոշելու սարքավորում       |                  |             |

.________________________________________________________________.

 

3) Բացի նշված սեփական մեքենասարքավորումներից` մնացած պահանջվող մեքենասարքավորումների քանակի մեկ չորրորդն է թույլատրվում վարձակալել, սակայն պայմանով, որ վարձակալությամբ ձեռք բերվող մեքենասարքավորումները վարձակալության ժամանակահատվածում չեն օգտագործվելու վարձատուի կողմից և/կամ չեն տրամադրվի այլ կազմակերպությանը և/կամ անհատին:

4) Մասնակիցը նվազագույնը պետք է ունենա 3 մասնագետ`տրանսպորտի և/կամ շինարարության բնագավառի բարձրագույն և/կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ:

15. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման մրցույթների համար այլ որակավորման չափանիշների սահմանումը, ինչպես նաև դրանց գնահատումը կարգավորվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

Թիվ 2 հավելված

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարի

2010 թվականի դեկտեմբերի 7-ի

N 710-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման աշխատանքների կատարման և ընդունման սկզբունքները և մեթոդիկան:

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման հիմնական խնդիրներն են`

1) Տրանսպորտային միջոցների շուրջտարյա, անընդհատ երթևեկության ապահովումը` ճանապարհների համար հաշվարկված արագությունների, առանցքային բեռնվածքների հաշվարկներին համապատասխան:

2) Աշխատանքի և նյութատեխնիկական ռեսուրսների նվազագույն ծախսերով կամուրջների երաշխավորված անվտանգ ու տեխնիկապես բարեկարգ վիճակի և նրանց ծառայության հաշվարկային ժամկետի ապահովում:

3) Կամուրջների արտաքին տեսքի պատշաճ վիճակում պահպանում:

2. Պետական կարիքների համար ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման աշխատանքների կապալի պայմանագրերը կնքվում են 5 տարի ժամկետով այն կապալառու կազմակերպությունների հետ, որոնք բավարարում են սույն կարգի գլուխ IV «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման մրցույթների առարկան և մրցույթներին մասնակից կապալառու կազմակերպություններին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջներ»-ում բերված նվազագույն տեխնիկական պահանջներին և ընտրվել են մրցութային կարգով` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

3. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման հիմնական սկզբունքն է` կամուրջների կոնստրուկտիվ տարրերի վնասվածքների առաջացման կանխարգելումը, որի համար անհրաժեշտ է իրականացնել կամուրջների զննման, հսկողության, խնամքի և կանխարգելիչ նորոգման ամբողջական աշխատանքներ: Նշված աշխատանքները պետք է իրականացնել Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական նորմերին, կանոններին և այլ նորմատիվ փաստաթղթերին համապատասխան: Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման հիմնական տեխնիկական պահանջները, որոնք պարտադիր են կամուրջների պահպանման կապալառու կազմակերպությունների (այսուհետ` կապալառու) կողմից կատարման համար, հետևյալն են`

1) Զննումների և դիտարկումների իրականացում:

Զննումները և դիտարկումները պետք է կատարվեն կապալառուի կամուրջների պահպանման պատասխանուտուի կողմից նվազագույնը երեք օրը մեկ անգամ: Զննումները և դիտարկումերը պետք է ուղղված լինեն` կամրջի ընդհանուր վիճակի գնահատմանը, վնասվածքների և առաջացած թերությունների հայտնաբերմանը:

Զննումները և դիտարկումները իրականացնելու ժամանակ պետք է օգտագործել հետևյալ հիմնական սարքավորումները` լուսանկարչական ապարատ, հեռադիտակ, խոշորացույց, թեոդոլիտ, արանքչափիչներ, հարթաչափ, ուղղալար (OP-2 տիպի կամ հավասարազոր), մետաղական քանոններ (0.5 և 1.0 մ), մետաղական և փայտյա մուրճեր, չքայքայող մեթոդով ստուգման համար սարքավորումներ:

Զննումները և դիտարկումները պետք է իրականացվեն հետևյալ կոնստրուկտիվ տարրերի վիճակը ուսումնասիրելու նպատակով`

 

._____________________________________________________________________.

|Կոնստրուկտիվ տարրի   |Զննման ենթարկվում են` |Հատուկ ուշադրության     |

|անվանումը            |                      |արժանացնել`             |

|_____________________|______________________|________________________|

|Կամրջային մոտեցումներ|Ճանապարհային ծածկ և   |Անհարթություն, ճաքեր և  |

|                     |մայթեր                |փոսեր, վնասվածքներ,     |

|                     |                      |նստվածքներ, թափվածքներ, |

|                     |                      |աղբ, ավելորդ առարկաների |

|                     |                      |առկայություն            |

|                     |______________________|________________________|

|                     |Կողնակներ             |Անհարթություն և  փոսեր, |

|                     |                      |աղբ, ավելորդ առարկաների |

|                     |                      |առկայություն            |

|                     |______________________|________________________|

|                     |Թեքլանջ               |Հարթեցում, աղբ, ավելորդ |

|                     |                      |առարկաների առկայություն |

|                     |______________________|________________________|

|                     |Պարսպող համակարգ      |Վնասվածքներ,            |

|                     |(արգելափակոցներ)      |բացակայություն          |

|                     |______________________|________________________|

|                     |Ջրահեռացման համակարգ  |Վնասվածքներ, թափվածքներ,|

|                     |                      |աղբ, ավելորդ առարկաների |

|                     |                      |առկայություն            |

|_____________________|______________________|________________________|

|Ենթակամրջային գոտի   |Հենապատեր, կարգավորիչ |Քայքայում, վնասվածքներ  |

|                     |պատեր և  ջրահեռացման  |                        |

|                     |վաքեր                 |                        |

|                     |______________________|________________________|

|                     |Ենթակամրջային բացվածք |Նեղացում, հենարանների   |

|                     |                      |ողողում, ողողատների     |

|                     |                      |առկայություն            |

|_____________________|______________________|________________________|

|Կամրջային պաստառ     |Ճանապարհային ծածկ     |Անհարթություն, ճաքեր և  |

|                     |                      |փոսեր, վնասվածքներ,     |

|                     |                      |նստվածքներ, թափվածքներ, |

|                     |                      |աղբ, ավելորդ առարկաների |

|                     |                      |առկայություն            |

|                     |______________________|________________________|

|                     |Կամրջի կապակցումը     |Նստվածքներ, ճաքեր և     |

|                     |մոտեցումներին         |փոսեր                   |

|                     |______________________|________________________|

|                     |Պարսպող համակարգ      |Վնասվածքներ,            |

|                     |(արգելափակոցներ)      |բացակայություն          |

|                     |______________________|________________________|

|                     |Մայթեր                |Ճաքեր, փոսեր, այլ       |

|                     |                      |վնասվածքներ             |

|                     |______________________|________________________|

|                     |Ջրահեռացման համակարգ  |Բացակայություն,         |

|                     |                      |վնասվածքներ, աղբ,       |

|                     |                      |ավելորդ առարկաների      |

|                     |                      |առկայություն            |

|                     |______________________|________________________|

|                     |Կամրջով անցնող        |Ամրացում և  վնասվածքներ,|

|                     |կոմունիկացիաներ       |որոնք կարող են վնաս     |

|                     |                      |պատճառել կամրջին        |

|                     |______________________|________________________|

|                     |Դեֆորմացիոն կարեր     |Վնասվածքներ             |

|_____________________|______________________|________________________|

|Թռիչքային            |Հեծաններ              |Ճաքեր, խոնավացման       |

|կառուցվածքներ        |                      |գոտիների առկայություն,  |

|(երկաթբետոնյա,       |                      |դեֆորմացիաներ,          |

|բետոնյա և  քարե)     |                      |քայքայում, այլ          |

|                     |                      |վնասվածքներ             |

|_____________________|______________________|________________________|

|Թռիչքային            |Հեծաններ              |Դեֆորմացիաներ, ճաքեր,   |

|կառուցվածքներ        |                      |ներկի վնասվածքներ, այլ  |

|(երկաթյա)            |                      |վնասվածքներ             |

|                     |______________________|________________________|

|                     |Դուրգամակարեր և       |Ընդհանուր վիճակ,        |

|                     |եռակցման կարեր        |կոռոզիա և  այլ          |

|                     |                      |վնասվածքներ             |

|_____________________|______________________|________________________|

|Հենարաններ           |Հենարան               |Ընդհանուր վիճակ, ճաքեր, |

|                     |                      |քայքայում, թեքվածք և    |

|                     |                      |այլ վնասվածքներ         |

|                     |______________________|________________________|

|                     |Հիմք (երևացող  մաս)   |Ընդհանուր վիճակ, ճաքեր, |

|                     |                      |քայքայում, թեքվածք,     |

|                     |                      |ողողում և  այլ          |

|                     |                      |վնասվածքներ             |

|_____________________|______________________|________________________|

|Հենարանային մասեր    |Հենարանային մասեր     |Աղտոտվածություն,        |

|                     |                      |հենարանային մասերի      |

|                     |                      |թեքության անկյուն,      |

|                     |                      |կոռոզիա, ռետինե մասերի  |

|                     |                      |վնասվածքներ, բետոնի     |

|                     |                      |քայքայում               |

._____________________________________________________________________.

 

---------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Տրանսպորտի, կապի և տեղեկատվ նախա
07.12.2010
N 710-Ն
Հրաման