Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 103 ...

 

 

040.0255.230311

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մարտի 2011 թվականի N 255-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1038-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Ֆիզիկական անձի գույքի և եկամուտների հայտարարագրի ձևի և լրացման կարգը հաստատելու մասին» N 1038-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

1) N 2 հավելվածի ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին հաշվարկի`

i

ա. IV բաժնի աղյուսակը 46-րդ տողից հետո լրացնել «[46ա]» տողով, և նույն բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «[46ա]» կետով.

«[46ա] տողում նշվում են պարտադիր սոցիալական ապահովության վճարներ (ըստ ամիսների):»,

բ. [47]-րդ տողը լրացնելու կարգը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«[47] տողում նշվում են ըստ ամիսների հարկվող եկամտի գումարները (տող [44] - տող [45] - տող [46] - տող [46ա]:».

2) N 4 հավելվածի ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկի`

i

ա. III բաժնի աղյուսակը 20-րդ տողից հետո լրացնել «[20ա]» տողով, և նույն բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «[20ա]» կետով.

«[20ա] տողում նշվում են պարտադիր սոցիալական ապահովության վճարները (ըստ ամիսների):»,

բ. [21]-րդ տողը լրացնելու կարգը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«[21] տողում նշվում են ըստ ամիսների հարկվող եկամտի գումարները (տող [18] - տող [19] - տող [20] - տող [20ա]):»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.03.2011
N 255-Ն
Որոշում