Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ ...

 

 

050.0027.280211

ԳՐԱՆՑՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
28.02.2011 թ.
պետական գրանցման թիվ 05011111

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 փետրվարի 2011 թվականի թիվ 27-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

i

1) Աղյուսակ 2-ի 10-րդ տողի 4-րդ սյունակը լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«.1111 հաշվի այն գումարը, որը բավարարում է Կանոնակարգ 2-ի հավելված 3-ի 6.31.1-րդ կետի պահանջներին»:

2) Աղյուսակ 6-ին հաջորդող պարբերության 4-րդ նախադասության մեջ «թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորների» բառերը փոխարինել «թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորների և մետաղական հաշիվների» բառերով:

i

3) Աղյուսակ 23.1-ին հաջորդող պարբերությունը չորրորդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Երկրորդ էջի 3-րդ, 4-րդ և 4.1-րդ աղյուսակների «Բանկային ոսկի» սյունակում լրացվում է բանկային ոսկու, ոսկու ստանդարտացված ձուլակտորների, որոնց հարգը փոքր չէ 999-ից, դրանցով արտահայտված պահանջների և պարտավորությունների և մետաղական հաշիվների` որպես արտարժույթի մեկ տեսակի գծով բաց դիրքը` հիմք ընդունելով ոսկու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված հաշվարկային գինը:»:

i

4) Աղյուսակ 25.1-ին հաջորդող պարբերությունը առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Աղյուսակ 5-ի «Ոսկու ստանդարտացված ձուլակտորներ» սյունակում արտացոլվում են ոսկու այն ստանդարտացված ձուլակտորները և դրանցով արտահայտված պահանջներն ու պարտավորությունները, որոնց հարգը փոքր չէ 999-ից:»:

i

5) 12-րդ կետի չորրորդ պարբերության առաջին նախադասությունը «ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային» բառերից հետո լրացնել «կամ մետաղական» բառերով:

i

6) 19-րդ կետի Աղյուսակ 37-ի 2-րդ և 3-րդ տողերը շարադրել նոր խմբագրությամբ.

 

2 1.2 Ֆիզիկական անձանցից 3331 + 3333 + 3351 + 3354+3691+3693 հաշիվների գծով` ըստ արժույթների և ժամկետայնության
3 1.3 Ֆիզիկական անձ տնտեսվարող սուբյեկտներից 3345 + 3346 + 3352 + 3355+3691+3693 հաշիվների գծով` ըստ արժույթների և ժամկետայնության

 

7) 19-րդ կետի Աղյուսակ 38.1-ի 1-ին և 2-րդ տողերը շարադրել նոր խմբագրությամբ.

 

1 1.1 Ֆիզիկական անձանցից ներգրավված 3317 + 3319 + 3331 + 3333 + 3351 + 3354 + 3291 + 3293+3691+3693 (ֆիզիկական անձանց մասով) հաշիվների գծով` ըստ արժույթների և ժամկետայնության
2 1.2 Ֆիզիկական անձ տնտեսվարող սուբյեկտներից ներգրավված 3325 + 3326 + 3345 + 3346 + 3352 + 3355 + 3291 + 3293+3691+3693 (անհատ ձեռնարկատերերի մասով

 

i

8) 22-րդ կետի 1-ին ենթակետում`

ա. երկրորդ պարբերության առաջին նախադասության մեջ «բանկի հետ կնքել են բանկային հաշվի» բառերը փոխարինել «բանկի հետ կնքել են բանկային կամ ցպահանջ մետաղական հաշվի (այսուհետ` սույն հաշվետվության իմաստով բանկային հաշիվ)» բառերով,

բ. երկրորդ պարբերության առաջին նախադասությունը «բանկում ունեն բանկային, ժամկետային ավանդային» բառերից հետո լրացնել «կամ ժամկետային մետաղական (այսուհետ` սույն հաշվետվության իմաստով ժամկետային ավանդ)» բառերով:

i

9) 25-րդ կետի երկրորդ պարբերության չորրորդ նախադասության մեջ «նշվում է ամսվա ընթացքում հաճախորդի մի բանկային հաշվից այդ նույն հաճախորդի մեկ այլ բանկային հաշիվ» բառերը փոխարինել «նշվում է ամսվա ընթացքում հաճախորդի մի բանկային կամ մետաղական հաշվից այդ նույն հաճախորդի մեկ այլ բանկային կամ մետաղական հաշիվ» բառերով:

i

10) 27-րդ կետի տասնութերորդ պարբերությունը «հաճախորդին կառավարել իրենց բանկային» բառերից հետո լրացնել «(այդ թվում` մետաղական)» բառերով:

i

11) 28-րդ կետում`

ա. երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը «ցպահանջ և ժամկետային ավանդները» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև մետաղական հաշիվները» բառերով,

բ. հինգերորդ պարբերության մեջ «ավանդները և բանկային հաշիվները» բառերը փոխարինել «ավանդները, բանկային և մետաղական հաշիվները» բառերով:

i

12) Ձև թիվ 7-րդ հաշվետվության 5-րդ աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 12-րդ ենթակետերի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետն ուժի մեջ է մտնում ընդունման օրվան հաջորդող վեցամսյա ժամկետին հաջորդող ամսվա 1-ից, իսկ սույն որոշման 1-ին կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 12-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում ընդունման օրվան հաջորդող վեցամսյա ժամկետին հաջորդող ամսվա 1-ին հաջորդող շաբաթվա առաջին օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՆ

 

Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի փետրվարի 8-ի
թիվ 27-ն որոշմամբ

 

Աղյուսակ 5. Բանկի ակտիվների, պարտավորությունների և հետհաշվեկշռային հոդվածների կազմը ըստ արտարժույթների

 

 ԱՄՆ դոլար Անգլիական
ֆունտ ստեռլինգ 
 ԵՎՐՈ Ռուսաստանյան ռուբլի  ՍԴՌ Բանկային ոսկի  Կանադական դոլար  Ավստրալիական դոլար  Շվեյցարական ֆրանկ  Դանիական կրոն  Իրանական ռիալ  Ճապոնական իեն  Բուլղարական լեվ  ՈՒկրաինական գրիվնյա  ՈՒզբեկական սում  Բելառուսական ռուբլի 
 1 Արտարժութային ակտիվներ                                                                                    
1)  այդ թվում` արտարժութային ռիսկ պարունակող դրամային ակտիվների                            
 2 Արտարժութային պարտավորություններ                            
2)  այդ թվում` արտարժութային ռիսկ պարունակող դրամային պարտավորություններ                            
3  Արտարժութային հաշվեկշռային հոդվածներ                            

 

Տաջիկական սոմոնի  Թուրքմենական ման  Վրացական լարի  Արգենտինական պեսո  Եգիպտական ֆուն  Թուրքական լիրա  Իսրայելական շեքել  Լեհական զլոտի  Լիբանանյան ֆունտ  Հնդկական ռուփի  Հունգարական ֆորինտ  Նորվեգական կրոն   Շվեդական կրոն
                                                             
                         
                         
                         
                         

 

Չեխական կրոնա Չինական յուան Սինգապուրյան դոլար Սլովակյան կրոնա Հարավկորեկան վոն Բրազիլական ռեալ Մեքսիկական պեսո  Սաուդ-Արաբական ռիալ Սիրիական ֆունտ  ՄԱԷ դիրխամ  Քուվեյթյան դինար  Ռումինական լեյ  Իսլանդական կրոն  Էստոնական կրոն  Լատվիական լատ  Լիտվական լիտ  Ղրղրզական սոմ  Ղազախական տենգե  Մոլդովական լեյ  Պլատինե բանկային
ստանդարտացված ձուլակտորներ 
 Արծաթե բանկային
ստանդարտացված ձուլակտորներ
Այլ արտարժույթ  Ոսկու ստանդարտացված
ձուլակտորներ 
Մետաղական հաշիվներ 
                                                                                                                                   
                                               
                                               
                                               
                                               

 

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
08.02.2011
N 27-Ն
Որոշում