Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 228-Ա ՈՐՈՇՄ ...

 

 

041.0253.290311

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մարտի 2011 թվականի N 253-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 228-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մարտի 25-ի «Դիտորդական առաքելության պատվիրակություն Աստանա գործուղելու մասին» N 228-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) որոշման 1-ին կետում «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն N 1 հավելվածի» բառերով.

2) որոշման 2-րդ կետը «միջոցների հաշվին» բառերից հետո լրացնել «համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախահաշիվների և փաստացի կատարված ծախսերի վերաբերյալ հաշվետվությունների` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն N 2 հավելվածի» բառերով.

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.

«3. Պատվիրակության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների գործուղման ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:».

4) որոշումը լրացնել նոր` N 2 հավելվածով` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2011 թվականի մարտի 29-ի

N 253-Ա որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2011 թվականի մարտի 25-ի

N 228-Ա որոշման

 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Գործունեության/տեղափոխման ծախսեր                           |  եվրո   |

|___________________________________________________________|_________|

|Օդանավակայան/ե.գ կայարան տեղափոխում և  հետադարձ            |       30|

|(Աստանա և  մարզեր)                                         |         |

|                                                           |         |

|Ներքաղաքային տեղափոխում (տեղափոխում դեպի կարճաժամկետ       |       15|

|դիտորդների խորհրդակցության վայր և  հետ)                    |         |

|                                                           |         |

|Ներերկրային տեղափոխում (դեպի դիտորդական վայր և  հետ)       |      340|

|                                                           |         |

|Հաղորդակցություն (SIM քարտի և  բջջային հեռախոսի            |       10|

|օգտագործում)                                               |         |

|                                                           |         |

|Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության  |      130|

|փաթեթ, ճաշեր)                                              |         |

|___________________________________________________________|_________|

|Ծախսային հաշիվներ, որոնք պետք է վճարվեն ԺՀՄԻԳ-ին           | 525 եվրո|

|յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի կամ ուղարկող             |         |

|կառավարության կողմից                                       |         |

|___________________________________________________________|_________|

|Վարորդ/ավտոմեքենա (30 եվրո յուրաքանչյուր օր x 5 օր,        |      150|

|յուրաքանչյուր դիտորդի կողմից)                              |         |

|                                                           |         |

|Վառելիք (15 եվրո յուրաքանչյուր օր x 5 օր, յուրաքանչյուր    |       75|

|դիտորդի կողմից)                                            |         |

|                                                           |         |

|Թարգմանիչ (30 եվրո յուրաքանչյուր օր x 5 օր, յուրաքանչյուր  |      150|

|դիտորդի կողմից)                                            |         |

|                                                           |         |

|Դիտորդական հարցաթերթիկների փոխանցում յուրաքանչյուր դիտորդի |       15|

|կողմից                                                     |         |

|                                                           |         |

|Բնակություն (9 գիշեր` ներառյալ վճարում Աստանա շուտ         |      990|

|ժամանելու համար, եթե առկա է x առավելագույնը 110 եվրո/գիշեր)|         |

|                                                           |         |

|Սնունդ և  մանր ծախսեր (50 եվրո յուրաքանչյուր               |      450|

|օր x առավելագույնը 9 օր)                                   |         |

|                                                           |         |

|Բնակություն և  սնունդ` թարգմանչի համար` անհրաժեշտության    |      140|

|դեպքում (35 եվրո/գիշեր x 4 գիշեր, դիտորդի կողմից)          |         |

|                                                           |         |

|Բնակություն և  սնունդ` վարորդի համար` անհրաժեշտության      |      140|

|դեպքում (35 եվրո/գիշեր x 4 գիշեր, դիտորդի կողմից)          |         |

|___________________________________________________________|_________|

|Ծախսեր, որոնք միանվագ պետք է վճարվեն դիտորդների կողմից     |2110 եվրո|

|___________________________________________________________|_________|

|Ընդհանուր ծախսը` յուրաքանչյուր դիտորդի համար               |2635 եվրո|

._____________________________________________________________________.

«:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.03.2011
N 253-Ա
Որոշում