Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ ...

 

 

050.0042.240311

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»        03            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05011152

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 մարտի 2011 թվականի թիվ 42-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 226-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 128-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2009 թվականի հուլիսի 28-ի ««Հաշվետու թողարկողների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձանց ներկայացվող չափանիշները» կանոնակարգ 4/09-ը հաստատելու մասին» թիվ 226-Ն որոշմամբ հաստատված «Հաշվետու թողարկողների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձանց ներկայացվող չափանիշները» կանոնակարգ 4/09-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում հաշվետու թողարկողները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացնում սույն որոշման ուժի մեջ մտնելով պայմանավորված` իրենց ներքին իրավական ակտերում կատարված փոփոխություններն ու լրացումները:

3. Սույն որոշումը տարածվում է աուդիտորական կազմակերպության կողմից հաշվետու թողարկողների 2011 թվականի և դրանից հետո ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի իրականացման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-ԻՆ

 

Հավելված

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի մարտի 1-ի

թիվ 42-Ն որոշմամբ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի հուլիսի 28-ի

թիվ 226-Ն որոշման

 

ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/09

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հաշվետու թողարկողների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները:

2. Սույն կանոնակարգը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հաշվետու թողարկող հանդիսացող բանկերի, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, ներդրումային ընկերությունների, օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի, ապահովագրական ընկերությունների, օտարերկրյա ապահովագրական ընկերությունների մասնաճյուղերի վրա, ինչպես նաև հաշվետու թողարկող հանդիսացող այն առևտրային կազմակերպությունների վրա, որոնց շնորհվել է «Բ -» և դրանից բարձր վարկանիշ` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2006 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից առևտրային կազմակերպությունների վարկանշման կարգը» հաստատելու մասին թիվ 1/253-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից առևտրային կազմակերպությունների վարկանշման կարգի»:

3. Անձը հաշվետու թողարկող համարվելու պահից երեք ամսվա ընթացքում իր ներքին իրավական ակտերով սահմանում է իր ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձանց ընտրության նկատմամբ սույն կանոնակարգի 2-րդ գլխում սահմանված չափանիշները մանրամասնող և դրանց գործնական կիրառումն ապահովող ընթացակարգերը, չափանիշների կիրառման մեթոդաբանությունը, աուդիտի ընդգրկման բնագավառները և սույն կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող անհրաժեշտ այլ դրույթներ, և ընդունելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Կենտրոնական բանկ: Հաշվետու թողարկողները կարող են սահմանել սույն կանոնակարգի 2-րդ գլխում սահմանված չափանիշներին չհակասող այլ չափանիշներ:

4. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացությունները սույն կանոնակարգի իմաստով ունեն հետևյալ նշանակությունը.

1) «աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտոր»` աուդիտորական կազմակերպության աուդիտորական եզրակացությունը ստորագրող աշխատակից,

2) «աուդիտորական խումբ»` աուդիտորական կազմակերպության աշխատակիցների խումբ, որոնք անմիջականորեն ընդգրկված են հաշվետու թողարկողի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի իրականացման մեջ:

 

ԳԼՈՒԽ 2. ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

5. Հաշվետու թողարկողն ընտրում է այն աուդիտորական կազմակերպությունը, որը բավարարում է հետևյալ նվազագույն չափանիշներին.

1) առնվազն 3 տարվա աուդիտորական գործունեության փորձ: Ընդ որում, այս չափանիշը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների վրա (Համաշխարհային հաշվապահական տեղեկագրում հրապարակված և հttp://firm-rankings.vrl-financial-news.cօm կայքում տեղադրված ցանկում ներառված ըստ եկամտաբերության լավագույն 10 աուդիտորական կազմակերպություններ),

2) աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է ունենա աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ` Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական) կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում,

3) աուդիտորական կազմակերպությունը հաշվետու թողարկողի հետ կնքվող պայմանագրով համաձայնություն է տալիս Կենտրոնական բանկի հրավերով մասնակցելու հաշվետու թողարկողի, աուդիտորական կազմակերպության և Կենտրոնական բանկի միջև արտաքին աուդիտի արդյունքների քննարկման համար կազմակերպվող եռակողմ հանդիպմանը:

6. Սույն կանոնակարգի 5-րդ կետով սահմանված չափանիշների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է այն աուդիտորական կազմակերպությանը, որի աուդիտորական խմբում ներգրավված որակավորված աշխատակիցների տեսակարար կշիռն ավելի մեծ է (Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ և այլն, կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված որակավորում):

7. Միևնույն պատասխանատու աուդիտորը չի կարող իրականացնել նույն հաշվետու թողարկողի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտը, եթե տվյալ ֆինանսական տարվան նախորդող 3 ֆինանսական տարիներին անընդմեջ իրականացրել է տվյալ հաշվետու թողարկողի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտը:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
01.03.2011
N 42-Ն
Որոշում