Սեղմել Esc փակելու համար:
{11.04.2011 - 11.12.2021} ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{11.04.2011 - 11.12.2021} ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ Մ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.04.2011  -ից մինչեւ   11.12.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

11/04/2011 - 11/12/2021

110.0124.160311

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»        03            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011131

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

24 փետրվարի 2011 թվականի N 124-Ն

 

i

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 527-Ն ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 646-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը»` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ռ. Աբրահամյանին) և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյանին). սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի հունիսի 23-ի «Միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 527-Ն և 2008 թվականի օգոստոսի 7-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) պետական ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 646-Ն հրամանները:

4. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

Հավելված

i

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2011 թվականի փետրվարի 24-ի

թիվ 124-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության (այսուհետ` Հաստատություն) կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգը:

2. Հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը խորհուրդն է (այսուհետ` Խորհուրդ), որի լիազորությունների ժամկետը 5 տարի է:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

3. Խորհուրդը ձևավորվում է Հաստատության մանկավարժական կազմի, ուսանողության, հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից առաջադրված ներկայացուցիչներից:

4. Պետական ուսումնական հաստատության հիմնման, վերակազմակերպման կամ Խորհրդի ձևավորման կարգի` Խորհրդի կազմի վերանայման հանգեցնող փոփոխությունների դեպքերում, 30-օրյա ժամկետում սույն կարգի համաձայն կազմակերպվում է Հաստատության Խորհրդի անդամների ընտրության և ձևավորման գործընթացը:

5. Խորհրդի 5 տարվա լիազորությունների ավարտից առնվազն մեկ ամիս առաջ լիազոր մարմնի կողմից նախաձեռնվում է նոր Խորհրդի ձևավորման աշխատանքները:

6. Սույն կարգի 5-րդ կետով սահմանված Խորհրդի լիազորությունների ժամկետը լրանալուց 15 աշխատանքային օր առաջ Խորհրդի անդամին առաջադրող մարմինը, սույն կարգի պահանջներին համապատասխան առաջադրում է Խորհրդի անդամի նոր թեկնածու:

7. Խորհրդի անդամների թիվը (ոչ ավելի, քան 20) սահմանվում է Հաստատության կանոնադրությամբ:

8. Հաստատության մանկավարժական խորհուրդն իր կողմից սահմանված ընթացակարգի համաձայն Հաստատության մանկավարժական կազմից Խորհրդի անդամության (ընդ որում նույն անձը չի կարող ընդգրկվել Խորհրդի կազմում ավելի, քան երկու անգամ անընդմեջ) թեկնածուներ է առաջադրում, որը կազմում է Խորհրդի անդամների ընդհանուր թվի 20 տոկոսը:

9. Հաստատության ուսանողական խորհուրդն իր կողմից սահմանված ընթացակարգի համաձայն Հաստատության ուսանողական կազմից Խորհրդի անդամների թեկնածուներ է առաջադրում, որը կազմում է Խորհրդի անդամների ընդհանուր թվի 25 տոկոսը:

10. Հիմնադիրը կամ հիմնադրի առաջարկությամբ` ըստ հաստատության գործունեության վայրի Մարզպետը կամ Երևանի քաղաքապետը առաջադրում է Խորհրդի անդամների 10 տոկոսը:

11. Սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերով սահմանված թեկնածուներին լիազորված մարմին է ներկայացնում Հաստատության տնօրենը` կցելով համապատասխան նիստի արձանագրությունը կամ քաղվածքը` արձանագրությունից:

12. Լիազորված մարմնի որոշմամբ Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացուցիչներ կարող են առաջադրվել.

1) պետական պաշտոն զբաղեցնող, շահագրգիռ գերատեսչությունների, գիտության, մշակույթի, տնտեսության տարբեր ոլորտների և Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ոլորտի ներկայացուցիչներ` 20 տոկոս,

2) սոցիալական գործընկերներ` 25 տոկոս:

13. Հաստատության Խորհրդի կազմում լիազոր մարմնի կողմից չի կարող առաջադրվել այն անձը, ով միաժամանակ հանդիսանում է տվյալ հաստատության աշխատակից, ինչպես նաև Հաստատության տնօրենը չի կարող լինել նույն Հաստատության Խորհրդի անդամ:

14. Լիազորված մարմինը, հիմք ընդունելով առաջադրող մարմնի կողմից առաջադրված Խորհրդի անդամի թեկնածուի տվյալները, 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է Խորհրդի անվանական կազմը կամ սույն կարգի պահանջների խախտման առկայության դեպքում մերժում է Խորհրդի անվանական կազմում առաջադրված տվյալ անդամի թեկնածությունը` բացառությամբ սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված դեպքերի:

15. Սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերով նոր Խորհուրդների ձևավորման դեպքում, լիազորված մարմինը, հիմք ընդունելով բոլոր առաջադրող մարմինների կողմից առաջադրված և սույն կարգի պահանջներին բավարարող Խորհրդի անդամների թեկնածուների տվյալները, 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է Խորհրդի անվանական կազմը:

16. Խորհրդի կազմը փոփոխության չի ենթարկվում հաստատության տնօրենի մրցույթի հրապարակման օրվանից մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1494-Ն որոշմամբ հաստատված կարգով հաստատության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի անցկացումը և նշանակումը` բացառությամբ սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված դեպքերի:

17. Խորհրդի առաջին նիստը վարում է Խորհրդի տարիքով ավագ անդամը:

18. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են Խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը:

19. Խորհուրդն իր կազմից, Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, փակ գաղտնի քվեարկությամբ ընտրում է Խորհրդի նախագահ: Խորհրդի նախագահ չի կարող լինել Հաստատության ուսանողական խորհրդի կամ մանկավարժական կազմի ներկայացուցիչը:

20. Եթե քվեարկության արդյունքում որևէ թեկնածու չի ստանում սույն կարգի 19-րդ կետով նախատեսված ձայները, անցկացվում է նոր քվեարկություն, որի արդյունքում Խորհրդի նախագահ չընտրվելու դեպքում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն, իսկ հավասար ձայների դեպքում Խորհրդի նախագահը որոշվում է վիճակահանությամբ` հավասար ձայներ ստացած թեկնածուների միջև:

21. Խորհուրդն իր կազմից առաջադրում է նաև Խորհրդի նախագահի տեղակալի և քարտուղարի թեկնածություններ, ովքեր ընտրվում են Խորհրդի կողմից ձայների պարզ մեծամասնությամբ (քվեարկության բաց կամ փակ ձևը որոշում է Խորհուրդը):

22. Խորհրդի նախագահի նիստից բացակայելու դեպքում նրան փոխարինում է Խորհրդի նախագահի տեղակալը:

23. Խորհրդի քարտուղարի կողմից Խորհրդի բոլոր նիստերն արձանագրվում են, որը հաստատում է Խորհրդի նախագահը և քարտուղարը:

24. Խորհրդի անդամի լիազորությունները, լիազորությունների դադարեցման հիմքերը և պարտավորությունները սահմանվում են Հաստատության կանոնադրությամբ:

25. Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման կամ լիազորված մարմնի կողմից Խորհրդի անվանական կազմում սույն կարգի պահանջների խախտմամբ առաջադրված անձի թեկնածությունը մերժելու դեպքերում, նրան առաջադրող մարմինն առաջադրում է Խորհրդի անդամի նոր թեկնածու` սույն կարգի պահանջներին համապատասխան:

26. Խորհրդի նիստերը գումարվում են Հաստատության կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում և դեպքերում.

1) Խորհրդի նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ,

2) լիազորված մարմնի կողմից,

3) Հաստատության տնօրենի կամ Խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ:

27. Լիազորված մարմինը կարող է վաղաժամկետ դադարեցնել Խորհրդի լիազորությունները կամ լուծարել Խորհուրդը.

1) Հաստատության կանոնադրությամբ Խորհրդին վերապահված լիազորությունները չկատարելու դեպքում,

2) Հաստատությունը լուծարվելու կամ վերակազմակերպվելու դեպքում:

 

(հավելվածը խմբ. 07.12.2021 թիվ 83-Ն հրաման)

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
24.02.2011
N 124-Ն
Հրաման