Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄԱՏԱԿԱՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԲՆԱԿԱՆ Գ ...

 

 

040.0335.080411

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մարտի 2011 թվականի N 335-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետությունում անապահով ընտանիքների կողմից 2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում սպառված բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Առաջարկել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը 2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում բնական գազ սպառող` ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող ընտանիքներից (այսուհետ` անապահով ընտանիքներ) 2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2012 թվականի մարտի 31-ը և 2012 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածներում` յուրաքանչյուր հաշվարկային տարում 300 խոր. մետր, 2013 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի հուլիսի 6-ը ընկած ժամանակահատվածում` 75 խոր. մետր, 2013 թվականի հուլիսի 7-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում` 450 խոր. մետր բնական գազի քանակությունների համար վճարումները գանձել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնից նվազեցված գնով` ամսական մինչև 10000 խոր. մետր բնական գազի սպառման դեպքում` 1000 խոր. մետրի համար` 100,0 հազ. դրամի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը): Ընդ որում, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված` 1000 խոր. մետր բնական գազի համար` 132,0 հազ. և 156,0 հազ. դրամ սակագների և անապահով ընտանիքներից գանձվող` նշված 100,0 հազ. դրամ գնի տարբերության գումարը` յուրաքանչյուր անապահով ընտանիքի հաշվարկով` նշված ժամանակահատվածներում համապատասխանաբար` 300 խոր. մետր, 75 խոր. մետր և 450 խոր. մետր մետր բնական գազի քանակությունների համար կփոխհատուցվի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշման 2-րդ կետի համաձայն:

(1-ին կետը փոփ. 10.05.12 թիվ 671-Ն, 21.11.13 թիվ 1275-Ն, 30.01.14 թիվ 64-Ն որոշումներ)

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների վերազինման, օպտիմալացման և բարեփոխումների արդյունքում առաջացող շահույթի հաշվին ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված` անապահով ընտանիքների կողմից սպառված բնական գազի քանակության համար փոխհատուցվող գումարի վճարումը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը` վերջինիս կողմից ներկայացված չափով.

2) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն կետի 1-ին ենթակետում նշված «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցման գումարի վճարման վերաբերյալ:

i

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` պարբերաբար` մինչև յուրաքանչյուր ամսվա 28-ը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել անապահով` ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների ցուցակները` ըստ բնակության վայրերի (համայնքների):

(3-րդ կետը փոփ. 10.05.12 թիվ 671-Ն որոշում)

4. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և նրա գործողությունը տարածվում է 2011 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

(նախաբանը փոփ. 10.05.12 թիվ 671-Ն, 21.11.13 թիվ 1275-Ն, 30.01.14 թիվ 64-Ն որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի մարտի 31-ի

N 335-Ն որոշման

 

ԿԱՐԳ

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

i

1. Սույն կարգով կարգավորվում է 2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում անապահով ընտանիքներին «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարվող` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցման գործընթացը:

(1-ին կետը փոփ. 10.05.12 թիվ 671-Ն, 21.11.13 թիվ 1275-Ն, 30.01.14 թիվ 64-Ն որոշումներ)

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանն է տրամադրում բնական գազ սպառող («ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բնակիչ-բաժանորդներ հանդիսացող) անապահով ընտանիքների ցուցակները` ըստ բնակության վայրերի (համայնքների)` նշելով նրանց անունը, հայրանունը (անձնագրում նշված լինելու դեպքում), ազգանունը, հասցեն, ինչպես նաև բաժանորդային քարտի համարը (Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կամ սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում դրա առկայության դեպքում) և պարբերաբար` յուրաքանչյուր ամիս տեղեկացնում է այդ ցուցակներում կատարվող փոփոխությունների մասին:

i

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված անապահով ընտանիքներին «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարվող` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցումը տրամադրվում է 2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2012 թվականի մարտի 31-ը և 2012 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածներում` յուրաքանչյուր հաշվարկային տարում` 300 խոր. մետր, 2013 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի հուլիսի 6-ը ընկած ժամանակահատվածում` 75 խոր. մետր, 2013 թվականի հուլիսի 7-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում` 450 խոր. մետր մատակարարված բնական գազի սպառման մասով, ընդ որում, բնական գազի այդ քանակությունների համար «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից վճարումները գանձվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնից նվազեցված գնով` ամսական մինչև 10000 խոր. մետր սպառման դեպքում` 1000 խոր. մետրի համար` 100,0 հազ. դրամի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

(3-րդ կետը փոփ. 10.05.12 թիվ 671-Ն, 21.11.13 թիվ 1275-Ն, 30.01.14 թիվ 64-Ն որոշումներ)

i

4. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան տարածքային գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը (այսուհետ` տարածքային ստորաբաժանում) սույն կարգի 2-րդ կետում նշված ցուցակների հիման վրա բնակիչ-բաժանորդներին է հանձնում ստորագրված և կնքված` սույն կարգի ձևին համապատասխան կազմված կտրոնները` երկու օրինակից: Կտրոն ստացած բնակիչ-բաժանորդը սույն կարգի 3-րդ կետում նշված ժամանակահատվածներում համապատասխանաբար` 300 խոր. մետր, 75 խոր. մետր և 450 խոր. մետր բնական գազի սպառման չափաքանակները լրանալուց հետո ստորագրում է կտրոնի մեկ օրինակը և մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը հանձնում «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան տարածքային ստորաբաժանում: Կտրոնի օրինակը բնակիչ-բաժանորդի կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան տարածքային ստորաբաժանում չհանձնվելու դեպքում սույն կարգի 3-րդ կետում նշված բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցումը չի տրամադրվում (համարվում է չտրամադրված), և բնակիչ-բաժանորդը պարտավոր է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը վճարել սույն կարգի 3-րդ կետում նշված ժամանակահատվածներում համապատասխանաբար` 300 խոր. մետր, 75 խոր. մետր և 450 խոր. մետր բնական գազի քանակությունների մասով չգանձված գումարը:

(4-րդ կետը փոփ. 10.05.12 թիվ 671-Ն, 21.11.13 թիվ 1275-Ն, 30.01.14 թիվ 64-Ն որոշումներ)

5. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն անապահով ընտանիքների կողմից սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի չափի մասին: Ընդ որում, անապահով ընտանիքների կողմից սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 335-Ն որոշման 2-րդ կետի համաձայն:

(կարգը փոփ. 10.05.12 թիվ 671-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2012 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա)

 

Ձև

 

i

ԿՏՐՈՆ N _________ (ՕՐԻՆԱԿ N____)

 

_______________ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՍՊԱՌՎԱԾ ____ ԽՈՐ. ՄԵՏՐ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|Բնակիչ-բաժանորդի`                  |                                 |

|անունը                             |                                 |

|հայրանունը                         |                                 |

|ազգանունը                          |                                 |

|___________________________________|_________________________________|

|Հասցեն`                            |                                 |

|մարզը                              |                                 |

|քաղաքը (համայնքը)                  |                                 |

|փողոցը                             |                                 |

|շենքը, բնակարանը                   |                                 |

|___________________________________|_________________________________|

|Բաժանորդային քարտի համարը          |                                 |

|___________________________________|_________________________________|

|ԳԳՄ (տարածքային ստորաբաժանում)     |                                 |

|___________________________________|_________________________________|

|Հաշվառքի սարքի ցուցմունքը`         |                                 |

|2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ  |                                 |

._____________________________________________________________________.

 

Սույն կտրոնն ստացած բնակիչ-բաժանորդին «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարվող` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցումը տրամադրվում է _______________________ ժամանակահատվածում մատակարարված _______ խոր. մետր բնական գազի սպառման մասով, ընդ որում, բնական գազի այդ քանակության համար վճարումները գանձվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնից նվազեցված գնով` ամսական մինչև 10000 խոր. մետր սպառման դեպքում` 1000 խոր. մետրի համար 100,0 հազ. դրամի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

Սույն կտրոնն ստացած բնակիչ-բաժանորդը _______________________ ժամանակահատվածում _______ խոր. մետր բնական գազի սպառման չափաքանակը լրանալուց հետո ստորագրում է կտրոնի մեկ օրինակը և մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը հանձնում «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան տարածքային ստորաբաժանում: Կտրոնի օրինակը բնակիչ-բաժանորդի կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան տարածքային ստորաբաժանում չհանձնվելու դեպքում բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցում չի տրամադրվում (համարվում է չտրամադրված), և բնակիչ-բաժանորդը պարտավոր է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը վճարել ___________________ ժամանակահատվածում սպառված _______ խոր. մետր բնական գազի դիմաց բնակիչ-բաժանորդից չգանձված գումարը:

 

________ ԳԳՄ-Ի ՏՆՕՐԵՆ ________________ _______________________________

(ստորագրությունը (անունը, հայրանունը, ազգանունը)

 

Բնակիչ-բաժանորդին 300 խոր. մետր բնական գազի մատակարարումը հաստատում եմ`

 

    ______ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՊԵՏ ____________       ______________

                                        (ստորագրությունը)  (անունը,

                                                           հայրանունը,

                                                           ազգանունը)

 

Իմ կողմից 300 խոր. մետր բնական գազի սպառումը և սակագնի սահմանված չափի մասնակի փոխհատուցման տրամադրումը հաստատում եմ`

 

ԲՆԱԿԻՉ-ԲԱԺԱՆՈՐԴ ________________ _______________________________

(ստորագրությունը (անունը, հայրանունը, ազգանունը)

 

_____ ____________________________________ 201 թ.

(նշվում է կտրոնը ԳԳՄ հանձնելու օրը)

 

(ձևը փոփ. 10.05.12 թիվ 671-Ն, 21.11.13 թիվ 1275-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.03.2011
N 335-Ն
Որոշում