Սեղմել Esc փակելու համար:
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԵՎ ՎԵՐԱ ...

 

 

020.0951.080411

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 8 ապրիլի 2011թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով.

Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2011 թվականի հունվարի 26-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության երկրորդ ծրագիր» փոխառության համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 16.03.2011թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով Փոխառության համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության երկրորդ ծրագիր» փոխառության համաձայնագիրն ստորագրվել է 2011 թվականի հունվարի 26-ին:

Փոխառության համաձայնագրի նպատակը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը (Փոխառու) չորս միլիոն ԱՄՆ դոլար (% և 4.000.000) փոխառություն տրամադրելն է` «Զարգացման քաղաքականության երկրորդ ծրագրին» աջակցելու համար ֆինանսավորման նպատակով:

Փոխառության համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, պարտավորվում է.

- Ծրագրի իրականացման համար մասհանել Փոխառության միջոցները` համաձայն Համաձայնագրի 1-ին ժամանակացույցի 2-րդ բաժնի դրույթների,

- վճարել սկզբնական միանվագ միջնորդավճարը, որը հավասար է Փոխառության գումարի մեկ տոկոսի քառորդ մասին (0.25%),

- ապահովել, որպեսզի որպես Փոխառու իր կողմից վճարման ենթակա տոկոսագումարը յուրաքանչյուր տոկոսային ժամանակահատվածի համար համարժեք լինի Փոխառության արժույթի կողմնորոշիչ տոկոսադրույքին` գումարած փոփոխական սպրեդը` պայմանով, որ Փոխառության ամբողջ հիմնական գումարի կամ դրա մի մասի փոխարկման ժամանակ, Փոխառուի կողմից այդ գումարի մասով վճարման ենթակա տոկոսագումարը Փոխարկման ժամանակահատվածի ընթացքում որոշվի Ընդհանուր պայմանների IV հոդվածի դրույթներին համապատասխան,

- համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո` սկսած 2021 թվականի փետրվարի 15-ից մինչև 2035թ. փետրվարի 15-ը յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ին և օգոստոսի 15-ին կատարել վճարումներ` մարել Փոխառության ընդհանուր հիմնական գումարը` 3,33% վճարման մասնաբաժնով, իսկ 2035 թվականի օգոստոսի 15-ին` 3,43% վճարման մասնաբաժնով,

- առանց սահմանափակելու Ընդհանուր պայմանների 5.08 բաժնի դրույթները` ժամանակին Բանկին տրամադրել համաձայնագրի II հոդվածի դրույթներին առնչվող այնպիսի տեղեկություններ, որոնք Բանկը կարող է հիմնավոր կերպով ժամանակ առ ժամանակ պահանջել,

- ապահովել, որպեսզի Փոխառության միջոցները չօգտագործվեն բացառված ծախսերը ֆինանսավորելու համար, իսկ եթե ցանկացած ժամանակ Բանկը որոշում է, որ Փոխառության որևէ գումար օգտագործվել է բացառված ծախսեր վճարելու նպատակով, ապա Բանկից ծանուցում ստանալով` անհապաղ Բանկին փոխհատուցել նման վճարման գումարին համարժեք գումար,

- Փոխառության հաշվից բոլոր մասհանումները հաշվեգրել Փոխառուի կողմից նշանակված և Բանկի համար ընդունելի հաշվին,

- ապահովել, որպեսզի Բանկի համար ընդունելի հաշվին Փոխառության յուրաքանչյուր հաշվեգրման ժամանակ համարժեք գումար հաշվարկվի Փոխառուի բյուջեի կառավարման համակարգում` բանկի համար ընդունելի եղանակով:

Համաձայնագիրն ունի հետևյալ վերտառությամբ երկու ժամանակացույցեր` «Ծրագրի գործողություններ, փոխառության միջոցների առկայություն» և «Մարման ժամանակացույց», և Հավելված:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2011 թվականի հունվարի 26-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության երկրորդ ծրագիր» փոխառության համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

8 ապրիլի 2011 թվականի

ՍԴՈ-951

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
08.04.2011
N ՍԴՈ-951
Որոշում