Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

28.12.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.12.1998  -ից մինչեւ   28.12.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 25.12.14 թիվ 1489-Ն որոշում)

i

040.0798.141298

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 798

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգին (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` 4-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել երիտասարդության հարցերով միջգերատեսչական խորհրդի մշակած` երիտասարդության շրջանում տարվող աշխատանքների 1999-2001 թվականների համալիր միջոցառումների ծրագիրը:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի դեկտեմբերի 18-ի «Երիտասարդության հարցերով դեկտեմբերի 18-ի «Երիտասարդության հարցերով միջգերատեսչական խորհրդի մասին» թիվ 598 որոշման (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի փետրվարի 11-ի թիվ 92 որոշման խմբագրությամբ) 2-րդ կետը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 14-ից:

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ

 

Սույն հայեցակարգը սահմանում է այն հիմնական դրույթները և ուղղությունները, որոնց հիման վրա մշակվում ու իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական երիտասարդության քաղաքականությունը:

 

I. Ընդհանուր դրույթներ

------------------------

 

Պետական երիտասարդական քաղաքականությունն ունի ռազմավարական նշանակություն և հանդիսանում է պետության կարևորագույն գործառույթներից մեկը, որը կոչված է Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային զարգացումն ապահովելու նպատակով ստեղծելու իրավական, տնտեսական և կազմակերպական պայմաններ ու երաշխիքներ` ազգային և համամարդկային արժեքներին հաղորդակից, հայրենիքի և սեփական ժողովրդի նկատմամբ պատասխանատվության խորը գիտակցում ունեցող երիտասարդ սերնդի համակողմանի զարգացման, ինքնահաստատման և ինքնադրսևորման համար:

Պետական երիտասարդական քաղաքականության սուբյեկտներ են հանդիսանում`

Հայաստանի Հանրապետության 16-30 տարեկան քաղաքացիները.

16-30 տարեկան օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք` այն չափով, որքանով նրանց` Հայաստանի տարածքում գտնվելն իր հետ բերում է համապատասխան պետական մարմինների պարտավորություններ.

Հայաստանում գրանցված հասարակական այն կազմակերպությունները, որոնց անդամների տարիքային սահմանը չի անցնում 30 տարեկանից կամ որոնք զբաղված են մինչև 30 տարեկան քաղաքացիների շրջանում տարվող աշխատանքներով.

երիտասարդ ընտանիքները, այն պայմանով, որ ամուսիններից մեկի տարիքը չգերազանցի 30-ի սահմանը:

Պետական երիտասարդական քաղաքականությունն իրականացվում է պետական կառավարման մարմինների կողմից, պետական երիտասարդական քաղաքականության սուբյեկտների միջոցով:

 

2. Պետական երիտասարդական քաղաքականության

սկզբունքները

------------------------------------------

 

Հայաստանի Հանրապետության պետական երիտասարդական քաղաքականությունը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա`

պետական երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում պետության, հասարակության և անհատի շահերի, քաղաքացիների իրավունքների և պարտականությունների համադրում.

երիտասարդության և ողջ հասարակությանը վերաբերող քաղաքականության ու առանձին ծրագրերի մշակման և իրականացման գործընթացին երիտասարդ քաղաքացիների անմիջական մասնակցության ապահովում.

երիտասարդների առողջության պահպանման, մասնագիտական պատրաստման և աշխատանքով ապահովման նպատակով պետության կողմից երաշխավորված սոցիալական նվազագույն ծառայությունների մատուցում.

երիտասարդների ռազմահայրենասիրական ոգու բարձրացում, ազգային արժեքների արմատավորում, կրթական մակարդակի, հոգևոր և ֆիզիկական դաստիարակության զարգացում.

երիտասարդներին վերաբերող միջոցառումների և ծրագրերի ֆինանսավորման դեպքում հասարակական նախաձեռնությունների առաջնայնության` պետական մարմինների և հաստատությունների համապատասխան գործունեության համեմատ:

 

3. Պետական երիտասարդական քաղաքականության

նպատակը և իրականացման ուղղությունները

------------------------------------------

 

Պետական երիտասարդական քաղաքականության գլխավոր նպատակը երիտասարդ մարդու սոցիալական կայացման, նրա ստեղծագործ ներուժը` ի շահ հասարակության առավել լիարժեք օգտագործման համար, սոցիալ-տնտեսական, իրավաքաղաքական, հոգևոր-մշակութային, կազմակերպական պայմաններ ու երաշխիքներ ստեղծելն է:

Առաջադրված նպատակներին հասնելուն ուղղված պետական քաղաքականությունը ենթադրում է փուլային գործունեություն հետևյալ հիմնական ուղղություններով`

երիտասարդության գործունեությունն ապահովող իրավական դաշտի ստեղծում.

երիտասարդության զբաղվածության և աշխատանքի ոլորտում երաշխիքների ապահովում, պետական երիտասարդական կադրային քաղաքականության իրականացում.

աջակցություն երիտասարդական ձեռներեցությանը.

պետական աջակցություն երիտասարդ ընտանիքներին.

սոցիալական ծառայությունների երաշխավորված մատուցում.

աջակցություն տաղանդավոր երիտասարդությանը.

երիտասարդության հոգևոր և ֆիզիկական զարգացմանն ու քաղաքացիական, հայրենասիրական դաստիարակությանն ուղղված պայմանների ձևավորում.

աջակցություն երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը.

աջակցություն միջազգային երիտասարդական համագործակցությանը:

 

Երիտասարդության իրավունքների պաշտպանության

ապահովումը

 

Երիտասարդ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ապահովվում է համապատասխան օրենսդրական, իրավական դաշտի ստեղծմամբ և հետագա զարգացմամբ, երիտասարդ քաղաքացիների, տարիքային առանձնահատկություններով պայմանավորված, իրավունքների և ազատությունների ցանկացած սահմանափակումների արգելմամբ, եթե դրանք սահմանված չեն օրենքով:

 

Երիտասարդության զբաղվածության և աշխատանքի

ոլորտում երաշխիքների ապահովում և պետական

երիտասարդական կադրային քաղաքականության

իրականացումը

 

Տնտեսության վերակառուցման պայմաններում երիտասարդության աշխատանքի և զբաղվածության ոլորտում պետության գլխավոր խնդիրը երիտասարդների ձեռնարկատիրական գործունեության խթանման, նոր աշխատատեղերի ստեղծման, զբաղվածության ծառայությունների ձևավորման, երիտասարդական կադրային քաղաքականության իրականացման, երիտասարդների մասնագիտական կողմնորոշման ու պատրաստման, որակավորման բարձրացման և վերամասնագիտացման ճանապարհով երիտասարդ քաղաքացիների աշխատանքի իրավունքի իրացման ու տնտեսական ինքնուրույնության ձեռքբերման համար անհրաժեշտ պայմանների ապահովումն է:

 

Աջակցություն երիտասարդական ձեռներեցությանը

 

Երիտասարդության գործարար ներուժի օգտագործման, դեպի շուկայական հարաբերություններ երիտասարդների մուտքի համար մեկնարկային պայմաններ ապահովելու նպատակով անհրաժեշտ է համալիր միջոցառումներ իրականացնել երիտասարդական փոքր և միջին ձեռնարկատիրական զարգացման համար` ամենից առաջ ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման ոլորտում: Խիստ կարևոր է հատկապես ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներում (սահմանամերձ գոտի և այլն) երիտասարդական ֆերմերային տնտեսությունների և գյուղատնտեսական հումքի վերամշակման միկրոտնտեսությունների կազմակերպումը:

 

Պետական աջակցություն երիտասարդ

ընտանիքներին

 

Երիտասարդ ընտանիքներին աջակցելիս պետությունը ելնում է այն հանգամանքից, որ ազգային գենոֆոնդի պահպանումը, նոր սերնդի հոգևոր և ֆիզիկական զարգացումը կախված է երիտասարդ ամուսինների առողջական, սոցիալ-տնտեսական ու կենցաղային պայմաններից, նրանց շրջապատող բնական և հասարակական միջավայրից: Այդ նպատակով ենթադրվում է երիտասարդ ընտանիքների համար նախատեսել բազմաբնույթ օժանդակություն` բնակարանային շինարարության, ուսման, առաջին անհրաժեշտության բժշկական օգնության և այլ կարիքների համար:

 

Սոցիալական ծառայությունների

երաշխավորված մատուցումը

 

Մոտ հեռանկարում այս ոլորտում գործունեությունը կկենտրոնանա սոցիալական նորմերի և նորմատիվ համակարգի հաստատման վրա, որն ապահովում է երիտասարդների ուսման, դաստիարակության, հոգևոր ու ֆիզիկական զարգացման, առողջության պահպանման և մասնագիտական պատրաստման համար անհրաժեշտ սոցիալական ծառայությունների մատուցումը:

 

Աջակցություն տաղանդավոր

երիտասարդությանը

 

Երիտասարդության ստեղծագործական գործունեության համար առավել ընդունելի պայմանների ստեղծման ճանապարհին հիմնական գործոն է հանդիսանում հասարակության ստեղծագործական և ինտելեկտուալ ներուժի պահպանումն ու զարգացումը:

Այս խնդիրների իրականացման համար ենթադրվում է ստեղծել տնտեսական կարգավորման համակարգ` երիտասարդ տաղանդներին աջակցելու գործում հաստատությունների, ձեռնարկությունների, կազմակերպությունների, հասարակական միավորումների, ֆոնդերի և առանձին անձանց գործունեությունը խթանելու նպատակով, և սահմանել պարգևատրումներ, թոշակներ ու խրախուսման այլ ձևեր` տաղանդավոր երիտասարդների համար:

Իր ստեղծագործ և նորարար գործունեությունը կազմակերպելու նպատակով պայմանագրային ձևով երիտասարդությանը տրամադրել պետական սեփականություն հանդիսացող միջոցներ` ներառյալ հրատարակչություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ցուցահանդեսային և համերգային դահլիճներ:

 

Երիտասարդության հոգևոր և ֆիզիկական զարգացմանն ու

քաղաքացիական, հայրենասիրական դաստիարակությանն

ուղղված պայմանների ձևավորումը

 

Պետությունը երիտասարդության հոգևոր և ֆիզիկական զարգացումն ու քաղաքացիական, հայրենասիրական դաստիարակությունը դիտում է որպես ազգային զարգացման կարևոր նախապայմանական մեծ արժեք:

Պետությունը կարևորում է հանրապետական, մարզային, տեղային ծրագրերի մշակման և ընդունման գործընթացում երիտասարդության հոգևոր ու ֆիզիկական զարգացմանն ուղղված խնդիրների ներառումը:

Պետությունը երիտասարդությանը կրթելու և դաստիարակելու, ազգային ու համամարդկային արժեքներին հաղորդակից դարձնելու նպատակով աջակցում է հասարակական նախաձեռնություններին և ծրագրերին:

 

Աջակցություն երիտասարդական կազմակերպությունների

գործունեությունը

 

Պետությունը նյութական և ֆինանսական աջակցություն է ցուցաբերում երիտասարդական կազմակերպություններին, որոնք միջոցառումներ են իրականացնում պետական երիտասարդական քաղաքականության շրջանակներում և երաշխավորում է երիտասարդական կազմակերպությունների անկախ գործունեությունը:

 

Աջակցություն միջազգային երիտասարդական

համագործակցությանը

 

Պետությունն աջակցում է միջազգային երիտասարդական համագործակցության զարգացմանը, երիտասարդական փոխանակումների վերաբերյալ միջկառավարական համաձայնագրերի կայացմանը և իրագործմանը, տարածաշրջանային մշակութային, կրթական գիտատեխնիկական երիտասարդական ծրագրերի համակարգում Հայաստանի Հանրապետության երիտասարդության ներգրավմանը:

Պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի, Արցախի և սփյուռքի երիտասարդների, երիտասարդական միավորումների միջև հոգևոր-մշակութային, գիտակրթական, սոցիալ-տնտեսական, հասարակական և այլ կապերի հաստատմանն ու զարգացմանը:

 

4. Պետական երիտասարդական քաղաքականության

իրականացման համար անհրաժեշտ

առաջնահերթ միջոցառումները

-----------------------------------------

 

Պետական երիտասարդական քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ առաջնահերթ միջոցառումներն են`

պետական երիտասարդական քաղաքականության արդյունավետ իրականացման համար օրենսդրական դաշտի ստեղծումը.

համալիր և նպատակային պետական երիտասարդական ծրագրերի մշակումն ու իրականացումը, ինչպես նաև հանրապետական և մարզային մակարդակների բնապահպանական, սոցիալական, մշակութային, տնտեսական զարգացման պետական ծրագրերում երիտասարդության հիմնախնդիրների ներառումը.

ոլորտում պետական քաղաքականության արդյունավետ իրականացման նպատակով պետական ենթակառույցների ստեղծումը (երիտասարդական կենտրոն, հանրապետական և մարզային տեղեկատվական-վերլուծական կենտրոններ, երիտասարդական հիմնադրամ և այլն):

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.12.1998
N 798
Որոշում