Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ Պ ...

 

 

322.0067.300411

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»        04            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32211196

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

27 ապրիլի 2011 թվականի N 67-Ն

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 207-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի N 719-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 359-Ն որոշման պահանջները և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2005 թվականի հուլիսի 19-ի «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայությամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հրահանգը հաստատելու մասին» N 207-Ն հրամանով հաստատված «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայությամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման» հրահանգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«2. Ամբողջությամբ ինքնակամ զբաղեցված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների առկայությամբ պետական գրանցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 731-Ն որոշմամբ սահմանված կարգով:».

2) 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

i

3) 4-րդ կետի`

i

ա. «ա» ենթակետը «սեփականության» բառից հետո լրացնել «կամ այլ», «հողամասին» բառից հետո` «(այսուհետ` օրինական հողամասեր)», իսկ «չկառուցապատված» բառից հետո «պետական կամ համայնքային» բառերով.

բ. «բ» ենթակետում «Օրենքով սահմանված կարգով հատկացված, ձեռք բերված, ինչպես նաև սեփականության իրավունքով պատկանող» բառերը փոխարինել «Օրինական» բառով, «կառուցապատ» բառից հետո լրացնել «պետական կամ համայնքային» բառերը, իսկ «կարգավիճակը չորոշված» բառերը փոխարինել «ինքնակամ զբաղեցված» բառերով.

գ. «գ» ենթակետերում «Օրենքով սահմանված կարգով հատկացված, ձեռք բերված, ինչպես նաև սեփականության իրավունքով պատկանող» բառերը փոխարինել «Օրինական» բառով.

դ. «դ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երրորդ պարբերությամբ.

«Բազմաբնակարան շենքերի բնակարաններին կամ ոչ բնակելի տարածքներին կից, բազմաբնակարան շենքի պահպանման և սպասարկման համար հատկացված հողամասից դուրս կամ մասնակի դուրս գտնվող ինքնակամ կցակառույցների առկայությամբ բնակարաններին կամ ոչ բնակելի տարածքների վկայականների կազմումը իրականացվում է սույն ենթակետով սահմանված կանոններով` վկայականի «Լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» բաժնում առանձին նշելով բազմաբնակարան շենքի պահպանման և սպասարկման համար հատկացված հողամասի սահմաններում և դրանից դուրս գտնվող ինքնակամ կցակառույցի մասերի մակերեսները:».

i

4) 5-րդ կետի «ա» ենթակետից հանել «անձանց սեփականության իրավունքով պատկանող» բառերը.

5) 6-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

i

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

pin
Կադաստրի կոմիտե
27.04.2011
N 67-Ն
Հրաման