Սեղմել Esc փակելու համար:
{20.10.2011 - } ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{20.10.2011 - } ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹ ...

28.12.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.10.2011  -ից մինչեւ     -ը:     անցնել վերջին խմբագրությանը
 

 

i

040.0510.040511

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 ապրիլի 2011 թվականի N 510-Ն

 

i

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 778-Ն ՈՒ N 779-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիայի ներդիրի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել`

i

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 778-Ն որոշումը.

i

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 779-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի ապրիլի 7-ի

N 510-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա)) ու լիցենզիային կից համապատասխան ներդիր ստանալու համար իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պահանջներն ու պայմանները:

i

2. Սույն կարգի 1-ին կետում նշված անձինք քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիա ստանալու նպատակով կարող են դիմել ինչպես սույն կարգի 6-րդ կետում նշված բոլոր ոլորտների, այնպես էլ դրանցից մի քանիսի կամ յուրաքանչյուրի համար: Լիցենզիան տրամադրելիս` լիցենզիայի ներդիրում կատարվում է նշում հայցվող ոլորտի վերաբերյալ:

(2-րդ կետը փոփ. 06.10.11 թիվ 1411-Ն որոշում)

3. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզավորման և լիցենզիային կից` սույն կարգի 6-րդ կետով սահմանված համապատասխան ոլորտի (ոլորտների) ներդիրի (ներդիրների) տրամադրման հարաբերությունները կանոնակարգվում են «Լիցենզավորման մասին» ու «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

i

4. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիան և լիցենզիային կից` համապատասխան ոլորտի ներդիրը (ներդիրները) տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն (այսուհետ` լիցենզավորող մարմին):

(4-րդ կետը փոփ. 27.07.17 թիվ 918-Ն որոշում)

5. Անձը սույն կարգի 6-րդ կետով սահմանված ցանկացած ոլորտում կարող է զբաղվել քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեությամբ, եթե նա ստացել է քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիա և լիցենզիային կից` համապատասխան ոլորտի աշխատանքներ իրականացնող պատասխանատու անձի (անձանց) լիցենզիայի ներդիր (ներդիրներ):

6. Լիցենզիայի ներդիրները տրամադրվում են ըստ հետևյալ ոլորտների`

1) բնակելի, հասարակական և արտադրական.

2) տրանսպորտային.

3) հիդրոտեխնիկական.

4) էներգետիկ.

5) կապի:

i

7. Մասնագետի մասնագիտական որակավորում ունենալու փաստը հաստատվում է սույն կարգի 6-րդ կետով սահմանված որևէ մասնագիտության գծով բարձրագույն կրթությամբ և բակալավրի աստիճան ունեցող մասնագետի` հինգ տարվա, իսկ դիպլոմավորված կամ մագիստրոսի աստիճան ունեցող մասնագետի` երեք տարվա համապատասխան ոլորտի մասնագիտական անընդմեջ աշխատանքային ստաժով:

(7-րդ կետը փոփ. 27.07.17 թիվ 918-Ն որոշում)

8. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) լիցենզիա ստացած անձինք կարող են գործունեություն իրականացնել սույն կարգի 6-րդ կետով սահմանված ոլորտներից որևէ մեկում կամ ոլորտներում, եթե լիցենզավորող մարմնի կողմից ստացել են համապատասխան ոլորտում (ոլորտներում) աշխատանքներ իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ):

9. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակմանը մասնակցած նախագծային կազմակերպությունները կամ անձինք չեն կարող կատարել իրենց կողմից մշակված նախագծերի փորձաքննություն կամ ներգրավվել դրանում:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

i

10. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`

1) իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները`

ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 1 ձևի, նշելով իրավաբանական անձի անվանումն ու կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ. տվյալներ կազմակերպությունում ներգրավված` սույն կարգի 6-րդ կետով սահմանված որևէ ոլորտում կամ ոլորտներում գործունեություն իրականացնելու համար առնվազն մեկ մասնագետի (բացառությամբ էներգետիկ ոլորտի) մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` նրա մասնագիտական ունակությունը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը), էներգետիկ ոլորտի դեպքում` տվյալներ առնվազն երկու տարբեր մասնագետի մասին,

գ. մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը` համաձայն N 4 ձևի,

դ. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը.

2) անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուները`

ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 2 ձևի, նշելով անունը, հայրանունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ. անձնագրի պատճենը,

գ. տվյալներ անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա կողմից իրականացվող գործունեության մեջ ներգրավված` սույն կարգի 6-րդ կետով սահմանված որևէ ոլորտում կամ ոլորտներում գործունեություն իրականացնելու համար առնվազն մեկ մասնագետի մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` նրա մասնագիտական ունակությունները հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը),

դ. մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը` համաձայն N 4 ձևի,

ե. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը:

(10-րդ կետը փոփ. 06.10.11 թիվ 1411-Ն, 27.07.17 թիվ 918-Ն որոշումներ)

11. Լիցենզիաներն ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

12. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով, որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմինը:

13. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիա տալու մասին հայտը քննարկում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

14. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում և օրենքով սահմանված կարգով:

15. Լիցենզավորող մարմնի կողմից լիցենզիա ստանալու մասին հայտը բավարարվելու դեպքում` լիցենզավորող մարմինը հայտատուին տրամադրում է քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիր (ներդիրներ)` լիցենզիայի հայտին կից ներկայացված` սույն կարգի 6-րդ կետով սահմանված ոլորտում (ոլորտներում) աշխատանք (աշխատանքներ) իրականացնող պատասխանատու անձանց մասով: Լիցենզավորված անձն իրավունք ունի գործունեություն իրականացնելու միայն լիցենզիային կից տրամադրված ներդիրում (ներդիրներում) նշված ոլորտում (ոլորտներում):

16. Լիցենզիան վերաձևակերպվում է, և լիցենզիայի գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆԵՐԴԻՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՆՈՐ ՆԵՐԴԻՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

17. Մասնագետների փոփոխության դեպքում` լիցենզավորված անձը` մինչև այդ փոփոխությունների կատարումը լիցենզավորող մարմին է ներկայացնում լիցենզիային կից տրամադրված ներդիրի փոփոխության մասին հայտ` համաձայն N 5 ձևի: Հայտին կից ներկայացվում են սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և «գ» կամ 2-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերություններով սահմանված փաստաթղթերը:

18. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիա ստացած անձինք լիցենզիային կից նախկինում ստացած ներդիրով (ներդիրներով), տվյալ բնագավառում գործունեությունից բացի, սույն կարգի 6-րդ կետով սահմանված այլ ոլորտում (ոլորտներում) գործունեություն իրականացնելու իրավունք ստանալու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում համապատասխան ոլորտի (ոլորտների) աշխատանքը (աշխատանքները) իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ) ստանալու մասին հայտ` համաձայն N 6 ձևի: Հայտին կից ներկայացվում են սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և «գ» կամ 2-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերություններով սահմանված փաստաթղթերը:

19. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 17-րդ կամ 18-րդ կետի համաձայն ստացած հայտը և կից փաստաթղթերն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին է տրամադրում սույն կարգի 6-րդ կետով սահմանված ոլորտում (ոլորտներում) աշխատանք իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ), եթե ներկայացված հայտը և կից փաստաթղթերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին ու պահանջներին:

20. Սույն կարգի 17-րդ և 18-րդ կետերով ներկայացված հայտերը մերժվում են, եթե հայտերին կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով սահմանված պայմաններին ու պահանջներին:

21. Սույն կարգով սահմանված լիցենզիայի ներդիրի տրամադրման կամ լիցենզիայի ներդիրի փոփոխության մասին հայտը մերժվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:

22. Լիցենզիային կից տրամադրվող ներդիրի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Ձև N 1

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

___________________________________________________________

(հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը)

___________________________________________________________

                 (գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը)

 

ՀԱՅՏ

 

Խնդրում եմ տրամադրել քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) լիցենզիա` ստորև ներկայացվող ոլորտում (ոլորտներում) գործունեություն իրականացնելու համար`

______________________________________________________________________

(ոլորտը (ոլորտները), որի համար տրամադրվելու է (են) աշխատանքներ

իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ)

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

Հայտին կցվում են`

1) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետի (մասնագետների) և ոլորտի մասին (N 3 ձև).

2) մասնագետի դիպլոմի, վերապատրաստման վկայականի, կոչումը հավաստող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը.

3) մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը (N 4 ձև).

4) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

 

ԴԻՄՈՂ __________________  ___________________ ___________________

             (պաշտոնը)          (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)

 

____ _________ 20 թ.

 

(1-ին ձևը փոփ. 06.10.11 թիվ 1411-Ն, 27.07.17 թիվ 918-Ն որոշումներ)

 

Ձև N 2

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ __________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը,

անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը)

______________________________________________________________________

(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)

 

ՀԱՅՏ

 

Խնդրում եմ տրամադրել քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիա` ստորև ներկայացվող ոլորտում (ոլորտներում) գործունեություն իրականացնելու համար`

______________________________________________________________________

(ոլորտը (ոլորտները), որի համար տրամադրվելու է (են) աշխատանքներ

իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ)

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

Հայտին կցվում են`

1) անձնագրի պատճենը.

2) տվյալներ անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա կողմից իրականացվող գործունեության մեջ ներգրավված մասնագետի (մասնագետների) և ոլորտի մասին (N 3 ձև).

3) մասնագետի դիպլոմի, վերապատրաստման վկայականի, կոչումը հավաստող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը.

4) մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը (N 4 ձև).

5) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

 

    ___________________       _______________________

     (ստորագրությունը)           (անունը, ազգանունը)

 

____ _________ 20 թ.

 

(2-րդ ձևը փոփ. 06.10.11 թիվ 1411-Ն, 27.07.17 թիվ 918-Ն որոշումներ)

 

Ձև N 3

 

ՏՎՅԱԼՆԵՐ

 

____________________________________________________________________

                       (կազմակերպության անվանումը)

____________________________________________________________________

           (անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ՈԼՈՐՏԻ (ՈԼՈՐՏՆԵՐԻ) ՄԱՍԻՆ

 

.________________________________________________________.

|NN |Աշխատողի պաշտոնը, |Կրթությունը|Մասնագի- |Ոլորտը     |

|ը/կ|անունը, ազգանունը,|           |տությունը|(ոլորտները)|

|   |հայրանունը        |           |         |           |

|___|__________________|___________|_________|___________|

| 1 |         2        |      3    |     4   |     5     |

|___|__________________|___________|_________|___________|

|   |                  |           |         |           |

.________________________________________________________.

 

_________________________ __________________  ____________________

    (կազմակերպության տնօրենի  (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

կամ անհատ ձեռնարկատիրոջ)

 

_____ _______________ 20 թ.

 

Ձև N 4

 

____________________________________________________________________

(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

____________________________________________________________________

         (լիցենզավորվող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը)

 

ՑԱՆԿ

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

.______________________________________________________.

|NN |       Աշխատանքի       |Կատարման|Վավերացումը      |

|ը/կ|(ծառայության) անվանումը|ժամկետը |(պայմանագրի, ակտի|

|   |                       |        |համարները)       |

|___|_______________________|________|_________________|

| 1 |           2           |    3   |        4        |

|___|_______________________|________|_________________|

|   |                       |        |                 |

.______________________________________________________.

 

_________________________ __________________  ____________________

    (կազմակերպության տնօրենի  (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

կամ անհատ ձեռնարկատիրոջ)

 

_____ _____________ 20 թ.

 

Ձև N 5

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

__________________________________________________________

           (անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը,

            կազմակերպության անվանումը)

__________________________________________________________

           (բնակության և գործունեության իրականացման վայրերը,

                           հեռախոսահամարները)

 

ՀԱՅՏ

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՆԵՐԴԻՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ փոփոխել քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության իրականացման լիցենզիային կից տրամադրված N ___ ներդիրը:

 

Հայտին կցվում են`

 

1) տվյալներ կազմակերպությունում (անհատ ձեռնարկատիրոջ մոտ) ներգրավված և ներգրավվող մասնագետի (մասնագետների) մասին (N 3 ձև).

2) անձի կողմից իրականացվող գործունեության մեջ ներգրավված մասնագետի (մասնագետների) դիպլոմի, վերապատրաստման վկայականի, կոչումը հավաստող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը.

3) մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը (N 4 ձև):

 

    ___________________          _____________________

     (ստորագրությունը)            (անունը, ազգանունը)

 

____ _________ 20 թ.

 

(5-րդ ձևը փոփ. 06.10.11 թիվ 1411-Ն, 27.07.17 թիվ 918-Ն որոշումներ)

 

Ձև N 6

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

__________________________________________________________

           (անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը,

             կազմակերպության անվանումը)

__________________________________________________________

           (բնակության և գործունեության իրականացման վայրերը,

                           հեռախոսահամարները)

 

ՀԱՅՏ

ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆՈՐ ՆԵՐԴԻՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ տրամադրել քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիայի նոր ներդիր` ստորև ներկայացվող ոլորտում (ոլորտներում) գործունեություն իրականացնելու համար`

______________________________________________________________________

(ոլորտը (ոլորտները), որի (որոնց) համար տրամադրվելու է (են) աշխատանքներ

իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ)

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

Հայտին կցվում են`

1) տվյալներ անձի կողմից իրականացվող գործունեության մեջ ներգրավված մասնագետի (մասնագետների) և ոլորտի (ոլորտների) մասին (N 3 ձև).

2) անձի կողմից իրականացվող գործունեության մեջ ներգրավված մասնագետի (մասնագետների) դիպլոմի, վերապատրաստման վկայականի, կոչումը հավաստող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը.

3) մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը (N 4 ձև).

4) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

 

    ___________________          _____________________

     (ստորագրությունը)            (անունը, ազգանունը)

 

____ _________ 20 թ.

 

(6-րդ ձևը փոփ. 06.10.11 թիվ 1411-Ն, 27.07.17 թիվ 918-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2011 թվականի ապրիլի 7-ի

N 510-Ն որոշման

 

Ձև

 

(Հայաստանի Հանրապետության զինանշան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ԼԻՑԵՆԶԻԱ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

________________________

                           (լիցենզիայի համարը)

 

Տրված է ______________________________________________________________

(լիցենզիան տալու օրը, ամիսը, տարեթիվը, իրավաբանական անձի

______________________________________________________________________

անվանումը, գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը,

ազգանունը և բնակության վայրը)

 

Գործողության ժամկետը` անժամկետ:

 

ՀՀ ԿԱ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ___________________ ___________________

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

Կ.Տ.

 

(2-րդ հավելվածը փոփ. 27.07.17 թիվ 918-Ն որոշում)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2011 թվականի ապրիլի 7-ի

N 510-Ն որոշման

 

(Հայաստանի Հանրապետության զինանշան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ

 

_____________________________________________

                    (լիցենզիայի և ներդիրի համարները)

_______________________________________________________________

(կազմակերպության անվանումը և մասնագետի անձնագրային տվյալները)

____________________________________________________________

                         (գործունեության ոլորտը)

              _____________________________________________

                            (տալու ամսաթիվը)

 

    ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ`       ԱՆԺԱՄԿԵՏ

                           ----------------------

 

ՀՀ ԿԱ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ___________________ ___________________

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

Կ.Տ.

 

Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում:

 

(3-րդ հավելվածը փոփ. 27.07.17 թիվ 918-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.04.2011
N 510-Ն
Որոշում