Սեղմել Esc փակելու համար:
ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆ ...

 

 

040.0455.270411

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 ապրիլի 2011 թվականի N 455-Ն

 

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1636-Ն ՈՒ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1277-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով Վլադիմիր Ենգիբարյանի` համաշխարհային սպորտում ունեցած բարձր նվաճումներն ու Հայաստանում բռնցքամարտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանել «Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 1636-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի «Վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը» սյունակի 8-րդ տողում «Բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» բառերը փոխարինել «Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» բառերով:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը վերապահելու մասին» N 1277-Ն որոշման հավելվածի ցանկում «Բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» բառերը փոխարինել «Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխության կատարումը և օրենքով սահմանված կարգով գրանցումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.04.2011
N 455-Ն
Որոշում