Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄ ...

 

 

040.0460.270411

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 ապրիլի 2011 թվականի N 460-Ն

 

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 111-Ն որոշման N 1 հավելվածի 30-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2011 թվականին Երևանում կազմակերպել «Հայ առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչների հավաք», «Սփյուռքի ԶԼՄ-ների երիտասարդ լրագրողների դպրոց», «Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական երկրորդ համաժողով» և «Սրտաբանության եվրակովկասյան համաժողով» համաժողովները:

2. Հաստատել «Հայ առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչների հավաք», «Սփյուռքի ԶԼՄ-ների երիտասարդ լրագրողների դպրոց», «Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական երկրորդ համաժողով» և «Սրտաբանության եվրակովկասյան համաժողով» համաժողովների կազմակերպման ծրագրերը` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի ապրիլի 21-ի

N 460-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ «ՀԱՅ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՎԱՔ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ

 

I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սույն նախաձեռնությունը Հայ-կանադական գործարար խորհրդինն է, որը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը ներկայացվել է 2010 թվականի սեպտեմբերին: Համաժողովի կազմակերպիչներն են` Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը, Հայ-կանադական գործարար խորհուրդը և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը: Ներգրավված են նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն ու Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Հայկական զարգացման գործակալությունը: «Հայ առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչների հավաք» համաժողովն անցկացվելու է Երևանում, 2011 թվականի ապրիլի 29-30-ը, որին մասնակցելու է 60 մասնակից:

 

II. ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ

 

2. Համաժողովի նպատակը գործող հայկական գործարար ընկերակցությունների (միավորումների) համահայկական ցանցի և առևտրաարդյունաբերական պալատների կամ բիզնես խորհուրդների ձևավորումն ու այդ կառույցներում ծագումով հայ գործարարների ներգրավումն է:

 

III. ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

3. Համաժողովի հիմնախնդիրներն են`

1) գործարար ընկերակցությունների և ներգրավված անդամների միջև հաղորդակցությունն ապահովելու նպատակով համագործակցության հարթակի ստեղծումը` նպաստելով բիզնես-նախագծերի, ծրագրերի համատեղ իրականացմանը.

2) Հայաստանի և Արցախի ներդրումային մթնոլորտի և նոր ներդրումային հնարավորությունների վերաբերյալ սփյուռքի գործարար և համայնքային կառույցներին տեղեկատվություն տրամադրելը և ծրագրեր առաջարկելը:

 

IV. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

4. Ակնկալվող արդյունքներն են`

1) տարբեր երկրների փորձի կիրառմամբ Հայաստանի բիզնես մթնոլորտի բարելավումը, դրանց հնարավորինս պարզեցումը.

2) համազգային նշանակություն ունեցող հարցերին աջակցելու համար համահայկական գործարար ցանցի ստեղծումը.

3) հայկական սփյուռքի ներուժի նպատակային կիրառման ուղղությունների ճշտումը.

4) Հայաստան-սփյուռք կապերի հետագա ամրապնդման մեխանիզմների հստակեցումը.

5) սփյուռքում նոր գործարար ընկերակցությունների ստեղծումը:

 

V. ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

 

5. Ծրագիրը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության պատվերով իրականացնելու է «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

 

VI. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

6. «Հայ առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչների հավաք» համաժողովի ծրագրի իրականացման համար պահանջվող գումարը կազմում է Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված 08 բաժնի, 02 խմբի, 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Հայաստանի Հանրապետությունում համահայկական խորհրդաժողովների անցկացում» միջոցառման շրջանակներում` 1000000 դրամ:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի ապրիլի 21-ի

N 460-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ «ՍՓՅՈՒՌՔԻ ԶԼՄ-ՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԴՊՐՈՑ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ

 

I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայ լրագրողների 5-րդ համահայկական համաժողովում բարձրացված խնդիրներից մեկն առնչվում էր սփյուռքյան համայնքային ԶԼՄ-ների աշխատողների վերապատրաստմանը հայրենիքում: Շեշտադրվում էր, որ սփյուռքում քիչ են լրագրողական մասնագիտացում ունեցող հայ երիտասարդները, ովքեր կկարողանան շարունակել ավագների գործը: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունն այս խնդրի առնչությամբ որոշում ընդունեց Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ իրագործել երիտասարդ լրագրողների մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների համատեղ ծրագիր: Ծրագրի ընթացքում սփյուռքի երիտասարդ լրագրողները հնարավորություն կունենան տեսական և գործնական գիտելիքներ ստանալ Հայաստանի ճանաչված և բազմափորձ լրագրողներից, ծանոթանալ Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքական հիմնախնդիրներին, պատմամշակութային վայրերին ու կոթողներին, ներկա լինել համահայկական նշանակության խնդիրների պարզաբանմամբ դասախոսությունների:

2. «Սփյուռքի ԶԼՄ-ների երիտասարդ լրագրողների դպրոց» համաժողովն անցկացվելու է Երևանում 2011 թվականի հունիսի 27-ից մինչև հուլիսի 16-ը, որին մասնակցելու է 20 մասնակից:

 

II. ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ

 

3. Համաժողովի նպատակը սփյուռքի շնորհալի և լրագրողական հակում ունեցող երիտասարդներին լրագրողների մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացներին ընդգրկելն է և նման հավաքների միջոցով սփյուռքահայ երիտասարդ լրագրողների մասնագիտական մակարդակը բարձրացնելը` սփյուռքի հայկական ԶԼՄ-ներին որակյալ մասնագետներով ապահովելու նպատակով: Դասընթացներին կարող են մասնակցել ինչպես արդեն որևէ ԶԼՄ-ներում աշխատող, այնպես էլ համայնքների կողմից երաշխավորված շնորհալի երիտասարդներ, ովքեր ցանկանում են աշխատել սփյուռքի հայկական ԶԼՄ-ներում:

 

III. ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

 

4. Համաժողովի հիմնախնդիրը սփյուռքյան լրատվամիջոցների և նրանց ղեկավարների` տարիների հետ «ծերանալուն» դիմակայելն է, և դրա համար անհրաժեշտ է պատրաստել ու վերապատրաստել երիտասարդ լրագրողներ, ովքեր նոր շունչ կհաղորդեն սփյուռքյան հայկական զանգվածային լրատվամիջոցներին:

 

IV. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

5. Ակնկալվող արդյունքը սփյուռքի ԶԼՄ-ի ամրապնդումն է` համալրելով դրանք որակյալ, պատրաստված երիտասարդ աշխատողներով` դրանով իսկ բարձրացնելով սփյուռքի հայ համայնքներում հայկական ԶԼՄ-ների դերն ու հեղինակությունը: Սփյուռքի հայկական ԶԼՄ-ն Հայրենիք-սփյուռք գործակցության հիմնաքարերից է և նրանց լիարժեք գործունեությունն անհրաժեշտ պայման է այդ գործակցության արդյունավետությունը բարձրացնելու համար:

 

V. ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

 

6. Ծրագիրը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության պատվերով իրականացնելու է «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

 

VI. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

7. «Սփյուռքի ԶԼՄ-ների երիտասարդ լրագրողների դպրոց» համաժողովի ծրագրի իրականացման համար պահանջվող գումարը կազմում է Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված 08 բաժնի, 02 խմբի, 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Հայաստանի Հանրապետությունում համահայկական խորհրդաժողովների անցկացում» միջոցառման շրջանակներում` 5000000 դրամ:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2011 թվականի ապրիլի 21-ի

N 460-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ԵՎ ՇԻՆԱՐԱՐ-ՃԱՐՏԱՐԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ

 

I. ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ

 

i

1. Համաժողովը նպատակ ունի քննարկելու և ամփոփելու ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության աշխատանքները` սկսած հիմնադրումից (2009 թ.), և հստակեցնելու հետագա աշխատանքներն ու ծրագրերը:

«Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական երկրորդ համաժողով» համաժողովն անցկացվելու է Երևանում, 2011 թվականի չորրորդ եռամսյակում, որին մասնակցելու է 50 մասնակից:

(1-ին կետը փոփ. 14.07.11 թիվ 963-Ն որոշում)

 

II. ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

2. Համաժողովի հիմնախնդիրներն են`

1) ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության աշխատանքների քննարկումը.

2) բնագավառի համահայկական ներուժի հետագա համախմբման արդյունավետ մեխանիզմների քննարկումը.

3) առաջիկա ծրագրերի և միջոցառումների նախագիծը ներկայացնելն է:

 

III. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

3. Ակնկալվող արդյունքներն են`

1) համաժողովի անցկացումը.

2) ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության առաջիկա ծրագրերի և միջոցառումների անցկացման ձևաչափի հստակեցումը.

3) համահայկական ճարտարապետների բիենալեի անցկացումը.

4) բնագավառում ներուժի հետագա հայտնաբերման և համախմբման ուղիների հստակեցումը:

 

IV. ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Ծրագիրը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության պատվերով իրականացնելու է «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

 

V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

5. Ծրագրի իրականացման համար պահանջվող գումարը կազմում է Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված 08 բաժնի, 02 խմբի, 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Հայաստանի Հանրապետությունում համահայկական խորհրդաժողովների անցկացում» միջոցառման շրջանակներում` 1500000 դրամ:

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2011 թվականի ապրիլի 21-ի

N 460-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎՐԱԿՈՎԿԱՍՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ

 

I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սրտաբանության եվրակովկասյան համաժողովն առաջին անգամ կազմակերպվել է 2007 թվականին` Հայաստանում, որը կազմակերպել է Ֆրանսիայի «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպությունը: Համաժողովը մաս է կազմում այն ծրագրերին, որոնք «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպությունը 1993 թվականից իրականացնում է Հայաստանում: Կազմակերպությունը գրանցված է Ֆրանսիայում, որի կազմում ընդգրկված են հայազգի և օտարերկրյա բժիշկներ:

Սրտաբանության եվրակովկասյան երկրորդ համաժողովը կազմակերպվել է 2009 թվականի հոկտեմբերի 29-30-ին «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության հետ համատեղ, որին մասնակցել են Հայաստանի շուրջ 230 և աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 100 սփյուռքահայ և այլազգի սրտաբաններ:

Համաժողովի նպատակն է հայտնաբերել և համախմբել աշխարհի հայ սրտաբանների ներուժը, զարգացնել Հայաստանում բժշկագիտությունը, նպաստել Հայաստանի Հանրապետության և սփյուռքի սրտաբանների համագործակցությանը, մասնագիտական որակների բարձրացմանն ու կատարելագործմանը, նորարարական հմտությունների փոխանակմանը, ինչպես նաև նոր որակ հաղորդել սրտաբանների հետագա համագործակցությանը:

Կազմակերպության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ Հայաստանի Գորիս քաղաքում 2008 թվականին մեկնարկվել են սրտաբանական կենտրոնի կառուցման աշխատանքները, որի շինարարական աշխատանքներն ավարտին են հասցվել 2010 թվականի հոկտեմբեր ամսին:

Սրտաբանության եվրակովկասյան համաժողովի կազմակերպման նպատակն է հնարավորություն ընձեռել հայ սրտաբաններին արտերկրյա սրտաբանների հետ միջազգային փորձը փոխանակելու, ինչպես նաև Հայաստանն այդ բնագավառում տարածաշրջանային առաջատար դարձնելու համար:

Սրտաբանության եվրակովկասյան համաժողովն անցկացվելու է Երևանում, 2011 թվականի հոկտեմբերի 29-30-ը, որին մասնակցելու է 250 մասնակից:

 

II. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

2. Համաժողովի հիմնախնդիրներն են`

1) սրտաբանության բնագավառում Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման խնդիրների քննարկումը.

2) սրտաբանության բնագավառում միջազգային փորձի փոխանակումը.

3) Հայաստանում սրտաբանության ոլորտում նորամուծությունները ներկայացնելն է.

4) սրտաբանության բնագավառում համահայկական ներուժի համախմբման մեխանիզմների քննարկումը:

 

III. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

3. Ակնկալվող արդյունքներն են`

1) սրտաբանության ոլորտում Հայաստան-սփյուռք կապերի և համագործակցության շարունակական ապահովումը.

2) համատեղ ծրագրերի և դրանց իրականացման ձևերի հստակեցումը.

3) Հայաստանում սրտաբանության ոլորտի արդյունավետ ծրագրերի մշակումը.

4) հայկական սփյուռքի սրտաբանության ոլորտի ներուժի նպատակային կիրառման ուղղությունների ճշտումը.

5) սրտաբանության բնագավառում Հայաստան-սփյուռք կապերի հետագա ամրապնդման մեխանիզմների հստակեցումը:

 

IV. ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Ծրագիրը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության պատվերով իրականացնելու է «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

 

V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

5. Սրտաբանության եվրակովկասյան համաժողովն իրականացվելու է «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության համաֆինանսավորմամբ: Համաժողովի կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կողմից պահանջվող գումարը կազմում է Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված 08 բաժնի, 02 խմբի, 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Հայաստանի Հանրապետությունում համահայկական խորհրդաժողովների անցկացում» միջոցառման շրջանակներում` 2500000 դրամ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.04.2011
N 460-Ն
Որոշում