Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ Հ ...

03.04.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.05.2011  -ից մինչեւ   03.04.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 27.02.14 թիվ 293-Ն որոշում)

i

040.0558.110511

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 ապրիլի 2011 թվականի N 558-Ն

 

i

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հանքավայրի շահագործման հանքային ծանրաբեռնված և փաստացի շահագործման փուլում գտնվող` պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի (բացառությամբ անտառային հողերի) նպատակային նշանակությունը սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից համարվում է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի` լեռնահատկացման ակտով սահմանված չափով ու սահմաններով, ինչն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում:

i

2. Անտառային հողերի նպատակային նշանակության փոփոխման համար հողամասի սեփականատիրոջ դիմումի հիման վրա, որին կցվում է լեռնահատկացման ակտի ընթեռնելի պատճենը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը եռօրյա ժամկետում կազմում է հողամասի նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ որոշման նախագիծ` լեռնահատկացման ակտով սահմանված չափով ու սահմաններով և, որպես շահագրգիռ կողմ, ներկայացնում է համապատասխան համայնք ու Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն` «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգով` հնգօրյա ժամկետում` համաձայնեցման: Եթե համապատասխան համայնքը հնգօրյա ժամկետում կարծիք չի տալիս նախագծի վերաբերյալ, ապա հողամասի նպատակային նշանակության փոփոխումը համարվում է համաձայնեցված:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը կարծիքներն ստանալուց հետո եռօրյա ժամկետում ամփոփում է ստացված կարծիքներն ու առաջարկությունները, անհրաժեշտության դեպքում հողամասի նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ որոշման նախագծում կատարում է համապատասխան փոփոխություններ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.04.2011
N 558-Ն
Որոշում