Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ...

 

 

510.0035.210411

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»        04            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 51011183

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 մարտի 2011 թվականի N 35-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.5 կետի ա/ ենթակետի դրույթներով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների աշխատակազմում պայմանագրերի մշակման, ստորագրման, հաշվառման և պահպանման կարգը հաստատելու մասին» թիվ 1505-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ կետի`

 

Որոշում եմ.

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմում պայմանագրերի հաշվառման և գրանցամատյանի (հաշվառման գրքի) ձևը` համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմում պայմանագրերի հաշվառման և գրանցամատյանի (հաշվառման գրքի) վարման կարգը` համաձայն թիվ 2 հավելվածի:

3. Սույն որոշման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված 1

ՀՀ Տավուշի մարզպետի

2011 թվականի մարտի 28-ի

թիվ 35-Ն որոշման

 

ՁԵՎ

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմում

պայմանագրերի հաշվառման ԵՎ գրանցամատյանի (հաշվառման գրքի)

._____________________________________________________________________.

|Պայմա- |Պայմանագրի կողմ   |Պայմա- |Պայմա-|Պայմա- |Պայմանագրի|Ծանոթու-|

|նագրի  |հանդիսացող        |նագրի  |նագրի |նագրի  |գործո-    |թյուն   |

|հաշվառ-|ֆիզիկական անձի    |առարկան|գրանց-|ուժի   |ղության   |        |

|ման    |անունը, ազգանունը,|       |ման   |մեջ    |ժամկետը   |        |

|համարը |բնակության վայրը, |       |համարը|մտնելու|լրանալու  |        |

|       |անձնագրի սերիան ու|       |և     |ամսա-  |ամսաթիվը, |        |

|       |համարը            |       |կնքման|թիվը,  |ամիսը,    |        |

|       |(իրավաբանական անձի|       |ամսա- |ամիսը, |տարեթիվը  |        |

|       |դեպքում           |       |թիվը, |տարե-  |          |        |

|       |իրավաբանական անձի |       |ամիսը,|թիվը   |          |        |

|       |անվանումը,        |       |տարե- |       |          |        |

|       |կազմակերպաիրավական|       |թիվը  |       |          |        |

|       |ձևը,  գտնվելու    |       |      |       |          |        |

|       |վայրը)            |       |      |       |          |        |

|_______|__________________|_______|______|_______|__________|________|

|  1.   |                  |       |      |       |          |        |

|_______|__________________|_______|______|_______|__________|________|

|  2.   |                  |       |      |       |          |        |

|_______|__________________|_______|______|_______|__________|________|

|  3.   |                  |       |      |       |          |        |

|_______|__________________|_______|______|_______|__________|________|

|  4.   |                  |       |      |       |          |        |

|_______|__________________|_______|______|_______|__________|________|

|  5.   |                  |       |      |       |          |        |

._____________________________________________________________________.

 

Հավելված 2

ՀՀ Տավուշի մարզպետի

2011 թվականի մարտի 28-ի

թիվ 35-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմում

պայմանագրերի հաշվառման ԵՎ գրանցամատյանի (հաշվառման գրքի) վարման

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմում պայմանագրերի (այսուհետ` պայմանագրեր) հաշվառման և գրանցամատյանի վարման հետ կապված հարաբերությունները:

2. Պայմանագրերի հաշվառումը և գրանցումն իրականացվում են հաշվառման և գրանցամատյանում համապատասխան գրառումներ կատարելու միջոցով:

3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմում պայմանագրի հաշվառման և գրանցամատյանի վարման աշխատանքները իրականացնում է աշխատակազմի իրավաբանական բաժինը:

4. Հաշվառումը կատարվում է, իսկ գրանցամատյանը լրացվում է ըստ սահմանված սյունակների հետևյալ ձևով`

1) 1-ին սյունակում նշվում է պայմանագրի հաշվառման հերթական համարը.

2) 2-րդ սյունակում նշվում են պայմանագրի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրի սերիան և համարը, մշտական կամ ժամանակավոր բնակության վայրը, իսկ իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպաիրավական ձևը և գտնվելու վայրը.

3) 3-րդ սյունակում նշվում է պայմանագրի առարկան.

4) 4-րդ սյունակում նշվում են պայմանագրի գրանցման համարը, որը յուրաքանչյուր տարի սկսվում է հունվարի 1-ից և շարունակվում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը և կնքման տարին, ամիսը, օրը.

5) 5-րդ սյունակում նշվում են պայմանագրի ուժի մեջ մտնելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը.

6) 6-րդ սյունակում նշվում են պայմանագրի գործողության ժամկետը լրանալու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը.

7) 7-րդ սյունակում նշվում են գրանցամատյանի (հաշվառման գրքի) մյուս սյունակների գրանցումները բացահայտելու կամ լրացնելու համար անհրաժեշտ գրառումներ և տեղեկություններ, ինչպես նաև պայմանագրի պայմանների փոփոխման, պայմանագրի դադարեցման և այլ տեղեկություններ:

 

 

pin
Տավուշի մարզպետ
28.03.2011
N 35-Ն
Որոշում